մաս 2
Սկսվում է ուսումնական տարին, նոր արկածներով։Ոմանք դժգոհությունով, ոմանք խինդով լի, բայց դա չէ կարևորը։Կարևորը այն է, որ բոլորը ցույց են տալիս մարդկությանը ծանոթ հատկանիշներ։Եղանակը պարզ է ջինջ, կարծես ժպիտով սպասում է գալիք սերնդին։Եվ այո, այս տարի առաջին դասարանցիների մուտքն է դպրոց։Նայելով երեխաներին կհասկանանք, որ նրանք չգիտեն ինչ դժողք են եկել։Ինչպե՞ս չասես այդ խոսքը, եթե յուրաքանչյուր դպրոցական առնվազն մեկ անգամ ասել է, ոմանք մտքում, ոմանք նույնիսկ բարձրաձայն։
Փողոցով քայլող երեխան, որը կարծես հենց առաջին դասարանցի է, չնկատելով արագ ընթացող մեքենան առաջ էր շարժվում, քիչ էր մնում, որ բախվեր արագ ընթացող մքենային, երբ դիմացը դուրս եկավ մի երիտասարդ տղա և գրկեց երեխային։Մեքենան արգելակեց հենց նրանցից 60սմ հեռավորության վրա։Մեքենան անչափ գեղեցիկ էր, տեսքը արդեն պատմում էր մեքենայի և տիրոջ մասին։Գույնը սև էր, լույսերը մուգ կապույտ, իսկ այ մեքենայի մեջ ուղակի դրախտ էր, կամ էլ ավելի հաճելի վայր, ինչպես ասել են նստողներ։Մեքենայից դուրս է գալիս երիտասարդ մի տղա։Նա նույնպես իր մեքենային համահունչ բարձրակարգ էր հագնված։
-հե՜յ քածեր, դուրս եկեք մեքենայիս տակից _ ասաց Գուկը մեքենային նայելով, որ համոզվի մեքենայի հետ ամեն ինչ կարգին է, անգամ չնայելով տղաների դեմքին։
-փոքրիկս քեզ ինչ-որ բան պատահել է, ինչու՞ ես արտասվում _ բթամատերով մաքրելով արտասվողի աչքերը ասաց Մինը _ հե՜յ վերջ, ամեն ինչ վերջացավ, մի արտասվիր _ ևս մեկ անգամ գրկելով տղային ասաց Չիմինը։
Գուկը իրեն ծանոթ ձայն լսելով աչք գցեց կքանտած տղայի վրա, վերջինս հանգստացնում էր փոքրին, համոզվելով, որ ճանաչում է տղային մտավ դպրոց, առանց ինչ-որ բան ասելու։
☆☆☆
Չիմինը երեխային հանձնեց ծնողներին,հաջողություն մաղթեց խոստանալով, որ նորից կհանդիպեն, դրանից հետո հեռացավ։Չէ որ նույն դպրոցում են սովորում, դեռ կհասցնի ևս մակ անգամ տեսնել փոքրին։Այս մտքերով էլ Չիմինը մտավ դպրոց, և գրողը տանի հիշեց, որ նա նորից ուշացել է։Վազեց և մտավ դասարան ։
-կներեք ուշացման համար _ շնչակտուր ասաց տղան, փորձելով շունչը կարգավորել։
Ուսու. - Փաք՝ մենք արդեն սովորել ենք քեզ սպասել, քո ուշանալը դարձել է ընդունելի ավանդույթ, դեռ չեմ ասել բացման խոսքերը նստիր _ ծիծաղելով ասաց ուսուցիչը։
Դե քանի որ Չիմինը դպրոցի լավագույն սովորող աշակերտն էր, նրան ոչինչ չէին ասում, նույնիսկ ոտք չէին կարող երկարեցնել դպրոցի մյուս աշակերտները։
Չիմինը նստում էր առաջին շարքի դիմացի նստարանին, նրա կողքին ոչ ոք չեր նստում, որովհետև նա ինքը չէր ցանկացել, ուսուցչին խնդրել է իսկ վեջինս համաձայնել։
Չիմինը առաջ ջնաց և զարյացած աչքերով նայեց Գուկին , իսկ վեջինս պատասխան նայեց դիմացինի աչքերին, քմծիծաղ տվեց որից Չիմինը առավել էր զզվում։
Ուսուցիչ արեց բացումը, որը միակ անգամն էր, որ բոլորը լսում են, բացի Գուկից ով տետրի մեջ ինչ-որ բան էր խզբզում, որը իր համար էլ էր անհասկանալի։Ինչպես գիտեք առաջին օրը դպրոցում դաս չի լինում, այդպիսով բոլորը գնացին տուն, կամ այլ վայր։Քիչ-քիչ դուրս էին գալիս աշակերտները դասարանից։Չիմինը ինչպես միշտ դանդաղ էր շարժվում, մի պահ միայն հասկացավ, որ բոլորը դուրս են գնացել բացառությամբ, իրենից և Գուկից։Գործողությունները արագացրեց, պայուսակը արագ հավաքեց, արդեն դուրս էր գալիս, երբ ինչ-որ մեկի ոտքը խանգառեց, դիմացը փակելով։Հայացքը բարձրացրեց, հանդիպեց Գուկի կատաղած աչեքերին, որը նման էր վամպիրի։Եվ իհարկե վախեցնող էր այդ աչքեչը, բայց դա Չիմինը ցույց չտվեց։
-ճանապարհս բացիր, ազատիր քո տհաճ ներկայությունից _ զզվանքով ասաց Չիմինը։
-համարձակ ես ձևացնում քեզ, բայց հենց նոր քիչ էր մնում տակտ դատարկեիր _ իր մեջ գտնվող ողջ ցինիկության աստիճանը գագաթնակետին հասցնելով։
-գովելի է, որ քո մասին կարծիքտ բարձր է, բայց այն իմ մոտ չի ազդում _ և ինչքան ուժ ունի հարվածեց Գուկի ոտքին, վերջինս կքանստեց ցավից - մյուս անգամ քեզ համար ավելի ցավոտ տեղ կստանաս կհարված, եթե ճանապարհիս դիմաց կանգնես _ Գուկին այդ վիճակում թողնելով, շրջանցեց, և դուրս եկավ դասարանից։Իսկ Գուկը մի կես ժամ ցավը մեղմելու համար պարկած մնաց գետնին, որովհետև այդ անիծյալ տղաի հարվածը շատ ցավոտ էր, ինքն իրեն խոստացավ որ 《Չիմինը անխտիր իր պատիժը կստանա սրա համար》։
☆☆☆
Չիմիմը հասնելով իր նոր բնակարան, որը ի դեպ հայրն էր գնել, ԱՄՆ մեկնելուց առաջ։Այո ճիշտ հասկացաք այս ժամանակահատվածում Չիմինի հայրը դարձել է ժամանակի բիզնեսմեններից։Իսկ դրանից առաջ որդուն բնակարան է նվիրել։Ամիսը մեկ , երկու անգամ կլորիկ գումար են ուղարկում ծնողները, որով տղան բավարարում է իր կարիքները, սննդից սկսած, հագուստից ավարտած։Չիմինը մտնում է լոգանքի, ավարտելուց հետո դուրս գալիս հագնում տնային հագուստը։Ընթրում է, բջջայինով զբավում, վերջում ժամը 00։00 նստում է հեռուստացույցի արջև ֆիլմ դիտելու, ի դեպ ֆիլմը 🔞 էր, և մի փոքր էլ գռգռվում է։Բայց ինչպես ցանկացած տղա, նա նույնպես շալվարի վրայից շոյում, և հանգստացնում է իր այսպես ասած բարեկամին։Իրեն հանգստացնելով էլ չգիտակցելով բազմոցին քնում է։
☆☆☆
Գուկը ժամանակ չուներ մտածելու ֆիլմ դիտելու մասին, նա իր ընկերների հետ իրենց սիրելի վայրում < ակումբում > զվարճանում է, քննարկում տարբեր հարցեր, խմում են ծիծաղում։Նույնիսկ մի երկու անգամ Գուկին առաջարկել են թմրանյութ։Առաջին առաջարկը չի մերժել,բայց երկրորդը չի վերցրել պատճառաբանելով, որ իրեն չի կարողացել կառավարել, և անկողին է մտել պատահական աղջկա հետ։Ում արագ վարելիս պետք է մեքենայի տակ գցեր, բայց եթե հարցնենք այդ աղջկան նա կնախընտրեր մահանալ, քան պատահական մեկի հետ մտնել անկողին, "ստիպողաբար"։Գուկը պետք է ներեղություն խնդրեր, բայց ինչպե՞ս կարող է Չոն Չոնգուկը <կներես> բառը արտաբերեր զարմանալի կլիներ, ինչևէ Գուկի ասելով դա անցած գնացած պատմություն է, նա այդ աղջկա բերանը գումարով փակել է (դե իհարկե ոչ միայն գումարով, այլ նաև շանտաժ, բռնի ուժ, և այլ զարհուրելի գոծողություններ կատարելով, որի մասին Գուկը ուղակի, կամ անուղղակիորեն չի ուզում բարձրաձայնել)։Երկար խմեցին, խոսեցին, ու Գուկը ուշ գիշեր, որ արդեն մթնշաղ էր գնաց տուն։Նա չէր ցանկանում, որ իրեն տեսնեն տնեցիները, և այդ պատճառով գնաց ամառանոց։Հասնելով տուն հարբած վիճակում, գնաց և առանց աջ ու ձախ նայելու քնեց բազմոցին։
☆☆☆
Առավոտյան Չիմինին արթնացնում է գրողի տարած հեռախոսի ձյանը, երկու անգամ աչքերը տրորելով վերցնում է հեռախոսը, ու առանց նայելու ով է զանգում միանգամից վրդոհված պատասխանեց
-գրողը ձեզ տանի, ինչու՞ եք այս ժամին զանգահարում _ նա նույնիսկ ժամին չէր նայել ուղակի ենթադրեց, որ դեռ վաղ է։
-Չիմին տղաս ինչու՞ ես բարկանում, դու հիմա պետք է դպրոցում լինեիր, բայց ինչպես միշտ ես մտածեցի, որ զարդուցիչ չես դրել ու զանգահարեցի _ ասաց Չիմինի մայրը, մի փոքր նեղացած։
-կներես մայրիկ, որ այդպես խոսեցի ես չէի տեսել ով է զանգահարում, իսկ հիմա պետք է շտապեմ _ ասաց, ու առանց փոխադարձ պատասխան լսելու անջատեց։Չիմինը շտապ մտնում է լոգարան։Լոգանքը ավարտելուց հետո, հագնում է դպրոցական հագուստը, վերցնում է պայուսակը, իրեն վերջին անգամ հայելու մեջ նայելով հասկանում է, որ գրավիչ տեսք ունի, նայում է ժամացույցին արդեն քսան րոպե ուշացել է, վազում է տանից դուրս, չմոռանալով փակել տան դուռը։
☆☆☆
Գուկին արդնացնում է հայրը, բարձը նետելով վրան, վերջին հայհոյանքները ասելով։Իսկ Գուկը չգիտակցելով ինչ է պատահել, գլխապտույտով վեր է թռչում։Ու խառնված ասում։
-հայրի՞կ, ի՞նչ է պատահել, ինչու՞ ես ինձ այսպես արթնացնում _ դեմքը ծամածռելով, ու գլուխը բռնելով ասաց Գուկը։
-Քո մերը, գիշերը ի՞նչ վիճակով ես եկել ամառանոց _ զայրութով խոսում էր, բայց Գուկը չէր վախենում, ինչքան էլ բարկացած լինի յուրաքանչյուր էակ, չենք մոռանում նա Չոն Չոնգուկն է։
-դե դե հայրիկ, ի՞նչ խոսք, մի փոքրիկ խմել եմ, այդ պատճառով չեմ եկել առանձնատուն, որ գարշելի ներկայությունս չտեսնեք _ դեռ քնկոտի տեսքով ասաց Գուկը - իսկ հիմա ես ուզում եմ քնել, բարի գիշեր _ նորից փորձեց տեղավորվել, բայց հայրը այս անգամ մեկ այլ բարձ նետեց, որին Գուկը փորձեց ուշադրություն չդարձնել, մինչև եկավ երրորդ բարձը, որից Գուկը փոքր երեխայի պես նվնվաց։
-լավ էլի հայրիկ, մի հարվածիր, հայհոյիր բայց մի հարվածիր։
-գրողը քեզ տանի տղա՛, վեր կաց դպրոցից ուշացար, երկրորդ օրով չպեպք է բացակայես _ նույնքան ինչպես նախորդ խոսաքցության ժամանակ բարկացած էր։
-հայրիկ ուսուցիչը եթե այսօր ինձ չտեսնի չի վախճանվի, այսօր դասի չեմ գնա _ իրեն նետված բարձը գրկելով ասաց Գուկը։
-կամ... հենց հիմա վեր ես կենում, կամ ես ջիր օգնությանը կդիմեմ _ ասաց հայրը վճռական տրամադրված։
-արթուն եմ, արթուն եմ _ աչքերը տրորելով ասաց Գուկը, այս անգամ փորձելով արթնանալ, որը դժվար ստացվեց։
-ես գնում եմ գործարան, կհագնվես ու դպրոց կգնաս, իսկ մենք այսօրվա պահվածքին դեռ կանրադառնանք _ ասաց հայրը իրեն հայելու մեջ նայելով, քիչ հետո նաև դուրս եկավ ամառանոցից։
-գրողը ձեզ տանի _ հետո նայեց ժամին քսան րոպե ուշացել է, լվացվեց, հագնվեց, ու դուրս գնաց ամառանոցից։Հասնելով տեղ նայեց ժամին տեսավ կես ժամ ուշացել է -հիմա էլ սրանց քարոզներն եմ լսելու _ գլուխը վերցրեց ձեռքերի մեջ իջեցրեց, բարձրացնելու վարկյանին տեսավ Փաքին դպրոց մտնելով։
-սկսեց խաղը փոքրիկս՜ _ ասաց ու շտապեց դուրս, միանգամից մտավ դպրոց։Չիմինը այդ ընթացքում վազում էր, որ շտապ մտնի դպրոց բայց ինչ-որ մեկը նրա ձեռքից բռնում է ու հրում, մոտակա պատը։
-ուր ես շտապում փոքրիկս՜ _ ասաց Գուկը տղային սեղմելով պատին։
-ի՞նչ ես անում ցավեցնում ես, առանց այդ էր ուշացել եմ, բաց թող
_ ասաց տղան ամեն հնարավորին եղանակով փորձելով ազատվել, բայց ինչ խոսք, Գուկը նրանից ուժեղ էր։
-ի՞նչ է, կարծում էիր պետք է այն օրը քեզ այդպես պահես ու պատասխան չտաս, ոչ փոքրիկս _
այս անգամ ամբողջ մարմնով ճնշում գործադրեց։
-քեզ ում տեղն ես դրել _ իր ողջ ուժով հրեց Գուկին _ քեզ այն օրը զգուշացրի, որ հեռու մնաս ինձնից, ճիշտ է ես գիտեմ քո մոտ հասկանալը վատ է ստացվում, բայց փորձի՛ր այս մեկը, թե չէ կփոշմանես _ ասաց Չիմինը կատաղած, այո Մինի այս համառ բնավորությունը երբեք չի լքում իրեն, և այո դա լավ հատկանիշ է։
-գրողի տարած Փաք զգույշ եղիր խոսքերիդ մեջ, թե չէ հետո ինքտ կփոշմանես, և կխնդրես ինձ կանգ առնել, բայց չի ստացվի այնպես, որ լեզուտ աշխատիր ատամներիտ ետևում պահես _ ասաց Գուկը Չիմինի համար ցավոտ սեղվելով ձեռքը։
-բաց թող, մի կողմ գնա ճանապարհիցս _ փորջելով ազատվել։
-փոքրիկս՜ հուսով եմ հասկացար _ բաց թողեց ձեռքը և հեռացավ, իսկ Չիմինը իրեն կարգի բերելու համար գնաց, հատկացված զուգարան։
-ամեն ինչ լավ կլինի, հանգստացի՛ր քեզ ոչինչ չի կարող անել այդ հիմարը _ լվացվեց, խորը շունչ քաշեց և գնաց դասարան։Քանի որ նա ուշացել էր, և Գուկն էլ ժամանակից վերցրեց, առաջին ժամը բաց թողեց, և երդվեց ինքն իրեն, որ այսօրվանից զարթուցիչը դնելու է նոր քնելու, ինչ էլ որ լինի։
Շարունակելի՝ միայն ձեզ համար🍃։
