մաս 5
—Չէ,խնդրում եմ չէ,— լսվում էր Յունայի սենյակից։ Միան հասկանալիվ, որ քույրը մղջավանջ է տեսնում արագ մտավ նրա սենյակ ու պառկելով անկողնում գրկեց ու սկսեց հանգստացնել, բայց տեսնելով որ դա չի օգնում սկսեց արթնացնել։
Երբ Յունան արթնացավ անմիջապես, տեսնելով քրիոջը, նետվեց նրա գիրկը ու սկսես բարձրաձայն լաց լինելով։ Նա այնքան ամուր էր գրկել քրոջը կարծես սա միակ վայրն էր որտեղ նա իրեն պաշտպանված է զգում:
Միան մտածում է այն մասին, որ նա ոչինչ չիմանալով չի էլ կարողանում օգնել այնպես, որ ինքն իրեն խոսք է տալիս, որ ինչ էլ լինի պետք է իմանա ճշմարտությունը։
Քանի որ արդեն մոտենում էր աշխատանքի գնալու ժամը, ևս մի քանի րոպե պառկելուց հետո քույրերը վեր կացան և սկսեցին պատրաստվել։ Յունան չնայած բավական տաք եղանակին հագավ երկարաթև հուդի որպիսի թևերին կապված բինտերը չերևան։

Երբ արդեն հասան ընկերություն Յունան ամբողջությամբ հանգստացել էր: Ընկերության շենքը բավականին մեծ էր, աշխատակիցները արդեն սկսել էին մի կետից մյուսը վազվզել ու իրենց աշխատանքը կատարել: Կյանքը կարծես եռար այս շենքում: Չնայած նրան, որ դեռ նոր էր աշխատանքային օրը սկսվում մարդիկ ունեին լավ տրամադրություն ու դա նշանակում էր որ նրանք սիրում են իրենց աշխատանքը և պատրաստ են էլ ավելի լավ արդյունք գրանցել: Ոգևորությունը այս ընկերությունում այնքան կլանեց Յունային որ նա մի պահ մոռացել էր իր բոլոր խնդիրների մասին: Նա ուշադիր նայում էր պաստառներին և որոնք հիմնականում նվիրված էին BTS ին հետաքրիքիր կահավորված աշխատավայրերին: Նոր զգացողությունները նրան դուր էին գալիս:
—Փոքրս,—ձայն տվեց Միան,— ինձ խնդրել են քեզ զգուշացնեմ, որ տղաների հետ պետք է փորձես կոնտակտի մեջ չմտնել, ու մյուսների աշխատանքին չխանգարել: Դու կամ ինձ հետ կմնաս կամ էլ դիմահարդարների աշխատասենյակում լա՞վ:
—Հա, իսկ ես քեզ ինչ որ բանով կարող եմ օգնել,—հարցրեց Յունան, չնայած գիտակցում էր, որ իր նման վիճակում գտնվող ձեռքերով առաջիկա շրջանում ոչինչ անել չի կարող:
—Դեռ ոչ, բացի այդ ավելի լավ կլինի դու դեռ ոչինչ չանես որպիսի վերքերը շուտ ապաքինվեն,—տխրությամբ, բայց հոգատարությամբ պատասխանեց Միան,—այսօր խմբի տղաները պետք է լուսանկարվեն իրենց նոր երաժշտական ալբոմի համար, այնպես որ ես բավականին զբաղված եմ լինելու: Քանի որ բացի սթաֆից այլևս ոչ ոքի չի թույլատրվում ներկա գտնվել դու ինձ մեր աշխատասենյակում կսպասես:
Միան սկզբում Յունային ծանոթացրեց իր հետ աշխատող մյուս աղջիկների հետ, ինչպես նաև իր ղեկավարի հետ, հետո ծանոթացրեց տարածքի հետ որտեղ կարող էր շրջել, եթե աշխատասենյակում ձանձրանա, որից հետո իր աշխատանքային իրերը հավաքելով գնաց տաղավար, որտեղ պետք է լիներ նկարահանումը:
Սկզբում Յունան ուսումնասիրեց տարածը հետո հերթով ուսումնասիրեց սենյակի պատին կախված բոլոր նկարները, որտեղ էլի խմբի տղաներն էին: Քանի որ դեռ իրեն թույլ էր զգում, որոշեց նստել ու հանգստանալ, որպիսի շատ ձանձրանալի չլինի բացեց հեռախոսի նկարները ու սկսեց նայել իր ու ընկերների նախկինում արված լուսանկարները: Մի քանի նկար նայելուց ու վերջին դեպքերը հիշելուց հետո հասկացավ, որ արցունքները անդադար հոսում են այտերի վրայով, այնպես որ նա որոշեց դուրս գալ և լվացվել ու հանգստանալ, որովհետև չէր ուզում, որ Միան կրկին անհանգստանա: Անհրաժեշտ դուռը գտնելը դժվարություն չառաջացրեց, այնպես որ արագ մտնելով ու ջուրը միացնելով նախ լաց եղավ,իսկ հանգստանալուց հետո լվացվելով ու իրեն կարգի բերելով դուրս եկավ ու միամիտ գլխով հարվածեց ինչ որ մեկին: Առաջին բանը որ նա հասկացավ, դա այն էր որ նրա առաջ իր համեմատ բավականին բարձրահասակ տղամարդ է: Նախ գլուխը , հետո արդեն հայացքը բարձրացնելուց հետո նա հանդիպեց ոչինչ չհասկացող ու փոքր ինչ անհանգիստ հայացքի: Քանի որ դեռ շոկը նրան չէր լքել Յունան անմիջապես չհասկացավ թե ում է հարվածել: Հասկանալով թե, ով է նա էլ ավելք մեծ զարմանք ապրեց։ Նրա առաջ կանգնած էր հենց ինքը Կիմ ՍոկՋինը: Չիմանալով իրեն ինչպես պահի ուղակի ներողություն խնդրեց ու արագ փորձեց փախչել
, բայց Սոկ Ջինը բռնելով թևից հարցրեց.
—Դու սթաֆից չես ու հավանաբար փոքր էլ ես աշխատելու համար, ի՞նչ գործ ունես ու առավել ևս ո՞նց ես կարողացել մտնել ընկերություն:
—Ես...
—Անվտանգություն,—չթողեց անգամ խոսքն ավարտի Յունան գոռաց Ջինը,— սասեն ֆանատներից մեկը մտել է ընկերության տարածք ու դուք դա բաց եք թողել:
—Չէ ինչ եք խոսում ես ֆանատ չեմ,— լացակումաց փորձեց արդարանալ Յունան, ու փորձեց ձեռքը ազատել, բայց Ջինը ավելի ամուր սեղմեց ձեռքը շատ ուժեղ ցավ պատճառելով նրան,— խնդրում եմ թողեք ձեռքս դուք ցավեցնում եք, ու սխալ եք հասկացել ամեն ինչ:
Ջինը չլսելով Յունայի աղերսանքները ու բաց չթողնելով ձեռքը, շարունակեց կանչել անվտանգությանը: Բայց երբ Յունան սկսեց մյուս ձեռքով փորձել ազատել իր ձեռքը Ջինը թեքվելով դեպի նա անմիջապես կանգ առավ թախիծով լցված հայացքին: Փոքրիկ աղջկա աչքերում այնքան ցավ ու թախիծ կար, որ նա մի պահ չհասկացավ ինչ է կատարվում:
—Խնդրում եմ բաց թողեք ձեռքս,—շշնջալով ասաց նա, ու երբ դիմացինը կատարեց խնդրանքը շարունակեց,— ես այստեղ քրոջս հետ եմ եկել, նա այստեղ որպես դիմահարդար է աշխատում, նրա անունը Միա է։ Խնդրում եմ անվտնագության ասացեք, որ սխալվել եք: Ես որևէ կողմնակի նպատակ չունեմ այստեղ գտնվելու:
—Բայց մեզ մոտ չի թույլատրվում, որ աշխատակիցնեի ընտանիքի անդամները գան ընկերություն: Ինչպես կարող եմ քեզ հավատալ:
—Եկեք գնանք և դուք ինքներդ հարցրեք Միայից նա ամեն բան ձեզ կբացատրի:
—Լավ այդտ դեպքում ես հիմա անվտանգության աշխատակցին կասեմ, որ սխալվել եմ ու մենք կգնանք, եթե ճիշտ ես ասում քո քրոջ մոտ: Եթե դու ճիշտ ես ապա ես ներողություն կխնդրեմ , իսկ եթե դու ինձ խաբել ես, ապա քո դեմ ես բողոք կներկայացնեմ ոստիկանություն պա՞րզ է:
—Սոկ Ջին ինչ խնդիրներ են ծագել,—դիմեց նրան անվտանգության աշխատակիցը:
—Ոչ մի ես սխալվել էի աջոսսի, ներեցեք որ խլեցի ձեր ժամանակը:
—Ամեն բան կարգին է , կարող եք դիմել ցանկացած պահի:
—Շնորհակալություն,—պատասխանեց նա որից հետո պտտվելով դեպի Յունան շարունակեց,— իսկ դու հետևիր ինձ:
Շարունակությունը շուտով.....
Եթե կարդացողներ կան խնդրում եմ սխալների դեպքում գրեք ու, եթե սպասում եք շարունակությանը, ապա նույնպես քոմենթներում գրեք որպիսի ես ավելի հաճախ տեղադրեմ շարունակությունը....🥰🌸❤️❤️❤️❤️💜💜💜
