Գլուխ 11❤️
Հենց որ դուրս եկանք փողոց, ես հետ քաշեցի ձեռքս և սկսեցի ուղիղ նայել նրա աչքերի մեջ։
-Դու Յակի տղան ես!
Ադրիանը չպատասխանեց։ Իրականում դա հարց էլ չէր։ Փողոցում կանգնած էր նրա մեքենան։ Այս անգամ ես չդիմադրեցի և արագ նստեցի մեքենան։ Ես ցանկանում էի շատ արագ հեռանալ այս գեղեցիկ դղյակից և իր տարօրինակ տիրոջից։ Հիմա հասկանալի է, թե ինչու է Ադրիան այսքան տարօրինակ։ Այսպիսի հոր հետ անգամ ամոթ չէ հասարակությանը խելագար ներկայանալ։ Ավտոմեքենայի մեջ նա շարունակում էր լռել, կարծես թե ինչ-որ լուրջ բանի մասին էր մտածում։ Իսկ ես ցանկանում էի ավելին իմանալ։ Դրա համար ինչպես միշտ նորից ես սկսեցի խոսակցությունը.
-Ուրեմն, քո անունն Ադրիան է։
-Սա միակ բանն է, որ հետաքրքրում է քեզ այն ամենից հետո ինչ եղավ, - հարցիս հարցով պատասխանեց Շռամը։
-Ո՛չ, սա այս ամենի միջից ամենա չվիրավորականն է։
Նա երկար ժամանակ լռում էր, ես արդեն մտածում էի, որ չի պատասխանի…
-Ես Ադրիան Քոլինզն եմ ՝Բենջամին Էվանսի տղան, եթե քեզ հետաքրքրում է։
-Քոլի՞նզ, - զարմացա ես։
-Մայրիկիս ազգանունն է։ Այդպես ավելի անվտանգ է։
-Անվտա՞նգ։
-Այո, այդպես կարող եմ պաշտպանված լինել հորս թշնամիներից։
-Հասկանալի է, իսկ ինչո՞ւ հայրդ մտածեց, որ ես քո հարսնացուն եմ, տվեցի ես ամենագլխավոր հարցը։
-Որովհետեւ նրա մարդիկ ինձ անընդհատ տեսնում են կարմրահեր աղջկա հետ։ ԵՒ լուսանկարել են մեզ այն ժամանակ, երբ որ քեզ դուրս հանեցի ակումբից։
-Հա ճիշտա ես տեսել եմ նկարը։ Ուրեմն քո հայրը մտածում ա, որ ես այն ճակատագրական աղջիկն ե՞մ։
-Դու մտքի հանճար ես, - սարկազմով ասաց Ադրիանը։
-Իսկ ի՞նչի չբացատրեցիր նրան։
-Ավելի լավ ա մտածի, որ հենց այդպես էլ կա։ Նա չպետք ա տեսնի Մարիյին։
-Ի՞նչի ։
-Որովհետեւ։
Այս նոտայի վրա ավարտվեց նրա անկեղծ զրույցը իմ հետ։ Մենք արդեն հասել էինք իմ տան մոտ։ Ավելի ճիշտ նա մի փոքր այն կողմ էր կանգնեցրել, որպեսզի ոչ մեկ չտեանի։ Շարունակում ա մտածել իմ հեղինակության մասին անգամ այն բանից հետո, երբ գտավ ինձ ակումբում, և անգամ երբ իրար հետ լսարանում մենակ էինք մնացել։ Այսպիսի բաներ ես անգամ Դենի հետ չեմ արել։ Նա իր սովորություն համաձայն չէր շտապում բացել դուռը։ Ես նայեցի նրան, նա երկար ժամանակ ինչ-որ բանի մասին էր մտածում և կարծես մոռացել էր իմ գոյության մասին։ Հենց այդպես իմ վրա նայելով ասաց.
-Ստուգիր դանկադ տեղում է, թե ոչ։ Ես արդեն զզվել ամեն տեղ ինձ հետ այն քարշ տալուց։
Ես սսուգեցի դանակը պայուսակիս մեջ էր։ Անգամ, որպես ապացույց ցույց տվեցի նրան, բայց նա շարունակում էր ինչ-որ բանի շուրջ մտածել։ Ոչ այդքան երկար ժամանակ էր անցել, երբ լսվեց նրա խռպոտ ձայնը։
-Դու պետք է ձևացնես, որ ընկերուհիս ես, - ասաց Ադրիանը։
Պետք է, որ ներկայացնեմ զարմանքիս չափը։
-Ի՞ՆՉ!!!!
-Դու ինձ պետք ա օգնես, թեկուզ հենց այն բանի համար, որ ակումբում քեզ հատակին ընկած չթողեցի։
-Ախ այդպես! Հիմա էլ կատարածդ լավությունն ես հիշեցնում,-արդեն մտածում էի, թե ինչպես եմ նրանից վրեժ լուծելու իր այս քայլի համար, - ես չէի խնդրել ինձ օգնես։
-Լավ, ուրեմն մյուս անգամ կթողնեմ, որ գետնի վրա թավալ գաս, - քմծիծաղ տալով ասաց Ադրիանը։
Ես վստահ եմ, որ նա երբեք այդպիսի բան չի անի։
-Ես թավալ չեմ եկել, ինձ հրեցին ես էլ ընկա, - որոշեցի բացատրել իրավիճակը։
Նա բացեց դռները, բայց հիմա էլ ես չէի շտապում իջնել մեքենայից։
-Ես համաձայն եմ։
Ադրիանը սկսեց ինձ նայել ինչպես խելագարին, իսկ ես շարունակեցի։
-Մեկ պայմանով…
-և ո՞րն է այդ պայմանը, - անվստահ հայացքով ինձ նայելով հարցրեց Ադրիանը (Այդ երբվանից է դարձել Ադրիան այլ ոչ թե Շռամ)։
-Դու կպատմես, թե ի՞նչ էր պատահել Դենի հետ։
Շռամի հոնքերը զարմանքից բարձրացան վերև և մի քանի րոպե հետո վերջապես հարցրեց.
-Իսկ Դենը քեզ չի՞ պատմել։
-Եթե պատմած լիներ էլ ինչո՞ւ պետք է քեզնից հարցնեյ, պատմելու դեպքում էլ այդ ամենը անպատիժ չէր մնա։
-Եթե ինքը չի պատմել ուրեմն ես էլ չեմ պատմի, - վերջապես խոսեց Ադրիանը։
-Այդ մասին չի պատմել, բայց ասել ա, որ քեզնից հեռու մնամ, - ասեցի ես հետևելով, թե ինչ արձագանք կտա։ Դա նրան դուր չեկավ, սակայն սառը դիմակ էր հագել և դեմքի ոչ մի միմիկա չէր շարժում։
-Լավ համաձայն եմ։ Ես ոչինչ չեմ պատմի, բայց ցույց կտամ։ Դու ինքդ կհասկանաս պատճառը։
Իմ մեջ ամեն ինչ եռում էր, բայց այնպես էի անում, որ ոչինչ չնկատի։ Ես ուսերս թափ տվեցի և դուրս եկա մեքենայից։ Հենց այսպես էլ սկսվեց մեր պատմությունը…
Հաջորդ առավոտյան համալսարանում ինձ անակնկալ էր սպասվում, ով կանգնած էր մուտքի մոտ։ Բայց սա դեռ ամենը չէր ինձ հունից հանեցին նրա խոսքերը։
-ԵՒ ո՞ւր էիր այսքան ժամանակ! Քո դասախոսը լսարան է մտել 10 րոպե առաջ!
ԵՒ այս ամենը ասում էր այնպիսի տոնով կարծես ինքն այստեղ տնօրենն իսկ ես իր աշխատողը ով մի ամբողջ օր գործի չի եկել։ Այս ամենը ինձ դուր չի գալիս
