Գլուխ 2❤️
-Բարև Մի։ Ինչի՞ մասին եք տենց թաքուն փսփսում, - հետաքրքրվեց Դենը։
Լիան առանց ոչ մի րոպե սպասելու սկսեց հաց ուտել ես էլ որոշեցի մի փոքր կատակել։
-Գեղեցիկ տղաներով ենք հիանում իսկ դու փչացնում ես տեսարանը 😂
-Ուֆ ինչ ես գտել էդ Ջոնի մեջ, անգամ մազերդ ներկելուց հետո էլ նրան չես հետաքրքրում։
-Հեյ! հերիք է ծաղրես ինձ, - փոքրիկ երեխայի պես խոսելով ձևացրի, թե նեղացել եմ։
Դենը սկսեց ծիծաղել և ձեռքերով փակել բերանը։ ԵՒ այդ ժամանակ հայացքս կանգ առավ նրա ձեռքերի վրա, որոնք ամբողջովին կապտուկների մեջ էին։ Ինձ այս տեսարանը դուր չեկավ։ Իմ մեջ միանգամից արթնացավ լրագրողի ոգին և սկսեցի հարցախեղդ անել նրան։
-Այս ի՞նչ է ձեռքերիդ վիճակը, - քաշելով ձեռքը մոտեցրի ինձ և նկատեցի շրթունքը, որ ջարդված էր։
-Փոքրիկ կատակ էր, - մի քիչ շփոթված ասաց Դենը։ Լիան նույնպես սկսեց հետաքրքրասիրությամբ ուսումնասիրել Դենին։
-Ո՞վ ա քեզ նեղացրել պստո, դու ինձ ուղղակի մատով ցույց տուր, - ձայնիս մեջ մի փոքր ջղայնություն ավելացնելով ասացի ես։
-Ինչքան եմ ասել ինձ պստո մի ասա, - ջղայնացած պատասխանեց ինձ։
Այդ օրը ես ու Լիան ինչքան էլ փորձեցինք նրանից ինչ-որ բառ դուրս քաշել չստացվեց նա կամ փոխում էր թեման, կամ էլ ձևացնում թե չի լսել ու անցնում առաջ։
-Ինչ տարօրինակ կատակներ ունեն նրանք ընկերներով, - մտածկոտ հայացք ընդունելով ասաց Լիան։ Ես նախընտրեցի լռել։
Շուտով մոռացա այդ ամենի մասին։ Այդպես անցավ մեկ շաբաթ։ Մի օր ինձ համար հանգիստ պառկած անկողնուս մեջ քունս էի վայելում, երբ որ հեռախոսիս զանգ եկավ։ Իմ կատու Թոմը դժգոհ նայում էր ինձ, մինչ ես ման էի գալիս հերախոսս։
-Ալլո!, - մի փոքր քնած ձայնով ասացի ես, առանց նայելու թե ով էր զանգում։
-Ալլո! Միա!, - կանացի ձայնը հեռախոսի մյուս կողմից հաստատ լաց էր լինում։ Ես միանգամից չհասկացա թե ո՞վ էր զանգողը։
-Այո։ Կներեք ո՞վ ա։
-Սոֆինա, Միա խնդրում եմ օգնի, - ողբում էր աղջիկը։
Զանգողը Դենի ընկերուհին էր։ Մենք իրար հետ առանձնակի շփում չունեինք։ Նա երկար ժամանակ խանդում էր Դենին, երբ որ իմ հետ էր տեսնում։ Ես հասկանում եմ նրան ամեն աղջիկ էլ երևի այդպես կվարվեր։
-Հա իհարկե, Ինչի՞ ես լացում, ի՞նչ ա պատահել, - իմ խեղճ գլուխ։ Ես նայեցի ժամին։ Գիշերվա 3-ն էր։
-Դենը!!, - գոռաց Սոֆին և սկսեց ավելի ուժեղ լաց լինել։ Ես միանգամից աչքերս բացեցի։ Ամբողջ մարմնովս սարսուռ անցավ, - Դենը վերակենդանացման բաժանմունքում ա, Դենը մահանում ա!! Միա! Աստված իմ! Դենը մահանում ա!
Սոֆին շարունակում էր լաց լինել։ Ես չհասկացա անգամ ինչքան կարճ ժամանակում հագա շորերս ու շտապ դուրս եկա սենյակից։
-Սոֆի! Հանգստացի! Հերիք ա լաց լինես, ես գնում եմ հիվանդանոց հետո քեզ կզանգեմ, խոստանում եմ!
-Չէ! Միա ես էլ եմ ուզում քո հետ գամ, բայց չգիտեմ տնից ոնց դուրս գամ։
-Լավ, մի քանի րոպե սպասի ես հիմա կգամ կխոսեմ ծնողներիդ հետ և միասին կգնանք։
Ես արթնացրի հորս։ Նա երկար ժամանակ զանգում էր Դենի ծնողներին, վերջապես իմանալով հիվանդանոցի հասցեն մենք դուրս եկանք տնից ճանապարհին վերձնելով Սոֆիին։ Դեն! Ի՞նչ ա պատահել քո հետ։ Ես գլխի էի ընկնում, որ կապտուկները ինչ-որ կապ ունեին հիվանդանոց ընկնելու
հետ։ Ինձ հազիվ էի զսպում, որպեսզի լաց չլինեմ, դրա հետ մեկտեղ հանգստացնում էի Սոֆիին։
