7 страница29 апреля 2026, 00:34

ՄԱՍ 7

2e632f1247129576f7e4e870fe6963e7.jpg

ՄԱՍ 7

Ամենը նույնն էր՝քարը,տեսարանը,մենյուն,հանդիպման ժամը, միայն ես էի տարբեր։
  -Ռու՛բ,չկարողացա,-մի ծխախոտի մնացորդով հաջորդի ծայրը շիկացնելով՝ խոսեց Արամը,-գիտե՞ս քանի անգամ եմ հավաքել նրա համարը,բայց…
-Բայց անկեղծ լինելու ուժ չունեցար,-ընդհատեցի ես,-գոնե ազնիվ հրաժեշտի չարժանացրեցիր մի աղջկա, ում հետ քեզ լավ ես զգացել։Արա՛, հեչ որ, ոչ մի բան քեզ համար արած չլիներ, մենակ էն փաստը,որ խելագարի պես սիրել ա քեզ, արդեն հերիք էր,որ նման կերպ չվարվեիր։
  -Գիտեմ…Ալլային էլ խաբեցի,Ադրինեին էլ,ծնողներիս էլ ու ինչը ամենասարսափելին է՝ինքս ինձ եմ խաբել։
Այժմ անկարող եմ նկարագրել զգացածս.լավ գիտակցելով,որ Ադան դեռ սիրում է Արամին, իսկ Արամը վերջապես հասկացել է,որ բակում մշտապես թառած սևազգեստ զանգվածի կարծիքները չեն կարող կարևոր լինել անձնական երջանկությունից, չէի ուզում նրանք միանան։ Գուցե և ստորություն էր,բայց սկսեցի մի ոչ այնքան արդար խաղ խաղալ…
-Ես հետը զրուցել եմ,ապրել չի ուզում, ու ոչ նրա համար, որ դեռ սիրում է քեզ։Հերթական անգամ խաբված լինելը վերջնականապես սպանել է կյանքի հանդեպ հետաքրքրությունը։ Հիմա ամեն մի շփման փորձ կարող է նրան ծայրահեղ քայլերի դրդել…
-Այսինքն…նա հիմա ընդունակ է…
-Հա՛, ընդունակ է,ընդունակ է պարանը վիզն առնել միայն թե երրորդ անգամ չհիասթափվի։
Արամը անելանելի վիճակում էր,արդեն չորրորդ շիշ գարեջուրն էր խմում, իսկ ոտքերի տակի ծխախոտի մնացորդների քանակը տասից ավելին էին։
-Ի՞նչ անեմ, Ռուբ։
-Ինչպես ասում են. 《հանգիստ նստեք տեղներդ》։ Երկուսիդ համար էլ ճիշտ կլինի։Ամբողջ հայ ազգն ու սփյուռքի գերակշիռ մասը գիտի,որ դու Ադայի հետ ժամանակ ես անցկացրել։Անկողնային նախասիրություններից սկսած պատմել ես թաղի 《լավերին》,հիմա ի՞նչ ես ուզում։ Քանի բաժանվել եք, ավելի ճիշտ կլինի թեկուզ և դժվարությամբ,բայց հաղթահարել այս շրջանն ու նոր կյանք սկսել։

***

0b33404cb294ca6434fb8ce087ef98f3.jpg

Փաստորեն փորձերս զուր չանցան,Արամին կարողացա համոզել։Ինձ ամենավերջին սրիկան էի զգում,բայց Ադրինեի թախծոտ հայացքը հիշելիս մարմնովս դող էր անցնում ու ծածկում էր ժամեր առաջ գործածս մեղքի ծանրությունը։Ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ ինքս ինձ կարողացա խոստովանել,որ սիրում եմ Ադրինեին,որ միշտ էլ այդ զգացմունքը թաքնված է եղել հոգուս խորքում, ուղղակի բարոյականությունս ու ընկերասիրությունս հաղթել են նրան։
   《Իսկ հիմա՞…հիմա եկել է իմ ժամանակը։Արամ տղա՛, դու քո հնարավորությունը բաց թողեցիր,գնացքդ գնաց》.- մտածեցի ես ու սկսեցի հավաքել հերթական հաղորդագրությունս։
ԵՍ-Բարի երեկո,ո՞նց ես։
Պատասխանը չուշացավ,հավանաբար բջջայինով էր 《բզբզում》։
ԱԴՐԻՆԵ-Բա՛րև,լավ եմ,դու՞։
Հասկանում էի,որ չափազանց նուրբ և պատասխանատու պահ էր։ Ամեն մի չմտածված քայլն ու բառը կարող էին ստիպել Ադրինեին վերջնականապես  փակել սրտի դռները։
ԵՍ-Ոչ մի բան,նկարահանման էի,նոր եկա տուն ու չգիտեմ ինչի սիրտս նարգիլե ուզեց։
Պատասխանը հենց այնպիսին էր,ինչպիսին որ ակնկալում էի։Լավ գիտեի Ադրինեի նախասիրությունները, Արամն էր պատմել…
ԱԴՐԻՆԵ-Հանուն լավ նարգիլեի հոգիս էլ կվաճառեմ (ծիծաղող բոքոն) ։Ռու՛բ,շնորհակալ եմ։
ԵՍ-Ինչի՞ համար։
ԱԴՐԻՆԵ-Կողքիս լինելու…
Այդ տողերը նորից հիշեցրեցին ինձ, որ մեղմ ասած այնքան էլ ազնիվ չեմ վարվել ո՛չ նրա, ո՛չ էլ Արամի հետ։Եթե ընկերս իր 《էշ խելքից》 էր տանջվում, ապա Ադրինեն իր նվիրվելու ու վստահելու սովորությունից։ Գուցե նրանց բաժանումը իրականում էլ լավագույն տարբերակն էր,բայց միանալու դեպքում երջանիկ հարաբերությունները նույնպես բացառված չէր։Ես դա թույլ չէի տվել՝պատճառը մեկն էր,սերս դուրս էր պրծել վանդակից։
ԵՍ-Դե պատրաստվիր,գալիս եմ։Զանգեմ՝իջի գնանք նարգիլե ծխելու։Քեզ հիմա մենակ մնալը հակացուցված է։
  Նման զգացողություն երբեք չէի ունեցել՝սեր,կորցնելու վախ,ստորությունս բացահայտվելու վտանգ, սխալվելու հավանականություն.. իսկ երեկոյան, երբ Ադան նստեց մեքենաս, այդ ամենին գումարվեց նաև ամեն վայրկյան ուժգնացող կիրքը։

***

5cbf7685af74aa6df58d4cdbd91d1cb6.jpg

-Ի վերջո, բոլոր սերերն էլ գինով ու երաժշտությամբ են ողողվում: Երջանիկ ու կոտրված բոլոր սերերը: Այսպես, թե այնպես: Իսկ դու, մեկ է, սիրի։
Ադրինեի աչքերը մի փոքր ավելի հանգիստ էին, քան նախորդ անգամ։Ճիշտ է երջանիկ անվանել նրանց անհնար էր,բայց տառապանքը նույնպես վերացել էր։ Այլևս չկար տխրության խամրեցնող շղարշը։
-Ճիշտ ես…որոշել եմ…որոշել եմ ապրել,-այս խոսքերից հետո ժպտաց ու ներս քաշեց նարգիլեի թանձր ծուխը։ Սրահը լցվել էր կանաչ խնձորի և թարմեցնող անանուխի հրաշալի բույրով։
-Միևնույն ա ընկերոջդ թեթև ձեռքով բոլորը հիմա ինձ որպես 《թեթևաբարո》 աղջիկ գիտեն։Հակառակն ապացուցելն անհնար է, իսկ տանջվելն ու տառապելը անիմաստ։Ինչու՞ չվայելեմ կյանքը…ինչու՞ ընկնեմ բարոյական արժեքների հետևից մի աշխարհում,որտեղ սիրածդ էակին վստահելն ու թեկուզ հետը անկողին մտնելը աններելի մեղք է…
Զարմանքից կորցրել էի խոսելուս կարողությունը՝ սա դեպքերի զարգացման միակ տարբերակն էր,որը հենց սկզբից բացառել էի։
  -Ես նրան էլ կմոռանամ առանց 《դոպինգի》՝ առանց խմելու ու ուրիշ մարդկանցով տեղը լցնելու, սեփական կամքով ու ուժով, որովհետև հենց այդպես եմ սիրել՝ սթափ ու ինքնուրույն գիտակցմամբ: Ոչ ոք ու ոչինչ չի ազդել երբեք Արամի մասին մտքերիս վրա, ու նրանից դուրս ոչնչով պայմանավորված չեն եղել դրանք: Ես այլ մարդկանց մեջ, շշերի ու գլանակների մեջ, հեռու գյուղերում կամ մարդաշատ քաղաքներում, անգամ տխուր երաժշտության մեջ չեմ փնտրի այդ տականքին։  Երբեք չեմ զղջա, որ նա եղավ իմ կյանքում, ինքը հենց սկզբից մինչև վերջ գիտակցության ծնունդ է եղել: Իսկ հիմա ժամանակն է, որ գնա: Հանկարծ խայտառակ կլինի,որ իմանան ում հետ է կյանքն ուզում կապել։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

7 страница29 апреля 2026, 00:34

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!