2 страница29 апреля 2026, 00:26

Եթե կյանքը մի քիչ ավելի պարզ լիներ, երևի մարդիկ ավելի երջանիկ լինեին

Չվե պապիկը հիշողության կորուստ ունի։ Նրա համար օրը նույնն է' սկսած կնոջը կորցնելուն հաջորդած օրերից։

Իսկ Ջիմինը վախենում է տատիկին հարցնել նրա ասածի մասին որևէ բան։

Առավոտն էլի դիմավորում է թոհուբոհով, կիսատ նախաճաշով ու պայուսակի մեջ արագգ հավաքած գրքերով ու ուտելիքի փոքրիկ տուփով։ Սումինն ինչպես միշտ կազմ-պատրաստ է, իսկ Ջիմին օպպան ինչպես միշտ ինչ-որ բան է  մոռացել․

- Դե օպպա՜։

- Վերջ-վերջ, - հայտնվելով տան շեմքում, - գնացինք։

Ու գնացին ոչ թե ոտքով, այլ երբեմն իրեն չարդարացնող, բայց հրաշալի, դեղնավուն հեծանվով։ Քշում է Ջիմինը, իսկ ետևում Սումինն է տեղավորվել՝ ինչպես միշտ թեթև, անվախ, մի թեթև եղբոր մեջքից բռնելու։ Միակ միջնակարդ դպրոցն ուրախացնում է նրանով, որ երկուսն էլ մի կողմ են գնում։ Իսկ Սումինը սիրում է եղբոր հետ մի հեծանիվ վարելը․

- Չվե պապիկը Ջիյոնին դուր չեկավ, - Ջիմինը կիտում է հոնքերն ու մի պահ կանգ առնում՝ ետ նայելով։

- Ինչու՞։

Աղջնակը նեղված է թվում։ Այսքան ժամանակվա մեջ առաջին անգամ է այդ մասին խոսում․

- Ասում է՝ ծիծաղելի է, - կիտելով հոնքերն ու շուրթերը հավաքելով, - որ ամեն օր մոռանում է սովորական բաները։

- Էլ նրան մեր թաղ չբերես, - զայրանում է առաջին անգամ քրոջ տարիքի երեխայի երեխայության վրա Ջիմինն ու հասկանում՝ եթե էդ երեխայությունը հիմա չշտկվի, ապագայում բավականին վատ կանդրադառնա նրա բնավորության վրա։

Սումինը գլխով բացասական նշան է ցույց տալիս․

- Չեմ բերի։

Ու Ջիմինը շարունակում է պտտել անիվները։

Չգիտես' ինչի Չվե պապիկի մասին մտքերը նրան տխրեցնում են։ Ու տխրեցնում է ամեն բան, ինչը կարող է բացասաբար ազդել պապիկի վրա։ Տխրեցնում է ամեն բացասական խոսք ուղղված նրան։ Ու բացատրություն չկա։ Երևի Չվե պապիկը այնքան խորն է թափանցել, որ մի անբաժանելի մասնիկի պես մեկն է դարձել։ Չնայած պապիկը դա չի գիտակցում։ Իսկ Ջիմինի մտքում իրենց թաղն է' պապիկից հետո։

Յունգին երևում է միջանցքում, բայց Ջիմինի մտքերը խորն են։ Չհվե պապիկը խորն է թափանցել։ Յունգին նայում է երկար, սակայն ոչինչ չի ասում, մինչ անկյունից դուրս եկած Թեհյոնը հանկարծակիի է բերում ըnկերոջը' ուսն ընկնելով.

- Ի՞նչ կա, - Ջիմինը վերջապես բարձրացնում է հայացքը։ Մոլորված հայացքը։

- Հը՞։

- Էս ինչի՞ ես մոլորված մի տեսակ։

Հոգոց է հանում։

- Մոլորված չեմ, մտքերով էի ընկել։

Յունգի հյոնը վերջապես երևում է, չնայած Ջիմինն անգամ բարձրաձայն բարևելու տրամադրություն չունի։ Մի գլխի շարժում ու վերջ։ Հետո հայացքը մի կերպ է կտրում, որովհետև Թեհյոնը շարունակում է, իսկ իրենք երկուսով շարժվում են միջանցքով առաջ.

- Ի՞նչ մտքեր են, - ու կշարունակեր' Յունգի հյոնի մասի՞ն էիր մտածում, բայց Թեհյոնը լավ ընկեր է։ Ընկերոջը անհարմար դրության մեջ դնել չի ուզում։ Կսպասի։ Մի քիչ էլ կսպասի։

- Հեչ, Չվե պապիկի։

- Չվե պապիկի՞։ Էն որ հիշողությունը կորցրե՞լ է, - գլխի դրական շարժում։ Ու Ջիմինը վիրավորված պատմում է քրոջ դասընկերոջ երեխայությունը։ Ասես աշխարհի վերջն է։ Ասես վիրավորել են մինչև հոգու խորքը։ Իրականում նման մի բան, - էդ երեխային ճիշտ դաստյարակություն է պետք, - հետո լռեցին, բայց մտքով անցավ, - կարո՞ղ եմ այսօր հետդ գալ։ Նրան էլ տեսնել։ Ի՞նչ է սիրում։ Ի՞նչ բերեմ։

Ջիմինի տրամադրությունը փոքրիշատե բարձրացավ։ Երեխա է, կդաստյարակվի։ Երևի։ Ջիմինն ուղղակի պիտի շատ չխորանա։ Երևի։

Թեհյոնը լավ ընկեր է: Թեհյոնը շատ բան չի ասում, երևի շատ խնդիրներ չունի: Համ էլ աշակերտի խնդիրը ո՞րն է: Սովորելն ու սովորելը, եթե զուգահեռ այլ խնդիրներ չկան: Տպավորություն է, որ խնդիրներ իսկապես չկան: Բայց Ջիմինը գիտի, որ դա ընդամենը տպավորությունն է:

Թեհյոնն ուղղակի մարդուկ է, որ վատի վրա չի կենտրոնանում: Վատ է էլի, կանցնի կգնա: Համ էլ կյանքը մի կանոն ունի. Վերջում ամեն ինչ լավ է լինում: Եթե լավ չի, ուրեմն դեռ վերջը չի*: Ջիմինն էլ համոզված է, եթե դա Թեհյոնի երջանիկ կարգախոսն է, ուրեմն Թեհյոնը արդյունքի կհասնի: Թեհյոնն ստիպում է դրսում քայլելիս շուրջը նայել: Նայել ու հասկանալ, որ կյանքը գեղեցիկ է այնքան, որքան... որքան թիթեռը Ջիմինենց դարբասի կողքի պատին ոլորվող ծաղիկների վրա: Ծաղիկները նարնջագույն-նարնջագույն են: Իսկ հանդիպող թիթեռները դեղին, սպիտակ, կապույտ...

Ասում է՝ եթե թիթեռներն իմանային, թե ինչքան գեղեցիկ են, երևի կտխրեին, որ ընդամենը մի քանի օր են ապրում:

Եթե Յունգին իմանար, թե ինչքան գեղեցիկ է, երևի փոշմաներ, որ պեպենները չի սիրում:

Եթե Յունգին իմանար, երևի մի քիչ ավելի շատ կժպտար:

Եթե իմանար, երևի ավելի շատ կյանքը կսիրեր:

Եթե իմանար, փոքրիկ քաղաքից երևի փախչել չէր ուզի:

Չնայած երբեմն Ջիմինը մտածում է, որ փոքրիկ քաղաքից փախչելը մենակ պեպենների հետ կապված լինել չի կարող:

Իրոք:

Իսկ Յունգին կվերադառնա՞ արձակուրդներին: 

Կշնորհավորի՞ Ամանորը:

Իսկ Չուսոկը՞:

Իսկ...

Յունգին երջանիկ կլինի՞:

Կամ...

Ջիմինն ուզում է նրան երջանկացնել:

Բայց դա ոչ ոք չի հասկանա:

Եթե կյանքը մի քիչ ավելի պարզ լիներ, ասենք ինչպես Թեհյոնն է կառչում իր սիրելի կարգախոսից, երևի մարդիկ ավելի երջանիկ լինեին: Ու կյանքը շատ սիրեին:

Ինչպես, ասենք, Չվե պապիկն է սիրում... մայրամուտն ու... իր կնոջը: Ու թաղի երեխաներին: Հա, վաղը չի հիշի, բայց սիրում է: "Այգու՜, Ջիմինա՜, ինչքան ես մեծացել": Հա... ոչինչ, որ երեկ է տեսել... ոչինչ:

Բայց կյանքը պարզ բան չի, Չվե պապիկն էլ հիշողության կորուստ ունի: Չգիտես ինչի Ջիմինն անընդհատ ուզում է ներողություն խնդրել դրա համար. Կներես, պապիկ, որ ես քեզ հիշում եմ, իսկ դու ինձ՝ ոչ: Չվե պապիկը կների: Ներել է: Չվե պապիկը դրա մասին սակայն չի էլ մտածում: Չվե պապիկն ընդամենը... Ոչինչ դե... Պատահում է...

***

Յունգին ընկնում է բասկետբոլ խաղալիս: Ծունկը քերծվում է: Հետո, չնայած համաձայն չէր, հայտնվում է բուժկետում: Բուժկետի տիկինն էլ իր գործերն իրականում լավ չի իրականացնում. Քննության ժամանակ լարված ես, գլուխդ պտտվում է, սիրտդ խառնու՞մ: Հեչ, ոչ մի բարդ բան չկա, երևի տաքությունդ է բարձրացել:

Դրա համար Յունգին ուղղակի թինկն է տալիս՝ թևը ճակատին դնելով: Դասամիջոցի զանգը ոչ մի կերպ անգամ չի ստիպում բուժքրոջը վերադառնալ: Պետք է ուղղակի... հանգստանալ է պետք... լիարժեք շնչել: Մի քիչ էլ երևի քնե՞լ...

- Բռո՜, - քնել երևի չստացվի: Դռների արանքին հայտնվում է Հոսոկը, ով թառ է լինում նրա գլխավերևում, - ո՞նց ես: 

- Ըհըն...

- Շա՞տ է ցավում:

- Քերծվածք է էլի, կանցնի:

- Գոնե մաքրեիր վերքդ ու բան կպցնեիր...

- Հոբի, հանգստացիր ու գնա դասի: Մի քիչ ննջում եմ, գամ:

- Բայց...

Երևի հանգստանալ չստացվի.

- Հյո՜ն, - որովհետև դռների արանքին Ջիմինն է հայտնվում, իսկ Յունգին կուլ է տալիս հոգոցը:

Ջիմինը հայտնվում է անհանգիստ, խոշոր աչքերով: Հոսոկը կարծում է, որ  նրան էդպիսին տեսել է մեկ էլ երբ Թեհյոնն էր հեծանվից ընկել: Էն ժամանակ իրավիճակն ավելի բարդ էր. թևի ոսկորն էր ճաքել: 

Ըստ էության որևէ մի վատ լուր Ջիմինին հայտնելը դարձել էր ռիսկի բան.

- Ջիմին-ա...

- Բան չի եղել, միայն վերք է, - կտրուկ արտաբերում է Յունգին՝ հանգստացնելու շուրջը գտնվող երիտասարդներին: Մենակ մնալու ցանկությունը պատում է կտրուկ ու արդարացի:

- Չի ուզում վերքը մաքրել, - Ջիմինը Յունգիի վրա հառած հայացքը թեքում է դեպի Հոսոկը:

Հոսոկն էլ չի անհանգստանում: Հոսոկը միայն հոգոց է հանում: Հոգոցը նշանակում է՝ ինչ ուզում եք, արեք, կամ՝ Ջիմին, նրան թողնում եմ քեզ:

Արևից փախչել ցանկացող շողն ընկել է բուժկետի սենյակ: Լողում է հանգիստ, որովհետև ասես գիտի՝ փախչել չի ստացվի: 

Արևը խաղում է սպիտակ վարագույների հետ, Ջիմինը բառերը չի կարողանում արտաբերել: Միայն աթոռն է քաշում ու նստում անկողնու կողքին: Յունգին դեռ պառկած է հանգիստ՝ մի բառ անգամ չփորձելով ասել:

Իսկ Ջիմինը կսպասի:

Սպասելու մեջ վատ բան չկա:

Շտապել պետք չի:

Շտապել նշանակում է անհամբեր լինել:

Ու միայն մի փաստ կա. Ջիմինը շտապում է միայն մտքերում, իրականության մեջ կսպասի այնքան, որքան պետք է:

Սպասելու մեջ վատ բան չկա:

Հետո դասազանգը:

Ջիմինն անգամ չի խառնվում: Տպավորություն է, որ Յունգին քնել է: Յունգին հաստատ է քնել, նա է մտածում: Փոքր ինչ մոտենում: Ավագ ընկերոջ կիսաբաց շուրթերից շնչառության ձայնն անգամ չի լսվում: Մոտենալն ստիպում է կտրուկ հեռանալ, չափավորել գործողությունները:

Յունգի հյոնը գեղեցիկ է, թեկուզ ձեռքն աչքերին է, պեպենները չեն երևում: Յունգին ուղղակի գեղեցիկ է:

Ու վերջ:

Զանգը...

- Պերեկիսն* ու բամբակը էստեղ եմ դնում: Պլաստերը չմոռանաս կպցնել:

Դանդաղ քայլերն անհետանում են բուժկետի դռներից դուրս: Ջիմինն էլ շատ լավ գիտի, որ թվարկածից և ոչ մեկը Յունգին չի կատարի: Չի կատարի ու վերջ: Վերք է էլի, անհանգստանալու ի՞նչ կարիք կա:

Մեծ կարիք:

Ոչ միայն վերքի մասին:

Սակայն և վերքի մասին:

Ո՞ր վերքի:

***

Դեղնավուն հեծանիվը իր անիվները պտտում է դանդաղ: Մութը դանդաղ շաղ է գալիս երկրի վրա: Փոքրիկ քաղաքը գեղեցիկ է մթնշաղին, ուղղակի Ջիմինը մութը չի սիրում, մինչ դասերը ստիպում են երկար մնալ դպրոցում:

Դեղնավուն հեծանիվը մթնշաղի մեջ հետաքրքիր բան է: Մթնշաղը հեծանվին ասես չի կպչում, փայլել է թույլ տալիս:

Բայց Ջիմինը մութը չի սիրում: Հատկապես քաղաքի բլուրները հեծանվով բարձրանալ մթին: 

Բայց դեղնավուն հեծանիվը մթան մեջ նույնն է, ինչ... Յունգիի պեպենները նրա փոքրիկ քթին ու աչքերի տակ. երևացող, ժպտեցնող, տրամադրություն տվող...

Իսկ Ջիմինենց դարբասին փաթաթվող ծաղիկներն էլի փակվել են, թիթեռներն էլ չկան, Չվե պապիկը երևի տանն է:

Իսկ Սեբյոլ տատիկը դրսում:

Սպասում է:

Ջիմինին:

Իսկ հաջորդ պահին.

- Այգու՜, Ջիմին-ա, ինչ ուշացար:

Ուշացավ:

* Թերևս տող, որին դեռ կհանդիպեք: Թե էս ֆֆ-ում, թե՝ մյուսներում: Թերևս մի տող, որն իմ օրենքն է դարձել: Թերևս կյանքը մի քիչ պայծառ տեսնելու կարգախոս:

2 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!