մաս17
Չիմինը կանգնած էր Յունգի դիմաց , մի փոքր շփոթված , հեռախոսը ձեռքին։
Յունգին մի պահ նայեց փոքրին, ապա բռնելով նրա ձեռքը տարավ խոհանոց, նստեցրեց աթոռին , իսկ ձեռքի տոպրակները դրեց սեղանին։Չսպասելով որ Ջիմինը ինչ որ բան գրի հեռախոսում միանգամից խոսեց։
-մտածեցի որ լավ կլինի եթե մի քանի բան պատվիրեմ ուտելու, չեմ ցանկանում այս տունն էլ մոխրի վերածել, իսկ հիմա բացիր տոպրակները և տեղավորիր սեղանին։
Չիմինը ով ուշադիր լսում էր եղբորը , առանց ավելորդությունների մոտեցավ պահարանին և այնտեղից երկու հատ ափսե վերցնելով դրեց սեղանին , սեղանի վրա դնելով նաև երկու պատառաքաղ, ։
-նստիր,-Յունգին հանելով փաթեթեների միջից ուտելիքը դրեց սեղանին, հետո հանելով պիցցայի տուփը բացեց այն, առաջին կտորը դրեց եղբորը իսկ երկրորդը իրեն, Չիմինը շատ ուրախ էր տեսնելով եղբոր հոգատարությունը,և Յունգին նայելուց ակամից ժպտում էր։
Երկուսն էլ լուռ էին, ժամանակ առ ժամանակ Յունգին էր հազում ցրելով անհարմար դրությունը։
Չիմինը վերցնելով հեռախոսը սկսեց ինչ- որ բան գրել, իսկ հետո նայեց Հյոնին ստուգելով արդյոք հասել է հաղորդագրությունը թե ոչ։ Յունգին նայեց հեռախոսին իսկ հետո այն վերցնելով տեսավ հաղորդագրությունը
*-հյոն իսկ ես համալսարան ինչպես եմ գնալու, չեմ կարող երկար բացակայել
-մի մտածիր փոքրիկ , ամեն բան արագ կավարտվի,-բարձրաձայն ասաց Յունգին,-կամ ես կխնդրեմ ուսուցչուհուդ որ գա մեր տուն եդպես դու հետ չես մնա։
*-լավ եղբայր
Չիմինը ուրախ շարունակեց ուտելը , իսկ Յունգին նայում էլ նրան։
Ավարտելուց հետո Յունգին վեր կացավ և սկսեց սեղանը հավաքել, Չիմինը նույնպես։
Փոքրը չնկատելով սեղանին ծայրին դրված բաժակը արմունկով կպավ և բաժակը հայտնվեց հատակին , երկուսն էլ իրար նայեցին , իսկ Չիմինը վախեցած հետ գնաց։
Յունգին մոտեցավ նրան։
-լավ ես, միթե չես վնասվել
Չիմինը բացասկան շարժում արեց
-դե լավ է, ոչինչ ես կհավագեմ
Չիմինը նայում էր Յունգին , Յունգին հավաքում էր անփութության պատճառով ապակին մտավ մատը և բաց վերքից սկսեց արյուն գալ։
Չիմինը արագ մոտեցավ տղային , վերցրեց ձեռքը իր ձեռքի մեջ և զգուշությամբ հանեց ապակին, ձեռքերը դողում էին, կարծես ինքն էր վնասվել , եղբոր ձեռքից քաշելով տարավ հոսող ջրի մոտ և այն պահեց այնքան մինչև արյունը որոշ չափով կտրվեց , իսկ հետո եղբոր ձեռքը բռնած բարձրացավ երկրորդ հարկ որտեղ էլ դրված էր դեղատուփը։
Վերցնելով պետքական իրերը սկսեց եղբոր ձեռքը մշակել։
Մի քանի րոպե հետո արդեն արնահոսությունը դադարեցված էր, Չիմինը նայեց Յունգին ով ժպիտը դեմքից չէր կտրում, ինքնել ժպտաց։Յունգին չդիմանալով մոտեցավ և նրբորեն համբուրեց տղայի ճակատը, որը Չիմինին շփոթեցրեց։
-ապրես փոքրիկ
Չիմինը գլուխը խոնարհեց։
-ինչ կասես դրսում զբոսնելու մասին
Չիմինը գլուխը դրական շարժեց
-դե գնա պատրաստվիր, ես ներքևում կսպասեմ
Չիմինը պտտվելով գնաց դեպի իր սենյակ իսկ Յունգին գնաց իր սենյակ։
*Չիմինի մոտ
Չիմինը սենյակ մտավ ժպիտը դեմքին , ուրախությունից սիրտը արագ էր աշխատում, մոտեցավ պահարանին, բայց չհասցրեց բացել ,միանգամից մոտեցավ հեռախոսին և սկսեց հաղորդագրություն գրել, դեմքի մռայլ արտահայտությամբ։
Յունգի մոտ
Ներս մտավ սենյակ և միանգամից մոտեցավ հայելուն, ուղղեց մազերը, իսկ հետո օծանելիք ցանեց
, հաղորդագրության ձայն լսվեց, իրենց վերջին անգամ հայելու մեջ նայելով մոտեցավ հեռախոսին ,Չիմինն էր։
*Հյոն ես մոռացել էի որ ես այստեղ հագուստ չունեմ, հիմա ինչ եմ հագնելու*
*Կարող ես իմ հագուստներից հագնել , իսկ հետո կգնանք քեզ համար հագուստ գնելու*
Չիմինը հաղորդագրությունը ստանալուց հետո միանգամից վազեց Յունգի սենյակ։
-իսկ դու արագ ես փոքրիկ,-մի փոքր ծիծաղելով, Չիմինը լուրջ դեմքի արտահայտություն ընդունեց, Յունգին ծիծաղելով մոտեցավ նրան , ձեռքը դրեց տղայի այտերին
-օյ փոքրիկ, այսպես անիծյալ հմայիչ ես
Չիմինի այտերը վառվում էին ամոթից , որն էլ Յունին շատ էր դուր գալիս։
-լավ փոքրիկ, արագ մի բան ընտրիր և հագիր , կսպասեմ ներքևում։
Չսպասելով պատասխանի միանգամից դուրս եկավ սենյակից և իջավ ցած ։
