Գլուխ 8❤️
Արդեն մոռացել էի այդ Շռամ կոչեցյալի մասին, երբ որ ինքը իր մասին ինձ հիշեցրեց։ Ես հանդարտ քայլերով գնում էի լսարան։ Զանգը արդեն հնչել էր, բայց ես լսարանում չէի, քանի որ հեռախոսով խոսում էի Սոֆիի հետ և տեղեկանում հիվանդանոցում տիրող իրավիճակի մասին։ Սոֆին լաց էր լինում։ Ես երկար ժամանակ նրան էի հանգստացնում։ Ճանապարհի մյուս կեսին ես նամակ էի ուղարկում Լիան, որ շուտով լսարանում կլինեմ, հենց այդ պահին բացվեց կողքի լսարանի դուռը և ինչ-որ մեկը բռնեց իրանիցս և արագ մտցրեց լսարան։ Հեռախոսը ձեռքից ընկավ։ Ես վախեցած հայացքս բարձրացրի և տեսա Շռամին։ Մենք միայնակ էինք ամբողջ լսարանում, շատ զարմանալի է, թե ինչո՞ւ այստեղ դաս չէ։ Նա բարձրացրեց հեռախոսս և կամաց մեկնեց ինձ։ Չպատկերացնեք հանկարծ, թե դա շատ ռոմանտիկ պահ էր։ Իրականում այդ ամենը այնպես արեց, կարծես թե բարձրացնում էր ինչ-որ փոքր երեխայի խաղալիքը։ Ես արդեն ուզում էի բացել բերանս և ասել նրա մասին այն ինչ մտածում եմ, երբ նորից փակեց բերանս իր մեծ ձեռքով և իր գրպանից հանեց իմ դանակը։
Ես այնքան ուրախ էի, որ դանակս նորից ինձ հետ է, որ արդեն մոռացել էի,թե ինչ ջղայնացած էի նրա վրա մի քանի րոպե առաջ։ Սակայն ի տարբերություն ինձ նա հիշում էր։
-Դու ի՞նչ է քո հեղինակության մասին չես մտածում, Ո՞վ էր հարվածել գլխիդ, երբ որ մոտեցար ինձ այն ժամանակ երբ տղաները հետս էին, դա էլ հերիք չէ դանակդ ուզեցիր! Գիտես ինչքան ժամանակ եմ ծախսել և նրանց համոզել, որ դու նոռմալ աղջիկ ես։ Նրանք մտածում էին, որ դու սովորական....
Շարունակությունը նա իհարկե չասաց մտածելով իմ հեղինակության մասին։Զայրույթից դուրս գալով և ինքն իրեն հանգստացնելուց հետո շարունակեց։
-Ինչևէ, էլ երբեք այդպես չանես, տղաները գիտեն, որ ես տնային աղջիկների հետ չեմ շփվում։
Ինձ ժամանակ էր պետք, որպեսզի հասկանայ, թե ինչ է ինձնից ուզում։ Նա ասում է, որ լավ վարքագծով աղջիկների հետ չի շփվում և եթե ես նրա հետ ինչ-որ շփում ունենամ, ապա իմ հեղինակությունը կփչանա...
Ինչ հիմարություն!!
-Դու ի՞նչ գործ ունես իմ հեղինակության հետ, - հարցրեց ես, - այստեղ քեզ հետ մենակ գտնվելով ես հաստատ չեմ լավացնում այն..
Նա ոչինչ չգտավ, որպեսզի ասի։ Նայելով լսարանի դատարկ անկյուններին խորը շունչ քաշեց և նորից սառը դիմակ հագնելով ասաց.
-Ուրեմն վերջին անգամ եմ կրկնում ինձնից հեռու կմնաս։
ԵՒ դուրս եկավ լսարանից։ Ես մնացի այդտեղ, չգիտեմ լաց լինեմ, թե ծիծաղեմ։ Մի բան ես հաստատ հասկացա։ Մեր ծանոթությունը սխալմունք է և հենց այս սխալունքը այստեղ էլ պետք է վերջանա։
Այս ամենից հետո ոչինչ չփոխվեց, իմ կյանքը շարունակում էր ընթանալ հանդարտ։ Ես սկզբից վախենում էի, թե ի՞նչ պետք է ասեմ ոստիկանությանը, սակայն ոստիկանությունը այդպես էլ չեկավ։ Ես նոր պատմություն գտա իմ նյութի համար և լիովին խորացել էի դրա մեջ։ Շշուկներ կային, որ նոր բացված գործարանում մարդիկ դիակներ են տեսել։ Հենց սրանով էլ ես զբաղվում էի։ Հետո ուշքի եկավ Դենը։ Այն ինչ-որ պատահել էր իր հետ նա ոչ մեկին չպատմեց, բայց ես նրան պատմեցին այն ինչ իմ հետ էր եղել։ Մոտը 2 ժամ Դենը ինձ ասում էր, որ ես լրիվ հիմար եմ(համաձայն եմ նրա հետ), այնուհետև ցգուշացրեց, որ Շռամից և Ջոնից հեռու մնամ։ ԵՒ իհարկե ստիպեց խոստանամ, որ ոչ մի տեղ չեմ գնա առանց նրա։ Այսպես անցավ 1 ամիս։ Ես արդեն մոռացել էի այդ պատմության մասին ինչպես նաև Ջոնի։ ԵՒ ինչպես խոստացել էի Դենին հեռու էի մնում Շռամից և իրենց խմբից։
