5 страница28 апреля 2026, 04:19

Գլուխ 3❤️

Ես ոչինչ չէի հասկանում։ Հիվանդանոցի բակում հանդիպեցինք Դենի հոր հետ։ Նա նյարդային ծխում էր։ Նա բացատրեց, որ Դենին բերել են հիվանդանոց ամբողջովին ծեծված, ուշքը գնացած և հիմա բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Սոֆին սկսեց ավելի ուժեղ լաց լինել։ Դենի հայրը նկատեց նրան.

-Սոֆի դու ի՞նչ ես անում այստեղ։

-Ինքը իմ ընկերուհին ա, իմ կողքին լինելու համար ա եկել,-ստեցի ես, որպեսզի ոչինչ չկասկածեն։

Հայրս մնաց փողոցում Դենի հոր հետ իսկ մենք արագ քայլերով մտանք հիվանդանոց։ Դենի մայրը ամբողջովին արցունքների մեջ էր իսկ նրանց հարազատները անհանգիստ սպասում էին միջանցքում։ Բուժքույրները լուրջ հայացքներով անընդհատ այս ու այն կողմ էին գնում։ Հենց նրանց հայացքը ստիպեց ինձ հասկանալ իրավիճակի բարդությունը։ Բոլորի առջև ես չեմ կարող լաց լինել։ Ես Սոֆիին մի կերպ քարշ տվեցի պետքարան , այնտեղ նրան օգնեցին, որ լվացվի ու իրեն կարգի բեր։ Արդեն առավոտ էր, երբ եկավ բժիշկը ու ասաց, որ նրանք արել են ամեն ինչ իրենց հնարավորությունների սահմաններում և հիմա ամեն ինչ կախված է Դենից։ Վիճակը վատ էր, սակայն այն ամեն պահի կարող էր վատանալ։ Մենք միայն երեկոյան այդտեղից գնացինք։ Ես հիշեցի իմ ու նրա խոսակցությունը ճաշարանում։ Ի՞նչ պետք է արած լիներ Դենը, որպեսզի նրան ծեծեին։ Նա ամենաընկերասեր տղան էր, որ ես գիտեյ։ Նրա ընկերները երբեք չէին կռվում Դենի հետ։ Ի՞նչ պետք է պատահած լիներ։ Հաջորդ օրը որոշեցի հարցնել նրա ընկեր Մարկից։ Մարկը շոկի մեջ էր, երբ իմացավ, թե ինչ է պատահել.

-Մարկ դու ինձ պետք է օգնես։ Շուտով կգան ոստիկանությունից և կփորձեն հասկանալ, թե ո՞վ է Դենին ծեծել։

-Իսկ դու՞վստահ ես, որ նրան ծեծել են, - հարցրեց Մարկը, - Կարող ա մտածված կռիվ ա եղել։

-Ի՞նչ, չհակացա ի՞նչ ես ասում, - չէի հասկանում, թե ինչ էր ուզում ասել։

Մարկը սկսեց շուրջը նայել և նրա հայացքը կանգ առավ Շռամի վրա, ով կանգնած էր մեզնից մի փոքր հեռու։

-Մոռացիր!, - ասեց նա և գնաց!։
Ես վազեցի նրա հետևից։

-Ի՞նչ ես ակնարկում, ես չեմ հասկանում։ Այս ամենը Շռամի պատճառով ա՞։

Մարկը ոչինչ չպատասխանելով արագ վազեց տղաների պետքարան։ Ես որոշեցի սպասել, սակայն այդտեղ կանգնած տղաները սկսեցին ուշադիր նայել ինձ և իրար մեջ ինչ-որ բան խոսել։ Ստիպված էի հեռանալ։ Դպրոցից դուրս գալով նկատեց, որ ինչ-որ մեկը ինձ է նայում։ Շրջվեցի և դա Շռամն էր։ Նա բացեիբաց ոտքից գլուխ ինձ էր ուսումնասիրում։ Շրջվեցի և գնացի։
Լավ, Մարկը ասաց, որ դա դիտավորյալ կռիվ է եղել։ Ինչպե՞ս հասկանամ նրա ասածը։
Ես որոշեցի խոսել Սոֆիի հետ։ Մենք հենց որոշել էինք իրար հետ գնալ հիվանդանոց։ Նրա տեսքը ուղղակի ահավոր էր։ Պարզ երևում էր, որ ամբողջ գիշեր չի քնել և լաց է եղել։ Ես չէի ցանկանում հավատալ, որ Դենը կարող է մահանալ։ Նրան պատմեցին այն ինչ ինձ ասել էր Մարկը։

-Չգիտեմ անգամ ինչ ասեմ։ Բայց նա իսկապես վերջերս միշտ կապտուկների մեջ էր և չէր ասում, թե ինչումն է խնդիրը։ Իսկ Մարկի հետ սկսել էր քիչ շփվել։ Նա նոր ընկեր էր գտել, մի տեսակ վախենալու տեսք ուներ իսկ թշի վրա մեծ սպի։

-Շռամ՞, - զարմացա ես։

-Նու Հա, ես նրան պատահաբար տեսել եմ քաղաքի կենտրոնում։ Ինքը ու Դենը միասին ինչ-որ շինությունից էին դուրս գալիս։ Ես հետո հարցրեցի, բայց նա ասաց, որ երևի շփոթել եմ ուրիշ մեկի հետ և նա այնտեղ չի եղել։ Բայց ես նրան տեսել եմ, երդվում եմ!, - պատմում էր Սոֆին։
Նա չէր սովորում մեր համալսարանում, այդ պատճառով չգիտեր Շռամի մասին։ Կարծում եմ ես կարող եմ մի քանի բան պատմել ոստիկանությանը......

5 страница28 апреля 2026, 04:19

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!