14 страница30 апреля 2026, 11:11

Մաս 14

Յունան ժպտալով հոգեբանին հրավիրեց իր սենյակ և նրանք սկսեցիրն իրենց զրույցը:
Երբ արդեն նրանք ավարտում էին հոգեբանն առաջարկեց.
—Վատ չէր լինի եթե որևէ ընտանի կեդանի որդեգրեիր: Դա նույնպես կօգնի քեզ, որպիսի քեզ միայնակ չզգաս։
—Կարծու՞մ եք արժի։
—Իհարկե: Քեզ այսօր ժամանակ եմ տալիս մտածելու համար թե ինչ կենդանի ես ուզում ունենալ։ Իսկ հիմա քանի որ մենք արդեն վերջացրեցինք, ես գնամ։
—Շնորհակալ եմ Ձեզ, ես Ձեզ կուղեկցեմ:

Հոգեբանը գլխով համաձայնության նշան տալով դուրս եկավ սենյակից Յունան  էլ նրա հետևից:
Երբ հոգեբանն արդեն դուրս էր եկել տանից, Յունային իր մոտ կանչեց մայրն։
—Մա՜մ, ի՞նչ որ բան էիր ուզում ասել։
—Այո արի նստենք մի բան եմ ուզում հարցնել,—ձեռքով ցույց տալով իր կողքի ազատ տեղն բազմոցի վրա որտեղ ինքն էր նստած,—ի՞նչ կենդանի ես ուզում ունենալ։
—Ոնց հասկանում եմ արդեն տեղյակ ես,— ժպտալով ասաց աղջիկն, նստելով իր տեղն ու գրկելով իր մայրիկին շարունակեց,—դեռ չեմ որոշել, բայց կփորձեմ վաղն որոշում կատարել։
Նա այդ օրը այդ մասին մտքերով էլ ավարտեց։

Հաջորդ օրը երբ Յունան դպրոցում ընդմիջման ժամին շփվում էր նոր ընկերների հետ հանկարծ մտքով մի բան անցավ ու հարցրեց.
—Իսկ դուք ընտանի կենդանի ունե՞ք։
Հարցը իհարկե մի փոքր զարմանքի պատճառ դարձավ բոլորի համար, որովհետև նրանք լրիվ ուրիշ թեմայից էին խոսում, բայց երբ Յունան ասաց որ ինքն էլ է ուզում ընտանի կենդանի ունենալ պարզապես չի կարողանում կողմնորոշվել, ամեն մեկը սկսեց պատմել իր ամենամոտ ընկերոջ մասին:

Աղջիկներից մեկը՝ Ջիան, ում հետ ամենաշատն էր մտերմացել Յունան ասաց, որ իր մայրիկն բժշկուհի է անասնաբուժական կլինիկայում ու իրենց մոտ կան նաև կենդանիներ ովքեր տիրոջ և խնամքի կարիք ունեն, այնպես որ նա կարող է Յունային ուղեկցել այդ կլինիկա ու նա ինքը կհասկանա թե ում է ուզում որդեգրել։ Յունան անմիջապես համաձայնվեց նրա հետ ու նրանք որոշեցին, որ անմիջապես դասերից հետո կգնալ այնտեղ։ Կլինիկան բավականին մոտ էր դպրոցին, այնպես որ Յունան մտածեց, որ աշխատանքի վայ հասնելն էլ դժվար չի լինի ու նա չի ուշանա:

  Երբ նրանք արդեն կլինիկայում էին, Ջիայի մայրը նրանց ուղեկցեց կենդանիների փոքրիկ որբանոց։ Յունան սկսեց ուսումնասիրել բոլորին ու նրա հայացքը հանկարծ կանգ առավ մի շատ փոքրիկ շունիկի վրա։ Ջիայի մայրը այդ նկատելով ժպտաց ու մոտենալով շունիկի վանդակին. նրան այնտեղից հանեց ու ասաց.
— Սա Նիկին է, թոյ-պուդել ցեղատեսակից։ Նիկի ծանոթացիր Յունայի հետ,—խոսեց նա շունիկի հետ հետո պտտվելով դեպի աղջիկններն ասաց,—Նիկին նույնպես քեզ հավանել է։ Կուզե՞ս գրկել,—հարցրեց նա Յունային ու աղջնակից գլխով դրական պատասխան ստանալուց հետո նրան տվեց Նիկկին:—Կարծում եմ դուք միասին շատ գեղեցիկ եք նայվում։
—Շնորհակալ եմ,—երջանիկ պատասխանեց նա,—իսկ ե՞րբ կարող եմ նրան որդեգրել։
—Կարող ես հենց հիմա, կամ մի քանի օրվա ընթացքում։
—Այդ դեպքում ես այսօր երեկոյան կգամ նրա հետևից։
—Հիանալի է մենք քեզ անհամբեր կսպասենք։

Յունան արդեն պատրաստվում էր անցնել աշխատանքի, երբ տեսավ, որ տղաներն ու նրանց հետ աշխատող սթաֆը խաղում են մի փոքրիկ շան հետ։ Ինչպես հետո նա իմացավ շունիկը Թեհյոնի ընտանիքի նոր անդամ Յոնթանն էր։ Երբ նկարահանումները սկսվեցին Թեն Յունային խնդրեց որպիսի նա Յոնթանի մասին հոգ տանի մինչև նրանք կավարտեին իրենց աշխատանքները։
Յոնթանի հետ խաղալով ու նրան հետևելով, Յունան հիշեց Նիկիի մասին ու եկավ այն համոզմունքին, որ նա իսկապես հիմա նման ընկերոջ կարիք ունի։
Աշխատանքի ընթացքում Յունան հաճախ էր նկատում Սոկջինի հայացքը։ Նրանք անգամ հասցրեցին օրվա ընթացքում մի քանի անգամ ինչ որ թեմաներով զրուցել, բայց ամեն անգամ Յունան զգում էր, թե ինչպես է սիրտն առանց թույլատվության սկսում արագ աշխատել, ու հենց այդ պատճառով փորձում էր խուսափել նման իրավիճակներից։ Նա սկսել էր ինքն իրեն մեղավոր զգալ այն փաստից, որ երբեմն անգիտակցաբար սկսում է ուշադրություն դարձնել Սոկջինի միմիկային, շարժումներին։ Օրինակ նա սկսել է նկատել, որ Սոկջինը հաճախ է թարթում բացի նրա աչքը սկսում է ձգվել ամեն անգամ երբ նա սոված է։ Կամ այն, երբ նա ակնոց է կրում ու ակնոցը ցանկանում է ուղղել ձեռքը պտտեցնելով է բարձրացնում բւ նոր բռնում այն։

«Աստված իմ ինչի մասին եմ ես հիմա մտածում աշխատելու փոխարեն»,—մտածում էր Յունան, ու երբ նրան ձայն տվեցին նա գլուխը թափ տվեց կարծես թե դուրս էր նետում այդ մտքերը գլխից ու անցավ հանձնարարությունների կատարման։

Երբ աշխատանքային օրը ավարտվել էլ Յունան քրոջ հետ միասին գնացին Նիկիի հետևից։ Միան նույնպես շատ հավանեց Նիկիին ու նրանք նրան որդեգրելով իրենց հետ վերցրեցին տուն։ Ճանապարհին նրանք խանութից Նիկիի համար նաև ուտելիք և խաղալիքներ էլ վերցրեցին։ Տանը նրանց դիմավորեցին աղջիկները ովքեր նույնպես ջերմությամբ ընդունեցին Նիկիին։

Ու այսպես էլ Նիկին դարձավ նրանց ընտանիքի նոր անդամը.....

~~~~~~~~
Ուզում եմ անմիջապես ներողություն խնդրել բոլորից ովքեր սպասում են շարունակություններին։ Ես պարզապես դեռ քննաշրջանում եմ ու ժամանակ գրեթե չեմ կարողանում գտնել։ 🙏
Գլուխը այս անգամ ձանձրալի է ստացվել, բայց այն չափազանց կարևոր է հետագա իրադարձությունների համար։
Շնորհակալ եմ յուրաքանչուրից ով կարդում և աստղիկներ է դնում: 💫ինչպես նաև շնորհակալ եմ ձեր կարծիքների համար։ Ինձ համար շատ կարևոր է իմանալ, որ ինչ որ մեկին դուր է գալիս այս աշխատանքը։ 💕💜

Հ.Գ Ես կփորձեմ վերջին քննություններս տալուց հետո ավելի շատ ժամանակ տրամադրել գրելուն այնպես որ շատ չկարոտեք....

Հ.Գ. 2 խնդրում եմ տառասխալներ կամ տեքստի հետ կապված խնդիրներ նկատելու դեպքում ինձ տեղեկացնել, որպիսի ես դրանք արագ շտկեմ😘

14 страница30 апреля 2026, 11:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!