Գլուխ 7❤️
Տուն գնալով ես փնտրեցի ողջ սենյակումս, ամբողջ բնակարանում, բակում, բայց ոչինչ չգտա։ Ուրիշ տարբերակ չկա, ես այն թողել եմ մեքենայի մեջ հենց այնտեղ եմ վերջին անգամ տեսել։ Երեկոյան ես և Սոֆին նորից գնացինք հիվանդանոց։ Ես չեմ կարողանում տանել նրանց երկուսի արցունքները, ես ուղղակի փախա այդտեղից.... գիտեմ ամոթ է, բայց նրանց անվերջ խոստումները, որ Դենի հետ ամեն ինչ լավ կլինի ավելի էին սպանում ինձ։ Օրվա երկրորդ կեսին ես իմ մեջ խիզախություն էի հավաքում, որպեսզի մոտենամ Շռամին և իր մոտից վերձնեմ դանակս։ Ես որոշեցի առավոտյան ավտոկայանում մոտենալ նրան, միայն այն դեպքում երբ նա միայնակ կանգնած լինի իր մեքենայի կողքին։ Բայց ինչպես միշտ բախտը ինձնից երես թեքեց։ Նա եկավ համալսարան,բայց ոչ իր մեքենայով։ Այլ եկավ Ջոնի հետ՝նրա մեքենայով։ Պլանս ամբողջությամբ ձախողվեց։ Ես որոշեցի նրան լսարաններից մեկում բռնացնել, բայց այս անգամ ելի նա մենակ չէր։ Երբեք Ջոնը ինձ այսքան չէր նյարդայնացրել։ Նա ուղղակի չէր հեռանում Շռամի կողքից։ Ճաշի ժամանակ այս ամենը ինձ վերջնականապես նյարդայնացրեց և որոշեցի միանգամից բոլորի մոտ մոտենալ։ Շռամը կանգնած էր իր կուրսի տղաների հետ։ Ես անընդհատ ցանկանում էի նրա հայացքը բռնել, սակայն նա ինձ չէր նայում։ Շռամը ժպտում էր(առաջին անգամ եմ տեսնում նրա ժպիտը)։ ԵՒ վերջապես իմ միջի վախը հաղթահարելով մոտեցա նրանց սեղանին։ Շռամը կանգնած էր մեջքով այդ իսկ պատճառով առաջինը ինձ Ջոնը տեսավ, և սկեց մինչև ականջների ծայրը ժպտալ։ Ուրիշ ժամանակ ես երևի ամոթից կարմրեյ, բայց հիմա ո՛չ նա էր ինձ հետաքրքրում, ո՛չ իր ժպիտը։ Ես ձեռքով հպվեցի Շռամի թիկունքին, նա շրջվեց։
-Կարելի է քեզ 1 րոպեյով, - խնդրեցի ես։
-Ինչի՞ համար, - սառը տոնով լսվեց պատասխանը նրա կողմից։
-Ինձ իմ դանակն է պետք, - այլևս չհաբերելով ասացի բոլորի մոտ։
Նա զարմացած նայում էր ինձ։ Այնուհետև հայացքը դարձավ ավելի զայրացած։ Նա ինձ այնպիսի հայացքով էր նայում, որով նայում են գժերին հոգեբուժարանում։ Իրավիճակը փրկեց Ջոնը։
-Շռամ, ես չգիտեյ, որ դու այսպիսի գեղեցկուհու հետ ես ծանոթ, չե՞ս ծանոթացնի մեզ։
-Ես նույնպես չգիտեյ, որ ծանոթ եմ նրա հետ, - անտարբեր ինձ նայելով ասաց նա։
Ես շոկի մեջ եմ։ Շռամը այնպիսի տեսք էր ընդունել, ասես ինձ առաջին անգամ է տեսնում Ինձ ոչինչ չէր մնում եթե ոչ ջղայնանալ ինքս իմ վրա և հեռանալ։ Ես մտածում էի, որ հետևիցս ծիծաղի ձայներ կլսեմ, բայց նրանք նորից սկսել էին իրենց բուռն քննարկումները։
Լիան հենց նոր մտավ ճաշարան, նա այնպես էր ինձ նայում, որ ես միանգամից ցանկացա լաց լինել, բայց ես մարդկանց մոտ լաց չեմ լինում։
-Ի՞նչ ա եղել Մի, Ինչի՞ ես գույնդ գցել։
-Լիա հենց նոր ինձ այնպես նվաստացրեցին, - ես ամոթից չգիտեյ ինչ անել։
Մենք կարելի է ասել դուրս թռանք ճաշարանից, Լիան ամբողջ ճանապարհին հարցնում էր թե ինչ է պատահել, բայց ես այդքան ուժ չունեյ, որ գոնե մի բառ աաեյ։
Հաջորդ ժամը ես չնստեցի։ Տանը փավելով սենյակում ես մի կերպ տանում էի այդ ողջ ամոթը և վերջում եկա այն եզրակացության, որ արժանի եմ այդպիսի վերաբերմունքի. և նա իրականում ճիշտ է։ Դենի մոտ գնալ չկարողացա։ Մայրիկը թակեց դուռը։ Նա սովոր չէր լռությանը երբ որ ես տանն եմ։ Անգամ իմ կատու Թոմը հասկանալով իրավիճակը գնացել էր սենյակից։ Հաջորդ առավոտյան ես արդեն լավ վիճակում էի։ Ինձ պահում էի այնպես, ասես ոչինչ չի եղել։ Ի վերջո մոռացա այդ սառնասիրտ և լուրջ մարդու մասին։
