Մաս 9
Առավոտյան երբ Յունան արթնացավ նա հասկացավ, որ գտնվում է իր անկողնում, ու երեկվա հիշողությունները եկան աչքի առջև: Նա հստակ հիշում էր, որ ինքնուրույն անկողին չի հասել, իսկ դա նշանակում էր, որ հավանաբար ծնողները նրա վիճակը ստուգելու մտադրությամբ նրան հայտնաբերել են հատակին և տեղափոխել անկողին:
Առավոտյան նախ աշխատանքից առաջ նա պետք է գնար հոգեբանի հետ հերթական հանդիպման, իսկ հետո արդեն սկսվելու էր նրա առաջին աշխատանքային օրը:
Նա արագ մտավ լոգարան, դուշ ընդունեց, փոխեց պլաստիրները ու հագնվելով ինչպես միշտ երկարաթև վերնաշապիկ, դուրս եկավ տանից։ Նրան սպասում էր հայրը, ով խոստացել էր նրան ուղեկցել հոգեբանի մոտ, հետո նաև աշխատավայր, իսկ դրանից հետո նոր գնար իր աշխատանքին։

Հոգեբանի հետ զրուցելը որոշ չափով օգնում էին իրեն ավելի հանգիստ զգալ։ Յունան պատմեց նաև իր շնչահեղձությունների մասին։ Հոգեբանն անգամ չզարմացավ, այլ հակառակը ասեց, որ դա սպասելի էր նման հոգեբանական տրավմա ստանալուց հետո։ Հոգեբանը նրան խորհուրդ տվեց օրագիր պահել, որտեղ էլ Յունան կփորձի կիսվել իր զգացմունքներով ՝ և՛ լավ և՛ վատ, ու նման կերպ ամեն օր պետք է փորձի մեկ վատը փոխարինել լավով։
Սեանսի ավարտից հետո, երբ դուրս եկավ Յունան տեսավ իր հայրիկին, ով անհանգիստ, բայց սիրով լցված հայացքով սպասում էր իր աղջկան։Յունաի սիրտը կտոր կտոր եղավ այդ պատկերը տեսնելուց։ Այն փաստը, որ իր ծնողները այդքան սիրում և փոձում են նրան օգնել այս իրավիճակից դուրս գալ, ստիպում էր էլ ավելի մեծ ցանկությամբ աշխատել իր առողջացման վրա։
Աշխատանքի գնալու ճանապարհին Յունան սկսեց մտածել նաև այն փաստի մասին, որ երբեք կողմնակի աշխատանքի կարիք չի ունեցել, քանի որ ծնողները միշտ կարողացել են քույրերին ապահովել ամեն ինչով։ Այս փաստը մի պահ ջերմութամբ լցրեց հոգին, և նա հստակ որոշում կայացրեց փորձել մոռանալ ու վերադառնալ նախկին երջանիկ ու անհոգ օրերին, որպիսի ծնողները նույնպես երջանիկ զգան իրենց։
Երբ հասան ընկերության շենք Յունան հրաժեշտ տալով իր հայրիկին ու լսելով հաջող աշխատանքային օր նրա կողմից դուրս եկավ մեքենայից, ու մինչ մտնելը արագ այցելեց մոտակա մի գրախանութ ու այնտեղից գնելով մի օրագիր վերադարձավ և ուղղվեց իր աշխատավայր։
Աշխատանքը այնքան էլ հեշտ չէր, նա անընդհատ ինչ որ առաջանդրանքով վազվզում էր մի կետից մյուսը փորձելով հասցնել օգնել բոլոր նրանց ովքեր նրան դիմում էին։ Սակայն այն բավականին օգնում էր որոշ ժամանակով նրան մոռանալ իր խնդիրները։ Չնայած նրան, որ աշխատանքը էներգատար էր այն շատ ավելի հաճելի էր քան պարապությունը։
Աշխատանքային շաբաթը քանի դեռ Յունան փորձնական շրջանում էր նրան շատերը սկսել էին հարմարվել և նա շատերին էր դուր գալիս, իր աշխատասիրությամբ, ու հենց դրա շնորհիվ ղեկավարը նրան աշխատանքի ընդունեց ի նկատի ունենալով նաև այն փաստը, որ Յունան դեռ դպրոցում է սովորում ու դրա համար նրա աշխատանքը տևելու էր կես աշխատանքային օր:
Նրան հենց առաջին օրը ծանոթացրել էին BTS ի տղաների հետ: Տղաները նրան ընդունեցին մեծ սիրով ու շատ արագ հարմարվեցին նրա ներկայությանը։ Յունայիի հետ նրանք կարելի է ասել ընկերացել էին ու հենց այդ պատճառով նրանք հաճախ էին հենց Յունայից օգնություն խնդրում, իսկ Յունան մեծ հաճույքով կատարում էր ցանկացած խնդրանք ու միշտ փորձում էր նրանց ու սթաֆին ապահովել իրենց սիրելի ըմպելիքներով։
Իսկ Ջինը վերջին խոսակցությունից հետո ընդհամենը ժամանակ առ ժամանակ Յունային հարցնում էր ինքնազգացողությունից և աշխատանքից, սակայն խոսակցությունները երբեք դրանից ավելին չէին անցնում։
~~~~~~
մի քիչ անհասկանալի ա վերջանում այս գլուխը, բայց հուսամ այնքան էլ վատ չի....
շարունակությունը շուտով💕
