6 страница30 апреля 2026, 11:11

Մաս 6

Երբ մոտեցան ստուդիային Ջինը մտնելով տաղավար դուրս եկավ Միայի հետ.
— Նա իսկապե՞ս քույրդ է,—խիստ տոնով հարցրեց Ջինը:
—Այո, կներեք չէի զգուշացրել ձեզ, չէի մտածում , որ կարող եք առնչվել:
—Լավ, բայց խնդրում եմ , եթե նման բան է լինում, զգուշացրեք որպիսի այսօրվա պես ես նրան անօրինական կերպով ընկերություն ներխուժած ֆանատի տեղ չդնեմ,—ասաց Ջինը, որից հետո պտտվելով դեպի Յունան շարունակեց,—իսկ ես ինչպես խոսք էի տվել ներողություն եմ խնդրում կոպիտ պահվածքի համար:
  Սկզբում նա նայեց Յունայի ոչինչ չասող հայացքին, իսկ հետո գլուխը կախելով նկատեց, որ այդ աղջկա մատներից հատակին են կաթկթում կարմիր կաթիլներ:
—Արյու՜ն,—բացականչեց Ջինը ու սկսեց նայել մեկ Յունայի մեկ էլ Միային որևէ պատասխան գտնելու նպատակով:
—Յունա արի ինձ հետ,—անհանգիստ ձայնով ասաց Միան,—Ներեցեք ինձ ես մի քանի րոպե կբացակայեմ, խնդրում եմ տեղեկացրեք մյուսներին ես արագ հետ կգամ:
—Լավ,— շփոթված պատասխանեց Ջինն ու հայացքով հետևեց թե ինչպես քուրերը անհետացան դիմահարդարների սենկային դռան հետևում:

—Յունա ինչ ա պատահել , ինչի ա արյուն գալիս։ Ու ընդհանրապես, ինչպես դու հանդիպեցիր Ջինին: Խնդրել էի չէ, որ փորձես տղաներից ոչ մեկի հետ կոնտակտի մեջ չմտնել:
— Ես ընդհամենը լվացվելու էի գնացել երբ դուրս եկա պատահաբար հարվածեցի նրան, իսկ երո ներողություն խնդրեցի ուզում էի գնալ ինքը իմ ձեռքից բռնեց մտածելով, որ ես իրենց խելագար ֆանատներից եմ ու անօրինական ճանապարհով եմ ներս խուժել : Երևի երբ բռել էր էտ ժամանակ ա վնասվել:
—Լավ մի հատ արագ բացի թևդ տեսնեմ ինչ վիճակում ա, ինձ էնտեղ սպասում են կներես չեմ կարող երկար մնալ:
Երբ Յունան բարձրացրեց հուդիի թևերը երևաց, որ բինտն ամբողջությամ արյուն է եղել: Բինտը քանդելուց հետո պատճառը էլ ավելի լավ երևաց:
—Մի քանի կարեր բացվել են,— ինչ որ բան փնտրելով ասաց Միան,— ես դեղերի արկղը չեմ գտնում, մի քանի րոպե սրանով սեղմիր,—մեկնեց  մի կտոր ու շարունակեց,—ու էստեղ սպասիր ես հիմա արագ գնամ աղջիկներից մեկի մոտ ա արկղը հավանաբար , անհրաժեշտ պարագաներ վերցնեմ, գամ,— արագ դուրս գալով վազեց դեպի տաղավար:  Բայց ստուդիայում նրան արագ կանգնեցրեցին ու ասացին, որ որոշ շտկումների կարիք կա գրիմի մեջ ու նա ստիպված սկսեց աշխատել ՝անհանգիստ ու արագ որպիսի մաքսիմալ շուտ վերադառնա քրոջ մոտ:

Միայի լարվածությունը առաջինը նկատեցի Ջինը ում մտքից մինչև հիմա դուրս չէր գալիս աղջկա հայացքը, ու հետաքրքրությունը նրան ստիպեց անտարբեր չմնալ ու ստուգել աղջկան: 
  Երբ Սոկջինը տեղեկացրեց, որ մի քանի րոպեով դուրս է գալիս մինչև մյուսները կավարտեն իրենց աշխատանքը, Միան հասկանալով, որ Յունան երկար սպասել չի կարող մոտենացավ Սոկջինին ու նրա ձեռքում դնելով պլաստիրներն ու ցավազրկող դեղ, որը հասցրել էր վերցնել իր կոլեգայից, ասաց
—Սա պլաստիրներ են, քրոջս են անհրաժեշտ, խնդրում եմ եթե դժվար չի ճանապարհին փոխանցեք նրան, իմ աշխատանքը դեռ երկար կտևի:
Ասելով Միան անմիջապես պտտվեց ու անցավ իր աշխատանքին: Իսկ Ջինը մի քանի վայրկյան շոկի մեջ կանգնելուց հետո հասկացավ, որ սա շատ ավելի հաջող պատճառ է այդ աղջկան տեսնելու համար ու լքեց տարածքը:
Երբ Ջինը մոտենում էր դռանը նրա սիրտը սկսեց ավելի արագ զարկել, կարծես զգար , որ այն ինչ նա կտեսնի դնից այն կողմ իրեն դուր չի գա: Եվ նա չէր սխալվում....
~~~~~~~~

Շարունակությունը շուտով 🤗
Շնորհակալ եմ ով կարդում ա😍 սխալների դեպքում գրեք ու եթե հավանում եք կիսվեք ձեր ընկերների հետ ինձ շատ հաճելի ա տեսնել, որ մյուսներին դուր ա գալիս 🥰

6 страница30 апреля 2026, 11:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!