մաս 4
Ծանր է՝, երբ գիտաքցում ես, որ ապրում ես դաժան իրականության մեջ։Երբ տեսնում ես թափառական, անտուն, անփող, և ամենակարևորը անսեր, անգիտակից, մարդկանց ։Նրանց սիրտը կարծես դադարել է ապրել, որ ուրացել, և մոռացել է սերը, հոգին վաճառել է սատանային, կամ այրվում է կրակների մեջ։Ի՞նչ խոսք, ցավոտ է երբ զուրկ ես բնության, կենդանության, մարդկության, ամենագեղեցիկ զգացողությունից։
Չոնը այս անգամ զարթուցիչի կարիք չի ունեցել արթնանալու համար։Նա նույնիսկ գիշերը չի քնել, մտքերը հանգիստ չեն տվել, և հետո էլ նա ինքը ուներ շատ մտահոգող հարցեր, որոնց պատասխանները փնտրել է գիշերը, արթուն մնալով։
Արդեն հագել էր դպրոցական համազգեստը, ինչ խոսք յուրահատուկ տեսք ուներ,ինչպես միշը, նա լավ էր հետևում իր տեսքին, իր համար կարևոր էր արտաքին տեսքը, երազելի բնավորություն է։
Իջավ աստիճաններով ներքև։Մոր համար անսպասելի չէր տղային տեսնել ներքևում, քանի որ մանկուց եթե մտքին ինչ֊որ անհասկանալի բան էր դնում, կատարում էր ի՞նչ էլ որ լինի, նույնիսկ ոտք կերկարացնի անհասկանալի, և վտանգավոր մարդկանց հետ։Մայրը, և հայրը բարձրակարգ, իրենց վայել սեղանին նստած ընթրում են, մոտեցավ, և միացավ ինքն էլ ընթրիքին։
-ինչպե՞ս է մեծագործ ընտանիքս _ արդեն ուտելով ասաց Չոնը
-ցանկանում եմ այսօր միասին գնանք, քեզ հետ խոսելու բան ունեմ _ արդեն ավարտին հասցնելով ընթրելը ասաց հայրը։
-լավ հայրիկ, ինչպես ցանկանաս _ նա էլ էր ավարտել ընթրելը - դուրս գանք։
-դուրս գնա նստիր մեքենան, հիմա կգամ _ ասաց հայրը։
Հայրը արդեն ավանդույթ էր դարձրել, աշխատանքի գնալուց առաջ հաջողություն մաղթեր կնոջը, համբույրի տեսքով։Կինը գտնվում էր խոհանոցում, սպասքն էր լվանում։
Բայց անսպասելի չէր ամուսնու համբյուրը այտին, որից կինը մեղմ ժպիտ արձակեց, պատասխան համբուրելով ամուսնու այտը, որից հետո հաջողություն մաղթեց, շարունակեց աշխատանքը։
☆☆☆
Հայրը նստեց մեքենան, և կարգադրեց վարորդին շարժվել դպրոց։Իսկ ինքը սկսեց սպասված զրույցը։
-որդիս, դու ինձնից քաջ տեղյակ ես, որ իմ միակ ժառանգորդն ես, և նաև ամբողջ կարողությանս տերը, դու պետք է կարողանաս գլխավորել, դու արդեն վերջացնում ես դպրոցը իհարկե համալսարան պետք է հաճախես, բայց և նաև կծանոթանաս գործերիս, հետագայի համար _ Չոնը լավ գիտեր, որ օրերից մի օր հոր հետ կխոսի այս հարցի մասին, դե իհարկե ով համաձայն չեր լինի։
-եթե հարմար ես գտել այսօր խոսելու այս հացով, ուրեմն այո հայրիկ ես պատրաստ եմ միշտ քեզ օգնելու։
Մեքենան կայանեց վարորդը դպրոցի առջև։
-դե գնա որդիս, եթե ինչ֊որ հարցեր առաջանան տանը կխոսենք _ ձեռքը գցելով որդու ուսին։
-ինչպես կասի հրամանատարը _ չենք մոռանում, որ նա Չոնգուկն է, ծիծաղելով դուրս եկավ մեքենայից։
-ա՜խ այս տղան _ քմծիծաղելով ասաց հայրը - վարիր գործարան _ հրամայելով վարորդին։
☆☆☆
Չոնը միջանցքում տեսավ ընկերներին ի դեպ նրանց հետ էր անցկացնում ակումբներում։Մոտեցավ ոմանց հետ գրկախառնվեց, ոմանց հետ փոխադարձ ձեռք սեղմեց, և զանգի ձայնը լսելուց հետո առաջացավ իր դասարան։Մտնելով ներս միանգամից չնկատեց Մինին որովհետև դիմացը փակեց իրեն սիրահետող Լիսան։
-հե՜յ, օպպա, ինչու՞ չես նկատում ինձ _ իրեն նետեց Չոնի գիրկը։
-աղջիկ մի՛ կողմ գնա, ազդում ես չեմ կարողանում սրտխառնոցս թաքցնել _ աղջկա թևից բռնեց, հրեց անհայտ ուղությամբ, իսկ վերջինս ընկավ Մինի գիրկը։Երբ Չոնը պտտվեց, և տեսավ իր համար զարհուրելի տեսարանը, բարկության աստիճանը կրկնապատկվեց։Ի՞նչ է Չոնգուկը խանդում է, այո նա խանդում է Մինին, թե՞..., ինչու՞ դեռ պարզ չէ, բայց հենց ինքը չի ուզում ընդունել, որ խանդում է Մինին։Բայց, որ ցանկանում է Լիսային կտորների բաժանել դա անհերքելի փաստ է։
-Լիսա ամեն ի՞նչ կարգին է, չես վնասվել _ և միայն խոսքից հետո նկատեց, որ Լիսայի ձեռքը քերծվածք ունի(երբ գուկը հրել էր նա հասցրել էր ձեռքը սեղանին հարվածել) - արի, օգնեմ գնանք բաժկետ, դեռ ուսուցիչը չի եկել _ Չոնի կատաղություը կրկնապատկվեց, քանի որ այսքան ժամանակ Լիսան Մինի գրկում էր։Չոնը հիմա բարկացած չէ, նա վայրի գազանի պես կատաղած է։
-ա՜խխ շատ է ցավում _ նվնվում էր Լիսան - կօգնես ինձ Չիմ, մինչև բուժկետ _
գրիկից դուրս եկավ։
-այո, ինչի մասին ես խոսու _ մոտեցավ գրկեց Լիսայի իրանից, և օգնեց հասնել բուժկետ։
Մի կերպ համոզեցին բժիշկին, որ Լիսան պատահական է ընկել, և սրա հետ մեկ ուրիշը կապ չունի։Դուրս գնալուց առաջ չմոռացան խնդրել, որ տնօրենին չտեղեկացնի դեպքի մասին, դրական պատասխան լսելուց հետո ժպիտները դեմքին խոնհարվեցին, և դուրս գնացին։
☆☆☆
Չիմինը և Լիսան միջանցքով քայլում են, զրուցում, երբեմն էլ ծիծաղում, Չիմինը եթե իմանար ինչ է սպասվում իրեն ենթադրվում է, որ չէր անի այն ինչ արեց։Որովհետև իրենց վայրի կատաղած աչքերով նայում էր Չոնգուկը, նրա աչքերից դժողքային կրակ էր թափվում։Կատաղությունը քառապատկվեց երբ տեսավ ինչպես է Լիսան բռնում, իր գրողի տարած Մինի ձեռքը։Չոնգուկը ձեռքերը կատաղությունից բռունցք է անում երդվելով, որ սպանելու է, և՛ Լիսային, և՛ Մինին։Լիսան Չիմինին այդ ընթացքում պատմել է որ գժի նման սիրահարվել է Գուկին։Դե իսկ Գուկը իր հեթին առհամաևում, և տրորում է իր սիրտը։Չիմինը լուռ լսում էր, և իր մեջ ավելի խառնաշփոթ էր տիրում, որ ներկայացնելը նման է անհնարին։
Նա հիմա միայն մեկ բան է հասկանում, որ ինչ֊որ ինքն է զգում երբևէ չի զգացել, և որ այս ցավը տարբերվում է բոլոր տեսակի ֆիզիկական ցավերից։
Նրանք զրուցելով մտնում են դասարան, Չիմինը դուռը ետևից ցանկանում է փակել, մինչդեռ Չոնը դուռը դեպի իրեն է քաշում, և Մինին գցում իր գիրկը (հուսով եմ հասկանում եք իրավիճակը🤔) ։
Նայում են մեկ մեկու աչքերին, բայց չենք մոռանում, որ նա Չոն Չոնգուկն է։
-լսիր, գիտեմ գրկումս հարմար է, բայց ավելի լավ կլինի դուրս գաս, թե չես ցանկանու՞մ _ ավելի պինդ գրկելով ասաց Գուկը։
-մի գուցե բաց թողնես, որ դուրս գամ գրկիցդ _ Չիմինի համար այս իրավիճակը բավականին անհարմար էր։
-ես բաց եմ թողել, ինչու՞ դուրս չես գալիս _ նորիս պինդ բռնելով
-Չոնգուկ գիտես ինչ կա ես ծաղրածու չեմ, որ ցանկանում ես զվարճանալ ինձ հետ _ կատաղություն որին հաջորդում է ձանգի ղողանջը։Գուկը բաց է թողնում Մինին, իսկ վերջինս սողոսկում է դասարան։Գուկը նույնպես, քմծիծաղով մտնում է դասարան։Դասերը անցնում են միապաղաղ։Ավարտին բոլորը ուզում էին դուրս գալ դասարանից, բայց Լիսան խանգառեց։
-մի վայրկյան լսեք ինչ եմ ասում _Գուկը չցանկանալով լսել ուզում էր դուրս գալ, բայց Լիսան դուրս եկավ դիմացը, փակեց, և կանգնեց դռան արջևում - սպասիր Գուկ, ես ցանկանում էի ասել, որ վաղը ծննդյանս որն է, և դասերից հետո բոլորդ հրավիրված եք, իսկ վայրը կտեղեկանեմ ավելի ուշ։
-առաջինը, աղջիկ չփորձես ինձ դիմել անվանս կրճատ տարբերակով, երկրորդն էլ ես քո, և քո ծննդի ժամանակը չունեմ _ Լիսային հրեց, և դուրս եկավ դասարանից։
Լիսան աչքերը լցնելով գնաս նստեց իր տեղում։
Չիմինը մոտեցավ նրան, Մինի սիրտը ցավում էր, որ Լիսան մինչը ականջների ծայրը սիրում էր Գուկին, և որ Գուկը նրան մերժում է։Չիմինը միշտ իրեն համարել է երկրորդական, նույնիսկ երբեք չի մտածել, որ կարելի է իր զգացմունքների մասին ասել Լիսային։Այո չի ասի, նա ինքը գիտի, որ միշտ բոլորի կողմից առհամարված է։Ինչպես յուրաքանչյուր միայնակ մարդ։
-Լիսա դու ցանկանում ես, որ Չոնգուկը գա քո ծնունդին _ համառորեն ասաց Մինը։
-ես իմ ծնունդը կազմակերպել եմ միայն նրա համար, նույնիսկ չեմ էլ հավատում որ կգա _ Լիսան անվողորմելի հուսահատված է։
-եթե ցանկանում ես ուրեմն կգա _ ինքնավստահ ասաց տղան։
-ճիշտ ես ասու՞մ, չնայած ինչեր եմ խոսում _ իրեն ուղղելով - իմ Մինը ինձ չի ստի, դու իմ ճանաչած ամենալավ, բարի Չիմն ես _ բարձրացավ նստած տեղից ու թռավ Մինի գիրկը։Մինն էլ իր հերթին գրկեց ու մտածեց, որ իր սիրած էակին, այսպես մոտ կլինի։Թեկուզ, որ դա իր համար մահացու ցավոտ է, որ ցանկանում է ասել՝ <ես քեզ եմ սիրում, մոռացիր այդ անիծված Չոնգուկին, սիրիր ինձ, մտածիր իմ մասին, հոգ տար, որ լավ լինեմ, և ի վերջո սիրի՛ր>։Դե իհարկե չենք մոռանում, որ սա միայն նա ցանկանում և տենչում էր։
☆☆☆
Չիմինը հասնելով տուն դռան դիմաց տեսնում է մի շքեղ մեքենա։Որը իրեն անծանոթ էր,տարօրինակ մտքերով առաջ է շարժվում և տեսնում է եղբորը։Շքեղ հագուստով, կատարյալ դիմագծերով, քառակուսի ժպիտով, իսկ ա՜յ աչքերը ծովի եզր էր։
-եղբա՞յր, ի՞նչքան պետք է քեզ սպասեմ, արևի տակ կագնել եմ, և ի վերջո չես ցանկանում գրկել եզբորդ, _ փնթփնթում էր Թեն։
Չիմինը վազեց, և միանգամից գրկեց Թեին։
-լա՜վ լա՜վ, հանգստացիր չէի կարծում, որ կարոտել ես _ քմծիծաղով կատակում է Թեն
-հերիք է խոսես անցի՛ր տուն _ բացականչեց Մինը։
Շարունակելի' ես դեռ այս ֆանֆիկի համար հետաքրքիր մասեր եմ ներկայացնելու։Հուսով եմ դուր կգա, դե իսկ ես փորձում եմ շուտ գցել, չենք մոռանում, որ ես ձեզ շատ եմ սիրում♤
