Գլուխ ԺԱ
- … Իսկ ինչու՞ չես ասել Սենային, որ իր հորը Դոհյոնն է սպանել։
Ու լռություն։ Ամբողջ շինությունը լցվեց ճնշող լռությամբ, մինչ Սենան խոշոր աչքերի հայացքն էր ուղղել դեպի Վիշապը։ Վիշապը, ում այս ամենն ավելի է սկսում հետաքրքրել.
- Ի… ի՞նչ…
Հարված էր։ Հարված էր Սենային։ Ուժգին, բռունցքներով ու գլխին։
Սրտին։
Ցավոտ էր.
- Օհ, տեսնես ինչու՞ է փեսացուդ լռել, - ու կտրուկ հայացք է գցում դեպի Յունգին։ Դեպի հաստատակամ հայացքով Յունգին, ով եթե հայացքով սպանելու ունակություն ունենար, ապա հիմա պարզապես փոշիացրել էր Վիշապին։
- Ի՞նչ է խո… խոսում։ Դ… դա ճի՞շտ է։
Լռում է։ Ծանր է լռում, չի պատրաստվում պատասխանել.
- Այն էլ ինչպես է ճիշտ, - նստած է իր «գահին» ու զվարճանում է։ Հաճույք էր պատճառում այս լարված վիճակը։ Խելագար, - Դոհյոնն սպանել է հայրիկիդ հենց ունեցվածքի համար։ Շա՜տ դաժան է։
Գլխում չէր տեղավորվում։ Չնայած… չնայած կխոստովանի՝ մի էդպիսի բան կսպասեր, բայց որ հորը, երբեք։ Գլուխն սկսում է պտտվել, ամեն ինչ խառնվել է իրար, իսկ այդ բառերը հարվածում են գանգատուփին։ Անտանելի է, ամեն ինչը։ Միայն ինքը չէ սարսափ զգում, Յունգին էլ ասես… վախենու՞մ է։ Նրա հետագա գործողություններից։ Ու ավելի է անհանգստանում, երբ տեսնում է ապակե, քարացած հայացքը։ Ինչ որ տեղ մեղադրող հայացքը, որն ասես ասում է՝ դու գիտեիր։
Ավելի տարօրինակ էր տեսնել այդ լուրից հետո Սենայի անվստահ քայլերը։ Ցավոտ էր, բայց կարծես թե գիտակցում էր։ Մանրամասներ չի ուզում իմանալ (դեռ), բայց մնալը բացառվում է։ Պետք է հեռանալ, քանի դեռ ուշ չէ։ Ու Յունգին էլ դա նկատեց։ Այդ անվստահ քայլերից հասկացավ։ Ու ընդունեց, ինչ որ տեղ էլ հարգեց։ Ձգվեց ու սպասեց, թե երբ պետք է Սենան տեղ հասնի, չշարժվեց, որովհետև ատրճանակների կեղտոտ բերանները դեռ դեպի նա էին ուղղված։ Բայց և այնպես չկարողացավ մինչև վերջ սպասել.
- Հեյ, հեյ, ես թույլ չտվեցի գնալ, - հանկարծ արթնացավ Վիշապը, իսկ այդ ձայնից հետո Լիդոնը պահեց Սենային՝ թևը փաթաթելով վզին՝ ստիպելով խուճապի մատնվել երկուսին էլ, - մենք դեռ չենք ավարտել, չէ՞։
Յունգիի համբերությունը վերջանում է։ Դա շատ լավ զգացվում է աչքերից։ Ճիշտ են ասում, աչքերը հոգու հայելին են, Սենան հենց նոր համոզվեց, բայց և վախեցավ։ Ուզում էր արտաբերել՝ Յունգի՜, երբ այդ նույն Յունգին կտրուկ հանեց ատրճանակն ու ուղղեց այն դեպի Վիշապը։ Բոլոր, արդեն բոլոր զենքերն իրենց նպատակակետը դարձրին Յունգին, ով մեկ գրամ անգամ ահ չուներ, ինչ չես ասի Վիշապի մասին։ Լրջացավ, նայեց Յունգիին, տեսավ հաստատակամ հայացքը։ Քմծիծաղեց խելագարի պես, ասես հիշելով, որ այստեղ մեծամասնությունն իր կողմում է, իսկ փոքրամասնությունը կպարտվի։
Ինչևէ.
- Օհ, ինչպիսի համարձակություն… ու սխալ տակտիկա։
- Հրամայիր բաց թողնեն, թե չէ պատասխանատու չեմ գործողություններիս համար։
- Ես ասում եմ՝ սխալ տակտիկա ես ընտրել, դու էլի շարունակում ես, չեղավ, չեղավ։ Այդքան ուզում ես վերևից երկուսիդ ցրված գանգերն էլ տեսնե՞լ։
- Հաշվում եմ մինչև երեքը։ Կամ երկու կլան առանց առաջնորդ են մնում, կամ էլ շարունակում ես կեղտոտ կյանքդ՝ հանգիստ թողնելով ու ավելորդություններ չանելով։ Ես մահից չեմ վախենում, իսկ քեզ խորհուրդ կտամ վախենալ։
- Այդքան անվախ ես, հա՞, - ու ինչ որ անհասկանալի ժեստ ձեռքով։
Յունգին տեսավ, Յունգին պատրաստվեց ու կողքից նկատեց մեկ այլ ատրճանակ, ասես սպասող, թե երբ է գալու իր աստղային ժամը։ Ամեն ինչ արագ ստացվեց։ Սա այն ֆիլմերում մեծ տարածում գտած դանդաղաշարժ կադրը չէր, ոչ, ավելի արագ։ Երբ մոխրագույն պատերին հարվածեց այդքան զիլ ու վախով լի Սենայի բղավոցը։ Երբ ակամայից, առանց գիտակցելու առաջ նետվեց, դեպի Յունգին, դեպի փրկարարական այն օղակը, որն այդպես էլ չբռնեց։ Երբ չգիտակցեց ինչու, երբ ուղղակի ինչ որ բան նրան թելադրում էր, երբ ընկավ՝ Յունգիի սարսափած հայացքի ներքո։ Ատրճանակի նշանակետը դարձավ Սենան։
Ֆիլմային դանդաղեցված կադրերը սկսվեցին։ Ամենաանսպասելին սկսվեց։ Ոստիկանության սիրենա, դիմակավոր մարդիկ, Բանթան։ Ու այդ ամենի կենտրոնում երկու հոգի։ Քաոսի կենտրոնում երկու հոգի։ Գրո՛ղը տանի, այնքան էր ցավում։ Յունգիական սառցե դիմակը պատռվեց միանգամից, երբ ականատես եղավ, երբ արագ մոտեցավ, կքանստեց։ Չէ, չէր հետաքրքրում շրջապատում ոչինչ։ Լիդոնի փախուստը, ՋիԴիի բռնվելը, Չանյոլի սարսափած հայացքը։ Հետաքրքրում էր միայն մեկը, չնայած կհերքի։ Հետո, ոչ հիմա։ Հիմա մեղավոր է զգում։ Դա էլ հետո կթաքցնի։ Ոչ հիմա։ Ժամանակ չկա.
- Խելագա՛ր ես, գրո՛ղը տանի, - վերցնում է ձեռքերին ու տեսնում արցունքները, - քեզ ո՞վ ասաց, հը՞։
- Ա՜յ, Յունգի։
- Գիտեմ, ցավում է, դիմացիր։
- Վիշապը, - շշուկով։
Տեղավորում է մեքենայի ետևի նստարանին ու աչքերին նայում.
- Քեզ հիմա դա՞ է հետաքրքրում, թե՞ կյանքդ։
Լռեց՝ ցավից սեղմելով ատամները ու «հնազանդվելով».
- Յունգի՜, - լսվում է մոտեցող ձայնն ու Յունգին նյարդայնացած ետ է շրջվում։
- Ի՞նչ։
- Ու՞ր է Սենան, ես քեզ կսպանեմ։
«Ես էլ։ Ես էլ ինձ կսպանեմ»։
- Հանգստացիր, տանում եմ հիվանդանոց։
Չի հասցնում շրջանցել ու նստել, երբ երկու ձեռքերը բռնում են նրա հագուստից՝ կրծքավանդակի մոտ։ Չանը զայրացած է.
- Ինչու՞ է Սենան էստեղ ընդհանրապես։ Ինչի՞ մեջ ես խառնել նրան, գրո՛ղը քեզ տանի։
Այս ամենի մեջ միայն նրա հիստերիան էր պակաս։ Յունգին կխոսի նրա հետ։ Ոչ հիմա։
Ժամանակ չկա։
Գցում է ձեռքերը հագուստից ու նայում աչքերին.
- Հերիք է բղավես, Սենան արյունահոսում է, իսկ դու ժամանակ ես խլում։ Ուզում ես խոսե՞լ, հետո, քո ժամանակը չունեմ։
Ու վերջապես նստում է։
Չէ, ոչինչ չի հետաքրքրում։ Ոչ ընկերների անհանգստացած հայացքները, ոչ էլ մեքենայի արագությունը։ Միայն հասցնել։ Հայելուց նայում է ու տեսնում գլուխը հենած, ուսը բռնած, արցունքները զսպող, դեպի վեր նայող Սենային։ Մի փաստ, որ լավ հասկացավ. ուժեղ է, դիմանում է։ Փոքր ինչ դանդաղեցնում է արագությունն ու արագ հանում վերնաշապիկը՝ մնալով մի կարճաթևով.
- Վերցրու, - տալիս է Սենային՝ շարունակելով հետևել ճանապարհին, - սեղմիր վերքին։ Աչքերդ չփակես, հիմա կհասնենք։
- Յուն… գի…
- Ավելի լավ է՝ լռիր։ Ուժերդ կկորցնես։
Լռեց։ Ոչինչ չասաց։ Այնքան մտքեր կային, որ տեղին չէին, բայց ուզում էր խոսել, որպեսզի աչքերը չփակի, որպեսզի չքնի, որպեսզի լսի ձայնը։ Բայց այդ մտքերի օվկիանոսի մեջ մեկը կար, որ չէր կարող չբարձրաձայնել։ Շշուկով։ Ազդեցիկ։ Մտածելու տեղիք տվող։ Ինչ որ տեղ էլ ցավոտ.
- Ինչու՞ ենք այսքան հիմար։
***
Հիվանդանոցը, որ լցված էր տհաճ սպիտակագույնով ու դեղորայքների «բույրով», չնայած թեթև աղմուկին, լցված էր նաև տհաճ լռությամբ։ Անձնական սենյակի մոտ հավաքված են մի քանի հոգի։ Բանթանի մի մասն ու Չանը։ Լարվածությունը եթե չափելիս լինեինք ցելսիուսի սանդղակով, հաստատ ջերմաչափը կոտրված կլիներ հիմա, սնդիկն էլ դուրս թափված։ Դժվար էր որևէ բան ասելը, բայց երբևէ հանգիստ Չանյոլը այլևս չէր ուզում լռել։ Այս ու այն կողմ քայլելուց հետո մոտեցավ գլուխը պատին հենած, նստարանին նստած, աչքերը փակ Յունգիին ու կանգնեց նրա առջև.
- Չէի՞ր կարող նրան չխառնել քո կեղտոտ գործերի մեջ։
Յունգին դեռ լուռ է։ Չշարժվեց, աչքերը չբացեց։ Նա էլ էր հոգնած։ Անչափ.
- Չէի՞ր կարող զերծ պահել, - մի քանի վայրկյան լռությունից հետո էլի լրացրեց՝ ավելի ոգևորված ու զայրացած, - ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչու՞ է նա քո հետ։ Ինչու՞ է այնտեղ Սենա՛ն պառկած, ոչ թե՝ դու՛։
Վերջապես բացեց աչքերը։ Մի քանի վայրկյան նայեց առաստաղին՝ մարսելով բառերը, ապա նայեց աչքերին.
- Ի՞նչ ես ուզում լսել, - ցածրաձայն, - արդարացու՞մ։ Չկա։ Կարող ես գնալ ու գլուխ կոտրել այդ հարցերի շուրջ։
Ու մինչ Փաքը կզայրանար, նոր բառեր կընտրեր, սենյակից դուրս եկան գլխավոր բժիշկն ու բուժքույրը։ Բոլորը միահամուռ հավաքեցին, բացի մեկից,ով շարունակում էր մնալ էդպես նստած.
- Հարազատներից ո՞վ կա։
Լռություն։ Ոչ ոք չի խոսում, մինչև Ջիմինի ձայն հանելն ու Յունգիին մատնացույց անելը.
- Ամուսինն է։
Հավատաց, թե չէ՝ իր գործն է։ Բայց նայեց ինչ-որ քննադատական հայացքով՝ մոտենալով.
- Այս պահի դրությամբ Ձեր կնոջ հետ ամեն ինչ նորմալ է։ Գնդակը խորն էր, բայց դուրս է բերվել ու հիմա նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Թող սխալ չհնչի՝ լավ է, որ ուսին է հարվածը եկել, քանի որ երեխայի կյանքին հիմա նույնպես ոչինչ չի սպառնում, - խոնարհում, հեռացավ։
Հա, հեռացավ, բայց չգիտեր, թե ինչ արեց։ Ինչ ասաց, ինչ համ թողեց Յունգիի լեզվի ծայրին։ Ինչ զգացմունքներ առաջացրեց, ինչպես ապտակեց՝ ուշքի բերելով։ Բայց Յունգին ինչպես կար, այնպես էլ անշարժ էր մնում։ Մի բան, որ մինչև հիմա կասկածելի էր, ապացուցվեց։ Կամ զարմանալի չէր, կամ էլ զգացմունքները լավ էր թաքցնում։
Շատ լավ։
Ջիմինն ապշած չէր, չէ՞ որ ընկերոջը մտածելու առիթ հենց ինքն էր տվել, հիմա, չնայած լարվածությանը, մի կերպ է զսպում ամեն վայրկյան դուրս թռչող ժպիտը, ինչը չես ասի մյուսները մասին.
- Նամջուն-հյոն, մենք էստեղ երևի անելու ոչինչ չունենք, եկեք գնանք։ Մնացողը կա, - ու բոլորն էլ գիտեն, թե ով է այդ մնացողը։
Այն մեկը, ով դեռ անշարժ էր, և այն մեկը, ով մտքերում ծանր ու թեթև էր անում ամեն ինչ։ Հեռանալը ճիշտ տարբերակն էր, Չանյոլը դա լավ հասկացավ։
Յունգին չզգաց ոչ մի ձեռքի հպումը ուսին, ոչ մի ակտիվացնող նախադասություն չլսեց։ Մտքերը դատարկ էին, կամ էլ այնքան շատ, որ սպիտակ սավան էին ստեղծել։
Անհրաժեշտ է մտնել։
Մտնում է, աթոռը քաշում, նստում՝ հենց անկողնու կողքին, ապա ձեռքերը ծալում կրծքին։ Զննում է, նայում, ուսումնասիրում, ինչը չէր նկատել՝ նկատում, ինչը վաղուց էր հիշել՝ էլի հիշում։ Նայում էր փակ աչքերին, ուսումնասիրում դիմագծերը, ասես այդպես կարող էր որևէ բան հասկանալ։ Ի՞նչ՝ ինքն էլ չգիտեր։ Գիտեր, որ շատ մեղավոր է, բայց ներողություն չէ խնդրի, իսկ արդարացումը կլինի։ Թե՝ «քեզ ոչ ոք չէր խնդրել, ինչու՞ փամփուշտի տակ ընկար»։ Դե եկ ու բացատրիր, որ Մին Յունգին ուղղակի անհանգստանում է, գրողը տանի։
Եվ երբ կես ժամ տևած լռությունը ճեղքվում է Սենայի հևոցով, նա չի էլ ակտիվանում։ Նույն դիրքը, նույն հայացքը, էլի հետևում է։ Թարթիչների դողին ու աչքերը բացելուն է հետևում, ապա հայացքի ուղղությանը։ Ասես զենքի, որի փողն ակամայից ուղղվեց դեպի նա, դեպի Մին Յունգին։ Ու պարզապես մի քանի րոպե նայում են իրար աչքերի, մի քանի րոպե, որ շատ երկար էր թվում, ասես անվերջություն։ Մի քանի րոպե, որ անհրաժեշտ էր ճեղքել։
Յունգին Յունգի չի լինի, եթե հարցնի «կնոջ» որպիսությունը։ Չէ, ավելի լավ է այլ հարց տա ու փակուղի տանի ամեն ինչ.
- Ե՞րբ էիր ասելու։
- Ի՞նչը։
- Որ հղի ես։
Այս ծանր վիճակին դա էր պակասում։ Այդ հարցը։ Այդ իրողությունը։ Այդ հիշելու, մտածելու առիթ ստեղծելու փաստը։ Սենան չէր կարող ասել, Սենան ռիսկ չուներ, Սենան վախենում էր յուրաքանչյուր արձագանքից։ Սենան ինքն էլ հիշում է ամեն ինչ ու գետինը մտնում։ Սենան հիշում է հարսանիքից առաջ տեղի ունեցածն ու հարսանիքի նախորդ օրվա թեստը։ Կասկածները կային ու դա ապացուցվեց։ Ինքն իր աչքերով տեսավ։ Ինքն իր զգացմունքները խառնեց։ Չգիտեր՝ ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ։ Իսկ հետո մտածելու առիթ չեղավ։ Ընդհանրապես։ Ոչինչ չէր տրամադրում դրա համար։ Այդ պատճառով էլ հիմա երկար ու խորը նայում է դիմացի աչքերին։ Նայում է ու հասկանում, թե ով է իր մեջ ծիլ տվող էակը։ Չի դիմանում։ Փորձություն էր նայել այդ մեկին ու մտածել «այդ» ուղղությամբ։ Արցունք կաթալուն պես շրջվում է մյուս կողմ։ Որովհետև.
- Ես նրան չեմ սպանի։
Լռում են։ Այնքան շատ էին լռությունները։ Խոսքերով, մտքերով լի լռությունները։ Չնայած… Սենան ինչ ասես կմտածեր, ու միայն բացասականը, որովհետև, գրողը տանի, ինչու՞ է լռում.
- Այդ մասին խոսք էլ չգնաց…
