20 страница26 апреля 2026, 17:17

մաս19

Չիմինը և Յունգին մեկ ժամ է ինչ դրսում թափառում էին, համակարծիք չլինելու պատճառով, տասից ավելի խանութ էին մտել բայց դեռ ոչինչ չէին գնել, Յունգին արդեն ուժասպառ էր եղել, իսկ Չիմինը շարունակում էր նույն էներգիայով առաջ շարժվել։
-դե Չիմ մի բան ընտրիր , այլևս չեմ կարող,-շունչը մի կերպ կարգավորելով ասաց Յունգին, իսկ Չիմինը նայում էր տղային և նրան այդպես տեսնելով չէր կարողանում ծիծաղը զսպել։
-դե Չիմին հերիք է ծիծաղես,-ձեռքերը կրծքին ծալելով, դեմքը ծամածռեց։
Չիմինը սկսեց ինչ-որ բան գրել։
*Յուն արի այն մեկն էլ մտնենք և վերջ*
Չիմինը սպասեց Յունգի արձագանքին։
-լավ, բայց այսօր կսահմանափակվենք այսքանով, էլ ուժ չունեմ,-Չիմինը գլուխը ուրախ շարժեց և առաջ ընկավ։
Լուսացույցի լույսը նոր էր փոխվել երբ քիչ էր մնում Չիմինը ավտոմեքենայի տակ ընկներ, եթե այդ պահին Յունգին չքաշեր նրան իր կողմը։
Երկու մարմին միմյանց գրկած ընկան հատակին, նրանցից մեծը զննում էր փոքրի վախեցած դեմքը, իսկ փոքրի մոտ նոպա էր սկսվում։
Յունգին բարձրացավ և կանգնեց , օգնեց նաև փոքր եղբորը։
Չիմինը դեռ չէր գիտակցում ինչ պատահեց բայց արցունքները արդեն սկսել էին հոսել։
Յունգին իր ձեռքի ափով մաքրեց, և սկսեց զննել տղային։Որոշ ժամանակ իրար նայելուց հետո Յունգին Չիմինին քաշեց և ամուր գրկեց։
Շուրջբոլորը կարծես ժամանակը կանգնել էր, և ոչ միայն ժամանակը բոլոր անցորդները շրջվել էին նրանց կողմը և աչքները չորս արած հետևում էին նրանց,որոշները ուրախ էին որ ոչ ոք չի տուժել, որոշները տղաների արարքից բարձրաձայն հայհոյում էին։
-ձեր նմանների պատճառով ա որ եսօր մեկը երկուս չի դառնում, անամոթներ
-փչացնում եք մեր հասարակությունը ձեր ներկայությամբ
Դեռ շատ վատ խոսքեր էին ասվում, բայց երկու սիրահարների համար դրանք դատարկ խոսքեր էին, անգամ չէին էլ ընկալում իրենց հասցեին ասված շատ խոսքեր, խորասուզվել էին իրենց սեփական երազի մեջ , որտեղ միայն իրենք էին ուրիշ ոչ ոք։
Այս ամենը երկար կտևեր եթե լուսացույցի լույսը չփոխվեր։Բոլորը սկսեցին անցնել այդ թվում Չիմինը և Յունգին։Յունգին այնքան ամուր էր բռնել Չիմինի ձեռքը ,որ տպավորություն էր եթե բաց թողնի էլ երբեք չի կարողանա բռնել։
Որոշ ժամանակ հետո արդեն խանութում էին, երկուսնել անհարմար իրավիճակի մեջ էին հայտնվել։Խանութ մտնելուն պես Չիմինը սկսեց  հագուստ ընտրել, իսկ Յունգին ուշադիր նրան էր հետևում։
////
Ինքնաթիռը արդեն վայրէջք էր կատարել Կորեայում ։Ինքնաթիռից դուրս եկան գեղեցիկ հագնված մի տիկին և պաշտոնական հագուկապով մի պարոն։Հեռվից էլ կարելի էր հասկանալ, որ նրանց դիմավորող չէր եկել։Պարոն և Տիկին Պակերը քայլում էին հստակ, ինչ-որ բան բուռն քննարկելով։
-Սիրելիս սպասիր հիմա տաքսի կվերցնեմ,-տղամարդը կնոջ թողնելով ետևում մոտեցավ  տաքսու վարորդին , մի քանի խոսք փոխանակելուց հետո ,կնոջը ձեռքով կանչեց։
Հարմար տեղավորվելուց հետո շարժվեցին դեպի տուն։
Պարոն Պակը' ով նստել էր մեքենայի դիմացը, բուռն քննարկման մեջ էր մտել տաքսու վարորդի հետ, իսկ տիկինը նայում էր պատուհանից և րոպեներն էր հաշվում թե երբ կլինի իր սիրելի տանը, իր սիրելի որդիների հետ, թե երբ նրանց կգրկի ու կասի թե որքան է կարոտել։
Կես ժամ անց նրանք իրենց հին տան առջև , ուղղակի սարսափելի էր , տունը ամբողջությամբ մոխրացած էր,Պարոն Պակը սկսեց  զանգել տղաներին, իսկ տիկինը իրեն մի կերպ էր զսպում որ լաց չլինի։
Չիմինի հեռախոսը անհասանելի էր, անընդհատ օգտագործելու հետևանքով , իսկ ավագ տղան առաջին զանգից չվերցրեց, բայց մի քանի րոպե անց ինքը հետ զանգեց ։
-բարև հայրիկ,ինչպես ե՞ք
-որտեղ ե՞ք
-եկել ենք  գնումներ կատարելու
-մենք եկել ենք Կորեա, որքան կարող եք շուտ եկեք և մի բան էլ , ինչպես ներս մտնենք , տունը այրված է ամբողջովին,-ձայնի տոնը շատ խիստ էր
-ախ դա, հայրիկ ես քեզ մի հասցե կուղարկեմ, գնացեք այդտեղ , հիմա դա է մեր նոր տունը, ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ և մի բան էլ, բանալին գորգի տակ է, կարող եք ներս մտնել։
-լավ , շտապեք ։
Զանգի ավարտ

....

20 страница26 апреля 2026, 17:17

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!