15 страница26 апреля 2026, 17:17

մաս14

Չիմինը քնեց, Յունգին մինչ այդ խոսել էր բժշկի հետ երբ նա արթնանա նրան դուրս կգրեն, արդեն վիճակը բավականին լավացել էր և այլևս մնալու կարիք չկար։
Յունգին ուներ շատ քիչ ժամանակ որի ընթացքում պետք է հասցներ գնալ տուն , այն կարգի բերեր մի համեղ բան պատրաստեր իսկ հետո նոր Չիմինին բերեր։
Յունգին արդեն ամեն ինչ վերջացրել էր , որոշեցի մի փոքր անակնկալ մատուցել սիրելին  և նրա համար սկսեց պատրաստել իր սիրելի թխվածքը չնայած այն բանին որ Յունգին պատրաստել չգիտի , փորձեց համացանցից փորձել գտնել բաղադրատոմսը և իր հնարավոր ուժերով պատրաստել այն։
Ամեն բան պատրաստ էր , պետք էր միայն այն տեղափոխել ջեռոցը, այնտեղ տեղադրելուց հետո զանգ ստացավ , բժիշկն էր։
-այո բժիշկ,-մի ձեռքով բռնել էր հեռախոսը իսկ մյուսով հավաքում էր սեղանը
-Տղան արթնացել է , նրան դուրս ենք գրել կարող ես գալ և նրան տանել
-շատ լավ բժիշկ, տաս րոպեյից այդտեղ կլինեմ
-լավ տղաս,-զանգը ընդհատվեց ։
Յունգին մաքրեց իր շորերի վրայի ալյուրը և մոռանալով անջատել ջեռոցը տանից դուրս շտապեց, նստելով մեքենան մեծ արագությամբ հասավ հիվանդանոց, ներս մտավ այն պահին երբ Չիմինը փոխում էր իր վերնաշապիկը, տղայի դիմաց բացվեց  աշխարհի ամենագեղեցիկ տեսարանը, Չիմինը թիկունքով էր կանգնած տղային, այդ իսկ պատճառով չէր նկատել նրա ծակող հայածքը։
Յունգին այնքան էր տարվել տղայի մարմինը ուսումնասիրելով , որ անգամ հասցրել էր արթնացնել իր բարեկամին ։
Չիմինը պտտվելուց հետո շոկի ենթարկվեց, աչքերը լայն բացած նայում էր Յունին ով աչքերով հանում էր տղայի տաբատը, Չիմինը հայացքը ներքև իջեցնելով նկատեց տղայի արթնացած օրգանը և թուքը մի կերպ կուլ տվեց վախենալով որ տղան կանի նույն  ինչ այն չարաբաստիկ գիշեր։
Նորից հիշողությունները այցելեցին նրան, այս անգամ տղայի  արցունքները ուշքի բերեցին Յունգին, ով չհասկացավ տղայի անհասկանալի պահվածքի պատճառը , վերջինս մոտեցավ և բռնեց տղայի ձեռքը , իրեն մոտեցնելով։
Չիմինի սիրտը արագ էր բաբախում և վախից և անկարողությունից ։
Յունգին զգուշությամբ մոտեցավ և ամուր բայց միեւնույն ժամանակ նուրբ գրկեց նրան, ամբողջ սերը ներարկելով դիմացինի մեջ։
Չիմինը մի փոքր հանգստացավ և գրկեց եղբորը։
Կարոտել էր, շատ էր կարոտել ։
Մի քանի րոպե գրկախառնված մնալուց հետո նրանք բաժանվեցին իրարից ։
Խոսակցությունը սկսեց Յունգին.
-արի գնանք տուն ,-Չիմինը գլուխը թեթև վեր ու վար արեց։
Յունգին մի փոքր ուրախանալով վերցրեց տղայի պայուսակը որը դրված էր մահճակալին բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ հիվանդանոցից։
Նրանք մոտեցան մեքենային, Յունգին բացեց դիմացի դուռը որ տղան նստի իսկ հետո ինքը շրջանցելով նստեց և միացնելով շարժիչը սլացավ դեպի իրենց տուն։

Հիվանդանոցի անկյունում  կանգնած էր Հոսոկը , ով երկու ձեռքերը բռունցք արած դիտում էր այդ տեսարանը, իր մոտ զզվանք առաջացնելով։

Գրպանից հանելով հեռախոսը զանգեց ընկերոջը ։
-ալո
-բոլորին հավաքիր մեր տեղում , մենք կանցնենք պլան բ-ին
-լավ եղբայր։
Ավարտ

///////////
Ամբողջ ճանապարհին ոչ ոք չէր խոսում, Չիմինը մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էր իր կողմի պատուհանից բացվող տեսարանը իսկ Յունգին մեկ նայում էր դիմացը մեկ Չիմինին։
Չիմինը նկատել էր, հանելով հեռախոսը սկսեց ինչ-որ բան գրել, որից Յունգին մի փոքր զարմացավ , մտածելով որ նորից այն տղայի հետ է խոսում, այն ինչ մի քանի րոպե հետո ստացավ հաղորդագրություն։
Բացելով այն տեսավ որ Չիմինց է, զարմացած նայեց տղային իսկ հետո բացեց ։

Չիմին-*եթե շարունակես այդպես նայել , մենք երկուսով  կլինենք հիվանդանոցում , իսկ մեքենադ կդառնա երկաթի կտոր😁*

Կարդալուց հետո մի փոքր ժպտաց իսկ հետո  մի փոքր բարկանալով ասաց.
-գրողը տանի քեզ ոչ ոք չէր խնդրել այդքան գեղեցիկ և սեքսուալ  լինել , այդ դեպքում ես էլ այսքան չէի նայի,-մի պահ լռություն տիրեց իսկ հետո նախ Յունգին շոկի ենթարկվեց իր իսկ համարձակության համար, իսկ հետո նայելով տղային նկատեց նրա լոլիկի պես կարմիր այտերը, որոնք ամեն կերպ ջանում էր թաքցնել , ժպիտը դեմքին նկարելուց հետո նայեց դիմացը և արդեն նկատելի էր տունը, բայց այն շրջապատված էր հրշեջների մեքենաներով և փրկարարներով
Չիմինը զարմացած նայեց Յունին
Երկու րոպե հետո Յունգին բարձր ճիչ արձակեց,որը վախեցրեց Չիմինին ։
-աաաաա թխվածքը , ինչպես կարող էի մոռանալ
Չիմինը նայեց վառվող տանը հետո տղային հետո նորից տանը
Յունգին հասկացավ և միանգամից սկսեց
-ես ուզում էի քեզ համար անակնկալ անել և պատրաստել սիրածդ թխվածքը բայց չստացվեց,-վերջին բառերը արտասանեց ներողություն աղերսող ձայնով իսկ ձեռքը տարավ գլխի ետևը
Չիմինը թույլ ժպտաց , և մի կերպ փորձում էր ծիծաղը թաքցնել չնայած դրա կարիքը չկար անգամ եթե ուզենար չէր կարողանա լիաթոք ծիծաղել ....

15 страница26 апреля 2026, 17:17

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!