6 страница28 апреля 2026, 04:19

Գլուխ 4❤️

-Իսկ դու կարող ես ցույց տալ, թե որտեղի՞ց էին դուրս գալիս։

-Այո! Իհարկե։

Հետո մենք գնացինք հիվանդանոց։ Ատում եմ հիվանդանոցները։ Այստեղի ճնշող մթնոլորտը խեղդում է ինձ։ ԵՒ Դենի մոր աչքերի արցունքները։ Նա և Սոֆին իրար գրկած լաց էին լինում։ Ես չեմ կարող այս ամենը տանել։ Դեն! Ի՞նչ կարող էր քեզ հետ պատահած լինել։ Երեկոյան ես ստիպեցի Սոֆիին, որ ցույց տա այն տեղը, որտեղ Դենին ու Շռամին է տեսել։ Այդ տեղը իսկապես քաղաքի կենտրոնում էր, ուղղակի կենտրոնի նեղ, փոքրիկ փողոցում։ Փողոցում ընդամենը 1 դուռ էր, որը մի հսկա տղամարդ էր հսկում։ Դռնից դուրս եկավ տղաների մի խումբ և ծիծաղելով մոտեցավ մեզ, ես ձևացրի թե կոշիկս եմ մաքրում։ Երբ, որ նրանք գնացին ես Սոֆիի ձեռքից բռնելով ցանկացա մոտենալ դռանը, երբ նա ասաց.

-Դու վստահ ես, որ՞ մեզ ներս կթողեն, - մի փոքր անինքնավստահ տոնով ասում էր աղջիկը։

-Գնանք, ամենակարևորը մեզ վրա վստահ լինելն է, - կարծես թե հույս տալով ասում էի ես։

Բայց Սոֆին ճիշտ էր։ Երբ ցանկացանք մտնել թիկնապահը կտրեց մեր առաջը։

-Մանկապարտեզը մյուս կողմում է աղջիկներ!

-Քեզ հենց այնտեղ ման էին գալիս, - պատասխանեցի ես։

Թիկնապահի հայացքը դարձավ մի փոքր զայրացած, սակայն նա տեղից չշարժվեց։

-Այս տեղը այնպիսի աղջիկների համար չէ, ինչպիսին դուք եք։ Գնացեք ձեր մայրիկների մոտ։

Ես ուզում էի կռիվ սկսել, սակայն Սոֆին քաշեց թևիցս։ Նա հայացքով ցույց էր տալիս մյուս փողոցը։ Այդ փողոցից դուրս էին գալիս Շռամը և Ջոնը։ "Նա է" շշուկով ասաց Սոֆին։ Նրանց հետ 2 կիսամերկ աղջիկներ կային։ Մենք ձևացրինք, թե հեռանում ենք և արագ թաքնվեցինք մեկ այլ փողոցում, որտեղից պարզ երևում էր, թե ինչ են անում այդ դռան մոտ։ Շռամը և Ջոնը մտան ներս։

-Պետք ա այդտեղ գնանք, - ասացի ես։

-Ինչի՞դ է պետք, ավելի լավ կլինի մի անգամից ոստիկանությանը պատմենք, - չէր հասկանում ինձ Սոֆին, երբ որ քայլում էինք դեպի կանգառ։

-ԵՒ ի՞նչ կպատմենք նրանց, որ դու մի անգամ Դենին տեսել ես այստեղ, նրանց համար դա ոչինչ չի նշանակում. Մեկե նրանք ոչինչ չգիտեն Շռամի մասին։

-Հն՞, Շռամը ո՞վ ա։

-Իզուր գլուխդ մի ծանրաբեռնիր Սոֆի։

-Դու չե՞ս պատրաստվում մերկանալ չէ, որպեսզի այնտեղ մտնես, - վախեցած ինձ նայելով ասում էր Սոֆին։

-Իհարկե ոչ! Ընդհակառակը պատրաստվում եմ հագնվել։

Սոֆին ոչինչ չէր հասկանում! Մեր ճանապարհները թեքվեցին, իսկ ես գնացի մորաքրոջս տուն, իբրև թե հյուր։ Նա ունի 1 որդի։ Բախտս բերեց, որ եղբայրս տանն էր։ Մենք միշտ իրար հետ լավ լեզու էնք գտնում։ Նա նայեց ինձ այնպես, ինչպես խելագարին երբ որ խնդրեցի իր շորերը։ Ես ստեցի, թե գրազ եմ պարտվել և պետք է տղայի շորեր հագնեմ նա իհարկե չհավատաց ինձ, բայց միևնույն է բացեց պահարանը։ Մենք երկար ժամանակ ընտրում էինք հագուստ, որը իմ վրայով շատ մեծ չի լինի։ Ի վերջո ընտրությունը կանգ առավ սև ջինսի և սև գլխարկով սվիտերի վրա։

6 страница28 апреля 2026, 04:19

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!