մաս21
Չիմինը երկար ժամանակ լաց լինելուց հետո քնել էր, Յունգին համբուրելով նրա այտը նրան գրկելով մոտեցրեց մահճակալին, նրան հարմար դիրքով տեղավորելուց հետո , դուրս եկավ սենյակից, փակելով դուռը։
Առավոտյան առաջին արթնացել էր Չիմինը , լոգանք էր ընդունել և իջել նախաճաշ պատրաստելու։ Շուրջբոլորը լռություն էր, կարծես թե դեռ ոչ ոք չէր արթնացնել։
////
Յունգին քայլում էր դեպի իր առջև գտնվող փակ դուռը , փորձում էր բացել, դռան հետևից ուրախ ձայնի ելևէջներ էլ լսվում։
Վերջապես այն բացվեց ,Չիմինն էր նստած ինչ-որ տղայի դիմաց, միասին ծիծաղում էին, Յունգին առաջ է նետվում և սկսում հարվածել տղային այնքան մինչև տղան դադարի շնչել, Չիմինը գոռում է, ոչ ոք չի գալիս օգնության, Յունգին կատաղած կենդանու նման հարձակվում է նրա վրա, Չիմինը գոռում է, Յունգին սկսում է ծիծաղել,Չիմինը գոռում է, Յունգին դանակով հարվածում է Չիմինին , Չիմինը վայր է ընկնում, Յունգին գոռում է,ծիծաղում, գոռում։
-Յունգի, Յունգի
Յունգին շրջվում է և տեսնում երջանիկ դեմքեր որ նրան էին հետևում
-Յունգի, Յունգի
Ինչ-որ մեկը շարունակում է նրան ձայն տալ
Յունգին վեր է թռչում,կողքին մայրն էր , ով անհանգիստ դեմքի արտահայտությամբ զննում էր իրեն։
Քրտինքը հոսում էր ճակատի վրայից, մի քանի անգամ փորձեց խորը շունչ քաշել։
-լավ ես տղաս?
-մա~հ մա~հ,-շունչը չկարգավորելով
-նորից վատ երազ էիր տեսնում
-...
-նախաճաշը պատրաստ է, լվացվիր և արագ իջիր ներքև
-լավ մամ,-համբուրելով մոր ճակատը ։
Մոր հեռանալուց հետո , իրեն հավաքում է և շտապում դեպի լոգարան։
Կես ժամ հետո բոլորը միասին ընթրում էին, Յունգին իր տեղը չէր գտնում, անհանգիստ նայում էր մի կետի, Չիմինը նկատել էր, բայց փորձում էր իրեն հանգիստ պահել։
-Երեխաներ դասի չեք?,-լռությունը խախտեց մայրը
-ահ , մտքիցս թռել էր,-վերջապես խոսեց Յունգին
-դե վերջացրեք , որ գնանք, ես ձեզ կտանեմ
-դրա կարիքը չկա հայրիկ
-ոչ , ես իմ որոշումը չեմ փոխի
////
Նախաճաշից հետո, Չիմինը և Յունգին սպասում էին իրենց հայրիկին։
*Յունգի ինչ է եղել, անհանգիստ ես երևում*
-ամեն բան լավ է,-Յունգին Չիմինի հետ խոսելիս նրա աչքերին չէր նայում , մեղքի խորթ զգացումը պարուրել էր նրան։
Ճանապարհը անցկացրին լռության մեջ, տեղ հասնելուն պես տղաները շնորհակալություն հայտնեցին իրենց հորը և շտապեցին ներս...
