Գլուխ 9❤️
Իմ հանդարտ կյանքը 1 վայրկյանում քանդվեց։ Ես համալսարանից տուն էի վերադառնում։ Հրաժեշտ տալով Լիային սկսեցի դանդաղ քայլերով գնալ կանգառ։ Ինձ ամբողջ ժամանակ թվում էր, թե ինչ-որ մեկը ինձ է նայում, սակայն փողոցում մարդ չկար։ Այդ օրը բավականին ցուրտ էր իսկ ես ինչպես միշտ շատ բարակ էի հագնվել։ Անձրև էր գալիս, իսկ այդտեղից հազարից մեկ անցնող մարդիկ շտապում էին կա՛մ տուն, կա՛մ իրենց գործերով։Իսկ ավտոբուսը մինչև հիմա դեռ չկար։
Մի որոշ ժամանակ անց շատ մեծ արագությամբ սև ջիպ կանգնեց իմ դիմաց և ես մի կերպ կարողացա հաջողացնել և գնալ մյուս կողմ, որպեսզի այդտեղի ցեխաջուրը վրաս չթափվի։ Մեքենայից դուրս եկան 2 տանկ տղաներ և մոտեցան ինձ։ Ցավոք սրտի իմ մեջ «փախչել» ազդանշանը միացավ միայն այն ժամանակ, երբ որ նրանք բռնել էին իմ թևերից և քարշ էին տալիս մեքենան։ Իհարկե իմ նման փոքրամարմին և թույլ աղջիկը ոչինչ չէր կարող անել այս տանկերին։ Ես շատ բարձր ձայնով սկսեցի բղավել և անընդհատ թափ էի տալիս մարմինս, որպեսզի կարողանամ ազատվել։ Չնայած այս ամենին անցորրները(ինչքան էլ որ քիչ էին) ոչ մի ուշադրություն չէին դարձնում մեր վրա։ Դե իհարկե սա մեր քաղաքն է այստեղ ելի դեպքեր են եղել, որ որպես հարսնացու ինչ-որ աղջկա են գողացել, միգուցե եթե այս ամենը գիշերով տեղի ունենար ամեն ինչ այլ կլիներ։ Բայց մեկ է այդ ժամանակ ես անիծում էի այդտեղով անցնող բոլոր անտարբեր մարդկանց։
Մեքենայի մեջ համեմատաբար ավելի տաք և հարմարավետ էր։ Հենց որ նստեցի մեքենան ինձ վրա չռվեցին 4 զույգ աչքեր։ Տղաներից 2-ը նստել էին առջևում, մյուս 2-ը հետևում իսկ նրանց մեջտեղում ես։ Նրանք բոլորը իրար շատ նման և բավականին շատ տատուներ կար նրանց վրա։ Այն, որ նրանք բանդիտներ են ես հասկացա միանգամից։
Գլխումս միանգամից հայտնվեց միտքը գործարանի և այնտեղ հայտնաբերված դիակների մասին։ Ես այս ամենի մասին նյութ եմ գրել, սակայն այն առավոտյան պետք է հրատարակվեր և ինձ թվում է, որ վրեժի համար մի փոքր շուտ է։
Նրանցից մեկը, որ նստել էր առջևի նստարանին իր գրպանից հանեց մի նկար և սկսեց ուշադիր նայել։ Աչքի տակով ես տեսա, որ նկարում ես և Շռամն էինք։ Նկարը արված էր այն ժամանակ, երբ Շռամը «համոզում էր» ինձ նստել իր մեքենան։
-Ինքնա՞, - հարցրեց ետ տանկը իմ կողքին նստած մյուս տանկերից։
Նրանցից մեկը հանեց գլխարկս և մազերս թափվեցին։
-Հա մազերի գույնը չես տենում հաստատ ինքնա։
Այսպես այս անհասկանալի խոսակցություն ավարտվեց։ Մեքենան դեռ գնում էր, բայց ես ուշքի չէի եկել։ Ես սկսեցի հիմարություններ խոսել ասում էի, որ հարուստ բարեկամներ ունեմ և նրանց միջոցով դուք բանտ կընկնեք, այնուհետև տեսնելով, որ չի աշխատում որոշեցի խղճահարություն առաջացնել, սակայն ոչինչ չէր օգնում։ Նրանք ձևացնում էին, թե ինձ չեն լսում։ Իսկ այն մեկը, որ նկարը հանեց գրպանից, բարձրացրեց երաժշտությունը, որպեսզի չլսեն իմ ավելորդ բարբաջանքը։ Մենք դուրս եկանք քաղաքից և գնում էինք մի ամայի փողոցով միայն կարող եմ ասել, որ ճանապարհի 2 կողմը անտառ էր։ Ես արդեն խելագարվել էի մինչև հասանք։ Ես հաստատ վստահ եմ, որ սա սովորական հարսի առևանգում չէ և որ ինձ հաստատ մի վատ բան էր սպասում։ Իմ դանակը պայուսակիս մեջ էր իսկ պայուսակս այդ գորիլաներից մեկի մոտ։ Ես հագա անվախ լեդիի դիմակը և դուրս եկա մեքենայից։ Մենք գեղեցիկ առանձնատան դիմաց էինք կանգնած։ Նրանք ինձ ուղեկցեցին ներս։ Ազնիվ խոսք ես մտածում էի ինձ կտանեն նկուղ կամ էլ ինչ-որ մութ սենյակ, բայց ինձ տարան ներս և հյուրասենյակում խնդրեցին, որ նստեմ բազկաթոռի վրա։ Ես ուղղակի չեմ հասկանում ինչո՞ւ են գերիի հետ այսպես նուրբ վարվում։ Վախենալու մտքերը նորից այցելել էին ինձ և հանգիստ չէին թողնում։ Հանկարծ աչքովս ընկավ իմ պայուսակը։ Ես այնտեղից հանեցի դանակս և արագ դրեցի գրպանիս մեջ։ Իմ համար հանգիստ նստած էի, երբ դուռը բացվեց և ներս մտավ.....
