Գլուխ Ժ
Երբեք չգիտես, թե երբ մերձավորդ մեջքից կհարվածի, կամ կհարվածի՞, թե՞ չէ: Յունգին համոզվեց: Հարվածն ուժեղ էր... անսպասելի:
Ջիմինն ու Յունգին զայրացած են, լարված: Լարվածություն, որ սեղմում է գանգատուփը, որ ստիպում է սեղմել գազին: Ջիմինը կտրուկ կանգնեցնում է մեքենան ու Յունգիի դուրս թռչելուց հետո գնում նրա ետևից: Յունգիի գլխում լիքը մտքեր ու եզրակացություններ կան, որոնք ապացուցվում են բաց դռնից ներս մտնելով.
- Սատանա, - ատամները կրճտացնում է՝ տունը դատարկ տեսնելով: Արագ ստուգում է մյուս սենյակներն ու կանգ առնում վերջինի՝ այն սենյակի դռան շեմքում, որտեղ այս գիշերն անց էր կացրել Սենան: Դատարկ է... Ամեն տեղ: Յունգին նյարդայնանում է, հատակին փշրում առաջին պատահած իրը: Չհասավ, խոստումը չպահեց...
Չբռնեց:
Ու դա այնքան է զայրացնում:
***
Սև մեքենան սլանում է... անհայտ ուղղությամբ միայն մեկի համար: Սենայի համար: Վախեցած, թաց աչքեր, անծանոթ դեմքեր և մեկը ծանոթ, որ նստած էր կողքին: Սիրտը խելագարի պես է զարկում, մտքերն անգամ այս պահին հանգիստ չեն տալիս: Երկու բառ, երկու արտահայտություն. <<Փրկիր>>, <<խոստացել ես>>: Հիմարի պես հավատում է, հույսը չի կորցնում, վստահում է: Ինչու՝ ինքն էլ չգիտի:
Ծանր հայացք կողքի <<հաստագլխին>>: Հա, այն ժամանակ ճիշտ էր բնութագրել նրան, հիմա համոզված է.
- Էդպես մի նայիր, - Լիդոնն էր: Նայեց նրան ու քմծիծաղեց, - անձնական ոչինչ, միայն բիզնես:
- Յունգին դեռ կգտնի...
- Անկասկած, մի անհանգստացիր:
Ասելու լիքը բան կա, բայց չի ասում: Հակառակ դրան լռությունն է տանջում, ու Սենան չի դիմանում.
- Ինչպե՞ս կարող էիր: Ախր նա քեզ վստահում էր:
- Միամիտ... միամիտ Լի Սենա: Իսկ դու՞, դու՞ ինչպես վստահեցիր նրան: Ակամայից ստացվեց, չէ՞: Կյանքն էդպիսի բան է, անկանխատեսելի:
Մտքերի ու արցունքների նոր բաժին: Լավ հարց էր, գիտե՞ք: Ինքն էլ չգիտի, իսկապես՝ ակամայից ստացվեց: Մի ժամանակ ատում էր, փախչում նրանից, անիծում, իսկ հիմա խնդրում է փրկության մասին, իսկ հիմա վստահում է: Իսկապես՝ կյանքն անկանխատեսելի է:
Որոշ ժամանակ ու մեքենան կանգ է առնում: Մոտակայքում վեր էր խոյանում եռահարկ շքեզ <<դղյակը>>: Զզվելի է: Ակամայից համեմատում է ու հասկանում. Յունգին այսպիսին չէ: Թե ինչու՞ այդպիսի մտքեր հայտնվեցին՝ ինքն էլ չգիտի: Ասես ամեն ինչ հիշեցնում է Յունգիին։
Լիդոնը դուրս է գալիս, իսկ Սենան խուճապի մատնվում: Դուռը բացվում է ու նա ահաբեկված նայում է Լիդոնին.
- Շարժվիր:
- Չ... չեմ գա:
- Օհ, - քմծիծաղ, - ծանոթ տեսարան է, չե՞ս կարծում:
Հա, բայց հիմա հազարակի նոխկալի ու վախենալու է.
- Ես բան ասացի:
Ոլորում է աչքերը, բռնում կապված ձեռքերից ու տանում դեպի շինությունը՝ հաշվի չառնելով դիմադրությունը.
- Բա՛ց թող, տակա՛նք, բա՛ց թող:
- Ձայնդ կտրիր ու արի, թե չէ...
- Թե չէ՝ ի՞նչ:
Կանգ առավ, ետ շրջվեց: Ու դա անակնկալի բերեց Սենային.
- Թե չէ հաստատ վիճակդ վատ է լինելու: Առջևումդ Յունգիի տունը չի ու ոչ էլ Յունգին: Եթե Մինն արհամարհում էր, հավատա՝ էստեղ մեծ ու բացասական ուշադրություն են դարձնելու: Մի անգամ էլ բերանիցդ բառ դուրս թռավ, ինձնից չնեղանաս:
Լռեց: Վախենում է: Դեռ դիմադրում է:
Հավատում է:
***
- Հեռախոսը մո՞տը չի:
- Մոտն է:
Յունգին չի կարող ձեռքերը ծալած նստել մի տեղում: Պետք է քայլեր ձեռնարկել: Ու նա դա անում է: Ոտքի է կանգնեցրել ամբողջ բանդային, ովքեր խոսափողի մյուս ծայից հետաքրքրվում էին ամբողջ իրադարձությունից: Չէ, ձեռքերը ծալած չեն, բայց, այս աշխարհի մի մասը լինելով, նա հասկանում է, որ կտրուկ քայլեր անել պետք չէ: Պետք է սպասել.
- Բա չէի՞ր ասում՝ այնպես ես ծրագրավորել, որ կարող ես հետևել, թե ուր է, - Նամջունն էր, ավելի քան անհանգիստ:
- Սենան չի գլխավոր նպատակը, Ջուն, պետք է սպասել: Մի նշմար հաստատ կտան, - խիստ տոնով, որ բոլորն էլ հասկացան: Ինչքան էլ հանգիստ թվա, միևնույն է՝ ընկերները գիտեին, որ անհանգիստ է բոլորից ավելի:
- Հենց նորություն լինի ասա, սպասում ենք:
Ու լռություն, որը քիչ անց, պատասխան չստանալով, էլի խախտեց Ջունը.
- Լսեցի՞ր:
Յունգին մտքերով այնտեղ չէր, ուղեղում ամեն ինչ շիլափլավի էր վերածվել: Մտքերը մեկը մյուսի հետ գրոհում էին: Մի վիճակ, որ վաղուց չէր հատուկ եղել Յունգիին: Ու Ջիմինը հասկացավ՝ պատասխանելով ավագի փոխարեն.
- Հա, հյոն, կտեղեկացնենք:
Ու վերջ... վերջ հեռախոսազանգին:
Հա, Ջիմինն անհանգստանում է: Թե ընկերոջ, թե, ինչպես ինքն է ասում, հարսիկի համար, բայց և զայրանում է՝ տեսնելով նույն ձև բազմոցին նստած, արմունկները ծնկներին հենած ընկերոջը: Գիտի, որ մտածում է, բայց.
- Ծրագիր ունե՞ս:
- Չունեմ:
Կիտում է հոնքերն ու վերջապես արտաբերում՝ զայրացած ընկերոջ հանգստության դիմակից.
- Երկա՞ր ես էդպես նստելու:
Գլուխը բարձրացնում է ափերից ու նյարդայնացած հայացք գցում ընկերոջ վրա: Բայց ոչինչ չի կարողանում ասել: Սեղանին դրված հեռախոսին զանգ է գալիս... անծանոթ համարից, ու ընկերներն ավելի են լարվում, նայում տեխնիկային: Հիմա ամեն ինչ պարզ կլինի:
***
Գոյություն ունի այսպիսի հասկացություն. դեժավյու, երբ քեզ թվում է, որ տվյալ իրավիճակը քեզ հետ էլի է պատահել: Այ այդպիսի զգացողություն ունի հիմա Սենան: Նկուղային հարկ, մոխրագույն պատեր, նման մի աթոռ, կապկպված ձեռքեր աթոռի հենակի ետևին: Էլի նույն հաստագլուխը դռան մոտ, ով էլի հսկում է: Այնքան վիրավորական է ու ցավոտ: Ու ուղեղին հարվածում է մի հարց՝ ո՞վ է Վիշապը։ Ու բոլոր հարցերից ընտրում է դա՝ հաստագլխին տալու համար.
- Ո՞վ է Վիշապը։
- Դիմացիր, կտեսնես։
Ու երկար չի սպասում։ Դուռը ճռռալով բացվում է ու ներս է մտնում կոկիկ, էլեգանտ, դաջվածքներով, զզվելի քմծիծաղով երիտասարդ մի տղամարդ։ Լիդոնը դուրս է գալիս, իսկ նա կանգնում Սենայի առջև՝ չմաքրելով ամեն պահ զզվելի զգացումներ առաջացնող քմծիծաղը.
- Օհ, օրիորդ, ներողություն եմ խնդրում այսպիսի միջավայր ձեզ հատկացնելու համար։
- Ի՞նչ եք ուզում ինձնից։
- Ձեզնի՞ց, հա-հա, - անտանելի ծիծաղը, - Քեզնից ոչինչ։ Դեմ չես, չէ՞, որ դուի անցնեմ։
Բայց դիմացի հոնքերը կիտված են, իսկ նա ոչինչ չի ասում։ Վիշապը շարունակում է.
- Լի Սենա, դու ուղղակի բանալի ես Յունգիին հասնելու համար։ Բայց... ո՞վ իմանա, - դանդաղ քայլեր դեպի ահաբեկված Սենան ու կանգ է առնում փոքր հեռավորության վրա, - կարող է և պետք գաս, - ձեռքն այտին ու շոյում է։
Զզվելի է։ Ամեն մի արտահայտված բառն ու այդ ժեստը։ Սենան թույլ չի տալիս։ Շրջում է դեմքն, իսկ Վիշապի ձեռքը մնում է օդում։ Քմծիծաղում է.
- Լավ, - ոգևորվում է ու մի քայլ ետ գնում՝ հանելով գրպանից հեռախոսը, - Չե՞ս ուզում զրուցել Յունգիիդ հետ։ Ես, օրինակ, շատ եմ ուզում։
Ինչպես Վիշապն ակտիվացավ, այնպես էլ Սենան անհանգստացավ։ Սարսափահար նայեց տղամարդուն՝ սպասելով նրա հաջորդ գործողություններին։ Զանգ, ու Սենան սպասում է։
Միացավ։
Խուճապի մատնվեց, ձգվեց, անգամ աչքերն արցունքոտվեցին, բայց ոչ մի բառ չարտասանեց, սպասում էր... Յունգիի ձայնին՝ հասկանալու համար.
- Տեսնում եմ՝ Վիշապը չի կարողանում հանգիստ իր տարածքում մնալ, չէ՞։
Ինչպես միշտ՝ հանգիստ տոնով։ Բայց Սենան գիտի, Սենան հավատում է, որ միայն առաջին տպավորությունն է։ Յունգին էլի դիմակ է դրել.
- Լավ էլ հասկացել ես, Յունգի-շի։ Իսկ չե՞ս ուզում հարսնացուիդ ձայնը լսել։
Ու մոտեցավ աղջկան։ Իսկ Յունգին լռեց։ Նա էլ սպասելով Սենայի ձայնին.
- Դե, չե՞ս ուզում խոսել, - Վիշապը, - լա՜վ, ուրեմն կստիպենք։
Կանգ է առնում մեջքի ետևում ու կտրուկ ձգում մազերը։ Նկուղային մոխրագույն պատերին հարվածում է Սենայի ցավով լի ձայնը։
Ու միայն Ջիմինը գիտի, թե ինչքան էր լարված ու գազազած ընկերը, գիտի, դա տեսավ աչքերից, բռունցքները սեղմելուց.
- Հը՞, լսեցի՞ր, - Վիշապն էր քմծիծաղում, - իդեպ՝ շատ զրնգուն ձայն ունի, դեմ չե՞ս, եթե ինձ պահեմ։
- Դու միա՞կն ես, ով էդպես էլ չհասկացավ, որ ինձ հետ խաղալը վտանգավոր է։
- Հա-հա, հումորով ես, ապրես։
Իսկ Յունգին ամբողջությամբ լուրջ է.
- Ես քեզ կսպանեմ ու ծիծաղողը ես կլինեմ։
- Վոու, վոու, հանգստացիր, - պատասխան լրջություն, կատակները չանցան, - կգաս ասածս վայրը՝ ամեն ինչ լավ կլինի։ Չես գա՝ հարսնացուիդ ուղեղը ցրված կտեսնես, - պաուզա, քմծիծաղ, ավելացրեց, - խաղատներիդ փաստաթղթերը չմոռանաս։
Ու անջատեց՝ նայելով լուռ լացող աղջնակին.
- Դե, դե։ Մի լացիր։ Ամենահետաքրքիր պահն է սկսվում։
***
- Ուղարկե՞ց հասցեն։
- Ուղարկեց, տղերքին ոտքի կանգնեցրու, հիմա գնում ենք Ինչհոն։
***
Ինչհոն հասնելով՝ տղաներին հանդիպեց, ապա նրանց գլխավոր խնդիրը դարձավ հետագա գործողությունները պլանավորելը։ Լարվածությունն այդպես էլ չհանեց ու ապա այդպես և շարժվեցին հասցեով։ Մոռացա։ Ի՞նչ բանդա առանց զենքի.
- Չանին էլ եմ ասել։
Էդպիսի քայլ Ջունից ոչ ոք չէր սպասում, դրա համար էլ 2 զույգ աչքերի ուղղությունը դեպի նա էր։ Մեկը Ջիմինի հայացքն էր, որ այն արագ թեքեց՝ շարունակելով հետևել ճանապարհին։ Եվս մեկ մեքենա գալիս էր նրանց ետևից. մնացած Բանթանը։ Յունգիի հոնքերն ընդհանրապես կիտված էին ու չէին դզվում ամբողջ օրվա ընթացքում.
- Ո՞նց հասկանամ։
- Կարող է օգնել։
- Բանթանն ի՞նչ բանի է, որ Փաքին պետք է դիմեիր։
- Մի մոռացիր, որ մոտ ընկերն է Սենայի։ Նույնքան անհանգիստ է, ինչքան ես, կամ դու, կամ մյուսները։ Իսկ ոստիկանութ...
- Ոստիկանության ոտք էնտեղ չդրվի, դու ինձնից լավ գիտես հետևանքները։ Էդքան ասա չանհանգստանա, հաստատ ինքը չի տուժելու։
Ու լռություն։ Մինչև տեղ հասնելը լարված լռությամբ։ Բոլորն են այդ աշխարհից։ Այդ մեքենայում նստած բոլորը, ու իրենք էլ գիտեն, որ ոստիկանությանը խառնել պետք չէ։ Պետք չէ ու վերջ, դա իրենք շատ լավ են հասկանում։
Կես ժամ տևած ճանապարհը շատ արագ... չէ, շատ դանդաղ անցավ։ Ու իրենց դիմավորում է մի անմարդաբնակ, կիսաքանդ բազմահարկ շենք։ Հերթով դուրս են գալիս, իսկ Յունգիին նոր հաղորդագրություն է գալիս. «Երկու հոգուց ավել մարդ ներս չմտնի»։ Ցույց չտվեց.
- Ոչ ոք հետևիցս չգա, - ու գնաց առաջ՝ հետևում թողնելով լարված ընկերներին։
- Մենակ է գնում, որ միայն նրա գլուխը թռցնե՞ն, - չդիմացավ Թեհյոնը։
- Նոր ե՞ս ճանաչում, - Հոսոկի պատասխանը։
Մինչ այդ Յունգին ներս է գնում։ Առաջին հարկի մոխրագույն պատերի ու սյուների մեջ մի սեղան է։ Սեղանի մյուս կողմում մի քանի սևաշոր անձնավորություն, դրանց կենտրոնում, աթոռին, ասես գահին, նստած էր հենց ինքը՝ Վիշապը՝ մի ոտքը մյուսին գցած։ Ու ինչ որ բան էր անում ձեռքի հեռախոսով։ Այս լարված պահին։ Խելագար։ Նրա կողքին էր Սենան։ Մինչ այդ ավելի հանգիստ արտաքինից, բայց երբ հայացքն ընկավ... հա, հարազատ դիմագծերին, ապա և աչքերին, ռեֆլեքսորեն մեկ քայլ արեց ու աչքերն արագ արցունքոտվեցին։ Թույլ չտվեցին առաջ գնալ։ Նույն տականք Լինդոնը բռնեց ուսից ու հետ քաշեց։
Այդքան ժամանակ Յունգին ոչ մի ավելորդ շարժում չարեց։ Անգամ միմիկան չփոխվեց այդ լիդոնյան գործողությունից, բայց և ներսում փոթորիկ էր։ Թող միայն ինքն իմանա։
Վիշապը բարձրացնում է գլուխը հեռախոսի էկրանից ու դեմքին ծաղկում է այն զզվելի, ծաղրական ժպիտը։ Յունգիի ցանկությունն այն մաքրել էր.
- Մին Յունգին ընդունել է իմ պատվերը։ Ես զմայլված եմ, գիտե՞ս։
- Կներես, նույնը չեմ կարող ասել։
- Ոչինչ, ոչինչ։ Հասկանում եմ, - հայացք գցեց Յունգիի ձեռքի պարունակությանն ու, - հուսով եմ՝ դա այն է, ինչ ուզել եմ։
Մոտենում է սեղանին, նետում այդ թղթերը մակերեսին։ Ու ակամայից հիշում է։
/Մեկ ժամ առաջ/
- Հյոն, - Ջոնգուկն էր։ Իդեպ՝ ով Սեուլ էր վերադարձել Յունգիից անմիջապես հետո, հարսանիքին ներկա լինելու համար։ Ճակատագիրն էլ որոշեց կատակ անել, - հիմա խաղատան թղթերը տալու՞ ես։
Դրսում կանգնած Յունգին ծխում էր հերթական ծխախոտը։ Հազվադեպ էր ծխում, հիմա էլ այդ դեպքերից մեկն է։ Բոլորն էլ լավ էին հասկանում ու ոչինչ չէին ասում։ Եթե այդպես կհանգստանա, թող հանգստանա, ոչ ոք դեմ չէր.
- Բա ի՞նչ անեմ, - նայեց աչքերին։
Ջոնգուկը ժպտաց.
- Ի՞նչ ես ժպտում։
- Փափկել ես, չէ՞, Սենայի հանդեպ։
- Այսինքն։
- Դե լա՜վ, Հյոն։ Ինձնից լավ ես հասկանում։ Մտածում ես, անհանգստանում ես։ Ընդհանրապես Վեգասի Յունգին շատ է փոխվել, չե՞ս կարծում։
- Մոռանում ես, որ Դոհյոնը դեռ կարևոր խաղաքարտեր ունի ձեռքին։ Եթե ինչ-որ բան պատահի Սենայի հետ, տուժելու եմ նաև ես։
- Դու հիմա ուզում ես տեսանելին այլ կերպ ներկայացնել, գիտե՞ս։ Չնայած ես դեռ լի՜քը ժամանակ ունեմ, - ձգվեց, երանության մեջ ժպտաց, - կյանքս վայելելու համար, կարող է և քիչ եմ հասկանում, բայց հիմա ամեն ինչ ավելի քան պարզ է։ Քեզ մի ստիր ու հարց տուր. արդյոք ինչու՞ եմ անհանգստանում ու ուզում փրկել։ Որովհետև սիրահ...
- Ճստիկ, - թույլ չտվեց, որ շարունակի։ Ծխախոտը նետեց, տրորեց, ապա կրտսերի աչքերին նայելով շարունակեց, - հերքի է փիլիսոփայես։
/Ներկա պահին/
Ու հիմա էլ հիշում է։ Հարցերն էլ դանդաղ ու թույլ են հարվածում. ինչու՞ է փրկում, ինչու՞ է անհանգստանում։ Չի խոստովանի երբեք, բայց հայացքն ընկած է Սենայի թաց աչքերին.
- Հուսով եմ, դա այն է, ինչ պատվիրել եմ։
Հայացքը փախցնում է, նայում Վիշապին ու դանդաղ մոտենում սեղանին։ Շպրտում է թղթապանակն ու ետ կանգնում.
- Այ ապրե՜ս, - Վիշապը վեր է կենում, մոտենում սեղանին, բացում թղթերն ու ավելի գոհանում, - ամեն ինչ ստորագրած է, ամեն ինչ լավ է։ Երևի սպասում ես, որ հանձնեմ հարսնացուիդ, չէ՞։
Ոչինչ չի պատասխանում, ամեն ինչ այնպես էլ պարզ էր, ու հետևում է Վիշապի յուրաքանչյուր քայլին։ Իսկ նա ետ է վերադառնում, կանգնում Սենայի առջև՝ մեջքով դեպի Յունը։ Էլի դիպչում է աղջկական նուրբ դեմքին ու էլի զզվելի զգացողություններ թողնում։ Ապա արագ ետ է շրջվում ու, ձեռքի մեկ շարժումով հրամայում քանդել ձեռքերի կապերը.
- Ամեն ինչ խաղաղ, ամեն ինչ հանգիստ։ Դու էլ սպառնում էիր, որ կսպանես, - ծաղրում է, - դե, - նայում է Սենային ու Լիդոնին գլխի շարժումով հասկացնում, որ տանի նրան դեպի Յունգին։ Դեպի լարված Յունգին, որ նոր հիշեց դավաճանի ներկայության մասին։ Ոչինչ, մի օր այդ հարցն էլ կլուծի։
Լիդոնն արագ քայլերով մոտենում է։ Բայց... Վիշապն էլի ինչ-որ բան է հիշել ու չի կարող չկիսվել։ Այդ պատճառով էլ կանգնեցնում է նրանց։ Այս անգամ Սենան հայացքն էլի ուղղում է դեպի յունգիական աչքերը։ Պարզ է ամեն ինչ։ Իրենց համար։ Մեղմ զգացմունքների տեղատարափ որոնք էլի հուզում են Մինին.
- Գիտե՞ք՝ նոր ինչ հետաքրքիր ինֆորմացիա հասավ ինձ։ Լի Սենա, - ու շրջվում է դեպի ձայնը, - լսել եմ՝ բիոլոգիական հայրդ մահացել է։ Ինչի՞ց։
Ու Սենան ապշած է։ Ինչու՞ պետք է այս մարդուն հանկարծ հետաքրքրի դա։ Յունգին կռահեց ու ավելի շուտ արտաբերեց իր նախադասությունը.
- Թղթերը ստեցա՞ր, ուրեմն ժամանակ մի խլիր։
- Սենա, ինչի՞ց մահացավ հայրդ, - դեռ շարունակում է անիմաստ թվացող հարցը։
- Սենա, արի, - Յունգին այլևս չի դիմանում։ Քայլեր դեպի Սենան։ Մեկ քայլ ու սև ատրճանակների նպատակակետը նա է։
- Ո՛չ, - Սենան պարզապես սարսափած է այդ տեսարանից, վախեցած, ու դա շատ լավ նկատում է նաև Յունգին, - սրտի կաթվա՛ծ, գրո՛ղը տանի, իջեցրե՛ք ատրճանակները։
- Օհ, - դերասանություն։ Զարմանք, - դուստրը տեղյա՞կ չէ։ Յունգի, իսկ դու գիտե՞ս։
Իսկ Յունգին սեղմում է ծնոտները.
- Ախ գիտե՜ս։ Իսկ ինչու՞ չես ասել Սենային, որ իր հորը Դոհյոնն է սպանել։
- Ի՞նչ։
Ու էլի հարված...
