7 страница28 апреля 2026, 04:19

Գլուխ 5❤️

Տանը ես ինտերնետում փնտրում էի, թե այդ հասցեում ինչ շինություն է կառուցված։ Գրված էր, որ այդ հասցեում գիշերային ակումբ է։ Ես որոշեցի գիշերով գնալ այնտեղ։ Ինքնապաշտպանության համար հետս դանակ վերձրեցի։ Համոզելով, որ ծնողներս քնած են, ես կամացուկ քայլերով դուրս եկա բնակարանից։ Գիշերվա ժամը 1-ն էր։ Տաքսին դրսում ինձ էր սպասում։ Կիսաքնած վարորդ այդքան էլ ուշադրություն չդարձրեց իմ վրա։ Նա հասցրեց ինձ ակումբի մոտ։ Թիկնապահը մեկ այլ մարդ էր, որի համար ես շատ ուրախ եմ։ Ես մի անկյունում կանգնած հարմար պահի էի սպասում,որպեսզի մտնեմ ներս երբ վերջապես տեսա կիսախմած տղաների մի խումբ։ Ես աննկատ միացա նրանց խմբին և նրանց հետ միասին մտա ակումբ։ Բախտս բերեց նրանցից ոչ մեկ ինձ չնկատեց։ Երբ որ դուռը հետևիցս փակվեց ես մնացի ամբողջովին մթության մեջ։ ԵՒ միայն այդ խմած տղաների ձայներից կարողացա կողմնորոշվել, թե որ կողմ պետք է գնամ։ Շուտով ինձ կուրացրեց մի վառ լույս։ Դա երաժշտության գույնն էր։ Ականջներիս հարվածում էր բարձր երաժշտությունը։ Ես գիշերային ակումբում էի։ Իմ տեսքը մի փոքր տարբերվում էր այստեղ գտնվողների տեսքից, սակայն այս արբած ամբոխին ես չէի հետաքրքրում։ Ես առաջին անգամ էի այսպիսի վայրում գտնվում։ Աստված իմ! Միայն իմ նման հիմարը կարող էր այսպիսի խենթ քայլի գնալ, եթե ծանոթներիցս ինչ-որ մեկը ինձ այստեղ տեսնի,ինչ կմտածի իմ մասին։ Մտքերից դուրս գալով ես հիշեցի, որ այստեղ հատուկ գործով եմ եկել։ Մի փոքր իջեցնելով գլխարկը սկսեցի աչքերով փնտրել Շռամին։ Շռամը այնտեղ է, որտեղ Ջոնն է։ Իսկ Ջոնը այնտեղ է, որտեղ կան շատ աղջիկներ։ Բայց աղջիկներ այստեղ շատ կան՝ խմած և կիսամերկ։ Անգամ աղջիկներից մեկը սկսեց հայացքներ նետել իմ կողմը։ Ես որոշեցի արագ գնալ այդտեղից։ Ոչ մի տեղ չէր երևում Շռամը։ Շուրջս բոլորը խմում և ուրախանում էին։ Ես արդեն ընդունել էի պարտությունս և պատրաստվում էի գնալ, երբ վերջապես տեսա նրան։ Նա դուրս էր գալիս ինչ-որ դռնից։ Նրա հետ նաև Ջոնն էր և մի խումբ տղաներ։ Նրանք բոլորը շատ ուրախ և բավարարված էին երևում։ Նրանք շարժվեցին դեպի նստարանները։ Ես հարմար տեղավորվեցի փոքր ինչ հեռվում և սկսեցի նրանց հետևել։ Ոչինչ չէր փոխվում։ Միգուցե Դենը այստեղ եկել է զվարճանալու համար, բայց ո՞վ է նրան ծեծել։ Արդեն գիշերվա 3-ն էր։ Պետք է տուն գնամ։ Ես վերկացա և մոտեցավ ելքին, սակայն դիմացս հայտնվեց ինչ-որ դիմակով մարդ։

-Ոչ մեկ չշարժվի! Սա ոստիկանությունից է!, - լսվում էր տարբեր կողմերից։

Բայց պարզվում է, ակումբում գտնվողները իրոք ինչ-որ բան էին թաքցնում այդ պատճառով միանգամից սկսեցին այս ու այն կողմ վազել, որպեսզի շուտ գտնեն մեկ ուրիշ ելք և դուրս գան։ Ես ընկա այդ ամբոխի մեջ։ Ելքի մոտ ոստիկանությունն էր կանգնած։ Բոլորը միանգամից հետ վազեցին, ես անգամ չեի հասկանում, թե ինչպես եմ մի տեղից մյուս տեղը գնում։ Ես ընկա ինչ-որ միջանցքում։ Անգամ չհասկացա, թե ով ինձ բրդեց։ Մի քանի մարդիկ, որ նույնպես այդտեղ էին տրորելով վազեցին ձեռքերիս վրայով։ Ես մի կերպ էի դեմքս փակում։ Գլխարկը ընկավ, իմ աչքի ընկնող մազերը թափվեցին։ Բայց ամենասարսափելին դա չէր։ Ես նայեցի վերև և տեսա..... Շռամին! Երբեք նրա դեմքի վրա այդքան շատ էմոցիաներ չէի տեսել։ Զարմանք, շոկ, զայրույթ։ ԵՒ այս ամենը 1 վայրկյանի ընթացքում։ Հաջորդ րոպեին լսվեցին ոտքի ձայներ։ Շռամը քաշեց դաստակիցս և մեկ շարժումով գետնից բարձրացրեց։ Հետո բացեց մի դուռ, որը ես երբեք չէի նկատի։ Նա մեղմ ասած ինձ մտցրեց ներս։ Ես ցանկանում էի հակառակվել և ձեռքով փնտրում էի դանակս։ Սակայն նա իմ մարմինը հպեց իրենին և ձեռքով փակեց բերանս։ Զգում էի նրա անհանգիստ շնչառությունը ականջիս մոտ։ Նա ուշադիր լսում էր ամեն մի ձայն։ Երբեք ոչ մի անծանոթ տղա ինձ այսքան մոտ չէր կանգնել։ Ես սկսեցի ինձ անհարմար զգալ։ Բայց ամոթի մասին ավելի շուտ պետք էր մտածել, հիմա արդեն ուշ է։ Ես սկսեցի վախենալ։ Հիշեցի բոլոր վատ բաները, որ պատմում էին նրա մասին։ Ես որոշեցի, որ կգոռամ երբ որ նա ձեռքը հանի բերանիս վրայից։ Այդ ժամանակ լսեցի տարօրինակ ձայներ, որոնց դրանից առաջ ուշադրություն չէի դարձնում և ոչ միայն ես դա լսեցի։ Շռամը շրջվեց և ինձ հաջողվեց տեսնել.... Ավելի լավ կլիներ կուրանայ! Տղան և աղջիկը... Ես շոկի մեջ էի։ Առաջին անգամ էի այդպիսի բան տեսնում։ Շռամը առանց ոչ մի վայրկյան մտածելու փակեց աչքերս։ Չգիտեմ, բայց այս ամենից հետո արդեն չէի ցանկանում բղավել։ Զույգը մեզ վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր իր գործը։ Մենք արագ դուրս եկանք այդ սենյակից։

-Ես վաղուց 18 տարեկան եմ, - չգիտեմ ինչու ասացի ես։

Նա լռում էր։ Նա իմ ձեռքից բռնելով ինձ այդ միջանցքով տանում էր Աստված գիտի թե ուր, բայց մի քանի րոպե հետո մենք արդեն դրսում էինք, կարելի է ասել ակումբի հետևում։ Այստեղ կանգնած էին տարբեր մեքենաներ իսկ անկյունում տղաների խումբ։ Շռամը ինչ-որ բան մռթմռթաց քթի տակ և ձեռքս ավելի ուժեղ սեղմելով տարավ հեռվում կանգնած ջիպի մոտ։

-Ես այստեղ չեմ նստի, - ընդունելով խոնարհ աղջկա կերպար ասացի ես։

-Ավելի լավ, տուն գնա ոտքով!

Ինձ համար ավելի լավ։ Ավելի շուտ տուն կհասնեմ։

7 страница28 апреля 2026, 04:19

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!