մաս16
Չիմինը հանելով իր հեռախոսը սկսեց ինչ որ բան գրել ,ի ցույց դնելով իր գեղեցիկ ատամնաշարը որից էլ կարելի է հասկանալ որ նա ժպտում է ի սրտե, նրա ժպիտից Յունգի հոգում առաջացած սև ամպերը անգամ հետ քաշվեցին և իրենց տեղը զիջեցին արևի ճառագայթներին։
Լսվեց հեռախոսի ձայն որը ազդարարում էր նոր հաղորդագրության ուղարկվելը։
*-այն իսկապես գեղեցիկ է, ինձ շատ է դուր գալիս, բայց ես մի փոքր հոգնել եմ կարող ես ինձ ուղեկցել որևէ սենյակ*,-Յունգին կարդալով այն ժպտաց , ապա նայեց տղային ով գտնվում էր սպասողական վիճակում ,մոտեցավ նրան բռնեց ձեռքը և իր հետևից տանելով բարձրացրեց երկրորդ հարկ, որտեղ տարածվում էր ընդարձակ միջանցքը , այնտեղ կար չորս տարբեր դռներ, Յունգին մոտեցավ առաջինին
-սա իմ սենյակն է,-ապա ցույց տալով երկրորդ սենյակը շարունակեց,-իսկ սա քոնը,երրորդ դուռը տանում է լոգարան , իսկ մյուսը կլինի խորդանոցը։
Չիմինը ժպտաց, ապա թողնելով Յունգի ձեռքը մոտեցավ իր նոր սենյակի դռանը պտտելով փականը բացեց այն և զգուշությամբ ներս մտավ սենյակը այդքան էլ մեծ չէր բայց հարմարավետ էր, սենյակի կենտրոնում դրված էր երկտեղանի մեծ մահճակալը , երկու կողմերից շրջապատված փոքրիկ պահարաներով , իսկ ձախ կողմում կար մեծ, ընդարձակ պատուհան որի տեսարանը շատ ավելի գեղեցիկ էր, պատուհանը ուղղված էր դեպի արևմուտք։
Չիմինին դեռ մանկուց դուր էր գալիս զմայլվել մայրամուտի բազմագույն երանգներով , կարող էր ժամերով նստել և անգամ աչքերը չթարթել ։Յունգին գիտեր տղայի սիրելի զբաղմունքի մասին այդ իսկ պատճառով ընտրել էր հենց այդ սենյակը, այն լուսավոր էր և այն էլ ավելի էր լուսավոր դառնում երբ վառվում էին անկյուններում գտնվող փոքրիկ լամպերը։
Չիմինը մոտեցավ իր Հյոնին , մի փոքր խոնարհելով իր գլուխը այդպես շնորհակալություն հայտնելով,Յունգին հայացքով ուղեկցեց տղային իր սենյակ և դուռը փակելով քայլեց դեպի խոհանոց։
Մտնելով խոհանոց միանգամից հիշեց իր թխվածքի մասին և սկսեց ծիծաղել։
-դե լավ կարելի է մեկ անգամ էլ փորձել,-նորից ծիծաղեց
Իր հագուստի ծայրերը ծալելով ,ի ցույց դրեց ձեռքերի վրայի մկաները որոնք երկար մարզվելու հետևանքով ցցվել էին դուրս, սկսեց հեռախոսով նոր բաղադրատոմս փնտրել , երկար ժամանակ փնտրտունքներից հետո ոչինչ հեշտ չգտավ,նստեց փոքրիկ աթոռին և սկսեց խանութներից տարբեր պատվերներ գրանցել, իսկ հետո իրենից գոհ վեր կենալով իր տեղից մոտեցավ
բազմոցին և պարկեց մի փոքր հեռախոսով զբաղվելուց հետո քնեց։
///////
Չիմինի մայրը որքան էլ որ գիտեր որ տղաներին ոչինչ չի պատահել շարունակում էր մնալ անհանգիստ։
Մի քանի օր ամուսնու հետ կռվի բռնվելուց հետո որոշել էր վերադառնալ և ապրել տղաների հետ։
-տիկին,-նրան մտքերից հանեց սպասավորը,-ինձ նոր տեղեկացրին որ ձեր տոմսերը պատրաստ են, կարող եք երեք օրից մեկնել ամեն բան պատրաստ է։
-շատ լավ Միա, անցիր գործիդ մնացածի մասին ես հոգ կտանեմ
-լավ տիկին
Սպասուհին գլխիկոր հեռացավ, և միայն հյուրասենյակից դուրս գալուց հետո նկատեց թե ինչպես էր Պարոնը Պակը կանգնել դռան թիկունքում և եզրակացրեց որ նա ամեն ինչ լսել է, չնայած տղամարդը կնոջ որոշման մասին հենց սկզբից գիտեր։
Ներս մտավ, պաշտոնական հանդերձանքով, մոտեցավ կնոջը և թիկունքից գրկեց,կինը առնելով իր տղամարդու հաճելի բույրը մի պահ թուլացավ ,ապա նորից ձգվելով փորձեց ազատվել ամուսնու գրկից։
-միթե մոռացել ես որ ես քո ամուսինն եմ թե շատ եմ ազատություն տվել։
-ես քո ժամանակը չունեմ,-համառեց կինը
-օօօ ախ այդպես,-մի ծանր ապտակ հասցրեց կնոջ այտին, նրան կարմրագույն երանգ հաղորդելով, կինը նման հանկարծակի քայլից ընկավ հատակին իսկ ձեռքերով փակեց այտի կարմրած հատվածը։
-սրանից հետո չափդ ճանաչի։
Կինը ոչինչ չասաց միայն ոտքի կանգնելով հեռացավ անգամ փորձելով չլսելու տալ ամուսնու հետ պահող ձայնը ։
/////
Առաքիչը անդադար հարվածում էր դռանը, և արդեն հանձնվելով պտտվեց , այդ պահին բացվեց տան դուռը և այնտեղից երևաց քնից արթնացած տղայի պատկերը։
- ձեր պատվերը ,-ժպտաց առաքիչը և ձեռքի տոպրակները պարզեց դեպի տղան
Չիմինը լսել էր առաքիչին, բայց չգիտեր ինչպես նրան բացատրի իրավիճակը նայեց ետ տեսավ Յունգին ով քնած էր չուզեցավ արթնացնել։
Նայելով առաքիչին ժեստերի միջոցով հասկացրեց որ սպասի մինչ ինքը գա։
Չիմինը արագ բարձրացավ վերև որ հեռախոսը բերի, Յունգին ով արդնացել էր վերջին զանգի ձայնից հասցրել էր տեսնել տղաներին, և ավելի շատ Չիմինի շփոթված դեմքը։
Մոտենալով դռանը , վերցրեց պատվերը, շնորհակալություն հայտնեց և դուռը փակեց։
Դուռը փակելու պահին իր դիմացը հայտնվեց Չիմինը հեռախոսը ձեռքին ....
