մաս22
Վերջապես հասան տեղ, համալսարանում ամեն բան նույն էր , միայն թե այս անգամ ոչ մեկ իրենց չէր նայում։Իրենց հորը հաջողություն մաղթելուց հետո երկուսով ներս մտան համալսարան։Յունգին իր մտքերի մեջ էր անգամ չէր հասկացել թե ինչպես էր Չիմինից առաջ անցել։Ետ պտտվեց և սպասեց մինչ Չիմինը հասնի իրեն։Փոքրը արագ քայլերով մոտեցավ եղբորը։
~•~•~•~
-հեյ ընկերս նայիր այնտեղ , տես ովքեր են վերադարձել ,-Ընկերը ,որ մինչ այդ պահը թիկունքով էր կանգնած պտտվեց և նկատեց Չիմինին ։Դեմքին ակամայից ժպիտ հայտնվեց, իր Չիմինը վերջապես վերադարձել է իր մոտ, բայց այն տևեց ակնթարթներ երբ նրա կողքին նկատեց Յունգին։ Բարկությունից իր տեղը չէր գտնում,-հիմա կվերադառնամ,-ընկերները չհասցրեցին անգամ հարցնել թե ուր է գնում։
~•~•~•~•~•~
Յունգին եղբորը ճանապարհեց , որից հետո վերադարձավ իր լսարան։
Ընկերները նրան տեսնելով մոտեցան և ողջունեցին։Յունգին նստեց իր տեղում, իսկ մնացածը հավաքվեցին նրա շուրջը։
Քննարկում էին տարբեր թեմաներից երբ հերթը հասավ Հոսոկին։
-ինչ եմ բաց թողել,-փորձելով հնարավորինս հանգիստ պահել իրեն
-Մի քանի օր առաջ համալսարանում ծեծկռտուքի էր եղել, չորրորդ կուրսից մի քանի հոգի և Հոսոկի ընկերները կռվել էին, մեկին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց ու քանի որ գլխավորը Հոսոկն էր ամբողջ պատասխանատվությունը ընկավ իր վրա
-լսել եմ ,որ եթե մեկ անգամ էլ նման բան լինի համալսարանից հեռացնելու են
ԵՒս մի քանի հոգի ամփոփեցին իրենց լսածները , մինչ զանգը հնչեց և ուսուցչուհին ներս մտավ։
~•~•~|
Չիմինը շտապեց իր լսարան, այնտեղ ոչ ոք չկար, նստեց իր սեղանի մոտ և սկսեց նախապատրաստվել դասին։Լսարանի դուռը բացվեց , սկզբում Չիմինը ուշադրություն չդարձրեց, երկու ձեռքեր հենվեցին սեղանին, միանգամից նայեց վերև'
Հոսոկն էր։Չիմինը առանց որևէ էմոցիա արտահայտելու շարունակեց իր գրքերը դասավորել ։
-ինչպե՞ս ես,-ինչ տեսել էր տղային ժպիտը դեմքից չէր անհետանում
-...
-ինչ որ բան եմ արել, խնդրում եմ լուռ մի մնա խոսիր ինձ հետ,-Չիմինը այդ պահին ուզում էր հարվածեր, բայց չարեց, չէ որ ինքը չի խոսում միայն Հոսոկի պատճառով։
Հոսոկը մի երկու հարց էլ տվեց և առանց պատասխան ստանալու հեռացավ։Լսարանը քիչ -քիչ լցվում էր, բոլորը հարցնում էին թե որտեղ է եղել, ինչ է պատահել, բայց որպես պատասխան լսում էին ոչինչ։Մնացած ժամերը անցան ավելի հանգիստ։
Երբ դասերը ավարտվել էին Չիմինին հաղորդագրություն եկավ Յունգիից։
*-քեզ սպասում եմ դարպասների մոտ ,արի որ գնանք*
Չիմինը արագ հավաքեց իր իրերը և միանգամից վազեց եղբոր մոտ։
Յունգին տեսնելով Չիմինին մոտեցավ, ձեռքից վերցրեց պայուսակը և ուղեկցեց դեպի մեքենան...
