3 страница28 апреля 2026, 04:19

Գլուխ 1❤️

2 տարի առաջ

Մայրս ասում էր, որ իմ բնավորության պատճառով ես հաստատ ինչ-որ փորձանքի մեջ կընկնեմ։ Մայրերը միշտ ճիշտ են։ Մենք այս ամենը ցավոք սրտի շատ ուշ ենք հասկանում։ Այդ ժամանակ ես 20 տարեկան էի և սովորում էի մեր քաղաքի ամենահայտնի համալսարանում՝ լրագրություն բաժնում, և երազում դառնալ լրագրող։ Իմ մասին կարող եմ ասել, որ շատ հետաքրքրասեր և զգացմունքային եմ։ Ծնվել էի ես շագանակագույն մազերով և այս հանգիստ գույնը չէր համապատասխանում իմ անհանգիստ բնավորության հետ, այդ պատճառով օգոստոսից դարձա կարմրահեր (ասեմ, որ շատ դժվար էր հորս համոզելը)։ Շրջապատիս շատ էր դուր գալիս իմ փոփոխությունները, իսկ ես վերջապես ինձ զգում էի իմ ափսեի մեջ։ Այսպես իմ պատմությունը սկսում է համալսարանի ճաշարանից, որտեղ էլ ծանոթացա նրա հետ։

-Միա! Չես պատրաստվում դուրս գալ համակարգչիցդ! Մենք այստեղ ուտելու համար ենք եկել, - դժգոհ փնթփնթաց Լիան։

-Ու՜ֆ, մի րոպե սպասի, - ասացի ու սկսեցի անհամբեր հայացքով վերջին տեղադրածս նյութը փնտրել։

Անհանգիստ հայացքով որոնում էի նյութս, երբ որ ներս մտավ նա։ Լիան սկսեց հրել ինձ և ես նայեցի մուտքին։ Նա ՝իմ Ջոնը։ Նրա մասին կարելի ասել, որ նա Սուպեր մեգա գեղեցիկ տղան է մեր համալսարանում։ Բարձրահասակ, լայնաթիկունք, բարակ և երկար մատներով, աչքերի մեջ փայլով և ես խելագարվում եմ նրա համար արդեն 3 տարի։ Կարելի է ասել համալսարան ընդունվելուց ի վեր։ Լիան ինձ միշտ հանդիմանում է, քանի որ սերը միակողմանի է։ Իմ Ջոնը սարսափելի կնամոլ է։ Նա ոչ մեկի հետ շաբաթից ավել չի շբվում, և փոխում է աղջիկներին անձեռոցիկի պես։

-Մեր մեջ ասած նրա ընկերը նույնպես գեղեցիկ է, - հիշեցրեց ինձ իր մասին Լիան, - բայց ոչ այն կողմից որտեղ սպին է, - շտապեց ավելացնել նա։

Շռամի մեջ գեղեցկություն միայն Լիան կարող էր տեսնել։ Շռամը համարվում է ամենավտանգավորը մեր համալսարանում։ Բոլորը նրանից վախենում են և նա ընկերություն է անում միայն Ջոնիս հետ։ Նրա մատները միշտ ջարդված են, կարծես նա միշտ ինչ-որ մեկի հետ կռվում է(չնայած ես համալսարանում այդպիսի դեպք նրա մասնակցությամբ չեմ տեսել)։ Բայց ամենասարսափելին դա չէր, նրա աջ թշին մեծ սպի(Շռամ) կար որի համար էլ ստացել էր իր մականունը։
Ես նրա վրա ընդհանրապես ուշադրություն չէի դարձնում, որովհետեւ կողքին միշտ Ջոնն էր։
Նրանք 2-ով մոտեցան իրենց խմբին։
Օհ, այո նրանց խմբում բացի տղաներից կա մի աղջիկ, դե դժվար է նրան աղջիկ անվանելը ՝միշտ ջինսով ու անհասկանալի սվիտերով, մեգա կարճ մազերով և տատուներով։
Այսքան ժամանակ համալսարանում ես նրան երբեք զգեստով չեմ տեսել։
Մեզ մոտեցավ Դենը։ Նրա հետ մենք ընկերություն ենք անում մանկությունից։
Այնպես էր ստացվել, որ մենք նրա հետ ծնվել ենք նույն օրը, նույն ժամին և կարելի է ասել նույն րոպեին։ ԵՒ այս ամենը մեկ ծննդատանը։ Բժիշկը խելագարության էր հասել միանգամից ընդունելով 2 ծննդաբերություն։
Մեր մայրերը դրանից հետո սկսեցին մտերմանալ, այնուհետև ՝հայրերը, իսկ մեզ ոչինչ չէր մնում անել եթե ոչ հետևել նրանց օրինակին։

3 страница28 апреля 2026, 04:19

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!