Մաս 15
Արդեն Հոկտեմբեր ամսվա կեսն է ու անցել է մոտ մեկ ամիս ինչ Նիկին ապրում է Չոների ընտանիքում։ Յունան չափազանց շատ էր սիրում ժամանակ անցկացնել Նիկիի հետ։ Նրանք պարտադիր զբոսնում էին ամեն օր՝ առավոտյան և երեկոյան։
Յունայի ինքնազգացողությունը բավականին լավացել էր։ Նա շատ ավելի ազատ էր շփվում իր դասընկերների և աշխատանքի վայրում կոլեգաների հետ։ Հիշողությունները այլևս նրան չէին տանջում այնպես ինչպես նախկինում։
~~~~~~~~~~
Յունան աշխատանքից վերադարնալուց հետո Նիկիի հետ դուրս էր եկել քայլելու։ Նրանք զբոսնում էին Յունայի սիրելի այգում, որը ավելի մոտ էր նրա դպրոցին։ Նրան այս այգու տեղը ցույց էր տվել Ջիան, ու այդ օրվանից նա հաճախ էր այստեղ զբոսնում Նիկիի հետ։ Նրանք միասին խաղում էին, երբ Յունան խաղալիք նետեց, որպիսի Նիկկին այն վերադարձնի, սակայն հենց այդ պահին մի անծանոդ հեծանվորդ իր հեծանիվով անցավ Նիկիի թաթի վրայով, ու նա սկսեց ցավից ոռնալ։ Յունան շատ վախեցավ ու վազելով գրկեց նրան, տեսավ ,որ փոքրիկը չի կարողանում իր թաթը շարժել ու հավանաբար այն կոտրվել է։ Նա ցանկացավ հայացքով գտնել հեծանվորդին, բայց նա կարծես փոշու նման անհետացած լիներ։ Յունան առանց երկար բարակ մտածելու Նիկկի հետ վազեց այն կլինիկա որտեղ աշխատում էր Ջիայի մայրը։
Երբ Յունան հասավ կլինիկա ու տեսնելով բժշկուհուն պատմեց ինչ է կատարվել: Ջիայի մայրը վերցրեց Նիկիին ու Յունային խնդրելով , որ նա մնա սպասասրահում, գնաց մեկ ուրիշ սենյակ շունիկի թաթը զզնելու նպատակով։
Միան մոտ 10 րոպե էր ինչ սպասում էր, երբ հանկարծ նկատեց, որ մեկ այլ սենյակից դուրս եկավ Կիմ Սոկջինը ՝ զրուցելով կլինիկայի բժիշկներից մեկի հետ։ Նրա դեմքին գույն չկար, ու երևում էր, որ նա չափազանց ճնշված է։ Յունան անմիջապես մոտեցավ Սոկջինին, երբ նա պատրաստվում էր դուրս գալ կլինիկայից, որպիսի համոզվեր, որ նրա հետ ամեն ինչ կարգին է ։
—Սոկջին-շի՞,—ձայն տվեց Յունան ու երբ Ջինը պտտվեց ձայնի ուղղությամբ, նա շարունակեց,— ի՞նչ որ բան է պատահել: Ձեր վրա գույն չկա։ Ինչու՞ եք այստեղ։
—Օ Յունա, այդքան վա՞տ է տեսքս։— երբ գլխով դրական պատասխան ստացավ նա շարունակեց,— Այսօր իմ ընդանի կենդանիներից մեկը՝ Օդենին, իր վանդակից անհաջող վայրէջք կատարեց և մահացավ։ Բժիշկն ասաց, որ բարձրությունը անհամապատասխան էր նրա համար, այնպես որ հնարավոր չեղավ նրան փրկել,—այդ պահին նրա աչքերից սկսեցին արցունքներ կաթալ, իսկ Յունայի սիրտը սկսեց ցավել նրան այսպիսի վիճակում տեսնելուց, ով թվում էր թե ոչ մի խնդիր չունի իր կյանքում։ Հետո նա սրբելով արցունքները հարցրեց,—իսկ դու այստեղ ի՞նչ ես անում։
—Ա, իմ շան թաթի վրայով այսօր մի հեծանվորդ է անցել ու կարծես թե նա կոտրվածք ունի, այնպես որ ես նրան այստեղ բերեցի։
—Հաա, պարզ է։
Հենց այդ պահին բժշկուհին դուրս եկավ ու Յունային ձայն տվեց։
—Սոկջին-շի, խնդրում եմ մեկ րոպե սպասեք ես հիմա կվերադառնամ։
Աղջիկը մոտենալով բժշկուհուն տեղեկացավ, որ Նիկիի հետ ամեն բան արդեն կարգին է միայն թե թաթը պետք է ինչ որ ժամանակ գիպսի մեջ մնա։ Յունան շատ ուրախացավ այդ լուրից ու հարցրեց արյոք հնարավոր է, որ Նիկկին այսօր մնա կլինիկայում, իսկ վաղը երեկոյան նա կգա Նոկիի հետևից, ու դրական պատասխան ստանալով մոտեցավ Սոկջինին, ով իր տեղում կանգնած սպասում էր Յունանյին, ինչպես որ նա խնդրել էր։
—Սոկջին-շի չեք ցանկանա պարզապես զբոսնել ու զրուցել։ Կարծում եմ ձեզ դա հիմա շատ է անհրաժեշտ։
Սոկջինը անմիջապես համաձայնվեց ու նրանք դուրս եկան զբոսնելու......
~~~~~~~~~~~~~
Կներեք որ սենց ուշ ստացվեց, ուղղակի մոտիվացիաս կորել ա🥲 հուսամ կսպասեք հաջորդ մասին, որովհետև իմ կարծիքով սկսվելու է ամենահետաքրքիրը😅❤️❤️❤️
