Գլուխ 10❤️
Իմ համար հանգիստ նստած էի, երբ դուռը բացվեց և ներս մտավ... միջին տարիքի մի տղամարդ։ Ես չգիտեմ պետք է, որ ոտքի կանգնել, որովհետև ինձ այստեղ բռնի ուժով են բերել։ Սակայն մորս դաստիարակությունը ավելի ուժեղ էր, քան վախս։ Ես կանգնեցի։ Նա շատ զարմացավ իսկ հետո ժպտաց և ասաց, որ կարող եմ նստել։ Այդ մարդը երևի 50 տարեկան լիներ, կամ մի փոքր ավելի մեծ։ Բայց սպիտակ մազեր նրա գլխին ավելի շատ կար, քան իմ 70 տարեկան պապիկի գլխին։ Չգիտեմ ինչու նրա դեմքը ինձ ծանոթ էր... Աստված իմ ինչպես կարող էի չճանաչել, չէ որ սա գործարանի տնօրենն է։ Ամբողջ քաղաքում հայտնի ամենավտանգավոր մաֆիայի գլխավորներից մեկը ՝Բենջամին Էվանսը։ Նա երկար ժամանակ զննող հայացքով ինձ էր նայում, հատկապես մազերիս։ Ես արդեն չգիտեյ ի՞նչ անել, որովհետև նրա հայացքը ինձ հունից հանում էր։ Չսպասելով, որ նա առաջին քայլը անի և խոսի ինձ հետ ես սկսեցի մեր խոսակցությունը.
-ԵՒ ի՞նչ էր պետք ինձնից հանճարեղ Յակին, - հարցրեցի ես, ցանկանալով ձայնիս մեջ հեգնանքի տոներ ավելացնել ինչքան էլ, որ ծնկներս վախից դողդողում էին։ Յակը՝նրա մականունն է։
-Տեսնում եմ ճանաչեցիր ինձ, - ժպտում էր Բենջամինը։ Նրա ատամները գեղեցիկ էին, չափազանց սպիտակ և հավասար, 1 բառով կարելի է ասել իրենը չէին։
-Այո, ձեզ անգամ մանկապարտեզում գիտեն։ Գայլերը արդեն մոդայի մեջ չեն, այնտեղ երեխաներին ձեզնով են վախեցնում, - ես որոշեցի ցույց չտալ վախս ինչքան էլ, որ այն շատ ուժեղ էր։ Ավելի լավ է մահվանից հետո ասեն, որ շատ խիզախ եմ եղել, - ազնիվ խոսք ես զարմացած եմ, որ իմ նյութի մասին դուք այսքան շուտ իմացաք։ Այն առավոտյան նոր պետք է հրատարակվեր։
-Նյութ՞, Ի՞նչ նյութ, - զարմացավ Յակը։
Չհասկացա՞, այսինքն ես այստեղ ուրիշ պատճառով եմ, բայց ի՞նչը կարող էր ստիպել նրան, որ հրաման տա ինձ առևանգեն։ Մեկե ես որոշեցի պարզաբանել, թե խոսքը ինչ նյութի մասին է։
-Դե դիակների մասին ցեմենտի գործարանում։
Յակը այդպես էլ ոչինչ չէր հասկանում։ Ինձ թվում է Ես գերագնահատել եմ իմ հայտնիությունը։ Ես ուղղակի սովորական ուսանող եմ... Ինձ հիմար անվանեք, բայց ես վիրավորվեցի, որ նա չգիտի այն նյութի մասին, որի վրա 2 գիշեր եմ ծախսել։
-Չեմ հասկանում ի՞նչի մասին ես խոսում աղջիկ։ Ես ուղղակի ցանկանում էի քեզ հետ ծանոթանալ։ Այսպես ասած գնահատել իմ որդու ընտրությունը։
Հիմա իմ հերթն է զարմանալու։ Ի՞նչ տղա, ոչ մի կերպ չեմ հասկանում։
-Էլ մի ամաչիր, - սկսեց ժպտալ Բենջամինը, - ես հասկանում եմ, որ տղաս հիմարություններ է խոսել իմ մասին և չի ցանկանում, որ ես իմանամ քո մասին, բայց դու էլ ինձ պետք է հասկանաս նա իմ միակ որդին է և ես պետք է հետևեն նրա կյանքին։ Բայց նրա ընտրության հետ ես համաձայն եմ։Ես դեմ չեմ ձեր ամուսնությանը։
Ամուսնությու՞ն!! Սա իսկապես հարսի առևանգումը է՞! Աստված իմ, բայց ես չեմ ցանկանում ամուսնանալ մինչև լրագրողի կարիերան չդասավորվի։ Ինձ ամուսնացնում եմ ինչ-որ բանդիտի տղայի հետ։ Մեկ վայրկյանում ես փոշմանեցի, որ 3 գլուխ չունեմ, որովհետև այսքան շատ մտքերի համար 1 գլուխը շատ փոքր է։ Հենց այդ նույն բանդիտի տղան սպասեցնել չտվեց։
-ՀԱՅՐԻԿ!, - զրնգաց ամբողջ տնով մեկ և դուռը մեկ հարվածով բացվեց։ Սենյակ մտավ Շռամը!!
Նրա դեմքն այնպիսին էր, որ ես ինքստինքյան վախից կծկվեցի բազկաթոռի անկյունում։
-ՈՐՏԵ՞Ղ Է ԻՆՔԸ! Ի՞ՆՉ ԵՍ ԱՐԵԼ ՆՐԱ ՀԵՏ!, - բղավում էր Շռամը։
Յակը աչքերով ցույց տվեց ինձ։ Այդ ժամանակ Շռամը շրջվեց։ Նորից նրա աչքերում շոկ և զարմանք էր։ Բայց հետո նա խորը շունչ քաշեց և կարծես ինձ նայելուց էլ չէր նյարդայնանում, ավելին ես նրա աչքերում ուրախություն տեսա ինձ նայելուց։ Նա շարունակում էր բղավել հոր վրա։
-ի՞նչի ես խառնվում իմ կյանքին, ի՞նչի ես իրան այստեղ բերել, ի՞նչի ես ուզում այս ամենով հասնել!
-Հանգստացիր տղաս, - նույն հանգիստ ձայնով ասում էր Բենջամինը, - ես ուղղակի ցանկանում էի նրա հետ ծանոթանալ։ Մենք զրուցեցինք։ Նա ինձ շատ դուր եկավ, չնայած որ պարզվեց, որ գործարանի մասին սխալ լուրեր տարածող լրագրողն է։ Ես համաձայն եմ, որ նրա հետ ամուսնանաս, - այնուհետև ինձ դիմելով ասաց, - կներես թանկագինս, բայց քո նյութը չի հրատարկվի։
Ես սկսեցի հիմար պես գլխով անել։ Բայց Շռամը դեռ շարունակում էր։
-Նա նոռմալ ընտանիքից է, հենց այնպես առևանգել չի կարելի! Իսկ եթե ինչ-որ մեկը տեսներ! Դա իսկական խայտառակություն է!
-Մի բարդացրու իրավիճակը Ադրիան։ Ես արդեն ծանոթացա, մենք խոսեցինք կարող ես տուն տանել։
Բենջամինը առաջին հայացքից լավ, պարկեշտ մարդ էր երևում, սակայն աչքերը ինչ-որ խորամանկությամբ էին լցված։
-Արի Միա! Մենք տուն ենք գնում, - ասաց Շռամը։ Ես մտածում էի, որ նա ինչպես միշտ ուժեղ կբռնի դաստակիցս և կտանի իր հետևից։ Սակայն նա ոչինչ չարեց և շարունակում էր նայել հորը։ Ես կանգնեցի և հենց այդ պահին դանակս գրպանիս միջից ընկավ։ Բենջամինը և իր տղան նայեցին ինձ։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում գտնել դանակս։ Լսվեց հոգոց Շռամի կողմից և նա բազկաթոռի անկյունից հանեց դանակս և մեկնեց ինձ, իսկ Բենջամինը իրեն հազիվ էր զսպում, որ չծիծաղի։ Ես սկսեցի կարմրել։ Շռամը այլևս չսպասելով, որ ես քայլ կանեմ նորից բռնեց դաստակիցս և քարշ տվեց դուրս։ Հետևից լսվեց ծիծաղի ձայն։
