մաս13
Բժիշկը Յունի հետ զրույցը վերջացնելուց հետո հեռացավ տղային թողնելով միայնակ դատարկության մեջ, այդ դատարկությունը ոչ միայն դրսում էր այլ նաև իր հոգում, դժվար էր գիտակցել որ իր սիրելին իր իսկ պատճառով չի կարողանում խոսել միգուցե մեկ շաբաթ կամ ավելի քիչ բայց դա այնքան ցավոտ էր։
Յունգին իրեն հավաքեց և գնաց Չիմինի հիվանդասենյակ բժիշկները լավ հասկանում էին Յունի պահվածքը և առանց ավելորդությունների լքեցին հիվանդասենյակը նրանց թողնելով միասին։
Լռություն։
Յունգին չէր համարձակվում խոսել, չգիտեր ինչ ասեր որ մեղմեր պատիժը, չնայած դրա կարիքը չուներ միայն ցանկանում էր որ Չիմինը արագ ապաքինվի և որ նորից լսի նրա թավշյա ձայնը ։
Չիմինը գլուխը թեքել էր հակառակ ուղղությամբ և միակ բանը որ կարող էր անել արցունքներին ազատություն տալն էր։
Յունգին թիկունքից մոտեցավ Չիմինին, ձեռքը դրեց նրա ուսին և խորը շունչ քաշելուց հետո շարունակեց ,Չիմինի մարմինը արագ արձագանքեց հպմանը և դա նկատելի էր անգամ Յունգի համար ։
-կներես եղբայր,-առաջին արցունքը գլորվեց նրա կարմրած աչքերից,-կներես ես իսկապես չգիտեմ ինձ հետ ինչ պատահեց,-երկրորդ ը սահեց այտի վրայով իսկ հետո երրորդը , չորրորդը և արդեն լճակների պես սկսեցին հոսել,-ես հունից դուրս եկա,-մաքրեց արցունքները և նայեց փոքրի կողմը ով ոչ մի կերպ չէր արձագանքում տղայի ներեղությանը, տպավորություն էր որ բոլորը շնչները պահած սպասում էին նրա արձագանքին , բայց այն ուշանում էր։
Յունգի համար դա շատ վիրավորական էր բայց միևնույն ժամանակ հասկանում էր որ դա իր սխալի պատճառով է։
Էլ ոչինչ չասեց դուրս եկավ հիվանդասենյակից թողնելով Չիմինին իր մտքերի հետ ։
Չիմինը դեպրեսիայի մեջ էր , և այն փաստը որ հիմա ինքը չի կարողանալու խոսել ավելի էր խորացնում վիճակը, բայց ինչ կարող էր անել ներսում մի բան էր կոտրվել անգամ ինքը վստահ չէր ինչը բայց զգում էր թե դա ինչպես է սեղմում սիրտը ստիպելով դուրս թռչել սեփական մարմնից ։
Սենյակի դուռը բացվեց, Չիմինը չպտտվեց մտածելով որ Յունգին է , բայց լսվեց նուրբ ձայնը, Չիմինը պտտվելով տեսավ բժշկին ով տղայի արձագանքից թույլ ժպիտ էր նկարել մռայլ դեմքին ։
-ինչպես ես տղաս?,-հարցրեց բժիշկը սպասելով տղայի կողմից ցանկացած տեսակի պատասխանի, Չիմինը ի պատասխան գլուխը վեր ու վար արեց ։
-միգուցե դա ինձ չի վերաբերում, բայց այն երիտասարդը շատ է զղջում , նա քո կողքին է եղել և հոգ է տարել, նա իսկապես շատ վատ վիճակում է հիմա , պատժիր նրան իհարկե նա արժանի է ինչ էլ որ եղած լինի , բայց ոչ այս կերպ նա չի դիմանա առանց այդ էլ դեռ շոկի մեջ է , հասկանում ես տղաս,-հարցական հայացքը ուղղելով տղային։
Չիմինը երկար մտորումներից հետո գլուխը թեթև կախեց , որին հաջորդեց դռան փակվելու ձայնը։
Յունգին հիվանդասենյակից դուրս գալուց անմիջապես հետո շտապել էր խանութ տղայի սիրելի քաղցրավենիքները գնելու համար։
Մի քանի տոպրակ գնելուց հետո միանգամից շտապել էր հիվանդանոց , երբ մտավ ներս տեսավ բժիշկին ով դուրս էր գալիս տղայի պալատից , մոտեցավ նրան ։
-բժիշկ նա շուտ կառողջանա չէ?,-դեմքին նկատելի էին դառնում սկսվող նոպաները
-այո , տղաս նրան լավ խնամք է պետք
-իհարկե ես կհոգամ այդ մասին
-լավ
Յունգին մտավ ներս , նայեց պարկած տղային ով ընդամենը փակել էր աչքերը լսելով միջանցքում Յունգիի և բժիշկի խոսակցությունը ձևացնելով թե քնած է , խուսափելով սպասվելիք խոսակցությունից ։
Յունգին մոտեցավ քաղցրավենիքներով դրված տոպրակները դնելով տղայի կողքին ։Իսկ հետո սկսեց շոյել տղայի դեմքը , մաքրելով չորացած արցունքների հետքերը
-կներես իմ Չիմին, էլ երբեք նման բան չի լինի, ես ինձ թույլ չեմ տա քեզ վնասել, եթե կարող ես ներիր ինձ ։
Մոտեցավ և իր տաք շնչառությամբ սկսեց վառել տղայի նուրբ դիմագծերը, որից Չիմինի սիրտը այնքան արագ էր բաբախում, իսկ հետո ավելի մոտենալով համբուրեց տղայի ելակի պես քաղցր շուրթերը, մի փոքր այդ դիրքում մնալուց հետո դուրս եկավ սենյակից և միայն այդ ժամ Չիմինը սկսեց շնչել։
Շարունակելի 🦋
