12 страница16 декабря 2019, 17:44

Գլուխ ԺԲ

Անզգայացած, սառած, հուսախաբված։ Ցուրտ է։ Ու մտքերն են ուտում։ Խժռում անգամ տանը։ Վերջապե՛ս տանը։ Մտնելը, շուրջը նայելը։ Ամեն ինչ առանց հետաքրքրության, առանց զգացմունքների ասես։ Ու Յունգին հետևում է նրա ամեն քայլին։ Ներս մտնելն էլ, սենյակ գնալն էլ։ Ու ոչինչ չի կարողանում անել։ Հասկանում է՝ Սենան շոկի մեջ է, բայց, գրողը տանի, ավելի լավ կլիներ բղավեր, գոռար, հարվածեր, բայց ոչ լռեր։ Անտանելի է։ Յունգին այլևս չի հետևում նրան, միայն տեսնում է երկրորդ հարկ գնացող մարմնի անհետանալն ու նյարդայնացած խառնում է մազերը։

Սենան չի ուզում ոչինչ։ Չէ, տաքուկ անկյուն, ուր կարող է նստել ու ժամերով լաց լինել։ Անգամ դա չի ուզում։ Այնքան է ցավում։ Այ այստեղ, կրծքավանդակից ձախ, ուր սիրտն է։ Թևն էլ մեկ մեկ է զգացնել տալիս իրեն։ Աննշմար քայլերն ուղղում է դեպի լոգարան ու երկար նայում իրեն հայելու մեջ։ Քանդված, խառնված, առանց աչքերի փայլի։ Ինքը չէ։ 20 տարի դիմակայած աղջնակին վերջապես կոտրեցին։ Վերջնականապես կոտրեցին։

Չի հասկանում, թե ինչպես, ինչը դրդեց նրան միացնել ջուրն ու այդպես, հագուստով նստել ցնցուղի տակ։ Ցա՞վը, զգացմունքները ետ բերելու ցանկությու՞նը, թե՞ ամեն ինչ մոռանալու ցանկությունը։ Չի հասկանում, բայց այն, որ արդեն թրջված է, փաստ է։ Ջրին են խառնվել արցունքները, ավելի են այրում, ծակում։ Ու՞մ հետ է ապրել այսքան տարի, իմացե՞լ է մայրն այսքանը։ Անգամ մեղավոր է զգում իրեն։ Հոր առջև։ Իրական հոր առջև, ով նրան կարող էր աշխարհի սերը պարգևել, ով կարող էր փրկել, ով չկա։

Յունգին հեռախոսով է խոսում Ջիմինի հետ։ Բայց շահագրգռված չէ զրույցով։ Ընդհակառակը, անընդհատ ուզում է անջատել։ Ջիմինն էլ դա հասկացավ։ Ջիմինն ամեն ինչ է հասկանում, դրա համար էլ անջատեց զանգը։

Հենված խոհանոցի սեղանին, մտքերի մեջ։ Հա, դրանք Յունգիին էլ են տանջում։ Որովհետև «եթե ընկնեմ, կբռնե՞ս»։ Որերորդ անգամ էր այս մասին մտածում։ Հաշիվն է կորցրել։

Նյարդայնացնում է այսքան տհաճ լռությունը, Սենայի չերևալը, ձայն չհանելը։ Դրա համար էլ չի դիմանում, ստուգել է ուզում, թեկուզ նա սենյակում մերկ լինի, թեկուզ քնած լինի։ Կարևորը «անվտանգության մեջ լինի»։ Յունգին հենց նոր դա հասկացավ։

Քայլերն ուղղում է դեպի սենյակ։ Սենայի սենյակ։ Ոչինչ։ Ոչ ոք։ Այստեղ չէ։ Կիտում է հոնքերը, բայց և լսում լոգարանի ջրի ձայնը։ Արագ այնտեղ է գնում ու… Զայրանում։ Շատ զայրանում։ Մոտենում է, կքանստում.

- Ի՞նչ ես անում։

Լռություն։ Սառած աչքերն ուղղվում են դեպի նա։ Յունգին տեսնում է, Յունգին ավելի է զայրանում, երբ տեսնում է սպիտակ վերնաշապիկից երևացող կարմիր հետքերը.

- Հիմա՞ր ե՛ս, - բղավում է առանց չափը ճանաչելու ու անջատում է ջուրը, - միանգամից կխեղդվեիր, այշ։

Ձեռքերին է վերցնում թաց, ոչ մի ձայն չհանող Սենային ու դուրս բերում, նստեցնում անկողնուն։ Թե ինչ արագությամբ դուրս գնաց ու ետ եկավ դեղորայքների տուփով։ Անհանգիստ հիմար։ Կանգնում է առջևում ու նայում վերից վար.

- Հանիր վերնաշապիկը։

Չի լսում՝ ավելի զայրացնելով։ Յունգին չի դիմանում։ Արագ, բայց և զգույշ շարժումներ, վերնաշապիկն իր ձեռքերում է, իսկ առջևում մի ներքնաշորով կինը։ Նստում է մեջքի ետևում ու հասկանում։ Ներքնաշորն էլ է խանգարում։ Նույն հրամանը.

- Հանիր, - ու էլի ոչինչ։ Լռություն։ Զայրացնող լռություն։

Ինքն է ճկուն մատներով քանդում։ Ասես սովոր է։ Փորձում է փոխել թաց վիրակապը։ Չդիպչել սառը, մերկ մարմնին։ Անտանելի։
Փոխում է, նոր վերնաշապիկը դեռ մեջքի ետևում նստած հագցնում ու կես ճամփին կանգ առնում։ «Կանգնիր» հրամանն ու Սենան կանգնում է։ Չի հուզում ոչինչ։ Կանգնիր հրամանն ու նրան են նայում արդեն հանգստացած աչքերը, իսկ ձեռքերն արդեն առջևից են պահել վերնաշապիկի փեշը։ Իսկ ձեռքերը չեն դիմանում։ Դիպչում են որովայնին՝ նպատակ ունենալով։ Դիպչում են ու ինչ-որ զգացում է պատում։ Մատերը։ Սառը մատերը շոշափում են շատ դանդաղ ու կարճ ժամանակ։ Ներսում կենդանի էակ է մեծանում։ Յունգիի գիտակցությանը հասավ։ Արագ ետ քաշեց ձեռքն ու նայեց աչքերին։ Դանդաղ ետ եկող, դանդաղ տաքացող աչքերին։ Երևույթը ստիպեց, տեսածը, զգացածը։ Յունգիի մտքերն ստիպեցին.

- Փոխվիր, խոսելու բան կա։

Սենան քիչ թե շատ հասկանում է, թե ինչի մասին պիտի խոսեն։ Հասկանում է, որովհետև այս դրության մեջ այլ բան լինել էլ չի կարող։

Հա, փոխվում է ու իջնում։ Էլի Յունգին խոհանոցում է, մեջքով է կանգնած, պատուհանից դուրս է նայում։ Իսկ Սենան.

- Մին Յունգի, - շշուկն է ճեղքում լռությունը։ Գոնե շշուկը, որովհետև Յունգին այլևս չէր դիմանա, - Ինչքա՞ն պիտի լռեիր։

- Նույն իմ հարցին դու էլ չես պատասխանել, - ետ է շրջվում ու նայում։ Նայելով մոտենում ու կանգ առնում փոքր հեռավորության վրա։

- Ես պատճառ ունեի, իսկ դու՞։ Կա՞ արդյոք օրինաչափ պատասխան, պատճառ։

Լռում է, իսկ Սենան կխոսի։ Վերջապես կթափվի ներսի կուտակվածը երկարատև լռությունից հետո.

- Դե, ասա։ Այն դու՞ չէիր, որ ուզում էիր սպանել, փոշիացնել Դոհյոնին, - չէ, չի ասում՝ հորս։ Ու դա մի պահ Յունգիին այնքան է դուր գալիս, - ինձ էիր ուզում կոտրել։ Ու՞ր կորավ համարձակությունդ, ինչու՞ Վիշապը ինձ կոտրեց, Մին Յունգի։

- Դու հիմա ամբողջ մեղքն ուզում ես ինձ վրա՞ բարդել։ Դոհյոնն սպանել է, բայց ով է մեղավո՞ր։ Մին Յունգի՞ն։

- Ես չեմ ասում՝ մեղավոր ես, - առաջին արցունքը, - ինձ շուտ էր պետք, հասկանու՞մ ես։ Կարող էիր շուտ ասել, որ այս գրողի տարած պահին առավել ուժեղ ցավ չզգամ։ Որ այ այս անտերը, - հարվածում է կրծքավանդակին՝ սրտի մոտ, - այս գրողի տարածը չցավա։

Մին Յունգին լուռ հետևում է։ Մին Յունգին զայրանում է։ Մին Յունգին իրեն մեղավոր է զգում։ Արագ գրկում է իրանից ու նստեցնում սեղանին՝ ձեռքերն էլ երկու կողմում դնելով, ելք չթողնելով, ինչպես չթողեց հենց սկզբից.

- Հա, ես էլ պատճառ ունեի։ Ունեի, - աչքերին նայելով, - բայց…

- Ի՞նչ բայց, Յունգի։ Ի՞նչը պիտի լինի այդ բայցի տակ։ Ինչու՞ ես անընդհատ բայցեր փնտրում։

Մի պահ լռեց, կախեց գլուխը, նյարդային ժպտաց, ու էլի բարձրացրեց.

- Ես պնդաճակատ եմ, իսկ դու ավելի, հա՞, - բայց դիմացի հայացքը հաստատակամ է, - ի՞նչ ես ուզում լսել։

- Որ գոնե չես ատում, - էլի քմծիծաղ, - որ չէիր ուզում ուղղակի իմանայի։ Որ…

- Որ խոսք եմ տվել՝ ընկնելիս միասին ընկնենք, հերիք չի՞, - լռեց, - Ատու՞մ, - քմծիծաղ, ու նա գիտի, թե ինչ է անում։ Կտրուկ մոտենում է ու համբուրում, - ատու՞մ եմ, - էլի համբույր, - սա՞ է ատելը, - ու էլի համբույր, - եթե սա ատել է, ուրեմն հա, - շուրթերին, շշնջաց ուղիղ շուրթերի մոտ, շշնջաց ու հետ չգնաց, - ուրեմն ատում եմ։ Այնպես եմ ատում, չես պատկերացնի։

Իսկ դիմացի արցունքները չեն դադարում հոսել։ Դիմացի արցունքները ծակում են դիմացի այտերը.

- Ուրեմն բաց…

- Դու էլի՞ չհասկացար, Լի Սենա, - կիտեց հոնքերը, - բա՞ց թողնեմ։ Որ ի՞նչ լինի, հը՞։ Դրա համա՞ր եմ վիրավոր մարմինդ բերել հիվանդանոց։ Եթե ցանկանայի բաց թողնել, կթողնեի այնտեղ, գետնին, չե՞ս կարծում, - լռեց, բայց դա կարճատև էր, - Գրո՛ղը քեզ տանի, ես չեմ կարող։ Ա՞յդ էիր ուզում լսել։ Չեմ կարող քեզ բաց թողնել, չեմ թողնի, էլ բաց չեմ թողնի, հասկացա՞ր։ Հերիք էր ինչքան բաց թողեցի։

Լի Սենան հասկացավ։ Վերջապես հասկացավ։ Յունգին վերջապես հանեց դիմակը։ Իսկ Սենան կախեց գլուխն ու թևով մաքրեց արցունքները.

- «Վերաբերմունք չի լինի»՝ ասացիր հարսանիքի օրը, երբ փախչում էինք, հիշու՞մ ես, - ու բարձրացրեց հայացքը՝ էլի ուղղելով դեպի տղան, - ասա ինձ՝ կարո՞ղ էի արդյոք կանգնել առջևումդ ու ուրախ-ուրախ ասել՝ Մին Յունգի, դու հայր ես դառնալու։ Այդ խոսքերից հետո։ Ո՞վ իմանա՝ ինչ կանեիր։ Ես սպասում էի ամեն բանի, անգամ որ կուղարկես հիվանդանոց, իսկ դու հարցնում ես, թե ինչու չեմ ասել։

Լռությունը փոքր ինչ երկար է տևում, իսկ երիտասարդի հայացքը չափից երկար է նայում։ Նայում, նայում, նայում, իսկ հետո հասկանում, որ չի հագենում ու զայրանում է սեփական զգացմունքներից։ Միջավայրի սառնությունը թեթևացնելու համար քմծիծաղով հարցնում է.

- Ի՞նչ իմանամ՝ ե՞ս եմ հայրը, թե՞ չէ։

Աղջկական դեմքը լարվում է, աչքերում զայրույթ ու զարմանք է հավաքվում։ Այսքան անկեղծություններից հետո դա՞ կարող էր ասել։

Արագ իջնում է սեղանի վրայից ու ուզում քայլ անել դեպի ելք։ Ինչ ուզում է, թող մտածի։ Սենայի նյարդերն առանց այն էլ խախտվել են մի քանի շաբաթների արդյունքում.

- Հեռու գնա, - հրում է, էլի, ու էլի, բայց ոչինչ։

Միայն ժպիտ, ու էլի Սենան սեղմված է Յունգիի ու սեղանի միջև, իսկ տղայական շուրթերը համբուրում են։ Ուշադրություն չդարձնելով ոչնչի։ Ոչ մի հարվածի, բայց այն որ Սենան հանգստանում է, իսկ ձեռքերն այլևս չեն հարվածում, դա լավ է հասկանում։ Համբույրը չի կտրում, չէ, տանջում է, բայց ավելի նուրբ, ավելի զգայուն, ինչը երբեք Մին Յունգիի բնութագրիչ կողմ չի եղել։ Էլի կառչում են իրարից՝ չցանկանալով բաց թողնել։ Յունգին երբեք գեղեցիկ խոսել չի կարողացել, Սենան դա լավ է հասկացել, Յունգիինը խոսքերը չեն, Յունգիին արարքներն են, որոնցով էլ կարողանում է ապացուցել ամեն ինչ։ Թե ինչ ապացուցեց հիմա, Սենան դա էլ հասկացավ։ Չնայած գործը լավ է, բայց խոսքերն էլ են կարևոր։ Սենան կսպասի։ Սենան երբեմն համբերատար է։

Նուրբ համբույրն ավարտվում է, երբ օդը չի հերիքում, երբ ծանր են շնչում, երբ Սենան զգում է մի խումբ թիթեռների ներկայությունը որովայնի տակ։ Այլևս չի ցանկանում ասել թիթեռներ։ Անգամ դիմացի աչքերին չի նայում։ Ճակատը հենում է յունգիական կրծքավանդակին ու փակում աչքերը՝ ձեռքերի մեջ խաղացնելով Յունգիի վերնաշապիկի ներքևի կոճակը ու զգալով անհամարձակ, հա, անհամարձակ ձեռքերի հպումը մեջքին, ու հարցնում է վաղուց տանջող հարցը՝ շշուկով.

- Հիմա ի՞նչ է լինելու։

- Ի՞նչ ես ուզում, որ լինի։

- Հանգստություն։

Քմծիծաղ.

- Դա վերջին բանն է, որ կկատարվի, քանի դեռ կողքիս ես…

***

Հարցաքննության սենյակը բացարձակ դատարկ չէր։ Մետաղյա սեղան, որի մի կողմում նստած է հենց ինքը՝ Վիշապը, ու ժպտում է, անիմաստ, խելագարի պես։ Իսկ մյուս կողմում ոչ ոք չկա։ Քննիչը դեռ չկա։ Նա հետևում է ամբողջ պատի երկայնքով ձգվող պատուհանի ետևից։ Նա տեսնում է ներսում կատարվողը, իսկ ներսինը չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում այս պատերից դուրս.

- Չան, հաստա՞տ կարող ես։

Չանը… Փաք Չանյոլը չի հանձնվի։ Այս մարդը շատ կեղտոտ բաներ ունի արած, որի հետքը վաղուց էին փնտրում։ Ու ահա, գտնելով, Չանյոլը բաց չի թողնի։ Կքննի։ Կնստեցնի ճաղերի ետևում ու շատ երկար։ Որովհետև ոչ ոք չի կարող վատություն անել նրա հարազատին ու պատիժ չկրել։

Գլուխը թեքում է, ծուռ ժպտում գործընկերոջը.

- Այն էլ ինչպես, Ջինյոն-շի։ Ես էս շանսը հաստատ բաց չեմ թողնի։

Արագ դուրս է գալիս ու մտնում քննասենյակ։ Մտնելով՝ ստացավ նույն խելագար ժպիտը.

- Ինչքան պնդաճակատն եք է, չեք հանձնվում, - դիմավորում է «կծան» խոսքերով։

- Չես պատկերացնի, բայց կոմպլիմենտ էր, - նույն քմծիծաղը, բայց արդեն Չանից։ Նստում է, թղթապանակը դնում սեղանին, ձեռքերը նույնպես, - ասում ես՝ ինչպե՞ս ես, - դադար, - Կվոն Ջիյոն։

- Օհ, անցանք ֆորմալ շփման, - ձգվում է, ինքն էլ շղթայակապ ձեռքերը դնում սեղանին, - դե ոչինչ, մի քիչ ձեռքերս են սեղմում շղթաները։ Դու՞ ինչպես ես, քննիչ Փաք Չանյոլ։

- Քեզ էստեղ տեսնելով՝ շատ լավ եմ, բայց ավելի լավ կլինեմ, եթե տեսնեմ քեզ ճաղերի ետևում։ Դրա ժամանակն էլ շուտով կգա։

- Օհ, իսկապե՞ս։

- Համոզված եղիր։ Մանավանդ, որ շատ լավ փաստեր կան ստորագրությանդ տեսքով՝ անօրինական խաղատների փաստաթղթերի տակ։

Լռում է, լրջանում, հիշում.

- Գեղեցիկ է, չէ՞, ստորագրությունս։ Բայց այդ նույն թղթերի վրա Յունգիինն ավելի գեղեցիկ է։

- Շա՜տ, - խորամանկ ժպիտ Փաքի կողմից, - մի դետալ չես հաշվի առել. Յունգին ստորագրել է այդ փաստաթղթերը խաղատները քեզ փոխանցելու համար, նա արդեն ոչինչ չունի, իսկ դու ունես… անօրինական խաղատներ։ Ու դա մի լա՜վ առիթ է քեզ ճաղերի հետևում երկար պահելու համար, չե՞ս կարծում։

Լռություն։ Վիշապը զայրացած է։ Դեմքի մկանները չափից դուրս լարված են։ Չէ, Չանը բռնության, դաժանության սիրահար չի, բայց այս տեսարանը նրան մի մե՜ծ հաճույք է պատճառում.

- Հը՞, - Փաքը, - ոչինչ չունե՞ս ասելու։

- Ամեն ինչ դեռ առջևում է։

- Ճիշտ է, - վեր է կենում, վերցնում թղթապանակը, - շատ ճիշտ։

Ու նրա հետքերը կորչում են դռան այն կողմում։

12 страница16 декабря 2019, 17:44

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!