մաս 23
Դպրոցից դուրս գալուց, Չիմինը զգում էր որ Գուկի տրամադրությունը ընկած է։Չէր խոսում իր հետ, միայն կողքից անձայն գալիս էի։Նստեցին Գուկի մեքենան։Գուկը ցանկացավ վարել մեքենան, բայց Չիմինը բռնեց նրա ձեռքից։Գուկը հայացքը դարձրեց Չիմինի կողմ։
-Չոնգուկ ի՞նչ է պատահել _ նա ցանկանում էր ամեն գնով իմանալ պատասխանը։
-ամեն ինչ կարգին է _ մյուս ձեռքը դրեց Չիմինի ձեռքի վրա։
-չհամոզեցիր, բայց եթե չես ցանկանում, որ իմանամ չեմ պնդի _ ձեռքը հետ քաշեց։
-Մինի՜՜, մի նեղացիր ես քեզ կարևոր բան ունեմ ասելու _ միանգամից բարձրացավ տրամադրությունը, որին հաջորդեց լայն ժպիտը։
-...... _ նա ճիշտ է ցանկանում էր իմանալ ինչ է ասելու, բայց հպարտությունը թույլ չտվեց ինչ-որ բան ասել։
-լավ եթե չես ցանկանում իմանալ չեմ ասի _ շրջվեց և միացրեց մեքենան։
Նա Մինի աչքից աննկատ ծիծաղում էր, անցավ մոտ երեք րոպե։
-Չոնգուկ ի՞նչ ես ասելու՞ _ անհամբեր էր, այնքան որ շունչը կտրվում էր, կարելի էր ասել, որ երեք րոպեների ընթացքում չէր շնչել, ագահաբար շունչ էր քաշում։
Գուկը մեքենան կայանեց հարմար վայրում, հետ գցեց գլուխը, հարմար տեղավորվեց, քմծիծաղը դեմքից չէր անհետանում։
-ահհ Մինի, վաղը պատրաստվիր մի հրաշք տեղ ենք գնալու։
-Օ՜, իսկ եթե գաղտնիք չէ ու՞ր _ լայն ժպիտից փոսիկներ էր առաջացել այտին։
-անակնկալ է _ կծեց վարին շրթունքը - Մինի այդպես մի ժպտա։
-իսկ ինչպե՞ս եմ ժպտում _ խառնված, դիմացի հայելուն նայեց։
-մի նայիր, ոչինիչ չկա։
-այդ դեպքում ինչը այն չէ՞ _ հոնքերը կիտեց։
-երբ այդպես ժպտում ես և փոսիկներ է առաջանում ցանկանում եմ գալ և կծել դրանք ինձ թվում է ելակի համի կլինի _ լիզեց իր շուրթերը։
-իսկ ինչից վերցրեցիր _ հայացքը իջեցրել էր , Օ՜՜ ոչ նա ամաչում է, այտի կարմիրը ապացուցում էր այդ։
-քիզանից միշտ ելակի հոտ է գալիս _ նստեց, և միացրեց մեքենան։
-դու միշտ ենպես ես անում, որ ես ամաչեմ _ գլուխը բարձրացրեց, Գուկը պահը գողացավ և մեկ համբույր նվիրեց սիրելիի այտին։
-իսկ հիմա ավելի ամաչիր _ շարժեց տեղից մեքենան։
-հե՜յ _ ձեռքերով դեմքը փակեց։
-երեխա _ ծիծաղեց։
Մինը նույնպես, այնքան լիություն կար մեքենայում, ջեմությունը պատել էր ամեն մի մասնիկը, դրանք գալիս են տղաների սրտից։Ամեն ինչ այնքան մաքուր է, այնքան անբիծ, թվում է թե նրանք ոչինչ չունեն, բայց նրանք ունեն ամենակարևորը, նրանք ունեն միմյանց։Ախխ, այս բութ աշխարհը, որ չի կարողանում հասկանալ նրանց, բայց և դա աշխարհի խնդիրն է, ո՛չ նրանց։Երկուսն էլ ունեն ամենաթանկ բանը, երկուսն էլ զգում են ամենակարևորը, իրենց դիմաց՝ գալիք ապագան։
Այսպես հասան Մինի տան դիմաց և տղան մեկ համբույր թողնելով Գուկի այտին բարձրացավ տուն։
☆☆☆
Չիմինը մտնելով տուն միանգամից լսեց հոր վրդոհված խոսքերը, որը կարծես Սանայի հետ էր խոսում։
-ի՞նչ է հիմար, չես հասկանում իմ ցավը, քեզ թվում է դու ես միայն գիտաքցում, այո...այս գրողի տարած սիրտը ցավից փշրվում է, երբ գնացի Թեի *******նին, տղայիս հետ խսսելով հանգստացա, բայց գիտես ինչն է ցավոտ, որ այնպես օտարություն եմ զգում, ատում եմ ինձ ես իրավունք չունեմ դա զգալու։ (հեղինակը չի ցանկացել Թեի հուղարկավորությունը մանրամասնել, առաջինը՝ այնքան էլ գեղեցիկ չի նայվում պատմության մեջ, երկրորդ՝հեղինակը չի կարող դա ներկայացնել։Բայց հարցը անտեսել չկարողացա, եսպես իմացեք որ հուղարկավորել են եսպես ասած Թեին🙄)
-Հայրիկ մի արտասվի՛ր _ մոտեցավ և գրկեց հատակին ծնկած հորը, բարձրացրեց։
-Չիմին որտեղ էիր ամբողջ գիշեր _ հետաքրքրված՝ զայրութով լի աչքերով հարցրեց Սանան։
-ընկերոջս տանը _ հայացքը իջեցրեց։
-իսկ պայուսա՞կտ, հագու՞ստդ, դրանք տանն էին _ հոնքը բարձրացրեց վերև։
-երբ տուն եկա դուք քնած էիք, արագ պատրաստվեցի և դպրոց գնացի _ նստեց բազմոցին, մոր և հոր միջև։
-հերիք է հարցաքննես տղայիս, վեր կաց հաց պատրաստիր, տղաս քաղցած կլինի _ ժպիտ, անկեղծ՝ ցավը ներսում թաքցրած, բայց անկեղծ ժպիտ։
-լավ ես բարձրանամ սենյակս, հագուստափոխվեմ և իջնեմ։
-գնա _ մայրը համբուրեց որդու այտը։
☆☆☆
Չիմինը կանգնած է հայելու առջև և խառնված հագուստ էր ընտրում։
-սա _ համադրությունը պահել էր իր վրա և հայելուն նայում - ոչ, ոչ, այնքան էլ չի սազում։
-իսկ եթե սա _ նորից մի ուրիշ համադրություն - գրողը տանի, ոչ ինձ դուր չի գալիս։
Հագուսի համադրությունը գցեց հատակին, իսկ նա ընկավ հայելու դիմաց։
-գրողը տանի, ի՞նչ եմ հագնելու այն մի տաբատը, թե՞..., ո՛չ դա էլ ինձ դուր չի գալիս, հետույքս այնքան էլ չի ընգծում _ լսեց դռան հետևից թակոցը։
-Չիմինա արի ընթրելու _ խոսում էր դռան հետևից մայրը։
-լավ եկա մայրիկ _ տնային հագուստը հագավ իրեն նայեց հայեու առջև և դուրս եկավ։
Խուհանոցում տիրում էր լռություն, ընթրում էին բայց համարձակություն չկար խոսելու։Հեռախոսը համառ գտնվեց, եսպես ասած լսվեց զանգի ձայն, հորն էին զանգում։
-ո՞վ է _ իր ափսեյի մեջ ապուր լցրեց։
-պարոն Ջոյը, լավ լռե՛ք _ պատասխանեց։
-Ինչպես ես պարոն Ջոյ։
-լավ եմ Յուկի, դուք շտապ պետք է վերադառնաք ԱՄՆ, գոծերը խառնվել են, առաջին պատահած ինքնքթիռով էլ եկեք։
-լավ պարոն հեց այդպես էլ կանենք, հաջողություն _ անջատեցին։
-ինչ է պատահե՞լ _ հետաքրքրված։
-բարձրացի՛ր իրերը հավաքիր, Ջոյը ասաց որ գործերը խառնվել են, պետք է գնանք։
-իսկ չասեց ի՞նչն է խնդիրը _ ասաց մայրը։
-ոչ, միայն ասաց որ գնանք, Չիմին դու տանը մենակ երկար չես մնա, եթե հասկացանք, որ գործը շուտ գլխի չենք բերի, դպրոցը ավարտելուց հետո դու կգաս _ շարունակեց ընթրելը։
-ամեն ինչ կարգին է _ անչնչին ժպիտ։
-ես վաղը հավակութի եմ հրավիրված _ մեկ պատառ դրեց բերանը։Ոչ չստեց նա ինքը չգիտի ուր է գնալու, ինչպես ասաց հպարտը անակնկալ է։Այդպես ասաց հարցերից խուսափելու համար։
-իսկ տուն գալու ես _ ծակող հայացք։
-այո կվերադառնամ _ անհարմար էր զգում իրեն։
-ես բարձրանամ սենյակ։
-լավ, գնա որդիս։
Նրանք նույնպես բարձրացան պետք է պատրաստվեին։
Չիմինը նորից գնաց սենյակ, երեք ժամ մտածեց ինչ է հագնելու, ոչինչ հարմար չգտավ, վերջին տարբերակը հպարտին զանգելն էր։
Մի քանի ազդանշանից հետո պատասխանեց։
-ի՞նչ է պետք Մինի _ երևում էր որ քնած է եղել։Ձայնը կոշտ էր, հազիվ լսելի։
-մենք վաղը ուր ենք գնալու, Չոնգուկ ես հարմար ոչինչ չեմ գտնում, ես նույնիսկ չգիտեմ թե ուր ենք գնալու, որ հասկանամ ինչ պետք է հագնեմ _ փնթփնթաց տղան։
-Մինի դու ժամին նայել ես, ցանկացած հագուսդ ոչ սպորտական _ քթի տակ և ծիծաղում էր և բարկացած խոսում, նույնիսկ ինքն էր խառնվել։
-ըըըը՜, լավ պարզ է, բարի գիշեր _ միանգամից անջատեց առանց պատասխան լսելու։
-ախ այս տղան, ես ցանկանում եմ նրան _ հեռախոսը նետեց հատակին և քնեց։
Չիմինը երկար փնտրտուքներից հետո գտավ իրեն ավելի համահունչ հագուստ......
Շարունակելի՝ բարի առավոտ, ում կերպարն եք ամենից շատ սիրում, կամ որ կերպարն է ձեզ հոգեհարազատ ??, կխնդրեմ պատասխանել💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜։
