Մաս18
Չիմինը պատրաստվելուց հետո իջավ ներքև, որտեղ էլ գտավ Յունգին, Յունգին մոտեցավ նրան և բռնելով ձեռքը ուշադիր նայեց տղայի ն, զննելով նրա մեծ և գեղեցիկ աչքերը, հարթ մաշկը, և բամբակից էլ փափուկ շուրթերը, որը Յունգի սիրելին էր դարձել։
Չիմինը շփոթված էր, Յունգին իրեն տարօրինակ էր պահում , շատ էր մոտենում և այդ անիծյալ հպումները, որոնք ստիպում էին տղային շիկնել մեծի առջև,երկար ձգվող րոպեներից հետո Յունգին ուղղեց Չիմինի մազերը ։
-այսպես ավելի գեղեցիկ է
Չիմինը ոչինչ չասաց , միայն ի պատասխան ժպտաց
-գնանք?
Չիմինը մի թեթև նշան արեց և նրանք դուրս եկան տանից։
Արևի վերջին շողերը լուսավորում էին տանիքները, լսվում էր թռչունների ուրախ ծլվլոցը, ամենուրեք շտապող մարդիկ էին ովքեր ցանկանում էին մինչև արևի մայր մտնելը հասնել իրենց տաքուկ տնակները։Տղաները քայլում էին իրար շատ մոտ, Յունգին զգում էր տղայի վրայից եկող անուշ ելակի բույրը որը ավելի էր գռգռում նրան,փորձում էր մտքերը շեղել, բայց ոչ, ցածրահասակ տղան այն մեկը չէ ում մասին կարելի այդքան շուտ մոռանալ։
Չիմինը չէր էլ նկատել անհանգիստ տղային, քայլում էր,մտածում կյանքի կողմից տրված գեղեցկությունների մասին, թե ինչպես ինքը սիրահարվեց իր իսկ եղբորը , բայց ամենևին իրեն վատ չէր զգում այդ մտքից, ուրախ էր, սիրտը լցված էր ջերմությամբ, եթե անգամ կարողանար խոսել, չէր կարողանա միանգամից արտահայտել այդքան էմոցիա որը զգում էր Յունի կողքին։
-Չիմ նայիր,-Չիմինը իր մտքերից դուրս գալով մի հայացք գցեց իր դիմացը գտնվող բրենդային հագուստի խանութին։
-արի, հիմա մի քանի հագուստ կգնենք քեզ համար.
Երբ Յունգին ցանկանում էր մոտենալ խանութին, Չիմինը արագ բռնեց նրա ձեռքը, Յունգին պտտվեց և տեսավ Չիմինի հայացքը , Չիմինը արագ հանեց իր հեռախոսը և սկսեց ինչ որ բան գրել, հաջորդ վայրկյանին լսվեց Յունի հեռախոսի ձայնը, Չիմինն էր հաղորդագրություն գրել։
*-Յուն այն շատ թանկ է, ավելի լավ է մեկ ուրիշ տեղից գնենք*
-ոչ, դեմ եմ, արի գնանք , եթե գումարի համար ես անհանգստանում, ապա իմ մոտինը ամբողջությամբ բավական է մի քանի զույգ հագուստ գնելու համար։
Չիմինը նորից բռնեց Յունի ձեռքը
-Դե Չիմ արի գնանք
Չիմինը գլուխը բացասաբար շարժեց
-գրողը տանի, լավ արի գնանք մեկ այլ տեղ
Յունգին ձեռքերը ծալեց կրծքավանդակին և հետևեց Չիմինին։
////////
Տիկին Պակը անձեռնամխելի էր, արդեն ամբողջ իրերը հավաքված էին, վաղը առավոտյան պետք է մեկներ, իսկ ամուսնուն տեսնելու ոչ մի մտադրություն չուներ։
Մինչ նա կարգավորում էր իր պայուսակը ինչ որ մեկը ներս մտավ և կանգնեց նրա ետևում ։
-հեյ Միա քեզ չեն սովորեցրել, որ ներս մտնելուց առաջ պետք է դուռը թակել
Պատասխան չկար
-Հեյ Միա որտեղ ես դրել անձնագիրս
Չլսելով սպասված պատասխանը միանգամից ետ պտտվեց, դիմացը ամուսին էր կանգնած իսկ ձեռքին անձնագիրը
-ահ, գիտես ինչպես վախեցրիր ինձ
-կարևոր չէ, սա ես փնտրում,-ցույց տալով անձնագիրը
-այո, տուր ինձ
-իսկ ինչ եթե չտամ,-սառը հայացքը վերափոխվեց քմծիծաղի
-մի կատակիր
-միայնակ չես գնա
-ամեն բան պատրաստ է
-կգնանք միասին
-ինչ?,իսկ քո գործերը
-կարծում եմ պետք է իմանայիր որ իմ ընտանիքը ինձ համար միշտ էլ առաջին տեղում է եղել,-պարոն Պակը սկսեց լայն ժպտալ, իսկ հետո մոտեցավ կնոջը և համբուրեց այտը
-կներես սիրելիս,-շարունակեց Չիմինի հայրը,-քեզ միայնակ թողնել չեմ կարող, հետդ կգամ , միասին կմեկնենք, տոմսերը գնել եմ
-դու էլ ինձ կներես, շնորհակալություն ինձ հասկանալու համար
Ամուսինը իր լայն թիկունքով ծածկեց կնոջ փոքրամարմին կերպարը։
-լավ չխանգարեմ, շարունակիր պատրաստվել։
Շարունակելի...
