Վերջաբան
Մեքենան սլանում էր միջին արագությամբ, տղաները միմյանց հետ չէին խոսում, Յունգին մտքերի մեջ էր իսկ փոքրը ուսումնասիրում էր տղայի շուրթերը։
-Չիմին,-մեքենան հանկարծակի կանգնեց,Չիմինը վախեցած նայեց Յունին , տղան հուզված էր ձեռքերը դողում էին, իսկ սիրտը դուրս էր թռչում, խորը շունչ քաշեց,կարծես աշխարհը կանգնեց,Յունգին զգուշորեն վերցրեց Չիմինի ձեռքերը իր ափերի մեջ և նրբորեն համբուրեց, Չիմինը զարմացած նայում էր մեծին, ոչինչ չհասկանալով, -Չիմին ես քեզ սիրում եմ,-Չիմինը ամենևին չզարմացավ, բայց մի փոքր սկսեց շոգել,-ես ուզում եմ որ մենք միասին լինենք , ես թքած ունեմ մնացածի կարծիքների վրա ինձ դու ես պետք հասկանում ե՞ս,-Չիմինը ամեն բան շատ լավ էր հասկանում և վերաբերվում էր ամենայն լրջությամբ,-ես չեմ կարող էլ սպասել, ես շատ երկար եմ սպասել, ուզում եմ որ լինենք միայն ես և դու , սրի հեռանանք , նոր կյանք սկսենք, ես չեմ կարող առանց քեզ , -տղան սկսեց լաց լինել,իսկ փոքրը նրան գրկեց այնքան ամուր , որ զգում էր մեծի սրտի բաբախյունը ։
-ամեն բան լավ է,-Չիմինը առանց գիտակցելու խոսեց, սկզբում երկուսն էլ ոչ մի տարօրինակ բան չզգացին իսկ հետո Յունգին հայացքը բարձրացնելով նայեց Չիմինին
-ի՞նչ....Չիմ ...դու,-ուրախությունից տեղը չէր գտնում,-Չիմ դու....խոսում ես...իմ տղան խոսում է,-երկուսն էլ շփոթված և երջանիկ հայացքներ էին փոխանակում,-ես քեզ սիրում եմ Յուն,-մի փոքր կակազելով բայց և հստակ արտահայտելով ինչ կարծիք ունի Յունի մասին ։Յունգին ուրախությունից տեղը չէր գտնում, սիրտը թռչկոտում էր, թիթեռնիկները հերթ չէին տալիս դուրս գալու,Յունը հանգիստ մոտենալով համբուրեց Չիմինի շուրթերը, մեղմ , հանգիստ, զգույշ, հաճույք պատճառելով փոքրին,փոքրը չէր շտապում խորացնել, վայելում էր ամբողջ քնքշությամբ։
-Չիմ արի այսօր էլ մեր ծնողներին ասենք այս մասին, ես էլ չեմ ուզում թաքցնեմ, ես ընդունակ եմ քեզ պաշտպանելու միայն թե իմ կողքին լինես, խնդրում եմ համաձայնիր
-,Չիմինը մի քանի րոպե լուռ էր, Յունի ժպիտը քիչ-քիչ կորում էր բայց լսելով թե ինչ ասեց Չիմինը միանգամից շարունակեց առաջվա ոգեւորությամբ։Ձեռքը դրեց Չիմի ձեռքին և մեքենան շարժի գցելով վարեց դեպի տուն։
/////
Ներս մտան ձեռք ձեռքի բռնած, մայրը հաց էր պատրաստում, իսկ հայրը մի քանի փաստաթղթեր էր աչքի անցկացնում, տեսնելով տղաներին , ոտքի կանգնեց, մի խիստ հայացք գցեց երկուսի ուղղությամբ և սպասեց բացատրությունների։
Յունը Չիմինի ձեռքը ավելի ուժեղ բռնելով մեկ քայլ առաջ եկավ և ձայն տվեց մորը մինչ բոլորը արդեն հավաքվել էին,Յունգին խորը շունչ քաշելով սկսեց
-Հայրիկ , մայրիկ ես ձեզ կարևոր բան ունեմ ասելու, -մի փոքր հուզվում էր բայց Չիմինը հայացքով հասկացրեց որ ամենևին դրա կարիքը չկա ,-ես սիրում եմ Չիմինին,-մայրը որ մինչ այդ հանգիստ կանգնած էր,շոկի ենթարկվելով նստեց բազմոցին , իսկ հայրը որևէ էմոցիա ցույց չտվեց , կարծես թե վաղուց գիտեր ինչպես է ամեն բան ավարտվելու։Չիմինը մոտ գալով նստեց մոր կողքին, սրբեց նրա արցունքները, -մայրիկ կներես, բայց մենք արդեն որոշել ենք հույս ունեմ կընդունենք մեզ,-մայրը լուռ նայում էր որդուն, իսկ հետո ամուսնուն , իսկ հետո հանդիպեց Յունի հաստատակամ հայացքին, ևս մի քանի րոպե լուռ մնալուց հետո ոտքի կանգնեց
-եթե իմ որդիները այդպես են որոշել ապա ես դեմ չեմ, ես միայն ուրախ կլինեմ ձեզ համար, ձեր երջանկությունը իմ երջանկությունն էլ է,-մոտ գալով գրկեց երկու որդիներին, հայրը որ մինչ այդ լուռ էր,մոտեցավ նրանց և ամուր գրկեց
-չէի ցանկանա նման բան ասել բայց ես ուրախ եմ ձեզ համար,-Չիմինը ուրախությունից լաց էր լինում մոր գրկում իսկ Յունը միայն ժպտում էր, չհասկանալով ինչ է կատարվում, միթե ծնողները համաձայն են նրանց միությանը , միթե այս ամենը երազ չէ, ամեն բան այնքան արագ տեղի ունեցավ։
Ամեն բան ավարտվելուց հետո մայրը նրանց կանչեց ճաշելու, տղաները բարձրացան լվացվելու։
-չեմ հավատում, հիմա մենք ազատ ենք, իսկ դու իմն ես , ես շատ-շատ երջանիկ եմ,-մոտ գալով ամուր գրկեց Չիմինին
-ես նույնպես, բայց հիմա ես սոված եմ,-ձեռքերը լվանալով
-դու ունես ինձ, և ես համաձայն եմ որ ուտելիքի փոխարեն ինձ ուտես,-լկտի հայացքով նայելով Չիմինին
Չիմինը ձեռքերը սրբելով, հեռացավ , աստիճաներով ներքև իջնելիս ժպիտը չէր ստացվում թաքցնել, նրան հաջորդեց Յունը։
Ընտանիքով երկար ժամանակ իրարից հեռու լինելուց հետո բոլորը հավաքվել էին, զրուցում էին տարբեր թեմաներից, մայրը միաժամանակ կերակրում էր երկու տղաներին ։Հայրը դեռ իր դերի մեջ էր, սառը բայց և այնքան ուրախ , որ հազիվ էր իրեն զսպում որ չարտասվի։
Չիմինը մորը օգնելուց հետո բարձրացավ վերև 'Յունի սենյակ առանց թակելու ներս մտավ, Յունգի դեմքին ժպիտ հայտնվեց , հեռախոսը որը գտնվում էր իր ձեռքին մի կողմ դրեց, Չիմինը դուռը փակելով եկավ և նստեց մահճակալին։Յունգին մոտ գալով ամուր գրկեց Չիմինին , երկար ժամանակ այդ դիրքում մնալուց հետո, պարկեցին իրար գրկած, ոչ ոք ոչինչ չասաց,նայում էին առաստաղին, երկուսն էլ ժպտում էին։
Քնել էին իրար գրկած , արթնացան միայն առավոտյան, տանը խաղաղություն էր տիրում։Չիմինը արթնանալուն պես շտապեց լոգանք ընդունելու, նրան հաջորդեց Յունգին, միասին լոգանք ընդունելուց հետո , արագ պատրաստվեցին որպեսզի չուշանան։Իջնելով ներքև սեղանին նկատեցին սենդվիչները, որոնք մայրը պատրաստել էր մինչև նրանց արթնանալը։
Ուտելուց հետո նստեցին Յունի մեքենան և շտապեցին համալսարան։Ներս մտան միմյանց ձեռք բռնած բոլորի հայացքները նրանց կողմն էր։Նրանց մոտեցան Յունի ընկերները, մի քանի հարց ու փորձ անելուց հետո բոլորը անհասկանալի դրության մեջ էին հայտնվել, ամեն դեպքում ընկերները դեմ չէին, և իրենց ընկերոջը հաջողություն մաղթելուց հետո հեռացան ։Համալսարնում լուրը մեծ թափով տարածվեց , բոլորը նայում էին նրանց այնպես կարծես նրան հանցագործներ են , որոնք նոր են փախել բանտից։
Լուրը հասել էր նաև Հոսոկին , ով իր տեղը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել,մի քանի անգամ պատին հարվածելուց հետո ընկերների հորդորով իջավ բուժկետ։ Տրամադրությունը ընկել էր, անգամ կեղծ չէր կարողանում ժպտալ, ևս մեկ ժամ նստելուց հետո, հավաքելով իր իրերը շտապեց տուն։Իրեն դեռ երկար ժամանակ էր պետք հաշտվելու իրականության հետ։
Ոմանք մոտենում շնորհավորում էին, ոմանք նրանց հետևից վատ բառեր էին ասում, բայց նրանք բացի միմյանցից ոչ ոքի ուշադրություն չէին դարձնում, պարզապես ապրում էին իրարով, ամեն բան անում էին միասին, ուրախանում էին միասին, կռվում միասին, ներողություն խնդրում միասին և ապրում միասին,կյանքը շարունակվում էր իր բնականոն հունով , միայն թե այս անգամ առանց որևէ միջադեպերի և կռիվների։
ՎԵՐՋ!!!!
Հույս ունեմ հավանեցիք, և կխնդրեյի կարդալուց հետո կարծիքներ թողնել ներքևում, շնորհակալություն 💜
