13 страница5 января 2020, 10:59

Գլուխ ԺԳ

Յունգին հասկանում է՝ ոչ մի պահակի այլևս չի վստահում, Սենային նրանց հետ մենակ չի թողնի, դա փաստ է։ Գտնվում է հյուրասենյակում, պատուհանի մոտ, իսկ Սենան քնած է բազմոցին։ Հոգնած է, շատ, դրա համար այստեղ է քնել, իսկ Յունգին տատանվում էր՝ տանե՞լ ննջասենյակ, թե՞ չէ։ Հա, որովհետև անկողնուն ավելի հարմար էր, ոչ, որովհետև մենակ կթողնի։ Դրա համար էլ չտարավ։ Մինչ ուզում էր զանգել ընկերոջն ու կանչել, թույլ չտվին։ Հայացքը գրավեց անծանոթ մեքենան դարպասների մոտ, իսկ հեռախոսին հենց այդ պահին զանգ եկավ։ Սենան սխալ պահի արթնացավ, աչքերով փնտրեց ու ոչ երկար ժամանակ անց գտավ տղային, ով ուզում էր քայլ անել դեպի տան ելքը։ Սենան թույլ չտվեց՝ նկատելով տղայական կիտած հոնքերը.

- Ի՞նչ է եղել, - նստելով, ուշադրությունն իր վրա գրավելով։

- Հյուրեր ունենք։

Բայց մինչ այդ վերցնում է հեռախոսը՝ կողքին զգալով Սենայի ներկայությունը.

- Հյո՜ն, - Ջիմինի ոգևորված ձայնը, բայց լրջագույն ձայնը, - Լի Դոհյոնը Սեուլում է։

Այ թե ինչպիսի հյուրեր։

Սենան չլսեց, Սենան զգաց յունգիական ձեռքի հպումը իր ձեռքին։ Չէ, հպում չէր, բռնեց, լարվեց, տարավ մեջքի ետև.

- Հասկացա, - ու անջատեց։

Ու մինչ Սենան կտար իր հարցը կրկին, բացվեց դուռը։ Մի քիչ տարաձայնություններով, քանի որ անծանոթներին այս տուն սպասավորը թույլ չէր տալիս մտնել։ Բայց... մի քանի վայրկյան, ու Լի Դոհյոնը կանգնած է երկուսի առջև, ուղղում է օձիգն ու կոճակները։ Դեմքին լարվածություն։ Պատճա՞ռը։ Անհայտ։ Սենան ցանկանում է... չէ, չի ցանկանում։ Զարմանում է, հետո զայրանում։ Սեղմում է Յունգիի ձեռքն ու դա լավ զգում է նա։ Պատասխան սեղմում է, ու էլի բաց թողնում՝ սառնություն ու վախ թողնելով։ Առաջ է գնում, մի մետրի վրա կանգնում, իսկ դեմքին ոչ մի արտահայտություն.

- Օհ, ես էլ մտածում էի՝ տանը կլինե՜ս, չես լինի՜։

- Ի՞նչն է ստիպել հարգարժան պարոն Լի Դոհյոնին հասնել Վեգասից հայրենիք։ Կարո՞տը, - քմծիծաղ։ Յունգի, հարվածում ես, պետք չի։

- Ես կասեի՝ այն ամենը, ինչի մեջ գցել ես Սենային, - չէ, չի ասում՝ դստերս։ Ու դա առաջին անգամ դուր է գալիս Սենային։

- Միայն չասես՝ անհանգստանում ես, - տարօրինակ էր, բայց չհնչեց Յունգիի ձայնը։ Տարօրինակ էր Յունգիի համար, կամ էլ բոլորի, որովհետև խոսեց Սենան՝ նայելով Դոհյոնի ուղիղ աչքերի մեջ, - փողդ նվազե՞լ է, ավելացնե՞լ է պետք։

- Այս ինչ է, լեզու՞ ես առել։ Այսինքն սխալ արեցի, որ ուղարկեցի այստեղ։

- Չէ, պարոն Լի, դա քո կյանքի միակ ամենաճիշտ որոշումն էր։

Սենան իրեն պինդ է պահում։ Լաց չեղավ, իրարանցում չստեղծեց, իրողությունը դեռ չհիշեցրեց։ Յունգին հպարտ է.

- Ինչպե՞ս ես խոսում հորդ հե՛տ, - բղավում է Լին՝ չդիմանալով։

- Դու ինձ ի՞նչ հայր, - դեռ հանգիստ, բայց դողացող ձայնով։ Դեռ դիմանում է։

Դոհյոնն ուզում է քայլ անել, բայց փոշմանում է։ Ավելի ճիշտ՝ գիտակցությանը մի իրողություն է հարվածում, ու նա քահ-քահ ծիծաղում է՝ երկու հայացքների ներքո.

- Օ՜հ, աղջնակը բան է իմացել։ Զայրացած է, - մոտենում է ու նստում բազկաթոռին՝ ոտքը ոտքին գցելով ու աչքերին նայելով, - փալաս հորդ պատմությու՞նն ես իմացել։

- Ձա՛յնդ, - չդիմացավ, վիրավորանքն այնքան մեծ էր, շատ։ Ոչ ոք, ոչ ոք իրավունք չունի այդպես արտահայտվելու, հատկապես այս մարդը, եթե կարելի է մարդ անվանել։

Յունգին դեռ լուռ է։ Յունգին չի ուզում խառնվել ընտանեկան հարցերին, բայց և կազմ պատրաստ է պաշտպանել անհրաժեշտության դեպքում։ Հիմա միայն հետևում է՝ առաջին անգամ այսպիսի վիճակում տեսնելով Սենային։ Բայց մի բան էլ հասկանում է. չպետք է Սենան նյարդայնանա, թե չէ լավ չի լինի.

- Փակի՛ր կեղտոտ բերանդ։ Դու վերջին մարդն ես, ով կարող է այդպես արտահայտվել, հասկացա՞ր։ Ու առաջինն ես, ում էլ պետք է այդպես անվանել։

- Օհ, իսկ այս տարիների ընթացքում բնավորությունդ այդպես էլ չբացահայտեցիր։ Վատ չէ, վատ չէ։ Յունգի՞ն է ուսուցիչդ։

- Պարոն Լի, - երրորդ ձայնն էր։ Լիին անծանոթ, բայց ծանոթ երիտասարդներին։ Յունգիի բանդան լավ գիտի, թե երբ ճիշտ հայտնվել, - ձեր թիկնապահները փոքր-ինչ լավ վիճակում չեն, խորհուրդ կտայի գնաք նրանց հետ սրամտեք ու տանեք հիվանդանոց, մեղք են, - Ջիմինը։

Լին ոտքի կանգնեց, կիտեց հոնքերը՝ նայելով անծանոթ երիտասարդներին։ Ապա շրջվեց դեպի Սենան ու քմծիծաղեց.

- Դեռ կտեսնվենք... աղջիկս։

- Անպայման, անպայման, - Յունգին։

- Ուղղակի ճաղերի ետևում կլինես, - Սենան։

Վախկոտը միշտ է վախկոտ։ Դա տիպիկ է պարոն Լի Դոհյոնի համար։ Նրան մատնեց հայացքը, բայց և ոչինչ չասաց։ Ուղղեց կոստյումն ու դուրս եկավ։ Արագ։

Սենան կարող էր թուլանալ։ Դողալ ամբողջ մարմնով, ու դա նրա մոտ ստացվեց։ Արցունքներն էլի սավան կապեցին աչքերի առջև, իսկ մարմինն ուզում էր ընկնել։ Լարվարծության արդյունքն էր: Նոր ուշքի եկավ, հասկացավ, թե ինչ կատարվեց:

Յունգին թույլ չտվեց ընկնել։ Մոտեցավ, գրկեց՝ պահելով իրանից ու հեկեկանքներ լսելով.

- Հպարտացա, - քմծիծաղեց, բայց ոչ ծաղրանքով, ընդհակառակը, որ տեսավ այսպիսի համարձակություն։

Ճակատը հպված է կրծքավանդակին, իսկ Յունգին չի կարող չկատակել.

- Ինձ թվում էր՝ կսպանես։ Միայն ատրճանակն էր պակասում, գիտե՞ս։

- Յա՛, - դեռ հեկեկալով ու փոքր-ինչ առանձնանալով, որ երևան աղջկական կիտած հոնքերը։

Ու Յունգին ծիծաղում է։ Առաջին անգամ այնպես քաղցր, որ կարելի էր մինչև վերջ լսել։ Ու էլի գրկում է՝ կզակը դնելով գլխին ու շշնջալով.

- Ապրես, պինդ պահեցիր։

- Աղունակներ, երկա՞ր ենք սպասելու։

Այս Հոբիական ծաղրանքը անհնար է չտարբերել.

- Գրո՛ղը տանի, սա հաստա՞տ մեր հյոնն է, - չէ՜, Թեհյոնն ասես հետ է մնացել ու լի՜քը բան բաց թողել։

- Հա չէ՞, - արմունկը ընկերոջ ուսին դնելով՝ Ջոնգուկը, - Ինձ էլ ասում էր՝ «Ճստիկ, հերիք փիլիսոփայես», - ծաղրելով:

- Վերջացրի՞ք, - Յունգին՝ հանգիստ տոնով ու առանձնանալով Սենայից: Երկուսն էլ հասկացան, որ մենակ չեն: Չնայած Յունգին լավ էլ հասկանում էր:

***

Երկար ժամանակ պետք չեկավ ուշքի գալու ու զրույցին անցնելու համար: Անհրաժեշտ էր քննարկել ամեն ինչ.

- Չանյոլը հիմա Վիշապի գործով է զբաղվում, - որոշեց տեղեկացնել Նամջունը, երբ բոլորը տեղավորվել էին: Ինքն էլ բազկաթոռին էր նստած, իսկ արմունկներն էլ ծնկներին էին, - ասաց՝ պետք է որ երեք-չորս օրից նյութերը լիարժեք հավաքված լինեն: Չի ուզում շատ ձգձգի այս գործը:

- Ավելի հեշտ չէ՞ր լինի պրծնել այս ամենից՝ մի փամփուշտ ուղեղում ցցելով, - բոլորն են սովորել Քիմ Սոքջինի փոփոխական տրամադրությանը: Ով, իդեպ, նստած էր բազմոցի մի անկյունում, ոտքը ոտքին գցած: Մի խոսքով՝ վայելչատես:

- Ու ո՞վ բաց թողներ այդ փամփուշտը, - ուշադրությունն իր վրա վերցրեց ժամանակ առ ժամանակ լուրջ Չոն Հոսոկը, - դու՞, պարոն գաղափար:

- Ես ամուսնացած տղամարդ եմ, ե՞ս ինչ կապ ունեմ, - գցեց վրայից պատասխանատվությունը՝ բոլորին հայտնի նորությամբ, - դու չե՞ս մեր դիպու...

- Այշ, հյո՜ն, - հարված ծոծրակին մակնեի կողմից, - այնքան շատախոս ես, - որովհետև որոշ բաներ պետք չի տեղեկացնել Սենային։

- Հարսիկ, - վեճը ճեղքեց Ջիմինը՝ իր վրա գրավելով Յունգիի կողքին լուռ նստած Սենայի ուշադրությունը: Ինքն էլ պատին էր հենված, - Վաղվանից սկսվում է քննվել նաև Դոհյոնի վերաբերյալ հարցը: Չանյոլը դեռ չի կարող այդ հարցով զբաղվել, բայց...

- Չանյոլը ոչինչ չգիտի, - ստացավ պատասխան, - Դոհյոնի մասին ոչինչ, - կախեց գլուխը, հետո արագ բարձրացրեց՝ նայելով Փաքին, - ես կխոսեմ նրա հետ:

- Ու՞մ հետ, - որոշեց: Հա, որոշեց իր ներկայության մասին հիշեցնել պարոն Մին Յունգին: Ու հիմա զարմացած աչքերը նրան են նայում:

- Չանյոլի:

- Պարտադիր չի:

- Սկսվե՞ց, - հոնքերը կիտելով:

- Կխոսեմ նրա հետ ես, իսկ դու՝ չէ, - հենվում է հենակին ու ծալում ձեռքերը կրծքին, - ու ես նախօրոք ավարտում եմ վեճը, որովհետև գիտեմ՝ անիմաստ է:

- Իսկ գիտե՞ս, որ երեխայություն ես անում:

Լռություն: Սենան չի համբերի: Վիճելու ցանկություն չկա, այն էլ այսքան մարդկանց առջև: Վեր է կենում ու, այսպես ասած, ֆշշացնելուց հետո դուրս գալիս սենյակից: Յունգին թողնում է՝ մտածելով, որ կհասկանա.

- Հյոն, - Նամջունը, - իսկապես երեխայություն արեցիր: Շատ լավ գիտես, որ Չանը նրա լավ ընկերն է:

- Մարկն էլ էր նրա լավ ընկերը:

- Մա՞րկն ով է:

- Էական չի, - երեսը տրորելով:

***

Մին Յունգին ծանր ու թեթև իր խոսքերը չարեց: Մնում էր նույն կարծիքին: Որովհետև ի՞նչ գործ ունի նրա «հինգ պակաս» կինը այլ տղամարդկանց հետ: Սենան ասես երբեք չի հասկանա «ատում եմ, երբ դիպչում են իմ սեփականությանը» նախադասության իմաստը: Ու հիմա էլ ննջասենյակում (ի՛ր, առանձին ննջասենյակում, որը հատկացրել էր Յունգին ոչ այնքան հեռավոր անցյալում) պտտում է մտքերում: Չկա լոգիկա, ինչքան էլ ցանկանա փնտրել ու գտնել: Յունգիի խանդը պարզապես անիմաստ է: Խա՞նդը: Վարդագույն այտերի բերող իրողություն.

- Հը՞, չե՞ս ուզում ընդունել ասածներս, - Յունգիի ձայնը լսվեց դռների արանքից ու ստիպեց շրջվել Սենային, տեսնել դռան արանքին հենված Մին Յունգիին: Ինչպես միշտ հանգիստ:

- Դու լավ գիտես, որ սխալ ես:

- Միայն դու ես էդպես կարծում, - մոտենալով:

- Խանդդ չափերից դուրս է գալիս: Փաք Չանյոլն իմ կուրսընկերն է, մոտ ընկերը, ինչպես և Նամջունը: Էդ դեպքում դու պետք է արգելես շփվել բոլոր ընկերներիդ հետ, առաջին հերթին Նամջունի:

- Դա ուրիշ է:

- Չէ, դա լրիվ նույնն է:

- Ես մնում եմ իմ նույն կարծիքին։

- Յա, Մին Յունգի՛:

Ու լռության մեջ միայն Սենայի ծանր շնչառությունն է լսվում.

- Այնքան բան կա քննարկելու, իսկ դու ընտրել ես հենց այս թեմա՞ն: Այն էլ քո օգտին: Էգոիստություն չէ՞:

« - Նրանցն ընկերություն է: Իսկական ընկերություն, ու դու ոչինչ չես կարող անել, հյոն: Ամեն պարագայում՝ ոչ մեկը կհրաժարվի ընկերությունից, ոչ մյուսը», - Յունգիի մտքերում պտտվում են Նամջունի խոսքերը: Ու դա մտածելու առիթ տվեց: Ջունն ավելի լավ է տեղյակ ամենից, ու եթե նա է ասում, հավատալ կարելի է:

- Գրողը տանի, երկու Նամջուն, - հոգոց: Բռնեց Սենայի ձեռքից, ձգեց դեպի իրեն ու պարզապես գրկեց, - ես չեմ դիմանա ձեր մտածելակերպին, - ու թույլ չտվեց Սենային առարկել, - Իմացիր՝ ես հետևելու եմ: Ավելորդ քայլ՝ ես ոչնչի համար պատասխանատու չեմ:

- Շա՜տ դժվար էր այդքանը սկզբից ասել:

« - Երկուսդ էլ պնդաճակատ եք, հավատա: Սենային էլ եմ ճանաչում, քեզ էլ: Այս վեճով կարող եք միայն դարերով չխոսել միմյանց հետ: Սենային լավ չես ճանաչում»:

Ու դա այնքան նյարդայնացնող է: Այնպիսի տպավորություն է, ասես բոլորը շատ լավ են ճանաչում Սենային, միայն Յունգին է կիլոմետրերով հեռու.

- Լի Սենա...

- Հվան:

- Ի՞նչ, - առանձնանալով ու թախծոտ աչքերին նայելով:

- Հվան: Հորս ազգանունն է: Չեմ ցանկանում լսել Լին:

- Իսկ եթե, - դադար, նայում է առաստաղին, հետո վերդարաձնում հայացքը աչքերին, - Մի՞ն:

- Ի՞նչ:

- Մին Սենա... Լավ է հնչում։

Հ. Գ. Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ😄💜

13 страница5 января 2020, 10:59

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!