18 страница30 апреля 2026, 11:11

մաս 18

Երկուշաբթի օրը ինչպես միշտ դասերից հետո Յունան շտապում էր աշխատանքի: Այսօր նրանց սպասվում էր ծանր աշխատանքային օրը քանի որ այսօրվանից սկսվում էր Տղաների նոր տեսահոլովակի նկարահամումները։
Երբ նա հասավ նկարահանման հրապարակ նրան մոտեցավ Սոկջինի մենեջերը և խնդրեց, որ այս նկարահանումների  ընթացքում Յունան լինի իր օգնականը, ինչին Յունան մեծ սիրով համաձայնվեց: Սակայն ամեն անգամ երբ նա փորձում էր ինչ որ ֆիզիկական աշխատանք կատարել մենեջերը թույլ չէր տալիս ու ինքն էր կատարում այն: Յունան շատ լավ հասկացավ թե ով է պատճառը, քանի որ հաճախ էր նկատում Սոկջինի անհանգիստ հայացքը:
  Երբ արդեն օրվա պլանավորած նկարահանումները վերջացել էին և բոլորը իրենց իրերն էին հավաքում, Յունային մոտեցավ ՍոկՋինը.
  —Ինչպես ես այսօր քեզ զգում:
  —Այսօր արդեն լավ եմ,—ժպտալով ասաց Յունան,— ի շնորհիվ քեզ, շնորհակալ եմ այսօրվա համար, շատ լավ հասկացա, որ դու էիր պատճառը, որ ես այսօր առանձնապես աշխատանք չկատարեցի։
—Հա,— կարմրելով պատասխանեց Ջինը,—խնդրեմ: Ես ճիշտն ասած ուզում էի այսօր առաջարկել քեզ դուրս գանք զբոսնելու անցած անգամվա պես: Ես կորցնում եմ բոլոր տխուր մտքերը երբ քեզ հետ ժամանակ եմ անցկացնում։
—Օ՜,— զարմացավ Յունան,— իհարկե,—արդեն ժպիտով,— Միայն թե օննիին տեղյակ պահեմ և գնանք:
—Լավ,—ուրախ պատասխանեց ու շարունակեց,— այդ դեպքում եմ քեզ մուտքի մոտ կսպասեմ:
_________~~~~~~~~~~~~

Այսպես Յունան և Սոկջինը սկսեցին հաճախ միմյանց հետ ժամանակ անցկացնել, ճանաչել միմյանց, կիսվել բազում մտքերով, փոխանակվել կարծիքներով ու այդ ամենը դարձավ պատճառ, որ երկուսն էլ փոխադարձ սիրահարվեն միմյանց:

~~~~~~~~~
Այդ օրը նրանք զբոսնում էին լողափում , երբ ավազին նստած զրուցելիս Սոկջինը առաջին անգամ թույլ տվեց իրեն համբուրել Յունային , որից հետո առանց երկար բարակ մտածելու առաջարկեց ընկերություն անել:
Ու նրանք սկսեցին բոլորից թաքուն ընկերություն անել։ Աշխատանքի վայրում մեկը մյուսի վրա հայաքներ էր գցում, երբեմն թաքուն առանձնանում ու գրկախառնվում, ու հիմնականում գրկախառնություններ հենց Սոկջինի կողմից էին։

   Ու նրանք երջանիկ էին, երջանիկ էին այնքան ժամանակ մինչև Յունայի համար չսկսվեց մի չարաբաստիկ օր:

~~~~~~~~~~~~~~~~~

Տղաները համերգների հետ կապված շրջագայության մեջ էին։ Սթաֆից շատերը, Միան նույնպես, տղաների հետ մեկնել էին շրջագայության։ Յունան քանի որ ավարտական դասարանում էր գտնվում ու մի քանի շաբաթից արդեն ավարտական քննությունների էր նրանց հետ չէր մեկնել: Յունան ու Սոկջինը մոտ 2 ամիս արդեն իրար չէին տեսել, սակայն շարունակում էին անընդահ իրենց կապը պահպանել, զանգել երբ երկուսն էլ զբաղված չէին լինում, հետաքրքրվել անցակցրած օրից: Խոսել բոլոր երկրների անսովոր ավանդույթների մասին , որտեղ համերգով գտնվել էր Սոկջինը։ Նրանք արդեն մոտ կես տարի միասին էին ու իսկապես երջանիկ էին իրենց զգում մեկը մեկի կողքին:
~~~~~~~~~~~

Յունայի ընկերներից մեկը այդ օրը իր ծննդյան օրվա առիթով փարթի էր կազպակերպել, որին Յունան նույնպես հրավիրված էր։
Սկզբում Յունան այնքան էլ մեծ ցանկություն չուներ խնջույքին մասնակցելու բայց ընկերների անընդհատ նվնվոցից հոգնելով որոշեց համաձայնվել: Երեկոյան երբ պատրաստվում էր արդեն տանից դուրս գալ շատ տարօրինակ զգացողություն ուներ, որ ինչ որ բան կարող է կատարվել։ Բայց հետո նրա մտքերը կտրվեցին, քանի որ նրա հեռախոսին հածորդագրություն եկավ Սոկջինից, որը տեղեկացնում էր, որ նոր է վերջացրել գլխավոր փորձը ու հիմա չափազանց հոգնած պատրաստվում է մի քանի ժամ քնել:
    Յունան բարի գիշեր մաղթեց ու ասեց , որ արդեն պատրաստվում է տանից դուր գալ, որին ստացավ տխուր սմայլիկ , իսկ հետո մաղթանք ուրախ ժամանակ անցկացնելու:
    Յունան մի քանի վայրկյան նայեց նամակին որը իր ներսը ջերմությամբ էր լցնում , հետո փակեց այն ժապտաց հայելու առաջ կանգնած աղջկան որի աչքերը փայլում էին երջանկությունից ու վերցնելով իրերը դուրս եկավ տանից։
~~~~~~~~~~~~

Չգիտեմ ճիշտ եմ անում որ սենց եմ ավարտում այս գլուխը թե չէ բայց ես հասկացա որ չափից դուրս շատ եմ ձեզ սպասեցրել....
Այնպես որ սպասեք ես որոշել եմ առաջիկա շրջանում վերջացնել այն հուսամ ձեզ չեմ հիասթափեցնի🥰😍
Շնորհակալ եմ շատ աստղիկների համար💫 ինձ դա շատ ոգևորում է ու եթե դժվար չի գրեք նաև կարծիքներ ինձ համար դա շատ կարևոր է🌸😘

18 страница30 апреля 2026, 11:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!