Մաս 7
Մտնելով ներս Ջինը տեսավ Յունային գունատ ու արյուն եղած կտորը ձեռքին:
—Աստված իմ, ինչ է եղել,— անհանգիստ բացականչեց նա ու արագ մոտեցավ նրան,— բացիր, վերքը արագ ամրացնենք պլաստիրներով, որ արյունը դադարի։ Յունան չնայած նրա, որ ընդհանրապես չեր ուզում իր ձեռքի վերքերը ՝որոնք դեռ չէին հասցրել սպիանալ, որևէ մեկը տեսներ, բայց հասկանալով որ ուրիշ տարբերակ չկա բացեց ձեռքը:
Սոկջինը լինելով շոկի մեջ իր տեսածից չգիտեր էլ ինչ ասի, որոշեց իրեն հետաքրքրող բոլոր հարցերը թողնել հետոի, իսկ հիմա առանց որևէ բառ ասելու, արագ բացեց պլաստիրները և մոտեցնելով վերքի ծայրերը իրար ամրացրեց այն։ Ջինը արդեն հասկանում էր թէ ինչը կարող է լինել պատճառը, բայց որ այն ինչ հիմա կատարվում է հենց իր մեղքով է իրեն հանգիստ չէր տալիս։ Ավարտելով աշխատանքը նա Յունային փոխանցեց Միայի տված ցավազրկողն ու շշով ջուրն։
— Շնորհակալ եմ,—շշնջալով, որովհետև արդեն խոսելու ուժ անգամ չուներ, ասաց Յունան ու վերցրեց դեղը խմեց ու մի քանի րոպե լռությունից հետո շարունակեց,— կներեք, որ Ձեզ անհանգստություն պատճառեցի։ Նման բան այլևս չի կրկնվի: Բացի դա ինձ զգուշացրել են, որ ձեզ չպետք է խանգարեմ, այնպես որ լավ կլինի դուք վերադառնաք ձեր աշխատանքին, որպիսի իմ վրա էլ խոսակցություն չգա:
—Ես հիմա հասկանում եմ, թե ինչու են քեզ թույլ տվել գալ, քեզ իսկապես մենակ թողնել չի կարելի: Քանի որ ինձ դա չի վերաբերվում ես չեմ պատրաստվում որևէ հարց տալ: Բայց ոնց ես հասկանում եմ դու դեռ երկար ժամանակ ես գալու, միգուցե պարապ լինելու փոխարեն ընդունվես աշխատանքի: Ես կարող եմ խոսել ղեկավարի հետ ու վստահ եմ նա ինձ չի մերժի:
—Շնորհակալ եմ առաջարկի համար, բայց ինչու՞ եք ինձ փորձում օգնել։
Իսկ Սոկջինը ինքն էլ չէր հասկանում թե ինչու: Միգուցե նրա համար, որ նա դպրոցական տարիքում կորցրել է ընկերներից մեկին ու հիմա չի ուզում նման դեպք էլի կրկնվի: Միգուցե այն, որ Յունան դեռ չափազանց երիտասարդ է ու նա փորձում է նրան նման կերպ օգնել, կամ էլ այն, որ Յուման մեծ հետաքրքրություն է մտցրել նրա մեջ: Ինչն էլ որ լինի պատճառը, փաստը մնում է փաստ՝ Ջինը շատ էր ուզում օգնել։
—Պարզապես, միևնույնն է վերջին շրջանում մեր մենեջերները չեն հասցնում ու նրանց ցանկացած օգնություն չի խանգարի,—վստահ պատասխանեց Ջինը:
—Շնորհակալ եմ, բայց ես նախ կխոսեմ Միայի հետ չեմ ուզում ոչ ոքի անհանգստություն պատճառել:
Երբ Յունան ավարտեց խոսքը, ներս մտավ Միան ու խոնարհվելով ասաց.
—Շնորհակալ եմ անչափ Սոկջին-շի, խնդրում եմ, եթե դժվար չի այս մասին թող ոչ ոք չիմանա։ Ես նաև ներողություն եմ խնդրում ձեզ անհանգստություն պատճառելու համար։
—Ամեն բան կարգին է: Դուք ինձ ներեցեք։ Ես Ձեր քրոջն առաջարկեցի աշխատանքի անցնել ու օգնել մենեջերներին կարծում եմ դա ավելի ճիշտ կլինի ու նման խնդիրներ էլ չեն ծագի։
—Անչափ շնորհակալ եմ, բայց Յունան այս տարի ավարտական դասարանում է ու չգիտեմ կկարողա արդյոք աշխատել թե ոչ:
—Կարծում եմ օրվա երկրորդ կեսը նա կարող է աշխատել: Որոշումը թողնում եմ Ձեզ, բայց եթե կարիք լինի և ցանկություն, ես կխոսեմ ղեկավարության հետ,—անկեղծ ժպիտով պատասխանեց Ջինն ու երբ հեռախոսին զանգ եկավ նա արագ շարունակեց,— հավանաբար ինձ կորցրել են ու չեն կարողանում շարունակել, ես գնամ, իսկ դուք մտածեք այդ ուղղությամբ։
Արագ շրջվելով Ջինը դուրս եկավ դիմահարդարների սենյակից և ուղղվեց դեպի տաղավար: Նա դեռ երկար շարունակելու է մտածել իր խոսքերի և արարքների մասին, մինչդեռ Միան և Յունան զարմացած նայում էին իրար ու ուզում էին հասկանալ Սոկջինի պահվածքը:
Միան առաջինը որոշեց կոտրել քույրերի մեջ եղած լռությունը և ասաց.
—Կարծում եմ Սոկջինը ճիշտ է ու ավելի լավ կլինի, որ դու աշխատանքի անցես և՛ քեզ ձանձրալի չի լինի, և՛ մոտիվացիա կունենաս ինձ հետ այստեղ գալու համար։
~~~~~~~
Շնորհակալ եմ ամենի համար
Շարունակությունը կփորձեմ տեղադրել վաղը🥰
