մաս 16
Առավոտ, ամռային գեղեցիկ տեսարան, թռչյունների ծլվյոց, փթթուն ծառեր, մարդկության ազատ շարժ, պարզ անամպ երկինք և, մեծ ու շքեղ նախանձելի դղյակ քաղաքի կենտրոնում։
Թեն դժվարությամբ բացում է աչքերը, և սկզբում ամեն ինչ խավարի մեջ է տեսնում։Հետո, երբ նորից է փակում-բացում, միանգամից տեսնում է առաստաղը, պտտվում է մյուս կողմ և ի՞նչ, դիմացը հայտնվում է քնած Յունգին։Յունգին նման էր քնած հրեշտակի, ոչ սովորական այլ յուրահատուկ։
Թեն երբ նայեց Յունի աչքերին միանգամից լցրեց աչքերը, հիշեց իր անմարդկային տանջանքները որոնք շարունակվում են։
Վերքերը իրենց գոյության մասին չէին հիշեցնում, ինչ խոսք բժիշկը լավ էր կատարել իր աշխատանքը։Թեի ամբողջ մարմինը վիրակապած էր, փորձեց շարժվի բայց չստացվեց։
Յունգին Թեի շարժումների փորձերից արթնացավ։
Թեի մերկ մարմինը առավ գիրկը, Թեն այդ ակտիվ քայլերից սառեց։
-խնդրում եմ մի կողմ գնա ցավեցնում ես _ մեղմ ձայնով ասաց Թեն, և ձեղքերով սկսեց հրել Յունի կրծքերից։
-հանգստացի՛ր, չեմ ցավեցնի, քանի հանգիստ եմ, խելոք պահիր քեզ _ աչքերը փակ խոսում էր։
Թեի փոքրիկ մարմինը, ամբողջովին անհետացել էր Յունի հսկա մարմնի մեջ։
Թեի համար այս վիճակը բավականին անհարմար էր, և կարծես Յունը թքած ուներ թե ինչ է զգում իր գրկում պարկած տղան, կարևոր նրա համար լավ լինի։
-ինչու՞ ես քեզ այսպես պահում, խղճում ես _ հայացքը բարձրացրեց վերև նայեց Յունի փակ աչքերին։
- Այո _ կարճ պատասխան։
-գիտես ի՞նչ, ես ատում եմ ինձ խղճաղներին ենպես, որ նաև ատում եմ քեզ _ ատելությամբ լի աչքերով նայեց աչքերը փակ հրեշին։
(հեղինակի բնավորությունից մի փոքր հատվածներ նվան է Թեի կերպարին)։
Յունը աչքերը բացեց, և նայեց տղային, նրա աչքերում նկատվում էր վախեցնող զայրույթ։
-լսի՛ր ինչ եմ ասում _ բռնեց Թեի մազերից - դու այս տանը չես ապրում որպես անդամ, այլ ինձ բավարարող մեկ, ու եթե ցանկանում ես օրերտ մեղմ անցնեն ուրեմն լեզուտ կարճ պահիր, արա՛ այն ի՞նչ քեզ կասեմ _ առանց պատասխան լսելու մոտեցավ, և կոպիտ համբուրեց տղայի շուրթերը, Թեն դիմադրում էր բայց նրան դա չէր օգնում։Նա կարծես դարձել էր գազան, ով չի խնայում ոչ ոքի, մեկ օր առաջ նույնիսկ պատրաստ էր իր կյանքը տալ, կա՜մ գուցե խցճում էր տղային։Ո՛չ Թեն երբեք չի իմանա դրա մասին, համենայնդեպս Յունգին ամեն ինչ կանի, որ չիմանա։
Մի պահ Թեն հիշեց տղայի խոսքերը 《արա՛ այն ինչ քեզ կասեմ》, Թեն դադարեց հարվածել Յունին, և իր համար պարկեց։Յունը տղայի պահվածքից իրեն ավելի լավ զգաց, "տղան ենթարկվեց իրեն", դա էր այն ինչին նա ձգտում էր։
Յունգին կտրվեց շուրթերից, դադարեցրեց սեղմել մազերից, մեղմ ձեռքը անցկացրեց տղայի մազերի մեջ, Յունգին հեռավորություն թողեց իրենց մեջ որպեսզի չկպնի տղայի վերքերին, և մոտեցավ շուրթերին սկսեց անդիմադրելի կրքոտ համբուրել, նա ցանկանում էր, որ Թեն պատասխանի իր համբույրին որպես փառահեղ հաղթանակ։
Բայց Թեն համառ էր, ամեն կերպ փորձում էր պահել գիտակցությունը իր մեջ, որ չպարտվի։Վերջ էր չի դիմանում ուժ չկա դիմադրելու, բակց նա հեշտ հանձնվողներից չէ, ձեռքը բարձրացրեց, և սեխմեց իր վերքը։Ցավից գիտակցությունը հետ եկավ, համբույրի միջից խորհը տնքաց։Յունը բաց թողեց, և բարձրացավ անկողնուց, հագավ կոշիկները։Թեն ազատությունից շունչ վերցրեց։
-ի՞նչ խոսք, խորամանկ ես _ ասաց և դուրս եկավ իր սենյակից։
☆☆☆
Չիմինը առավոտյան արթնացավ հոր ձայնից, ավելի հնչելի հոր գործողություններից, հայրը տղային արթնացրեց վրան բաժակով ջուր լցնելով։
-հայրի՞կ, ինչ ես անու՞մ _ բարձրացավ և սկսեց գիշերազգեստի վրայից մաքրել ջրի կաթիլները, որոնք հետզհետե տարածվում էին։
-տղա՞, դու քնում ես թե մահանու՞մ, գիտես ինչքան եմ անունտ տվել, գիշերը տանը չես գիշերել _ մի ունքը բարձրացրեց վերև։
-հայրիկ՝ ես հիմա ուշանում եմ, կգամ տուն ինչքան կուզես հարցախեղդ կանես _ միանգամից մտավ լոգարան։
-ա՜խ այս անուղղելի տղան _դուրս եկավ Մինի սենյակ։
Մինը լողացավ հագնվեց պատրաստվեց, դուրս եկավ տանից։
-նստիր ես քեզ կտանեմ _ ասաց հայրը։
-լ..լա՜վ հայրիկ _ մի փոքր զարմացած - իսկ ինչու՞ հիմա _ ամրագոտին կապեց։
-ինչ է չես ուշանու՞մ, այսպես արագ կգնանք _ մեքենան միացրեց, և շարժվեցին։
-բայց դա չէ պատճառը չէ, որ այսօր ինձ տանում ես _ խորամանկ հայացքով նայեց հորը։
-լավ ինչ խոսք ինձ ես նման խորամանկության հարցով _ եթե միայն իմանար, որ միայն Չիմինը չէ, որ իրեն է նման այդ հարցով - տղաս ցանկանում եմ, որ հետ վերադառնանք ԱՄՆ, ու դու էլ ես գալու մեզ հետ _ հոր տոնից հասկացվում էր, որ լուրջ է տրամադրված։
-հայրիկ՝ եթե նույնիսկ ցանկանամ չեմ կարող գալ, կամ չեմ ուզում գալ ԱՄՆ, ինձ շատ քիչ է մնացել դպրոցս ավարտելուն, հետո ես իմ երկիրը չեմ ցանկանում թողնել, հողը որտեղ _ չհասցրեց ավարտել։
-չշարունակես _ բղավեց հայրը -լա՜վ, կսպասենք այդ մեկ ամիսը անցնի, և կգնանք երկրից առանց ավելորդ խոսքերի, իսկ հիմա իջի՛ր _ արդեն հասել էին, Մինը բարկացած դուրս եկավ։
☆☆☆
Դասարանում ամեն ինչ հանդարտ էր, կարելի է ասել բոլորը եկել էին։Չիմինը մտավ դասարան, նստեց իր տեղում, Լիսան նստեց պայուսակով Մինի կողքին։
-Չիմինա,՜ կարող եմ այստեղ նստել, չնայած ի՞նչ եմ հարցնում մենք ընկերներ ենք _ Չիմինը դեռ մտածում էր իր, և հոր խոսաքցուցյան մասին, նույնիսկ չէր նկատել Լիսային իր կողքին նստած։
Գուկը խոսում էր, իր ընկերների հետ, նա էլ չեր նկատել Մինին։
Դասարան մտավ ուսուցչուհին։
Ընկեր ԼԻ, նույնինքը Լի Մինա, նա նաև հանդիսանում էր դասարանի դասղեկ, 45 տարեկան էր բայց նման էր 25-ի, ջահել է, իրեն խնամում է, հետևում է ամեն մի անչնչին մասնիկի, հիմնականում համադրում սևը սպիտահի հետ։
-նստե՛ք բոլորտ ձեր տեղում, այսօր կարևոր խոսելու հարց ունենք _ նստեց իր տեղում, պայուսակը դրեց սեղանին։
Գուկը......
Շարունակելի՜՜՜՜, քանի որ արդեն օրը փոխվել է, ես պարտավոր եմ շնորհավորել իմ սրտիկների ՎԱՐԴԱՎԱՌԸ, ցանկանում եմ ձեզ թաց օր😂😂💦💦💧💧։
ԵՎ չմոռանաք կարծիքների մասին, հեղինակը այսինքն ես սպասում եմ💜💜👀։
