19 страница21 января 2022, 17:59

Մաս 19

Յունան մտնելով ընկերոջ բնակարան հասկացավ, որ ճիշտ կլիներ չգալը, քանի որ ամեն տեղ դրված էին ալկոհոլով լցված բաժակներ, իսկ ծխախոտի ծուխը այնքան շատ էր կարծես մառախուղ լիներ տան մեջ: Յունան արդեն պատրաստվում էր պտտվել և հեռանալ ,երբ նրան ձայն տվեց հոբելյարը և մոտենալով նրան ձեռքից քաշեց ու տարավ ամբոխի մեջ։
Շուրջ բոլորը մարդիկ պարում էին, խմում ,ոմանք արդեն գտել էին զուգընկեր ու անկյուններում համբուրվում էին։
Յունան իրեն շատ միայնակ էր զգում այդ ամենի մեջ: Մարկը(հոբելյարը) ծանոթացնելով Յունային իր որոշ ընկերների հետ թողեց գնաց ընկերուհում հետ պարելու։ Յունան նրանց հետ մի քանի բառ փոխանակելուց հետո փորձեց մի հանգիստ վայր փնտրել, որտեղ կկարողանալ գոնե մի քանի րոպե հանգստություն գտնել ու ուղևորվեց դեպի խոհանոց։ Խոհանոցում համեմատաբար հանգիստ էր ու նա մի բաժակ ջուր լցնելով բաժակը նստեց սեղանի մոտ ու բացեց հեռախոսը որտեղ նրան Սոկջինը լավ օր մաղթող Էմոջի էր ուղարկել : Անկախ իրենից Յունան սկսեց ժպտալ, մինչև նրա գլխի վերևում չլսեց իր անունը:
—Օ, Յունա,— լսցեց երիտասարդ տղա ձայն որը շատ ծանոթ թվաց Յունային,—իսկ ես արդեն հույսս կորցրել էի , որ կհանդիպեմ քեզ:
Յունան վախեցած գլուխը բարձրացրեց ու հայաքով հանդիպեց այն մարդուն ով դարձել էր իր մղձավանջների պատճառն և ում այլևս երբեք չէր ցանկանա հանդիպել ։
—Դու՞: Ի՞նչ ես անում այստեղ:
— Ես Մարկի ընկերն եմ, իսկ այ դու ինչ ես անում այստեղ ինձ շատ հետաքրքիր է:
— Պարզ է,— ասելով Յունան կանգնեց ու փորձեց հեռանալ Խոհանոցից իսկ հետո էլ տնից ու ինչքան հնարավոր է հեռու, որ էլ երբեք չտեսնի նրան, բայց բախտը նրա կողմից չէր քանի որ մի քանի վայրկյան անց նրա ձեռքից բռեցին ու հրեցին դեպի պատը։ Յունան էլ չկարողանալով պահել իր հավասարակշռությունը ընկավ գլուխը հարվածելով պատին։ Նրա աչքերի դիմաց մի քանի վայրկյանով սևացավ ու մինչև տեսադաշտը կբացվեր, Նրան մոտեցավ իր ամենամեծ թշնամին ու նստելով մոտակայքում գտնվող աթոռին ասեց.
—Այ այս անգամ դու էլ չես կարողապնա ինձանից թաքնվել։ Փաստորեն այսքան ժամանակ հեռու փնտրում էի, բայց դու հենց քթիս տակ էիր գտնվում։
   — Ինչ ես ուզում ինձանից Լի Սոն: Ինչու չես թողնում ես հանգիստ ապրեմ։ Ինչու ես փորձում փչացնեմ ին ու իմ հարազատների կյանքը։ Հերիք չէր, որ ընկերուհուս պատվազրկեցիր ամբողջ դպրոցի մոտ: Իսկ հետո էնպես դասավորեցիր, որ նկարները տարածողը իբր  ես եմ ու դրա պատճառով ես կորցրեցի իրան հասկանում ես։ Ես էլ իրան հետ բերել չեմ կարող,— հիստերիայի մեջ ընկնելով բղավում էր Յունան ու միաժամանակ լաց լինում։
   — Այդ ամեն ինչում միակ մեղավորը դու ես: Եթե չմերժեիր ինձ ու դառնայիր իմը այդ ամենը չէր լինի։ Ախր ես քեզ զգուշացրել էի չէ՞, որ եթե չհամաձայնվես ուրեմն կզղջաս։ Ես իմ ասածի տերն եմ,— ուսերը թափ տալով ու քմծիծաղով ասաց Սոնը,—եթե ժամանակին համաձայնվեիր հիմա Սահյոնը ողջ կլիներ։
  —Ատում եմ քեզ, դու պարզապես խելագար ես, ատում եմ քեզ, ատում եմ քեզ,—անընդհատ բղավելով ասում էր Յունան։
   — Դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում, այսօր դու հաստատ կդառնաս իմը:
   Մոտենալով Յունային նա կոպիտ բռնեց աղջկա այտերից ու սկսեց համբուրել նրան։ Յունան ամեն կերպ փորձում էր նրանից ազատվել։ Բայց ոչ մի արդյունք չկար։ Հանկարծ Խոհանոց մտան մի քանի երիտասարդ ոչ այնքան սթափ վիճակում և պատահաբար հարվածեցին Սոնին։ Մի պահ Սոնը իր զբաղմունքից շեղվեց ու պտտվեց որպիսի տեսնի ովքեր են իրեն խանգարողները ու այդ պահին Յունան ինքն էլ չհասկանալով որտեղից գտավ իր մեջ այդքան ուժ ՝ հարվածեց Սոնի քթին, իսկ հետո արմունով ծոծրակին ու առանց ժամապակ կորցնելու դուրս պրծավ իրեն այդքան տհաճ ձեռքերից ու վազեց դուրս ինչքան ուժ ուներ առանց հետ նայելու։
   Յունան վազում էր իսկ նրա աչքերից անդադար արցունքներ էին հոսում։  Այնքան ժամանակ մինչև չկորցրեց ուժերն ու ընկավ.........


Նվեր իմ կողմից.... այսօր իմ վերջին քննութան օրն էր ու ես այն այնքան էլ հաջող չհանձնեցի այն իմ մյուս քննությունների համեմատ,  բայց որոշեցի չհանձնվել ու ինչ որ մի լավ բան անել..... հուսամ որոշ հարցականների պատասխանը այս գլխի միջոցով ստացաք....
Սպասում եմ Ձեր կարծիքներին ու աստղիկներին💫💕

19 страница21 января 2022, 17:59

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!