17 страница30 апреля 2026, 11:11

մաս 17

Ուրբաթ օրը Յունայի համար հենց սկզբից սկսվեց անհաջող։ Նա արթնացավ մղձավանջից ու շատ ուժեղ գլխացավով։ Տանից դուրս գալուց առաջ երբ փորձեց ջուր խմել, անգամ դա նրա մոտ չստացվեց:

Դպրոցում նա ոչ մի կերպ չէր կարողանում իր ուշադրությունը կենտրոնացներ դասերին ու անգամ մի քանի անգամ նկատողություն ստացավ ուսուցիչների կողմից: Երբ արդեն գնում էր աշխատանքի, ճանապարին արդեն զգում էր շատ ուժեղ հոգնածություն, կարծես չկարողանար հստակ ոտքերի վրա կանգնած մնալ: Այս ամենի հետ գումարված օրվա ընթացքում աշխատանքը շատ էր ծանրաբեռնված և նա անընդհատ ստիպված էր լինում տարբեր մեծ ու փոքր աշխատանքներ կատարելու:

Երեկոյան ժամը 8-ն էր, ու Յունային խնդրեցին նկարահանող անձնակազմի աշխատողների համար սուրճ բերել: Նա արդեն հետ էր վերադառնում, երբ հանկարծակի նրա աչքերի դիմաց մթնեց և նա զգաց թուլություն ամբողջ մարմնում: Փորձելով արագ ուշքի գալ նա նկատեց ծանոթ աղջիկներից մեկին, և խնդրեց որպիսի նա տեղ հասցնի սուրճը, բացատրելով, որ իրեն փոքր-ինչ վատ է զգում : Շնորահակալություն հայտնելով, նա արագ ուղղվեց դեպի լվացարան, որպիսի փորձի գոնե սառը ջրի միջոցով ուշքի գա: Հանկարծ նրա ճանապարհին դուրս եկավ ՍոկՋինը, և երբ նա ուզում էր ձայն տալ Յունային, աղջիկը չկարողանալով կառավարել իրեն, կորցրեց գիտակցությունն ու ընկավ:

Ջինը արագ վազեց դեպի աղջիկը, նրան ձեռքերի մեջ առնելով արագ գնաց իրենց ընկերությունում գտնվող բժշկի սենյակը, ում հատուկ ընկերությունում էին աշխատանքի վերցրել քանի որ հաճախ էին պարպմունքների ժամանակ վնասվածքներ ստանում:

Բժիշկը արագ աղջկան սառը ջրի միջոցով փորձեց ուշքի բերել և Յունան մի քանի վայրկյան անց բացեց աչքերը: Նա սկզբից հետաքրքրվեց աղջկա ինքնազգացովությունից, իսկ հետո հարցրեց թե նա վերջին անգամ երբ է սնվել, ու  լսելով պատասխանը հասկացավ,  որ իր կասկածներում չսխալվեց։

- Երեկ առավոտյան եմ միայն բնական հյութ խմել,- պատասխանը շոկի մեջ գցեց ՍոկՋինին ով ամբողջ ընթացքում անհանգիստ հետևում էր կատարվածին: Բժիշկը անմիջապես գլյուկոզյի սիստեմա միացրեց Յունային և հայտնեց, որ նա պետք է գոնե մեկ ժամ հանգիս պառկած մնա, ու ստանա սնունդ գոնե նման կերպ, իսկ հետո նոր կարող է գնալ տուն:

-Սոկջին-շի իսկ դուք արդեն կարող եք հանգստանալ, Ձեր դեմքին անգամ գույն չկա,-քմծիծաղով ասեց բժիշկը,-ընդհամենը վատ սնվելու և գերհոգնածության արդյունք է, լավ հանգստի դեպքում ամեն բան շատ արագ կանցնի:

-Ախ իհարկե ճիշտ եք,- շփոթված ասեց Ջինը,կարծես նրան լուրջ անձնական հարցում բացահայտեցին,- պարզապես ես շփոթվեցի և չհասկացա ինչ է կատարվում երբ նա ուշաթափվեց:

Բժիշկը գլխով արեց հետո դուրս եկավ սենյակից, երկուսին թողնելով միայնակ։
Սոկջինը արդեն պատրաստվում էր տալ իրեն հետաքրքրող հարցերը, սակայն նրա հեռախոսին զանգ եկավ և նա ստիպված եղավ պատասխանել զանգին։ Նրան շտապ կանչում էին աշխատասենյակ որտեղ նրա ներկայությունը չափազանց կարևոր էր։ Նա ստիված Յունայից ներողություն խնդրեց որ միայնակ պետք է թողնի ու նույնպես դուրս եկավ սենյակից, արդեն մենակ թողնելով աղջկան։
Ու նրանք այդպես էլ չկարողացան զրուցել մինչև հաջորդ աշխատանքային շաբաթվա սկիզբը.....

~~~~~~~
Դեռ այսքանը.... հուսամ Ձեզ չեմ հիասթափեցնի շարունակությամբ....
Կներեք որ շատ հազվադեպ եմ տեղադրում շարունակությունները, ուղղակի շատ դժվար եմ ժամանակ գտնում մտածելու ու գրելու համար....
Շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր կարդում են ,առավել ևս նրանց ովքեր աստղեր են դնում 🤩💫ու հատուկ նրանց ովքեր նաև իրենց կարծիքն են գրում քոմենթներում⭐️💜😘

17 страница30 апреля 2026, 11:11

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!