16 страница26 апреля 2026, 17:17

մաս15

Չիմինը փորձում էր իր ծիծաղը զսպել իսկ Յունգին  այդ պահին լրջացավ և սկսեց ուշադիր զննել Չիմինին, նրա հայացքից Չիմինն էլ լրջացավ, երկու զույգ աչքեր նայում էին իրար, փորձելով կարդալ մեկ-մեկու  մտքերը, կարծես կախարդական քամի էր անցել և սիրո մշուշով պատել շուրջբոլորը։
Նայում էին իրար , հնարավորինս  ուշադիր զննելով միմյանց ։
Միայն այն ժամ ուշքի եկավ Չիմինը երբ  իրեն բռնացրեց այն մտքի վրա ,որ ցանկանում է  համբուրել տղային, իր իսկ մտքերից սկսեց կարմրել վերածվելով լոլիկի և միանգամից ձեռքերով փակեց դեմքը։
Յունգին դուր էր գալիս այս տեսարանը, հասկացել էր տղայի մտքերը երկար իրար աչքերի մեջ նայելը կարծես ինչ որ նոր զգացողություն էր արթնացրել երկուսի մոտ էլ։
Յունգին իր դեմքը մոտեցրեց տղային , տղայի ձեռքերը իր ձեռքերի մեջ առնելով բարձրացրեց վերև հենելով նստարանին , մի քանի րոպե նայելով տղայի աչքերի մեջ, մոտեցավ և համբուրեց։
Ամեն բան գեղեցիկ էր, նուրբ , կարծես երկու կողմերն էլ գոհ էին, փոքրը չէր դիմադրում և փոխարենը ավելի նրբորեն էր զգում տղայի շրթունքները իրենի վրա, աշխարհը կանգ էր առել  կարծես իրենք չէին որ կորցրել էին մի մեծ կարողություն մի անփույթ քայլի հետևանքով։
Համբյուրը երկար չտևեց, Յունգին մի փոքր հեռացավ տղայից , նորից զննեց նրան ապա խոսեց։
-կներես, կարոտել էի ,-մոտեցավ տղայի ականջին, խոսեց շշուկով, հանգիստ , տղան անգամ փշաքաղվեց։
Չիմինը լուռ էր , միայն հայացքն էր խոսում, ասում որ ինքը նույնպես կարոտել է , բայց Յունգին այն կարդալ չկարողացավ, հեռացավ նրանից։
Շարժիչը գործի գցելով պտտեց մեքենան  և շարժվեց հակառակ ուղղությամբ,հետևում թողնելով մոխրացած տունը։

///////////
Հոսոկը 'ով դեռ շոկի մեջ էր կատարվածից նստել էր բազմոցի անկյունում և ինչ որ բան էր մտածում, չլսելով թե ինչ էին բուռն կերպով քննարկում իր ընկերները ։
-Կարծում եմ պետք է Չիմինին առևանգենք,-ասաց ինչ որ մեկը, միայն այդ պահին Հոսոկը ուշքի գալով շփոթված նայեց տղաների կողմը։
-այսինքն, հեյ նման բան չանեք,-արդեն մի փոքր անհանգստանալով ասաց Հոսոկը
-եղբայր մեզ հաճելի չէ քեզ տեսնել այսպես արդեն մի քանի շաբաթ է ինչ տեղիցդ չես շարժվում ու հետաքրքիր ա ինչ ես գտել ետ Չիմինիդ մեջ
Հոսոկը լուռ էր, երբեք այդ հարցի շուրջ չէր մտածել միայն գիտեր որ երբ գտնվում էր նրա կողքին կամ լսում էր նրա մասին սիրտը բնականից ավելի արագ էր բաբախում։
-եղբայր, Հոսոկ լսում ե՞ս,-բոլորը նայեցին տղային
-հն,-նորից ուշքի գալով ասաց Հոսոկը
-այս տեմպերով մենք քեզ կկորցնենք,-խոսեց մեկ ուրիշը։

-ես գնում եմ քնելու,-Հոսոկը տեղից վեր կացավ
-դեռ շուտ է,-ձայն տվեց մյուսը
Հոսոկը չլսելու տալով հեռացավ հյուրասենյակից։
-ես մի պլան ունեմ,-նրա գնալուց հետո խոսեց Յոջինը ' տարիքով ամենամեծը ով այդ ամբողջ ընթացքում լսում էր փոքրերին և իր գլխում նոր պլան մշակում։

////////
Մեքենայում տիրում էր լռություն, միայն լսվում էին անիվների պտտվելու ձայները, Յունգին կայանեց մեքենան մի մեծ տան դիմաց որը ամբողջովին սպիտակ էր , շուրջ բոլորը բարձր ծառեր ։
Չիմինը անհասկանալի հայացքով նայեց Յունգիին
-սա իմ տունն է , երբ ինձ մենակ էի զգում գալիս էի այստեղ , իսկ հիմա այն մեր նոր տունն է լինելու
Չիմինը ուշադիր լսելով Յունգին հիշեց թե ինչպես էր եղբայրը կորում և օրերով չէր գալիս տուն երբ ծնողների հետ վեճի էր բռնվում , իսկ հիմա ամեն բան դարձավ ավելի պարզ այդ օրերի ընթացքում ապրել է այստեղ , Չիմինը մի պահ իրեն ամենավատ եղբայրը զգաց որ չէր կարողացել եղբոր հետ լինել և կիսել իր մենակություն։
Յունգին նայելով տղային հասկացավ որ քիչ է մնում լաց լինի, մոտեցավ և գրկեց , չսպասելով որ տղան ինչ որ բան անի միանգամից նրա թևից քաշելով տարավ տուն։
Մտնելով բակ առաջինը երևացին գեղեցիկ  ծաղիկները  , նրանց տերը երկար ժամանակ էր բացակայել և այդ պատճառով էլ ծաղիկների մի մասը թոռշոմել էին իսկ մնացածը խամրել։Յունգին մի հայացք գցեց և խորը շունչ քաշելուց հետո շարունակեց առաջ շարժվել, առջևում մի մեծ ճոճանակ էր որը անձրևի տակ երկար ժամանակ մնալուց հետո մի փոքր վատ տեսք էր ստացել, Յունգին դրան ուշադրություն չդարձրեց բայց այ Չիմինը ամենայն հետաքրքրությամբ զննում էր ամեն  մի մանրուք, հասնելով շեմին Յունգին կարպետի տակից հանելով բանալիները բացեց դուռը։
Ներսում շատ ավելի գեղեցիկ էր, պատերը մարմնագույն էին որոնց շքեղ տեսք էր տալիս սպիտակ կավով ուրվագծված նախշերը, կահույքը շագանակագույնի  մեջ էր ընտրված , հյուրասենյակը ընդարձակ էր և հարմարավետ, Չիմինը բերանը բաց կանգնել էր կենտրոնում ,բերանը բաց նայում էր շուրջը։
-դե լավ այդպես մի նայիր
Չիմինը փորձեց ինչ որ բան ասել բայց չստացվեց , ինքն իրեն մի փոքր վատ զգալով վերցրեց հեռախոսը և սկսեց հաղորդագրություն գրել.....

16 страница26 апреля 2026, 17:17

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!