8 страница28 апреля 2026, 04:19

Գլուխ 6❤️

Շռամը առանց ինձ վրա նայելու նստեց ավտոմեքենան։ Ես ժամանակ չունեյ մտածելու ավելի լավ էր գնալ Շռամի հետ, քան մնալ այս տարօրինակ վայրում և իհարկե հայտնվել ոստիկանության ձեռքերում։ Ինչքան էլ որ հասկանում էի, որ Շռամը վտանգավոր է մեկ է նստեցի նրա մեքենան։ Նա ոչ մի ուշադրություն չէր դարձնում, կարծես ես այդտեղ չէի։ Միայն երբ որ շարժվեցինք նա հարցրեց տան հասցեն։ Ես իմ ձեռքերում պահում էի դանակս (ապահովության համար )։ Շռամի տեսքից կարելի էր ասել, որ շատ հոգնած է, և ես նրան հաստատ նյարդացնում էի։ Մենք հասանք տան մոտ, բայց նա չէր պատրաստվում դռները բացել։ Շռամը ինձ այնպիսի հայացքով էր նայում, որ սկսեցի վախենալ, բայց ինչպես միշտ իմ լեզուն ավելի արագ է գործում քան ուղեղս։

-Բացիր դռները! Թե չէ ես... ես..., - ասում էի ես, մտածելով թե ինչ կարող եմ անել այս հսկային։

-Ի՞նչ, քո խաղալիք դանակով կվնասես ինձ, - քմծիծաղով ասում էր նա հետո սկսեց գլուխը մոտեցնել ինձ, նրա դեմքը այնքան մոտ էր ինձ։

-Հեռու գնա!, - մի կերպ կարողացա ասել ես։

-Թե չէ ինչ, - մի ունքը վերև բարձրացնելով ասաց Շռամը։

Բայց հետո նորից լրջացավ և գլուխը հետ տանելով ասաց.

-Մի անգամ էլ քեզ եթե այստեղ տեսա, հաստատ լավ չի վերջանա....

Ես հասկացա, որ ինձ սպառնում են և ոչինչ չպատասխանելով նորից ցանկացա բացել դուռը։ Նա վերջապես բացեց դռները։ Ես արդեն դուրս էի գալիս, ոչ վազում էի մեքենայից, երբ որ նա գոռաց.

-Միա!, - ես կանգնեցի ավելի շատ շոկից, որ նա գիտեր իմ անունը, - երբ որ մտնես տուն պատուհանից նայիր։

Ես չսկսեցի կռվել։ Դուրս եկա մեքենայից և գնացի մեր շենքի բակ։ Արդեն առավոտյան ժամը 5-ն էր, բայց խոր աշուն էր այդ պատճառով դեռ մութ էր։ Ես մտա տուն, կամաց գնացի իմ սենյակ, միացրեցի լույսը և նայեցի պատուհանից դուրս ։ Նրա մեքենան շարժվեց իր տեղից և գնաց իսկ ես արագ հանվելով, պառկեցի քնելու։ Հոգնածությունը կարծես մի մեծ բեռ ընկավ իմ վրա և դա ստիպեց ավելի շուտ քնել։ Չեմ փորձի նկարագրել, թե ինչպես 3 ժամ հետո մայրիկը արթնացնում էր ինձ, որպեսզի գնամ համալսարան։ Ես մտածում էի գիշերվա եղածի մասին, երբ որ ատամներս էի մաքրում։ Ի՞նչ մենք ունենք, ոչինչ բացի անհաջողություններից,որը ինձ խոստացավ Շռամը։ Այսպես։ Դենը, ում մոտ ես առաջ ոչ մի սեր դեպի ակումբը չէի նկատել, ընկերացել էր այնպիսի տղայի հետ ում առաջ չգիտեր և նրա հետ գնում էր տարօրինակ տեղեր, ժամանակ առ ժամանակ էլ կապտուկներով էր.... Ես ոչ մի բանով չեմ կարող օգնել.... Կարծում եմ ավելի եմ վատացրել իրավիճակը։ ԵՒ Շռամը! Որտեղի՞ց գիտի իմ անունը, երևի հենց ինքն է մեղավոր Դենի ծեծված լինելու մեջ։ Իմ գիշերային արկածների մասին պատմեցի Լիային։ Նա շոկի մեջ էր։

-Դու հիվանդ ե՞ս! Ինչպես կարող էիր գիշերով գնալ անծանոթ տեղ և այն էլ մենակ։

Նա ելի ինչ-որ բան էր ասում, բայց ես չէի լսում։ Համալսարան մտան Ջոնը և Շռամը։ Ջոնը վառ, ուրախ դեմքով, անգամ հասցրեց ճանապարհին մի քանի աղջկա աչքով անել իսկ Շռամը ինչպես միշտ լուրջ, սառը հայացքով։ Սա առաջին անգամն էր, որ ես նայում էի ոչ թե Ջոնին, այլ Շռամին։ Շռամն էլ իր հերթին ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում։ Անցավ իմ կողքով այնպես, կարծես երբեք չի էլ տեսել։

-Լսիր, իսկ կարող է՞ երազ ես տեսել, - ծիծաղեց Լիան և նույնպես նայեց Շռամի կողմը։

-Շատ ծիծաղալույա, - սկսեցի ձևական ծիծաղել։

-Լսիր, բայց դու իհարկե շատ քաջ ես! Նստել նրա մեքենան գիշերով! Նրա կողքին անգամ առավոտյան է վախենալու, - սկսեց իր ճառը նորից կարդալ Լիան։

-Ես հիմար եմ ոչ թե քաջ ամեն ինչ փչացրի։ Միայն հետաքրքիր է, որտեղի՞ց իմացավ դանակիս մասին։ Բա դանակս ո՞ւր ա։

Ես սկսեցի փնտրել պայուսակում, այն միշտ այնտեղ էր։ Այդ դանակը ինձ Դենն էր նվիրել։ Այդ դանակը ինձ համար շատ կարևոր է, մանավանդ հիմա երբ Դենը կողքիս չէ։

8 страница28 апреля 2026, 04:19

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!