Մաս 10
Մեկ շաբաթը արդեն անցել էր և Յունան արդեն պետք է գնար իր նոր դպրոց, որտեղ նա պետք է անցկացներ իր կյանքի վերջին դպրոցական տարին։
Չնայած նրան, որ աշխատանքը նրան օգնում էր օրվա ընթացքում ամեն ինչի մասին մոռանալ, միևնույնն է տանը նրա հույզերը ամեն երեկո գլուխ էին բարձրացնում, և թույլ չէին տալիս մոռանալ անցյալն, ու հենց այդ պատճառով նոր դպրոցի մասին մտածելուց նրան պատում էին տագնապն ու պանիկան։
Առվոտյան Յունան բացարձակապես ոչ մի ցանկություն չունեմալով, բայց ստիպված արթնացա ու ուղղվեց լոգարան։ Միակ մխիթարող բանը դա այն էր,որ նա այսօր գնալու էր բժշկի մոտ՝ կարերը հեռացնելու, իսկ օրվա կեսը նա էլի անցհացնելու էր իրեն այդքան կարճ ժամանակում, բայց հարազատ դարձած աշխատավայրում ։
Նա հագավ իր դպրոցական համազգեստը, բայց քանի որ դպրոցից հետո անմիջապես գնալու էր ընկերություն ,իր հետ վերցրեց նաև իր սիրելի հուդիներից մեկը ու գնաց խոհանոց,որտեղ նրան այսօր սպասում էր Միան։ Միասին նախաճաշելուց հետո նրանք դուրս եկան տանից։

(դպրոցական համազգեստը)
~~~~~~
Այս առավոտյան Ջինը բացարձակապես տրամադրություն չուներ արթնանալու։ Նա չափազանց հոգնել էր անընդհատ կրկնվող նկարահանումներից ու տարբեր հաղորդումների մասնակցելուց։ Նա ընդհամենը ուզում էր մի փոքր հանգիստ ու սովորական կյանք։
Հանկարծ նրա մտքերը ուղվեցին փոքրիկ աղջնակը որ արդեն մի շաբաթ է ինչ աշխատում է իրենց հետ։ Ջինի վրա Յունան չափազանց մեծ տպավորություն էր թողել, չնայած Ջինը ինքն էլ չէր հասկանում, թե ինչն է դրա պատճառը։ Ջինը հաճախ էր հետևում Յունային ու հենց այդ պատճառով նկատում էր Յունայի տարբեր սովորություններ ու փոփոխություններ նրա մեջ։
Նա նկատել էր նրա դեմքի արտահայտությունը,երբ որևէ անհարմար իր տեղափոխելուգ տհաճ ցավ էր զգում վերքերի պատճառով։ Նա նկատել էր, որ նա միշտ երկարաթև հագուստով էր, չնայած նրան, որ եղանակը դեռ տաք էր ու շատերն էին թեթև հագնվում։ Նկատել էր այն, որ Յունան բոլորի հետ բարեհամբույր է ու ժպտում է ՝չնայած աչքերի թախիծը լրիվ հակառակն էին ասում։ Նկատել էր, որ օր օրի նրա դիմագծերը դառնում էին ավելի սուր ու արտահայտվածը, որի պատճառը քաշի կորուստը կարող էր լինել։ Նկատել էր որ որքան էլ հոգնած լինի միևնույն է կատարում էր իրեն հանձնարարված ցանկացած աշխատանք։ Ու հենց հիմա նա նկատեց որ իր մտքերը հաճախ են նվիրված այդ փոքրիկ աղջկան։
Ջինը արագ ցրեց մտքերը, վեր կացավ անկողնուց ու արագ գտնելով ընկերոջ՝Քենի, հեռախոսահամարը զանգահարեց նրան.
—Ջի՞ն: Ինչու ես այսքան շուտ զանգահարել քունդ չի տանում ինչ է։
—Հեյ շուտով աշխատանքային ժամը կսկսվի իսկ դու դեռ չե՞ս արթնացել։
—Ինչպես թե,—մի քանի վայրկյան անց շարունակվեց,—Աստված իմ ես էլի ուշանալու եմ:
—Լավ դե դու վեր կաց, հիմա պատրաստվիր, իսկ ես քեզ այսօր երեկոյան սպասում եմ մեր ընկերության դիմաց։ Ուզում եմ գնանք մի քիչ խմենք ու լիցքաթափվենք, շատ եմ միանման առօրյաիցս հոգնել:
Պայմանավորվելուց ու անջատելուց հետո Ջինն սկսվեց պասրաստվել իր օրվան......
~~~~
Ես հավանաբար սրանից հետո ամեն օր չեմ կարողանա ամեն օր մաս տեղադրել, քանի որ դասերը թույլ չեն տալիս ժամանակ տրամադրեմ, բայց կփորձեմ գոնե 2 օր մեկ տեղադրել։ ❤️😘
