14 страница6 июля 2023, 15:55

Գլուխ ԺԴ


- Դատարանը մերժում է գրավի դիմաց պարոն Կվոն Ջիյոնին ազատելու դիմումը:

Որովհետև լավ էր աշխատել Փաք Չանյոլը: Որովհետև չէր քնել գիշերները: Որովհետև սա նրա իդելական լուծում ստացած գործերից մեկն է:

Մին Յունգին ներսում էր: Դատավորի վճիռը լավ լսեց, լավ հասկացավ: Հեռվի շարքերում էր նստած, որովհետև այդքան նյարդեր չուներ: Աստված չաներ՝ կարող էր մի լավ տուրուդմփոց տալ Վիշապին, դրա համար որոշեց առջևում չնստել: Հե, ելույթ ունեցավ իբրև վկա:

Կողքին նստած էր Սենան: Դեռ չգիտեմ՝ ասե՞լ Մին Սենա: Երևի հինգ է պակաս այդ ազգանունից:

Չէ, հանգիստ չէր: Սիրտը բաբախում էր խելագարի պես: Ինքն էլ գիտեր՝ մեղավորը կստանա իր պատիժը, բայց անհանգիստ էր: Դե, բնական է, ճակատագրական պահ է: Ձեռքին զգում է Յունգիական տաք ձեռքի հպումը, չի շրջվում: Ուղղակի հանգստանում է, որովհետև գիտի՝ աջակցություն կա: Ու դրանից ավելի ոչինչ նրան պետք չէ:

Յունգին թույլ չէր տա նրան գտնվեր այստեղ, եթե չլիներ միակ փաստը. Սենան նույնպես վկա էր, պետք է ելույթ ունենար ու պատասխաներ սեփական ընկերոջ՝ Փաք Չանյոլի հարցին: Նա նույնպես թույլ չէր տա գտնվեր այստեղ Սենային, եթե չլիներ այդ նույն փաստը:

***

- Շա՞տ ես լարված:

- ՉԷ, հիմա էլ չէ:

Սենան ու Յունգին: Ինչքա՞ն են կրկնվել այս զույգի անուններն այս պատմության մեջ: Դատարանից դուրս էին եկել, միջանցքն էր: Յունգին էլ չէր կարող չհարցնել Սենայի որպիսությունը... ու չստանալ ջերմությամբ լի մի գեղեցիկ հայացք.

- Շնորհակալ եմ աջակցության համար:

- Հը՞, - իբրև թե զարմացած է: Հոնքերը վեր բարձրացան, - չգիտեմ ինչի մասին ես, - ու առաջ անցավ՝ հետևում թողնելով մի ժպիտ:

Կոպիտ երիտասարդի ներսում թաքնված աջակցությունից ու անհանգստությունից մերձավորների համար, լավ բան չկա: Ու Սենան հասկացել է: Վաղուց: Դրա համար էլ ժպիտն է պատել: Ու թող գրաղի ծոցը գնա Վիշապն էլ, նրա վերջին հայացքն էլ, քթի տակ արտասանած «դեռ կտեսնենքն» էլ: Դա արդեն երկրորդական է: Հիմա: Չէ՞ որ հետոն անկանխատեսելի է.

- Սենա՜, - լսում է ետևից ու շրջվում:

Փաք Չանն է իր ավանդական ժպիտով: Մոտենում է, կանգնում ընկերուհու առջև: Հա, Մին Յունգին Սենայի հետևում, երկու մետր հեռավորության վրա հետևում է.

- Ինչպե՞ս ես:

- Շնորհակալ եմ, օպպա: Անչափ շնորհակալ եմ:

Չգրկել չէր կարող: Ընկերն է, օգնել է, երախտիքը մեծ է.

- Հեյ, հեյ, միայն թե չլացես:

Ու Մին Յունգին դեռ նայում է: Իրեն թույլ է տվել անթույլատրելի մտքեր: Իսկ եթե սազու՞մ են իրար այդ երկուսը՝ Չանն ու Սենան: Քմծիծաղում է՝ մտքերում ինքն իրեն հիմար անվանելով: Սենան ճիշտ էր. այնքան հարցեր կան լուծելու, իսկ նա հենց ա՛յս հարցն է ընտրել: Անհրաժեշտ է ցրել այդ մտքերը.

- Գրազ գամ՝ հիմա մտածում ես, - ուսին հպում է զգում ու լսում Հոսոկի ձայնը, - ինչ-որ մեկն էլի խանդու՜մ է, - այս պահին նյարդայնացնող ծիծաղ:

Յունգին թեքում է հայացքն ու հոգնած նայում ընկերոջը.

- Ե՞րբ ես գնում Չեջու:

Ու Հոսոկն այնպես է նայում, ասես այլմոլորակային է տեսել.

- Ինչի՞:

- Ուղարկում եմ վերջապես, գնա ուղեղդ թարմացրու:

Ու մինչ վիճում են կամ չեն վիճում, մոտենում են Սենան ու Փաքը.

- Յունգի, - Սենայի ձայնը:

Երկար բարակ մտածելուց հետո Սենան հասկացավ. այնքան էլ չի ցանկանում խոսել հոր թեմայով, դրա համար այդ հնարավորությունը իսկապես կընձեռնի Յունգիին: Նա պետք է խոսի Չանյոլի հետ: Ու հիմա Յունը իր հայացքն է ուղղել դեպի անհանգիստ աչքերը: Կիտում է սեփականը.

- Դու... խոսելու բան ունեիր Չանյոլի հետ:

- Թու՞յլ ես տալիս, - փոքր-ինչ զայրացած քմծիծաղով:

Ու դիմացից հոգոցի ձայն է լսվում: Սենան այս պնդաճակատությանը չի դիմանա.

- Սպասիր Հոսոկի հետ, մինչև խոսեմ:

Ու երկուսն էլ լսում են: Ինչն է սիրում Յունգին իր ընկերների մե՞ջ: Այն, որ ճիշտ պահին էլ լրջանում են: Ու հիմա Հոսոկն ու Սենան առանձնանում են՝ միայնակ թողնելով երկուսին.

- Դե՞, - որոշակի լռությունից հետո այն խախտեց Չանյոլը, - ի՞նչ էիր ասելու:

- Սենայի հոր գործն է բացվել:

- Այսի՞նքն:

Ու այն ամենը, ինչ ինքը գիտեր, բացատրեց փաստաբանին: Շոկ, մի խոսքով.

- Սենան գիտի՞:

- Հա, բայց մանրամասներ կան, որոնց տեղյակ չի:

- Ավելի լավ: Ոնց հասկացա՝ հիմա նրան լարվածություն պետք չէ:

Ձեռքը տանում է դեպի մազերն ու խառնում.

- Այս էր պակաս:

***

Ինչհոնի օդանավակայանը ինչպես միշտ մարդաշատ է: Այն գրեթե ամեն շաբաթ մի օլիգարխի կամ ճանապարհում է, կամ դիմավորում: Այս անգամ պետք է ճանապարհեր, բայց, ինչպիսի իռոնիա:

Լի Դոհյոնն իր թիկնապահների հետ դեպի ինքնաթիռն էր գնում: Վախենում էր, փախչում էր: Այս երկրից հեռու, դեպի Վեգաս: Որովհետև սիրտը ընդհանրապես լավ բան չէր վկայում: Որովհետև շատ լավ գիտի՝ Յունգին ասաց, Յունգին կանի: Վախենում է բռնվելուց, վախենում է ճաղերի ետևում հայտնվելուց, որովհետև վերջն է զգում: Ու ամեն ինչ ապացուցվում է: Չի կարողանում դուրս գալ օդանավակայանից: Նկատում է մի խումբ համազգեստով տղամարդկանց, որոնք փակում են ճանապարհը: Ա՜խ, դեմքն էր պետք տեսնել: Լի. Դո. Հոյնը. Վախենում. է: Նրանցից մեկը, սակայն առանց համազգեստի, առաջ է գալիս.

- Պարոն Լի Դոհյոն, խնդրում եմ՝ մեր հետևից, - ասաց նա:

- Ի՞նչ է կատարվում, - հերթով յուրաքանչյուրին նայելով:

- Դուք մեղադրվում եք Հվան Ջեունի մահվան մեջ, - մոտենալով ու կողքից հանելով ձեռնաշղթաները, - Դուք ունեք մեկ զանգի հնարավորություն:

- Յա՛, - զայրույթից աչքերն անգամ կարմրեցին, իսկ ձեռքերից գցեց դեռ չամրացրած շղթաները, - հիմարությու՛ն: Դուք գիտե՞ք՝ ես ո՛վ եմ:

- Եվս մեկը, - քթի տակ փնթփնթալով: Սեուլի քննչական բյուրոյի «շեֆն» արդեն հոգնել է այդ տողերից, - գիտեմ, շատ էլ լավ: Իսկ դուք գիտե՞ք՝ ես ով եմ: Դե հիշեք՝ Լի Կվանսու, ու ես Ձեզ ձերբակալում եմ, - ու էլի շղթաներն է դնում, ու էլի դիմադրության է հանդիպում:

- Չհասկացա՞ք, - հերթական հիստերիկ բղավոցը:

Իսկ Լի Կվանսուն արդեն զայրանում է: Կտրուկ շարժումով ծալում է օլիգարխի ձեռքերը նրա մեջքի ետևում ու վերջապես շղթաներն ամրացնում.

- Իսկ Դուք հասկացա՞ք, - արդեն առաջ հրելով, - թե չէ ես նյարդերից շատ թույլ եմ, միամիտ ոտք էլ կարող եմ ջարդել, ձեռք էլ: Միակ զանգի մասին արդեն ասվել է, մնացածը բաժանմունքում:

- Դուք դեռ կփոշ...

- Գիտեմ, գիտեմ, - նստեցնում է մեքենան ու մինչ դուրս գալը զգուշացնում, - զգույշ դու չփոշմանես:

***

(Երգը էստեղ)

Երևի միաժամանակ է սկսվում Յունգիի ու Սենայի հիմար մտքերի հեղեղը: Տանն է: Բազմոցին նստած, ոտքերը գրկած: Ու այն տողերը, երբ ասում էր Յունգիին, թե՝ «սխալ թեմա ես ընտրել քննարկելու համար», հիմա իրեն են վերաբերվում:

Բախտի բերմամբ եկավ այս տուն, մնաց այստեղ, այն ժամանակ՝ ստիպված: Իսկ հիմա՞: Արդյո՞ք պետք է Յունգիից թույլատվություն վերցնի: Թե՞ կարելի է այսպես ապրել: Հիմարություն: Ու այս մտքերն անգամ այն դեպքում, երբ երեխայի է սպասում: Ու իրեն թույլ էր տվել այսպիսի մտքեր Յունգիի բացակայության ժամանակ, ով տեղեկացնելով՝ դուրս էր եկել տղերքի հետ հանդիպելու համար: Բայց դռան բացվելու ձայն եկավ, ու Սենան հասկացավ՝ նա տանն է: Գլուխը թեքեց ու իսկապես տեսավ նրան: Ոչինչ չասաց, միայն հետևում էր հայացքով: Իսկ Յունգի՞ն: Հանեց բաճկոնը, թուլացրեց օձիգն ու նստեց դեռ նայող Սենայի կողքին: Հայացքը թեքեց ու հանդիպես հայացքին: Երևի թե հինգ վայրկյան լռեց, իսկ հետո մեկ նախադասություն.

- Իջեցրու ոտքերդ:

- Հը՞, - զարմացած: Նայեց ոտքերին ու իջեցրեց: Առանց հասկանալու, թե ինչու:

Բայց հետո հասկացավ: Հասկացավ, երբ Յունգին մեջքի վրա պառկեց ու գլուխը դրեց նրա ոտքերին: Ձեռքերը կրծքին ծալեց: Հայացքը դեպի վերև: Բայց փակեց աչքերը՝ տրվելով լռությանը: Հավատում էր, որ այն երկար է տևելու: Ընդամենը հինգ րոպե.

- Յունգի, - ցածրաձայն:

Ու ամենահիմար բանն այն էր, որ ցանկանում էր խաղալ տղայի աչքերին ընկած մազերի հետ, բայց ռիսկ չէր անում: Անհասկանալիորեն.

- Հը՜, - քթի տակ, աչքերն էլ դեռ փակ:

- Ես... – կանգ առավ, մտքում պտտեց՝ «ես կարո՞ղ եմ այստեղ մնալ» հարցն ու կանգ առավ: Բարձրաձայն այն այդպես էլ չարտասանվեց, - ի՞նչ խոսեցիք Չանի հետ:

- Այն, ինչ քննարկվել էր: Բայց դու դա չէիր ուզում ասել, չէ՞:

Գուշակեց: Ինչպես միշտ՝ որևէ բան թաքցնելը նրանից դժվար է.

- Ես, - հոգոց, հավաքեց ուժերն ու սկսեց, - ես կարո՞ղ եմ այստեղ մնալ:

Լռություն: Բացում է աչքերն ու նայում: Նայում փոխադարձ նայող աչքերին.

- Այսինքն:

- Դե... Այս տանը: Սկզբում ես էստեղ ստիպված էի մնալ, իսկ... հիմա...

Յունգին էլի փակեց աչքերը: Ծիծաղել էր ուզում: Բայց քմծիծաղեց, ցանկացավ ընդամե՛նը քմծիծաղել, բայց ժպտաց՝ մերկացնելով ատամները: Սենան առաջին անգամ է տեսնում, բայց և հիմա զարմացած է.

- Մեզ, երևի, հիմար մտքերը միաժամանակ են այցելում: Ճիշտ էիր, որ հիմար ենք, - լռեց հետո, ժպիտը սրբեց հետո, աչքերը չբացեց հետո: Հետո... Կարևորը հետոն էր, չէ՞, - Դե լսիր առանց ընդհատելու, - հետո աչքերը չբացեց, էսպես հեշտ է, - Երկուսս էլ սկզբում ստիպված էինք: Դու՝ քո սեփական քայլերի, ես էլ... ես էլ, որովհետև իմ տարածքում էիր քայլում, - քմծիծաղ, - Ես իդեալական չեմ: Խաղատներն ապացույց: Ես կարող եմ ապահովել քո բարեկեցությունը, բայց թե ինչպիսի ամուսին, հայր կլինեմ, չգիտեմ: Առաջին անգամ համոզված չեմ ոչնչում: Ու երբ էսօր տեսա քեզ Չանյոլի հետ, հիմար մտքերը եկան: Ուզում էի քեզ բաց թողնել: Հարցրու՝ ինչու՞, - հարցնի՞: Ի՞նչը: Ինչպե՞ս: Թաց աչքերով ու կոկորդից դուրս չեկող ձայնո՞վ, - լավ, հասկացա, մի հարցրու: Ուզում էի բաց թողնել, որովհետև սազում էիք իրար: Չանը կարող էր և բարեկեցությունդ ապահովել, և երջանկությունդ: Որովհետև իմ հետ միշտ վտանգի մեջ ես լինելու, իսկ նրա հետ անվտանգության:

- Յուն... Յունգի...

- Բայց քեզ լացել չի կարելի: Բայց ես արդեն ասել եմ, որ բաց չեմ թողնի: Որովհետև էլ չեմ կարող, որովհետև...

Որովհետև դժվար էր ասելը, որովհետև կիսատ մնաց, որովհետև հպում զգաց շուրթերին ու բացեց աչքերը: Սենան համբուրեց, որովհետև չդիմացավ խոսքերի հոսքին, որովհետև ուզում էր լռեցնել: Յունգին էլ բացեց աչքերը, նայեց փակ աչքերին, թաց թարթիչներին, իսկ մտքերում՝ «էլի լացեցրի»: Էլ չի լացեցնի, արցունքների պատճառ չի դառնա: Խոստացավ: Ինքն իրեն, ու դա ավելի կարևոր էր: Ու էլի փակեց աչքերը, ձեռքը տարավ դեպի նուրբ դիմագծերն ու դրեց այտին՝ շոյելով այն, պատասխանելով համբույրին: Այնքան նուրբ, ինչպես երբեք, այնքան քաղցր, ինչպես երբեք, ու աղի, ինչպես երբեք: Էնպես, ինչպես երբեք.

- Ես, - շշուկով, որովհետև բղավելու կարիք չկար: Մի քիչ դժվար, բայց անկեղծ: Յունգին սովոր չէ պարզապես, - քեզ սիրում եմ, - ու սրբեց միայնակ արցունքը՝ ուսումնասիրելով դիմագծերը: «ՆԱ» իր մոր դիմագծերն է ունենալու: «ՆԱ»:

***

/Երեք շաբաթ անց/

Երկար ժամանակ էր անցել մինչ Լի Դոհյոնի դատավարությունը: Երեք շաբաթ: Անքուն Փաք Չանյոլի համար, անհանգիստ՝ մյուսների: Բայց լիարժեք արդյունքի համար արժեր իսկապես: Արժեր: Միայն Սենային չէր այդ անհանգստությունն անհրաժեշտ, ինչն էլ ամեն կերպ Յունգին էր թեթևացնում, ցրում մտքերը: Իսկ երբ չէր ստացվում, տղաները կային ու կային: Իսկ այն փաստը, որ Սենան պետք է հայտնվեր նաև դատարանում, Լի Դոհյոնի դատավարությանը, դուր չէր գալիս ոչ ոքի: Պարզապես նույն փաստը՝ վկա է լինելու: Խորթ հոր դեմ ցուցմունք է տալու: Այնքան ցավեցնող փաստ.

- Ի՞նչ կապ ունեք Լի Դոհյոնի հետ, - հարցնում է Փաք Չանյոլը դատավորի կողքին՝ ավելի ցած նստած Սենային:

- Հայրս է, - հանցագործի աչքերին նայելով:

Ու միայն Յունգին գիտի, թե ինչ լարվածության մեջ է եղել Սենան մինչ դատն, ու չի զարմանա, եթե հիմա էլ. «Ես էնտեղ եմ, կողքիդ: Հենց լարվես, նայիր ինձ», - ավելի լավ նախադասություն այդ պահին պետք չէր Սենային.

- Խորթ հայրս:

- Խո՞րթ:

- Մայրս ամուսնացել է նրա հետ բիոլոգիական հորս մահվանից հետո:

- Ո՞վ է Ձեր բիոլոգիական հայրը:

Լռեց, շունչ քաշեց, նայեց ոչ հեռու շարքերում արմունկները ծնկներին դրած Յունգիին: Մեկ գլխի դրական շարժում, մեկ աջակցություն, Սենան լավ է: Հետ է վերադարձնում հայացքն ու նայում լարված ու զայրացած Դոհյոնի աչքերին.

- Հվան Ջեունը:

Ցուցմունք տալուց հետո մոտեցավ, որ նստի Յունգիի կողքին, բայց Յունգին թույլ չտվեց: Կանգնեց, բռնեց ձեռքն ու դուրս տարավ: Այլևս անհրաժեշտություն չկա այստեղ նրան թողնելու, հատկապես երբ ինքն էլ է ցուցմունք տվել, հատկապես, երբ Չանյոլի հայացքը նույնպես դա էր ասում: Ամենազզվելի բանն այն էր, երբ... երբ մայրը չեկավ: Մալդիվներում էր կինը, հանգստանում էր, ասես նրան այս ամենը չէր վերաբերվում: Դա զայրացնում էր: Անգամ դուստրը չէր նրան հետաքրքրում: Սենան այսօր վերջնականապես կկորցնի ընտանիքի բոլոր անդամներին, կմոռանա, բացի մեկից:

Հոսոկն էր ներսում, հետևում էր դատավարությանը: Նախ՝ հետաքրքիր էր, հետո էլ կտեղեկացնի մյուսներին: Կասի՝ սեփական աչքերով է տեսել... Ջիմինի հետ: Ու երբ աղմուկ աղաղակով, ծիծաղելով ու ծաղրելով Դոհյոնին դուրս եկան՝ պարզ դարձավ... Կաշառքը Դոհյոնին առաջին անգամ չօգնեց:

«- Հվան Սենա, - երեք շաբաթ առաջ էր, այն բազմոցին: Երբ Սենան նստած էր, իսկ Յունգին աչքերը փակ պառկած նրա գոգին, - քո սենյակը սրանից հետո վերանալու է, որ էլ ինձնից նեղանալուց հետո չգնաս էնտեղ: Կդարձնենք մանկական ննջասենյակ, - լռեց, սիրտն այդ պահին այնքան արագ բաբախեց, ու հասկացավ, որ էդպիսի բան երբեք չի զգացել: Այստեղ, այս պահին, հետո հաջորդ նախադասությունն ասելիս շատ երջանիկ է, - որդուս համար:

Սենան չզարմացավ: Բացարձակ: Այսօր լիքը զարմանալի բաներ են եղել, նա պետք է սովորի.

- Իսկ եթե աղջի՞կ է:

- Իսկ եթե աղջիկ է, ապա նրա համար, - «ով էլ լինի, չեմ թողնի իմ պատկերը լինեն», - կամ էլ երկուսի համար միանգամից, - փակ աչքերով, որովհետև դեռ դժվար էր խոսել այս թեմայով: Ու ընդհանրապես խոստովանել որևէ բան:

Հետո, երկու վայրկյան հետո սենյակը լցվեց կանացի ծիծաղի ձայնով: Այնքան հրաշալի, այնքան գեղեցիկ, այնքան զրնգուն: Որը Յունգին երբեք չէր լսել: Սառույց կապած սիրտը դեռ շաբաթներ առաջ էր տաքացել, ու ճաքել էր այդ սառույցը, ճեղք թողել: Հիմա... հիմա այն փշրվեց ամբողջովին: Այս կնոջը պետք է սիրել, ոչ թե ատել, ժպտեցնել, ոչ թե լացեցնել, գրկել ու պինդ պահել, ոչ թե վանել ու հրել: Որովհետև Յունգին էսպիսի բան երբեք չի զգացել.

- Հվան Սենա, - կանգնեցնելով զրնգուն ծիծաղը, ուշադրությունն իր վրա գրավելով ու շա՜տ ուշադիր ու լուրջ նայելով, - կդառնա՞ս Մին:

Լրջացավ, ուշադիր նայեց, սիրտն իրեն թույլ տվեց մի հզոր հարված, հետո ժպտաց.

- Ունե՞մ այլ տարբերակ:

Ու ամբողջ երեկոյի ընթացքում Յունգին առաջին անգամ վեր կացավ կանացի ոտքերի վրայից: Այդպես մեջքով նստեց, չշրջվեց, ոչինչ չասաց.

- Մին Յունգի, իջեցրու ոտքերդ ու ուղիղ նստիր, - նույն խաղը, ու Յունգին լսում է:

Սենան էլ Յունգիի նման: Պառկում է, գլուխը դնում ոտքերին, ձեռքերը չի ծալում, որովայնին է դնում, աչքերն էլ չի փակում.

- Չեմ դառնա:

Յունգին փոքր-ինչ առաջ է գալիս ու կախում գլուխը՝ ուղիղ աչքերին նայելով.

- Հարցդ այլ կերպ տուր, - համարձակվեց: Ազարտային ժպիտն էլ չի մաքրվում շուրթերից:

Յունգին բարձրացրեց մի հոնքը՝ ծանոթ համարձակության հանդիպելով: Ո՞րերորդ անգամ է խոստովանում, որ դա նրան դուր է գալիս:

Ու շարադրեց մեկ նախադասություն.

- Կդառնա՞ս իմը, - իհարկե սա այն նախադասությունը չէր, - թե՞ ուզում ես ճոխ միջավայրում, ճոխ կոստյումով...

- Չէ՜, Մին Յունգի, ատում եմ ցուցամոլությունը, - կիտած հոնքերով, - Ես էլ իր չեմ, որ քոնը դառնամ, - ու լեզու է հանում՝ շարունակելով ժպտալ:

- Բայց դու ինձ հասկանում ես, չէ՞:

- Ինձ այլ նախադասություն է պետք, պարոն Մաֆիա:

- Կդառնա՞ս կինս:

Ու այդ ազարտային ժպիտին փոխարինում է նուրբը, որովհետև սա այդ նախադասությունն էր.

- Քեզ իսկապե՞ս այդ հարցը հուզում է:

- Չէ՛, գրողը տանի, կատակ եմ անում, - կտրուկ հենվում է բազմոցի հենակին ու ձեռքերն էլի կրծքին ծալում՝ ասես փոքր երեխա, ու դա զվարճացնում է Սենային:

- Կդառնամ, Մին Յունգի, կդառնամ, - ծիծաղախառը:

- Դե վերցրու, - ու այսքան ժամանակ դիմանում էր այս պահի համար: Երբ հանեց տաբատի գրպանի մի փոքրիկ տուփ ու բացեց: Հանեց մատանին ու դրեց ԿՆՈ՛Ջ մատին, - տիկին Մաֆիա...»

***

/5 տարի անց/

«- Իսկ եթե աղջի՞կ է», - հինգ տարի առաջ Յունգիին տրված հարցն էր:

Տղա է, համոզված էին արդեն երկու ամիս անց:

«ՆԱ մոր դիմագծերն է ունենալու», - մտածում էր Յունգին հինգ տարի առաջ: Այնքան էլ չգուշակեց: Մոր խոշոր աչքերը, իր քաղցր ժպիտն ու սպիտակ մաշկը: Երբեմն չարաճճի, երբեմն (հաճախ) հանգիստ: Յունգին երջանիկ է: Սև աշխարհը, սակայն, բաց չի թողել հինգ տարի: Ստիպել է իրեն առանձնանալ, հրաժեշտ տալ այդ աշխահրին, բայց մասամբ: Վտանգ կա՞ արդյոք կամ լինելու՞ է: Չգիտեր, ամեն պարագայում զգույշ էր: Շատ, որովհետև կորցնել որևէ մեկին չէր ցանկանում, իսկ անվտանգությունն ապահովելու համար միջոցները նշանակություն չունեին, չէր խնայի:

Մին Յունգին ուրախ էր, երբ ծնվեց որդին: Վախեցավ ձեռքերի մեջ վերցնել նորածնին: Բայց վերցրեց: Զգույշ, որ ցավ չպատճառի փխրուն մարմնին: Հետո ժպտաց: Որովհետև իրենն էր: Որովհետև հայր էր անվանելու: Ու Յունգին իրեն խոստացավ. երբեք որդու հետ չի վարվելու այնպես, ինչպես ի՛ր հետ սեփական հայրը.

- Հարված, գլուխդ պահիր: Էլի հարված... Ապրե՜ս: Վե՜րջ:

Մին ընտանիքի առանձնատունը, դրսում հյուր եկած Հոսոկը, հնգամյա Ջեունը ու հայրն է դիտում կողքից առաջին երկուսի «մարտը»: Ջեունը, չնայած փոքր հասակին, շատ ճարպիկ է: Կռվելու, ինքն իրեն պաշտպանելու կանոններն ու շարժումներն է սովորում քեռի Հոսոկից.

- Վերջ, քեռի Հոսոկը հոգնած է, - խառնելով փոքրի մազերը, - ծերացել եմ, թող շունչ քաշեմ:

- Այ մի քանի տարուց ավելի կծերանաս, ու ես քեզ իսկապես կհաղթեմ, - այնպես է ժպտում, ասես բացահայտում է արել: Իսկ քեռի Հոսոկը բացարձակ ուրախ չէ այդ մանկական խոսքերից:

Մինչ Ջեունը վազում է հոր մոտ, նա քթի տակ փնթփնթում է՝ քայլելով նույն ուղղությամբ.

- Շատ պարտադիր էր գեներն իրենցն անեին, ու հորդ սրամտությունը ժառանգեիր:

- Պա՜պ, - հասավ ու կանգ առավ՝ չսրբելով պայծառ ժպիտը, - տեսա՞ր:

- Ապրես, տղաս, - կքանստեց, նույնպես ժպտաց, շոյեց կատարը, - այ մի քիչ էլ մարզվես, ավելի ուժեղ կդառնաս:

Տղայական աչքերի փայլը քիչ մարեց, որովհետև հիշեց մոր խոսքերը.

- Մայրիկն ասում է, որ ես չպետք է մարզվեմ, վտանգավոր է:

Էլի Սենան կամակորություն է արել.

- Մայրիկը այս անգամ սխալ է, դու ուղղակի մարզվում ես, լա՞վ: Սա քեզ հետո պետք է գալու:

- Մի՛ն Յունգի:

Ինչպես են ասու՞մ: Ում մասին խոսես... լավ, ինչևէ: Սենան է գալիս: Էլեգանտ, սև զգեստով, ինչը միշտ էլ դուր է եկել Մին Յունգիին, ու հիմա էլ դա մտքերում հաստատեց: Գրավում է, գրավիչ է: Դա Յունգիին այնքան է դուր գալիս:

Նա ոտքի է կանգնում, ձեռքը գցում որդու ուսին ու էլի շոյում կատարը: Նայում կնոջը՝ մյուս ձեռքն էլ գրպանում դրած.

- Էլի՞ նույն բանը:

- Միայն չսկսես, - ու սովորության համարձայն քիթն է կնճռոտում, հոնքերն էլ է կիտում:

- Չսկսե՞մ, - հոնքերը բարձրացնելով, - Ջեունա, գնա Հոսոկ քեռու մոտ, մայրիկն ու հայրիկը պետք է զրուցեն, - նուրբ, բայց խստությամբ ողողված տողեր:

- Մա՜մ, եթե մարզվելու մասին ես խոսելու, դա վտանգավոր չէ: Հետո...

- Ջեունա, - խիստ նայելով որդուն, - կրկնե՞մ: Գնա:

Փնթփնթաց, բայց գնաց... Հոսոկի նյարդերի համար.

- Ի՞նչ կլինի, - սկսում է Սենան՝ նույն կիտած հոնքերով, - թող մանկությունը վայելի: Նրան հիմա սա պետք չէ:

- Հիմա չէ, ուրեմն հետո: Վերջացրու, վտանգավոր ոչինչ չի անում, տարիքին համապատասխան նախավարժանք է:

- Յունգի՛, նա արդեն մարդու խոցելի տեղերը գիտի, ասում ես՝ վտանգավո՞ր չէ, - ձայնն էլի բարձրանում է: Ու Յունգին էլի ուզում է ասել, բայց կինը փակում է բերանը, - ասելու եմ, սկսելու եմ, ամեն անգամ եմ սկսելու, եթե որդուս էլի նույն բաներն ես սովորեցնելու:

Հոգոց հանեց, հոգնած նայեց, հետո բռնեց կնոջ ձեռքն ու ձգեց դեպի իրեն՝ համառ դիմադրություն զգալով.

- Ասե՞լ եմ, որ համարձակությունդ ինձ դուր է գալիս, - իրանից գրկելով՝ շշնջում է ականջին:

Բայց Մին Սենան սովոր է այս շողոքորթությանը: Երբեմն դեռ ընկնում է այդ ծուղակը, բայց ոչ հիմա: Մի՞ն: Չէ, Հվան է նրա ազգանունը, չի փոխել: Ուղղակի թույլ է տալիս այդպես անվանել իրեն:

Ձեռքերը դնում է ամուսնու կրծքավանդակին ու փոքր-ինչ հրում.

- Յա՛, էլ մի սկսիր, փափուկ խոսքերն էլ չեն օգնի, - մատնացույց անելով նրան:

- Լավ, լավ, էլ չենք սկսի:

- Ամեն անգամ էլ դա ես ասում, բայց հաջորդ օրը տղադ էլի մարզվում է:

- Դու գիտես, նա ինչ միջավայրում է ապրում: Նրան սա պետք է: Ինքն իրեն պիտի պաշտպանել իմանա:

- Դու ուղղակի անուղղելի ես, - դուրս գալով տղամարդու գրկից ու հոգոց հանելով:

Հայացքն ուղղեց դեպի որդին, ով Հոսոկի հետ զվարճանում էր: Ավելի ճիշտ Հոսոկն ինչ-որ բան էր պատմել նրան: Տղայի հայացքն ընկավ մոր վրա, ու արագ վազեց դեպի նա.

- Մա՜մ, - մի պահ լռեց, - դու զայրացա՞ծ ես, - փոքրիկ կատվի հայացքով:

Ու Սենան կքանստեց՝ բռնելով որդու ձեռքերը: Իսկ Յունգին որոշեց հետևել.

- Ջեունա, ես չեմ զայրանում: Ես ուղղակի անհանգստանում եմ քեզ համար, լա՞վ: Դու դե՞մ չես մարզվելուն, - տղան գլխի բացասական շարժում ցույց տվեց, հետո նայեց հորը՝ աջակցություն տեսնելով, ու էլի վերադարձրեց դեպի մայրը: Իսկ մայրը հոգոց հանեց, - ես ոչինչ չեմ ասի, եթե դու ինքդ ես ուզում մարզվել: Բայց հիշիր, որ անհանգստանալու եմ, լա՞վ:

- Մայրիկ, - մոտեցավ, գրկեց մոր պարանոցը պինդ-պինդ, - խոսք եմ տալիս՝ ինձ հետ ոչինչ չի պատահի, ես չեմ ուզում, որ դու անհանգստանաս:

- Լավ, բայց իմացիր: Եղիր ուժեղ, բայց երբեք դաժան չլինես, լա՞վ, - ու էլի գլխի դրական շարժում, իսկ մայրը համբուրում է ճակատն ու ոտքի կանգնում:

- Իսկ ի՞նձ, - հիշեցնում է իր մասին ամուսինը՝ ձեռքերը տաբատի գրպաններից չհանելով:

- Մի բուռ բրինձ...

- Տիկին Սենա:

Ամենալավ փոփոխություններից մեկը:

Սենան շրջվում է ու հանդիպում ջերմությամբ լի տարեց սպասուհուն, ում ձեռքերի մեջ հանգիստ տեղավորվել էր մի փոքրիկ կծիկ.

- Արթնացել է:

- Ահ, մորաքույր Ջունգ...

Մորաքույր Ջունգը երկար տարիներ աշխատել էր Միների ընտանիքում: Կարելի է ասել՝ Յունգին մեծացել էր նրա աչքերի առջև: Ու Յունգին ցանկացավ, հետո աշխատեց այն ուղղությամբ, որ հայրական տնից մորաքույր Ջունգը գա աշխատելու իր տանը: Սպասուհի չէ, նա ավելի շատ ընտանիքի անդամ է:

Սենան ուզում է մոտենալ, բայց Յունգին թույլ չի տալիս: Ձեռքը դնում է ուսին.

- Դու նստիր, հանգստացիր, ես կպահեմ, - համբուրեց կնոջ ճակատն ու մոտեցավ տիկին Ջունգին:

Մոտեցավ ու ձեռքերից վերցրեց մի հրաշքի: Ծանոթացեք՝ Մին. Ջի. Ու: Միների վերջին տարվա ձեռքբերումը: Փոքրիկ դուստրը:

Մին Յունգիի կյանքը վերջին հինգ տարիների ընթացքում ոտքից գլուխ փոխվեց: Այն մարդն, ով չէր ցանկանում փոխվել, փոխվեց: Չէր ուզում խոցելի տեղ ունենալ, բայց ունեցավ: Ընտանիքում այլ մարդ, ընտանիքից զատ՝ այլ: Սիրված ընկեր, սիրված ամուսին, սիրված հայր: Թե ինչ է կատարվում այդ ամենից այն կողմ, հետաքրքիր է: Ուղղակի ամեն ինչ իր պահին, իր ժամանակին: Նա չի փոխվել ամբողջովին, Սենան էլ դա գիտի: Երբեմն հետ է դառնում, նայում է կնոջը, երեխաներին, հիշում առաջին հանդիպումը, խաղատունը, զզվելի կյանքն ու համեմատում: Ի՞նչ կլիներ, եթե չհանդիպեր մի օր, եթե չլիներ ճաղերի ետևում գտնվող Լի Դոհյոնը: Չէր ունենա այս ընտանիքը, չէր ունենա այն ամենն, ինչ հիմա ունի, ու կշարունակեր իր զնիմաստ կյանքը սև աշխարհում: Սև գործերով: Սև բնավորությամբ: Ո՞վ իմանար՝ կարող էր մի օր էլ ավելի կեղտոտ մարդ դառնալ: Կեղտոտ էլիտայի անբաժանելի մասը, ինչպես կինն է ասում: Երբեմն էլի վիճում են: Երկուսն էլ պնդաճակատ են, դա կլիներ անխուսափելի: Բայց... Երբ Սենան նայում է ամուսնուն, հիշում է.

«- Ընկել ենք նույն կեղտն ու ես չգիտեմ՝ ինչ պատճառներով: Եթե ինձ մի բան պատահի, չգիտեմ՝ կփրկե՞ս, թե՞ չէ... Կփրկե՞ս, թե՞ կընկնեմ: Կընկնեմ ու վեր չեմ կենա...

- Չես ընկնի... կամ միասին կընկնենք...»:


Հ.Գ. Վե՜րջ, կապվել էի, վերջացավ 💜💜Շնորհակա՜լ եմ, ընթերցող💜💜

14 страница6 июля 2023, 15:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!