8 страница30 апреля 2026, 11:11

Մաս 8

Երբ քույրերը որոշում կայցրեցին, Միան որոշեց նախ ինքը խոսել իր ղեկավարի հետ, որպիսի սխալ տպավորություն չստեղծվի։ Նա բացատրեց, որ Յունան պարզապես պատրաստվում է օգնական դառնալ նրան,ով իսկապես օգնության կարիք ունի հիմա ու հավատացրեց, որ ոչ մի խնդիր չի ծագի, իսկ եթե անգամ էլ ծագի նա իր վրա կվերցնի պատասխանատվությունը։

Ղեկավարը ինք էլ հասկանում էր, որ պարզապես գալ և ոչինչ չանելը այնքան էլ ճիշտ չի լինի այնպես որ որոշեց, որ նախ մեկ շաբաթ Յունան կանցնի փորձնական շրջան, և միայն դրանից հետո վերջնաական որոշում կկայցնի։ Միան շնորհակալություն հայտնեց, և ղեկավարի հրահանգով գնաց Յունայի հետևից:

Յունին բացատրվեց իր առաջիկա շրջանում սպասվելիք պարտականությունները՝ որի մեջ մտնում էին սթաֆի ցանկության դեպքում սուրճ թեյ կամ այլ ըմպելիքներ բերելը, որոշ իրերի տեղափոխումը, ընկերություն կատարված առաքումները հասցնել իրենց հասցեներով ու օգնելը մենեջերներին անհրաժեշտության դեպքում։

Յունան հենց այդ օրը ծանոթացավ սթաֆի անդամներից մեծամասնության հետ, սակայն որոշվեց, որ նա իր աշխատանքը սկսելու է հաջորդ օրվանից, իսկ մինչ աշխատանքի անցնելը նրան բացատրեին ավելի կոնկրետ ու ցույց տվեցին ամենը ինչ իր աշխատանքի մեջ է մտնում, ինչպես նաև տեղեկացրեցին բոլոր կանոններին որոնց անհրաժեշտ է հետևել աշխատավայրում։
Երբ Միան վերջացրեց իր աշխատանք, քույրերը՝ հրաժեշտ տալով մյուսներին, իջան ներքև որտեղ մեքենայի մեջ նրանց արդեն սպասում էր Չանը ։ Զրուցելով նրանք բավականին արագ հասան տուն։ Յունան հասկանալով, որ ճիշտ կլինի զույգին թողնել միայնակ, արագ հրաժեշտ տվեց Չանին ու բարձրացավ տուն։ Ծնողներին ողջունելով ու ասելով որ ախորժակ չունի, նա արագ բրձրացավ իր սենյակ և փակվեց այնտեղ։

Յունայի համար շատ էին նոր իրադարձությունները, որոնք նրա հետ պատահեցին մեկ օրվա ընթացքում և անհրաժեշտ էր այդ ամենը մարսել։ Սակայն ներկա պահին նրա մտքերը կրկին զբաղեցնում էին այլ խնդիրներ։

Յունան վերհիշելով չարաբաստիկ օրը՝ չդիմանալով սկսեց արտասվել։ Նա մտածում էր միայն այն մասին թե ինչպես վերացնի այդ ցավը, որը ամբողջությամբ զբաղեցրել էր սիրտը։ Այդ ամենից նա նորից սկսեց շնչահեղձ լինել։ Կրծքավանդակում կարծես ինչ որ մեկը դանդաղ ու անխղճաբար դանակներ խրեր, իսկ կոկորդում հիստերիայից առաջացած գունդը թուլ չէր տալիս շնչել։ Ընկնելով գետնին նա գրկեց ծնկներն ու դառնալով փոքրիկ գուն կամաց-կամաց սկսեց հանգստանալ, և նա վերջապես կարողացավ շնչառությունը վերականգնել։ Չնայած նրան, որ նա փոքր ինչ հանգստացել էր ցավը այդպես էլ չլքեց նրան մինչև, այդ ամենից առաջացած հոգնածությունից, դանդաղ անցավ քնի մեջ ՝ այդպես էլ մնալով հատակին։

ed5fd2835f57e0580659655133744751.jpg

Շարունակությունը շուտով...
Այս անգամ մի քիչ փոքր ա ստացվել գլուխը բայց դե մտածեցի որ ավելի ճիշտ կլինի հաճախ տեղադրեմ փոքր գլուխներով քան ուշ-ուշ 😅💕❤️

8 страница30 апреля 2026, 11:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!