մաս20
Եղանակը հիասքանչ էր։Տղաները դեռ երկար կցանկանային թափառել փողոցներով, որևէ խանութ աչքաթող չանելով, բայց հոր կողմից ստացված զանգը երկուսին էլ շփոթել էր այն աստիճան ,որ առանց որևէ խոսք փոխանակելու նստեցին մեքենան և շարժվեցին տուն։Չիմինի տեսքը գունատ էր, ծնողները չգիտեին որ չի կարողանում խոսել, իսկ ավագ տղան մտածում էր որևէ արդարացում ,որ ծնողները չկասկածեն։
Երկար չտևեց մինչև տեղ հասան, Յունգին առաջինը իջավ և փոքրի համար բացեց դուռը , իսկ հետո նրան ուղեկցեց ներս։
Տան դուռը բաց էր , Յունգին խորը շունչ քաշեց և մտավ ներս։
Տիկին Պակ արագ մոտ եկավ և առանց որեւէ բան ասելու գրկեց փոքրին, իսկ հետո Յունգին ։
-կարոտել էի ձեզ
-մենք քեզ նույնպես մայրիկ,-Յունգին մեկ անգամ էլ մոտ եկավ և գրկեց մորը
-Չիմին տղաս ինչի չես խոսում,չես կարոտել ծնողներիդ,-մայրը մի փոքր նեղվեց տղայի պահվածքից
Յունգին իրավիճակը փրկելու համար շարունակեց
-Մայրիկ մենք ձեզ չէինք ասել բայց Չիմինը *հիշելով թե ում պատճառով է այդպես եղել իրեն մի փոքր վատ զգաց , բայց Չիմինը թույլ չտալով որ եղբայրը շարունակի արագ մի հաղորդագրություն գրեց և ցույց տվեց իր մորը*
*Մայրիկ ամեն բան լավ է, միայն հիվանդացել եմ և ձայն խզվել է , բժիշկը ասեց որ լավ կլինի եթե որոշ ժմնկ չխոսեմ, ես էլ եմ կարոտել քեզ և հայրիկին*
Մինչ տիկին Պակը շփոթված նայում էր Չիմինին, Պարոնը Պակը մոտեցավ և պաշտոնական կերպով ողջունեց տղաներին։
-դե լավ սիրելիներս ամեն բան հետո , իսկ հիմա գնացեք լվացեք մինչև ես հաց կպատրաստեմ, մնացածը կքննարկենք սեղանի շուրջ
-լավ մայրիկ
Յունգին բռնեց Չիմինի ձեռքը և աստիճաններով բարձրացան վերև, որը գրավեց իրենց հոր ուշադրությունը։
Երբ տեղ հասան Յունգին բաց թողեց Ջիմինի ձեռքերը, և կանգնեցրեց դեպի փոքրի սենյակ տանող դռան դիմաց
-Չիմին ամեն դեպքում շնորհակալություն ու կներես, էս ամեն ինչը իմ պատճառովա
*Ամեն բան լավ է, եղբայր *
-ուրախ եմ որ դեռ ինձ եղբայր ես ընդունում,-մի փոքր տխրելով
Չիմինը մի պահ ընկավ մտքերի մեջ(կներես Յուն, բայց դու ինձ համար ավելին ես քան եղբայր, դու ինձ դուր ես գալիս)
-Չիմ, ինչ եղավ?
*Ոչ մի բան,ուղակի մի փոքր հոգնած եմ, գնամ քնեմ*
-լավ,-մոտեցավ և շոյեց տղայի գլուխը , պտտվելով գնաց դեպի իր սենյակ։
Նույնը արեց Չիմինը։
////////
Տղաների մայրը ներքևում սեղանն էր պատրաստում, ամուսինն էլ մտահոգ տեսք ուներ
-ինչ ես մտածում
-չգիտեմ բայց շատ տարօրինակ ա ամեն բան
-ինչը օրինակ?
-չգիտեմ, մի տեսակ շատ մտերիմ են դարձել
-միթե ուրախ չես?
-չգիտեմ, լավ մի քանի րոպեով գնամ դուրս , ծխեմ գամ
-լավ շուտ կգաս
Հեղինակ:
Հայրը դուրս եկավ, իսկ ավագ որդին իր հետևից, կանգնեց հոր կողքին , որոշ ժամանակ լռություն պահպանելով, խոսակցությունը սկսեց հայրը։
-կուզես,-ցույց տալով ծխախոտը
-դեմ չեմ
Փոքրիկ տուփից մեկ հատ հանելով մեկնեց որդուն
-ինչ է պատահել, ի նկատի ունեմ տանը
-ես եմ մեղավոր, ուշադիր չէի եղել
-ես քեզ Մինին եմ վստահել , իսկ ինչ կլիներ եթե ինչ-որ բան պատահեր նրան
-ես նրան կպաշտպանեմ,ամեն գնով
-չեմ կասկածում, բայց կարծում եմ ինչ-որ բան ես թաքցնում
-ոչինչ
-լավ
Հայրը ծխախոտը նետեց աղբամանը, Յունը մի քանի րոպե էլ դրսում մնալուց հետո, գնաց տուն։
Վերջապես ,երկար ժամանակ անց նորից ընտանիքով հավաքվել էին մի սեղանի շուրջը, խոսում էին զրուցում, պատմում իրենց կյանքից, միայն Չիմինն էր ,որ ուշադիր լսում էր։
Վերջացնելուց հետո բոլորը գնացին իրենց սենյակներով,միայն Տիկինը և Յունգին մնացին և սկսեցին հավաքել սեղանը։
Վերջացնելուց հետո Յունը նույնպես բարձրացավ վերև , Չիմինի սենյակի կողքով անցնելիս լսեց թույլ հեկեկոցներ որոնք գալիս էին փոքր սենյակից։
Մի քանի րոպե սպասեց ապա առանց թակելու ներս մտավ։
Չիմինը գրկելով ոտքերը, նստել էր սենյակի անկյունում, գլուխը ոտքերին դրած հեկեկում էր։
Յունգին անձայն մոտեցավ Չիմինին և ձեռքը դրեց ուսին, Չիմինը հանկարծակի եկավ ,և փորձեց արցունքները մաքրել բայց ապարդյուն մեծը արդեն նկատել էր։
Առանց որևէ բան ասելու մոտեցավ փոքրին , կքանստեց նրա կողքին և ամուր գրկեց,փոքրը սկսեց էլ ավելի ուժեղ լաց լինել մեծի գրկում, իսկ Յունգին ամեն կերպ փորձում էր փոքրին հանգստացնել։
....
