13 страница30 апреля 2026, 11:11

Մաս 13

Չգիտես ինչու Յուանյի սիրտը հենց այդ պահին սկսեց արագ բաբախել.....

Յունան արագ ուշքի եկավ, ու ցրելով անսպասելի մտքերը արագ արագ վազեց շենք քանի դեռ նրան չէին բացահայտել:

Այդ ընթացքում ֆանատները մոտեցել էին արդեն Ջու Վոնի մեքենային և տեսնելով թե ով է նրանք այնքան էլ չհիասթափվեցին և սկսեցին բղավել ու ձեռքով անել նրան, քանի որ պարային խմբի գլխավոր պարողներց մեկը նույնպես բավականին հայտնիություն ուներ:

Միան իր աշխատասենյակում սպասում էր Յունային ով մի քանի րոպե առաջ անհասկանալի կերպով իրենից վերցրեց գլխարկ և դիմակ ու վազեց դեպի դուրս: Երբ Յունան մտավ սենյակ, Միան նկատեց, որ քույրն ամբողջությամբ կարմրել է:

__ Յունա հո՞ բան չի պատահել , ամբողջությամբ կարմիր ես:

Յունան էլի հիշելով իր սրտի արագ աշխատանքն էլ ավելի կարմրեց, բայց արագ գտավ հարցին պատասխան:

—Ոչ մի բան էլ չի պատահել Օննի պարզապես վազել եմ:

—Ուզում էի հարցնել հենց այդ մասին, ինչու էիր այդքան շտապում,—բայց երբ ուզում էր Յունան պատասխանել նա արագ շարունակեց,—լավ արի արագ իջնենք, որովհետև Չանը մեզ է սպասում դրսում, ճանապարհին կպատմես:

Մինչև մեքենային հասնելը Միան հասցրեց Յունայից հետաքրքրվել ինքնազգացողության և նոր դպրոցում անցկացրած առաջին օրվա մասին: Միաին անհանգստացնում էր այն փաստը որ քույրը գիշերները հաճախ էր արթնանում մղձավանջների պատճառով , ու երբ նա այդ մասին ասեց Յունան աղջնակը գլուխը կախեց ու գրեթե շշնջալով ասաց.

—Կներես օննի, կներես, որ քեզ անընդհատ անհագստություն եմ պատճառում:

—Հեյ քիթդչ կախես հանկարծ ամեն բան կարգին է ու դու ոչ մի բանում մեղք չունես եղա՞վ:

Աղջնակը արագ մի քանի անգամ գլխով դրական շարժում արեց , ու նրանք հասան մեքենային:

Երբ նրան արդեն մեքենայի մեջ էին Միան էլի հիշեց, որ ուզում էր Յունայից իր պահվածքի պատճառն իմանալ,  ու Յունան նրանց պատմեց թե ինչ արկածների մեջ է հայտվել: Զույգը սկսեց ծիծաղել Յունայի պատմությունից , իսկ հետո Չանը պատմեց ևս մի քանի նմանատիպ դեպքեր, որ պատահել էին տղաների հետ ու նման հիանալի մթնոլորտում զրուցելով նրան հասան տեղ: Երբ մեքենան կանգնեց աղջիկների տան դիմաց Յունան զարմացավ.
—Իսկ հոգեբանի մոտ չպե՞տք է գնայինք։
—Ախ փոքրս կներես մոռացել էի քեզ զգուշացնել,—սկսեց Միան,—հոգեբանը այսօր ինքն է գալու տուն։ Նա այդ տարբերակը առաջարկեց ես էլ համաձայնվեցի։ Մի ժամից նա նոր կգա։
—Ա՜, պարզ է, շնորհակալություն, որ ուղեկցեցիք, իսկ հիմա ձեզ բարի ժամանց եմ մաղթում,—այսպես հրաժեշտ տալով Յունան բարձրացավ տուն։

Յունան բացեց տանը դուռը ու մտնելով ներս,  ձայն տվեց:

—Մամ ես արդեն տանն եմ:

Մայրը արագ եկավ աղջիկներին դիմավորելու, սակայն տեսնելով Յունային միայնակ զարմացավ ու հարցական հայացքով նայեց փոքր դստերը: Յունան շատ լավ հասկանալով թե ինչ է ուզում հարցնել մայրը միանգամից պատասխանեց:

—Օննին Չանի հետ ժամադրության գնաց, ու ասեց, որ չանանգստանանք ու իրեն չսպասենք:

—Պարզ է,—ուղղվելով դեպի խոհանոց մայրն  ասաց,—իսկ հիմա լվացվիր ու եկ խոհանոց ընթրելու:

—Մամ ես սոված չեմ աշխատանքի վայրում հասցրել եմ սնվել,—իհարկե ստեց այն փաստը որ սնվել է, բայց իսկապես ախորժակ չուներ, սակայն որպիսի իր մայրիկին չնեղացնի ավելացրեց,—բայց քեզ հետ մեկ բաժակ թեյ խմելուց չեմ հրաժարվի:

Մայրը նման պատասխանից ժպտաց ու միցրեց թեյնիկը:

Յունան մոր հետ զրուցելուց ու իր նոր դպրոցից պատմելուց հետո տեղեկացրեց, որ հոգեբանն ինքն է այսօր այցելելու իրեն: Հետո մորից ներողություն խնդրելով գնաց իր սենյակ դասերն անելու , որպիսի կարողանա հասցնել:

Արդեն իր սենյակում Յունան ընկավ մտքերի գիրկն, բայց հետաքրքիրն այն էր, որ այսօրվա նրա մտքերը տարբերվում էին վերջին օրերի մտքերից: Հիշելով Սոկջինի ժպիտը նրա սիրտը էլի սկսեց արագ աշխատել: Յունան ինքն էլ չէր հասկանում թե դա ինչ զգացողություն է ու երբ հանկարծ ուշքի եկավ ու տեսավ, որ արդեն մոտ 15 րոպե անգիտակցաբար մի կետի է նայում, արագ վերցրեց գրքերն ու սկսեց կարդալ հանձնարարված թեման:

Յունային միշտ հետաքրքրել են դպրոցական առարկաները ու նա միշտ էլ սիրով է սովորել դպրոցում, սակայն երբեք չի ձգտել գերազանց արդյունքի: Նրան դասերց էլ ավելի շատ դուր էր գալիս պարը: Նա երկար ժամանակ զբաղվում էր պարային արվեստով ու իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրում էր պարելուն, քանի որ պարելու միջոցով նա արտահայտում էր բոլոր զգացմունքները: Սակայն  այս տարի նա որոշել էր ժամանակավոր դադար վերցնել, քանի որ պետք էր պատրաստվել ավարտական քննություններին:

Մի քանի րոպե անց նրա սենյակի դուռը թակեցին ու պտտվելով դեպի այն Յունան տեսավ իր հոգեբանին ով դռան արանքից նրան ձեռքով էր անում.......
~~~~~~~~~~
Կներեք , որ սենց ուշ ստացվեց, բայց հուսամ սպասում էիք🥰🥰
Սպասում եմ ձեր աստղիկներին💫 և կարծիքներին💜💜

13 страница30 апреля 2026, 11:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!