11 страница30 апреля 2026, 11:11

Մաս 11

Յունան մտնելով դպրոց առաջնահերթ ուղղվեց դեպի տնօրենի սենյակ, որպիսի ներկայանա և տեղեցություններ ստանա հետագա ուսուցման մասին։ Տնօրենը ամենը բացատրելուց հետո նրան մեկնեց իր դասացուցակն ու ասելով որպիսի Յունան հետևի իրեն գնաց ուսուցչանոց։

Այնտեղ նա Յունային ծանոթացրեց իր նոր դասղեկի հետ ու թողնելով նրանց միայնակ վերադարձավ իր աշխատանքին։ Նոր դասղեկը բավական երիտասարդ ու գեղեցիկ ժպիտով կին էր։Ներկայանալուց նա տեղեկացրեց նաև, որ բացի դասարանի ղեկավար լինելուց նա նաև դասավանդում է մաթեմատիկա։ Դասղեկը ուսումնասիրելով Յունայի նախկին դպրոցում ունեցած առաջադիմությունը, որը բավական գոհացուցիչ էր, հետո մի քանի րոպե զրուցելուց հետո Յունայի հետ ուղևորվեց նրա նոր դասարան։ Մտնելով դասարան աշակերտների ուշադրությունը անմիջապես սևեռվեց նոր աշակերտուհու վրա և մի քանիսն անգամ  սկսեցին շշնջալ ։
—Ծանոթացեք ձեր նոր դասընկերուհու հետ,—ասաց դասղեկն ու իր հայացքը ուղղեց Յուային, հասկացնելով, որ այժմ նրա հերթն է ներկայանալու:
—Ողջույն ես Չոն Յունան եմ։ Խնդրում եմ հոգ տարեք իմ մասին։
—Կարող ես ընտրել ցանկացած ազատ սեղան և նրա մոտ նստել։ Երեխաներ հուսով եմ դուք ձեր նոր դասընկերուհու հետ կընկերանաք ու լավ ընդունելություն ցույց կտաք։ Իսկ հիմա պատրաստվեք շուտով ձեր ուսուցիչը կմոտենա։

Յունան ընտրելով մեջտեղի շարքերից մեկում ազատ մնացած մի տեղ մոտեցավ նստեց և սկսեց պայուսակից հանել անհրաժեշտ իրերը։

Նրան անմիջապես սկսեցին շրջապատել նոր դասընկերները ու սկսեցին ծանոթանալ։ Սկզբում Յունայի մեջ տագնապ առաջացավ, ինչ որ պատկերներ եկան նրա աչքի առաջ, բայց նա փորձեց ցրել այդ մտքերը իր գլխից, ու փորձելով ցույց չտալ իր անհանգստությունը, իր ուշադրությունը սևեռեց իրեն ուղղված հարցերին։

—Դու շատ գեղեցիկ ես,—Բացականչեց տղաներից մեկը, որից հետո նրա հետ համաձայնվեցին մյուսները։
—Ահա շատ նիհար ու գեղեցիկ կազմվածք ունես,—նկատեց արդեն աղջիկներից մեկը։ Սակայն այդ պահին ներս մտավ ուսուցիչն ու բոլորը արագ նստեցին իրենց տեղերը, իսկ ուսուցիչը ծանոթանալով նոր աշակերտուհու հետ, սկսեց իր դասը։

Սկզբում Յունան ուշադիր լսում էր ուսուցչին, սակայն որոշ ժամանակ անց նրա ուշարդրությունը զբաղեցրեցին մտքերը այն մասին, որ նա իսկապես սկսել է արագ քաշ կորցնել ու դրա պատճառը ոչ թե այն էր, որ նա շատ է աշխատում ու չի հասցնում սնվել այլ այն, որ նա պարզապես չի կարողանում որևէ բան ուտել։ Ամեն անգամ երբ նա փորձում էր ինչ որ բան ուտել նրա մոտ սկսվում էր սրտխառնոց ու ստամոսքի պարունակությունը անմիջացես հայտնվում էր զուգարանակոնքում։ Նա չէր ուզում հավատալ, բայց նրա մոտ սկսել էին կասկածներ, որ նրա մոտ սհսվող անոռեքսիա է։ Յունային դա այնքան էլ չէր անհանգստացնի, սակայն այն միտքը, որ իր ծնողները էլ ավելի շատ կանհանգստանան, նրան մտածելու տեղիք էր տալիս, այնպես որ նա որոշեց այս մասին պատմել իր հոգեբանին ու խնդրին լուծում գտնել նրա հետ միասին։

Նման մտքերով էլ ավարտվեց առաջին դասաժամը։ Օրվա ընթացքում Յունան ծանոթացավ իր դասընկերների հետ, ու ի զարմանս իրեն նրան բոլորը լավ ընդունեցին ու նա անգամ հասցրեց 2 աղջիկների հետ մտերմանալ ու նրանք միասին ընդմիջեցին։

Դասերից հետո հրաժեշտ տալով դասընկերներին նա անմիջապես ուղևորվեց ընկերություն։
Փոխելով դպրոցական համազգեստը նա արագ անցավ իր աշխատանքին։
Աշխատանքային օրը ընթանում էր սովորականի նման, սակայն նա երբեք չէր պատկերացնի թե ինչպիսի առաջադրանք էր նրան սպասելու այդ օրվա ավարտին։

Շարունակությունը շուտով🥰❤️

11 страница30 апреля 2026, 11:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!