12 страница30 апреля 2026, 11:11

Մաս 12


Ես գլխավոր նկարը փոխել եմ, հուսամ կհավանեք☺️💜..
~~~~~~~~~~~~

Արդեն աշխատանքային օրը իր ավարտին էր հասնում։ Տղաները պարային դահլիճում էին, որտեղ սովորում էին իրենց նոր երգի համար պարը։
Ջինը չափազանց հոգնած նստած էր պատի մոտ, երբ նրան զանգահարեց Քենն ու տեղեկացրեց, որ արդեն մոտենում է ընկերության շենքին։
  Նա արագ փոխելով համազգեստը, հետ վերադառնալով դահլիճ վերցրեց իրերը, հագավ բաճկոնն,հրաժեշտ տվեց մյուսներին ու իջավ ներքև։ Երբ նա արդեն պատրաստվում էր դուրս գալ, նրան նորից զանգ եկավ.
—Հե՜յ, հանկարծ դուրս չգաս հիմա,—լսվեց Քենի ձայնը հեռախոսի այն կողմից,—Չգիտեմ ինչն է պատճառը, բայց հենց հիմա ձեր մուտքի մոտ բավականին շատ ֆանատներ են հավաքվել, ու ոնց հասկանում եմ մի քանիսն արդեն իմ մեքենանել էլ նկատեցին, էնպես որ ես գնում եմ, բայց 10 րոպեից հետ կվերադառնամ, այնպես արա, որ ֆանատները այստեղ չլինեն։
—Բայց ինչ կարող եմ անել ես,—վրդովված ասաց Ջինը։
—Չգիտեմ մեկին խնդրիր, թող ուշադրությունները շեղի։
—Լավ ես մի բան կմտածեմ։

Սոկջինը սկսեց հայացքով փնտրել ինչ որ մեկին, ով կկարողանար օգնել նրան։ Հանկարծ նրա հայացքը կանգ առավ Յունայի վրա, ով ինչ որ թղթեր փոխանցելով աշխատակիցներից մեկին, շարժվեց դեպի վերելակը: Ջինն արագ քայլերով ուղղվեց Յունան ու երբ արդեն աղջիկը պատրաստվում էր մտնել վերելակ նա ձայն տվեց։
—Յունա՜, մեկ վայրկյան սպասիր խնդրում եմ ։
Յունան մի պահ զարմացավ Սոկջինի խնդրանքից, սակայն արագ դուրս եկավ վերելակից։
—Այո Սոնբե։ Ինչո՞վ կարող եմ օգնել։
—Կներես, որ քեզ աշխատանքից կտրում եմ, բայց ինձ քո օգնությունը հիմա շատ շատ է պետք։ Ես պետք է դուրս գամ գլխավոր մուտքից, բայց մեր ֆանատները հիմա մուտքը փակել են, ու դա անելը հնարավոր չի։ Խնդրում եմ փորձիր ինչ որ կերպ, մի քանի րոպեով նրանց ուշաերությունը շեղել։
—Լավ կփորձեմ,—մտածմունքների մեջ ընկնելով ասաց Յունան,— Ես կփորձեմ այնպես անել որ գլխավոր մուտքը ազատվի, բայց չեմ կարծում, որ երկար կտևի դա: Եթե կարող եք հենց մուտքի մոտ կանգնեք ու սպասեք իմ ազդանշանին:
—Լավ անչափ շնորհակալ կլինեմ քեզ, եթե դա հնարավոր լինի։

Յունան չէր պատկերացնում, թե ինչպես կարող է շեղել ֆանատների ուշադրությունը: Բայց հանկարծ նա տեսավ պարային խմբի տղաներից մեկին, ում հետ նա հասցրել էր ծանոթանալ,և ով կազմվածքով նման էր Սոկջինին, ու նրա գլխում սկսվեց մի հետաքրքիր պլան գծվել:

—Սոնբենի~մ,—բացականչեց Յունան, ու երբ Ջու Վոնը պտտվեց դեպի ձայնը, նա արագ քայլերով մոտենալով նրան շարունակեց,—կարող եք օգնել ինձ, եթե չեք շտապում:

—Ոչ, չեմ շտապում,—ժպտալով ասաց տղան,—ինչով կարող եմ օգնել:

Յունան սկսեց պատմել թե ինչպիսի իրավիճակ է սեղծվել և ինչպիսի ծրագիր ունի նա: Բացատրելով Ջու Վոնին, թե ինչ է նրանից պահանջվում, Յունան գնաց Միայի մոտ: Քրոջից վերցնելով գլխարկ և դիմակ, որոնցով պետք է փորձեր փակել դեմք, որպիսի նրան հանկարծ չճանաչեն, նա ուղևորվեց դեպի պահեստային մուտք: Այնտեղից դուրս գալով նա աննկատ միացավ ֆանատների ամբոխին ու սկսեց սպասել:

Մի քանի րոպե անց աղջիկը նկատեց Ջու Վոնին, ով փորձելով նմանակել Սոկջինի քայլվածքը գնում էր դեպի իր մեքենան: Հանկարծ ամբոխի միջից լսվեց Յունայի ձայնը:

—Աստված իմ, միթե այնտեղ Կիմ Սոկջին օպպան է, աչքերիս չեմ հավատում: Սպասիր օպպաաա~:

Բոլորը անմիջապես պտտվեցին այն կողմ որտեղ ցույց էր տալիս Յունան և առանց երկար բարակ մտածելու սկսեցին վազել դեպի Ջու Վոնը:

Օգտվելով ստեղծված իրավիճակից Յունան մոտեցավ գլխավոր մուտքին, որտեղ արդեն նրա ազդանշանին էր սպասում Սոկջինը:Տեսնելով աղջկա ազդանշանը Ջինը շատ արագ դուրս գալով մոտեցավ արդեն տեղ հասած ընկերոջ մեքենային, ու նստելով նրանք շարժվեցին:

Յունան կանգնած հետևում էր, թե ինչպես է հեռանում ավտոմեքենան: ԱՆսպասելին այն էր, որ Ջինը մեքենայի միջից նախ նրան աչքով արեց, իսկ հետո ժպտաց նրան իր ամենագեղեցիկ ու ամենաանկեղծ ժպիտով, ցույց տալով իր երախտագիտությունը:

Ու չգիտես թե ինչու հենց այդ պահին Յունայի սիրտը սկսեց արագ բաբախել՝ հիշեցնելով իր գոյության մասին:


Շնորհակալ եմ, որ կարդում եք: 💜💜💜
Դրեք աստղիկներ ⭐️💫և ինձ հաճելի է, և ես կարողանում եմ հասկանալ, թե քանի հոգի է կարդում:

Ես կփորձեմ իմ հնարավորությունների սահմանում հաճախ տեղադրել:

Գրկում եմ յուրաքանչյուրիդ🤗🤗

12 страница30 апреля 2026, 11:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!