9 страница16 декабря 2019, 16:55

Գլուխ Թ

Վիշապը հաղթանակների կողմնակից է, բայց վերջերս դրան հասնելու ճանապարհը ահագին երկարել է: Շուգայի հետ խաղը հեշտ փուլից դեպի բարդն է գնում, ու դա նրան զայրացնում է: Զայրացած բառը մեղմ է ասված... գազազած է: Նրա աշխատասենյակը, որը գրեթե ամեն օր լցված էր լինում մշուշով, այսօր գրեթե զուրկ է դրանից, որովհետև Վիշապը մեկ վայրկյան անգամ բաց չի թողնում բղավելու համար.

- Հիմարնե՛ր, կորե՛ք, - ձեռքի կտրուկ շարժում, ու նրանք դրսում են:

Մեկ դռան ձայն, որը խոսեց <<ոհմակի>> հեռանալու մասին, և ևս մեկը: Դա արդեն անձի մուտք էր նշանակում: Բայց Վիշապը չտեսավ: Նա վերցրել էր ծխախոտն ու շրջվել էր դեպի պատուհանը, մեջքով դեպի դուռը, բայց լավ էլ հասկացել էր, թե ով է մտել ու նստել թանկարժեք բազկաթոռին.

- Այդքան գոռգռալուդ փոխարեն նոր տակտիկա ընտրիր:

- Դու ընդհանրապես լռիր, քեզ ոչ ոք չէր կանչել, խորհուրդներդ էլ, ինչպես տեսնում ես, անպետք են:

- Օ՜հ, ոչ, ոչ, ոչ, - ու ծիծաղում է, - ինձ մեղաադրելու փոխարեն լակոտներիդ ճիշտ հրաման տուր: Մի բան է պատկերացնել ինչ անել, այլ բան՝ իրագործել:

- Ես գիտեմ ինչ կանեմ, - այդպես էլ չշրջվեց, - վերջին տարբերակ:

- Ու այդ վերջին տարբերակը պետք է սկզբում օգտագործեիր:

- Չտեսա՞ր՝ էդպես հետաքրքիր չէր լինի:

- Հուսով եմ՝ հիմա կլինի...

***

Տունը, որ դիմավորել էր Յունգիին ու Սենային, գտնվում էր քաղաքից դուրս: Սեուլից դուրս:

Յունգին լավ էր ճանաչում այս մեկհարկանի, հասարակ տունը, ինչը զարմանալի էր Սենայի համար: Բայց մտածելու ցանկություն ընդհանրապես չկար: Բամբակե ոտքեր, ծանրացած գլուխ ու այդպես էլ քնեց առաջին սենյակում, ուր մտավ:

Յունգին այդպես էլ հանգիստ չքնեց: Անընդհատ պահպանում էր կապն ընկերների հետ: Նրա գլուխն էլ էր ծանրացած, որովհետև <<եթե ընկնեմ, կբռնե՞ս>>: Մտածում էր՝ կբռնի՞, թե՞ տրված խոստումը կդրժի: Երևի թե չէ:

Սենան արթնացավ վաղ առավոտյան: Հա, սենյակն անծանոթ էր, չէր հասցրել ուսումնասիրել, որովհետև միանգամից եկել ու պառկել էր: Իսկ հիմա արթնանալն ու քնելու ցանկության կորչելը մեկ են լինում: Տրորում է աչքերն ու մի պահ անշարժ մնում: Էլի հարվածում է իրականությունն ու հիշեցնում, որ այսպես հանգիստ քնել պետք չէ, նրանք մի մե՜ծ կեղտի մեջ են: Վեր է կենում ու դուրս գալիս սենյակից՝ շուրջը նայելով: Ձայներ է լսում դեռ չբացահայտված խոհանոցի կողմից ու գնում այդ կողմ.

- ... Ամեն ինչ լավ է... Չէ Թեհյոն, չէ...

Կանգնում է դռների արանքում ու տեսնում Յունգիին՝ հենված սեղանին... աչքերը տրորող ու հեռախոսով խոսող: Ինչքան տնային էր: Հա, Յունգին էլ բարձրացնում է գլուխն ու դռների արանքում տեսնում Սենային: Նայում է աչքերին, բայց շարունակում զրույցը հեռախոսով.

- Հա, պետք է... Սենային էլ...

Լսում է սեփական անունն ու հայացքը փոխում: Նայում ամեն տեղ, բայց ոչ այդ անձնավորությանը.

- Լավ, վերջ, - ու անջատում է՝ շարունակելով նայել մոլորված աղջկան:

- Որտե՞ղ ենք, - հա, հիշում է, որ երեկ ասել էր՝ ոտքերիդ տակ չեմ ընկնի, բայց դեռ ուզու՛մ էր իմանալ, գրո՛ղը տանի: Հիշում է ու չի նայում աչքերին, ձայնն էլ փորձում է անտարեր ցույց տալ:

- Քաղաքից դուրս, - դեռ սեղանին հենված, ձեռքերն էլ տաբատի գրպաններում:

- Կպատմե՞ս:

- Չես հանձնվում, հա՞, - քմծիծաղ, իսկ դիմացի հայացքը հաստատակամ է դառնում, - նստիր, - հայացքով էլ ցույց է տալիս կողքի աթոռին:

Սենային ոչինչ չի մնում, բացի նստելն ու սպասելը... Յունգիի մեջքի ետևում.

- Հը՜մ... ինչի՞ց սկսեմ, - ասես խաղ ու պար լինի նրա համար այս ամենը, - Ուրեմն, - շատ է երկարացնում, - գիտե՞ս Վիշապին... չգիտես: Նա ընկած է մեր ետևից:

- Ինչու՞...

- Խելագարների գլխին հաճախ է խելագարություն փչում, ո՞վ իմանա, - թոթվում է ուսերը, - դրա համար էլ...

- Փախչու՞մ ենք:

Այ սա նրան դուր չեկավ: Շրջվեց, նայեց աչքերին.

- Մին Յունգին երբեք չի փախչում:

Խոսքեր, որ զվարճացրին Սենային.

- Վերջերս Մին Յունգին ամեն ինչից է փախչում, չե՞ս կարծում:

Յունգին ձեռքերը դնում է սեղանին, փոքր ինչ մոտենում դեմքին: Մի պահ կախում է գլուխը, քթի տակ ժպտում, ապա էլի նայում ուշադիր հետևող աչքերին: Թող չլինի պոետիկ, թող չլինի ռոմանտիկ, բայց խորաթափանց աչքերը.

- Էլի՞ համարձակությունդ։

Սենան դեռ նայում է, իսկ Յունգին ձեռքերը վերցնում սեղանից, ուղղվում, էլի դնում գրպաններում, իսկ խորամանկ ժպիտն այդպես էլ չի կորչում.

- Ինձ դուր է գալիս, - ու ուղղակի հեռանում է։

Ու Սենան ապշած է: Երկու վայրկյան... երկու վայրկյանի ընթացքում Յունգին կարողացավ երեք բառով մի մեծ հետք թողնել: Ու Սենան հավատում է. դա Յունգիի մյուս կողմն էր, մութ, թաքնված: Ծանր հոգոց ու վերջ, կարելի է սկսել մտածել մյուս ուղղություններով:

***

Դրանից հետո անցել էր երևի թե երեք ժամ: Խորը շունչ քաշելու երեք ժամ, որովհետև Յունգիին անհրաժեշտ էր քնել, իսկ Սենային մտածել հանգիստ, ոչ լարված միջավայրում, իսկ արթուն Յունգին լարվելու գլխավոր գրավականն է:

Երեք ժամ ու տարօրինակ... Դռան թակոցներ: Հա, տարօրինակ էր ու վախենալու: Մինչ այդ տնով թափառող Սենան կտրուկ կանգ առավ: Լարվեց: Այդ պահին նա հյուրասենյակ էր հասել: Հասել ու քարացել: Մի պահ շրջվեց, նայեց բազմոցին հանդարտ քնած Յունգիին: Հիմարության գագաթնակետ, երբ պետք էր արթնացնել, բայց չարթնացրեց: Դանդաղ, թաթերի վրա, ահը սրտում սկսեց մոտենալ պատուհանին: Հա, սա այն իմ ասածն էր, անհամարձակ համարձակ մի աղջիկ: Բայց չհասավ վերջնական կետին, որովհետև... որովհետև իրանը փաթաթեցին, բարձրացրին ու նստեցրին բազմոցի հենակին՝ պահելով երկու կողմից ու հոնքերը կիտած աչքերին նայելով.

- Պատուհանին. այլևս. չմոտենալ:

Հետո՞ ինչ, որ դուռը թակում էին ու թակոցը կրկնվեց: Ինչպե՞ս կարող էր այս լարված պահին այսպիսի տարօրինակ գործողություն կատարել, վարդագույնով ներկել այդտերը այպիսի լարված պահի ու հեռանալ:

Սենան ուշքի եկավ, հինգ վայրկյան այդ նույն պատուհանին սառած հայացք գցելուց հետո արթնացավ ու ցատկեց հենակից: Որոշ ժամանակ անց լսվեց դռան բացվելու ու տղամարդկային ձայն: Ծանոթ ձայն, ու այդ ձայնը մոտենում էր՝ ողողված Յունգիի ձայնով: Սենան քարացած էր մինչ այն պահը, երբ ներս մտավ Ջիմինը: Լուրջ, ապա և Սենային տեսնելով, պայծառ ժպտացող Ջիմինը.

- Օ, հարսիկ, բարի օր:

- Ջիմին... - զարմանք, որ տարավ դեպի հանգստության: Ուրախացավ:

- Վերջացրեք սրտաճմլիկ տեսարանը, - դե Յունգին Յունգի է... ամենուրեք, - Խոհանոցը ձախ կողմում է, - ու ինքն է գնում այդ ուղղությամբ՝ Ջիմինին թողնելով տոպրակները ձեռքին կանգնած, ով որոշեց ծաղրել՝ դեմքը ծամածռելով ու գոնե մի քիչ զվարճացնելով Սենային:

Հա, հիշում են ու ժպտալով գնում Յունգիի ետևից.

- Տոպրակը ձեռքիցս վերցնելը քո ոճը չի, չէ՞, - ու դնում է սեղանին՝ նստելով աթոռին:

- Բնականաբար, - հա, Յունգին նաև քաղցած է, այդ պատճառով էլ ուսումնասիրում է տոպրակները:

Սենան այսքան ժամանակ միայն հետևում է: Հետևում ու զսպում ժպիտը, բայց այն միանգամից է կորչում, երբ նկատում է Ջիմինի տեսքը: Վերք հոնքի վերևում ու կապտուկ՝ շուրթերի անկյունում.

- Ջիմին:

- Հը՞, - զարմացած հայացք է գցում մոտեցող ու իր առջև կանգնող աղջկա վրա, ով մատնացույց է անում դեմքը:

- Քո... դեմքը: Ի՞նչ է պատահել:

- Ա՜, - կռահեց ու ժպտաց, - ոչինչ, փոքր վերք է:

- Փոքր է, փոքր չի, անհրաժեշտ է մշակել, թե չէ...

- Թե չէ ոչինչ էլ չի պատահի, - Յունգիի անտարբեր թվացող ձայնը, - հանգստացիր:

Ի՞նչ հանգստանալու մասին է խոսքը: Զայրացավ, կիտեց հոնքերը, արագ դուրս եկավ:

Պատկերացրեք. Ջիմինը նայում է ընկերոջ նյարդայնացած դեմքին ու քմծիծաղում, ու մտքով խորամանկ բաներ են անցնում, մինչ Սենան վերադառնում է՝ անհայտ տեղից գտած բժշկական պարագաները ձեռքին: Դնում է սեղանին, քաշում աթոռն ու նստում Ջիմինի առջև.

- Ասացի՝ կարիք չկա, մի անհանգստացիր:

- Մի շարժվիր:

Ու այդ ամենը <<սառը>> Յունգիի բացարձակ Չ՛ լարված հայացքի ներքո: Իսկ Ջիմինը նայում է կենտրոնացած Սենայի դեմքին ու ժպտում.

- Ա՜յ, - ցավից:

- Դիմացիր:

- Խիստ ես։

Կանգ է առնում, ձեռքը ետ քաշում ու նայում աչքերին.

- Խիստ չեմ, ընդամենը ուզում եմ վերքդ մշակել, որը, արդեն համոզված եմ, երեկ մեր պատճառով ես ստացել:

- Վերջացրու՛, ընդամենը անզգուշության պատճառով եմ ստացել, - ու մինչ Սենան կառարկի, թույլ չի տալիս, ժպտում է, - վերջ, լուռ եմ, շարունակիր:

Բայց ձեռքը դեմքին չի հասնում, կես ճամփին է մնում, որովհետև բռնում են: Մոլորված հայացքն ուղղում է դեպի հոնքերը կիտած Յունգին.

- Դուրս արի:

- Բայց...

- Դուրս արի, Ջիմինի հետ խոսելու բան ունեմ:

- Կվերջացնեմ՝ կխոսեք:

Փակում է աչքերը, շունչ քաշում ու էլի բացում, ձեռքից ձգում դեպի դուրս.

- Յա՛...

- Չմտնես, մինչև չասեմ:

Պատասխանի տեղ չի թողնում: Արագ ներս է մտնում՝ միայնակ թողնելով մոլորված Սենային: Մնում է գուշակել, թե ինչ պատահեց.

- Օ՜, - Ջիմինն իր խորամանկ ժպիտով արդեն նյարդայնացնում է, - Մին Յունգին խան...

- Ձայնդ... ավելի լավ է ասա՝ երեկ ինչ եղավ:

Հա, էլ չի շարունակում.

- Դաս տվեցինք, ուղարկեցինք: Բայց, ինձ թվում է, Վիշապը հանձնվողներից չէ: Հա, քեզ էին փնտրում:

- Ինձ էլ է թվում...

Չէ, Յունգին մոռացավ Սենային կանչել (կամ էլ չէր ուզում), դրա համար էլ որոշ ժամանակ անց երևաց հոնքերը կիտած Սենան: Ոչինչ չի խոսում: Երկու՝ հոնքերը կիտած ու ժպտացող հայացքների ներքո ներս է մտնում ու սկսում տոպրակից հանել Ջիմինի բերած պատրաստի ուտելիքը: Բայց երկար դա չի տևում: Միայն առաջին տարան հանելն ու խոհանոցից դուրս վազելը մեկ են լինում... Զարմացած հայացք...ի ներքո.

- Ի՞նչ պատահեց, - Ջիմինն էր:

- Երևի էլի սրտխառնոց, - Յունգին թոթվեց ուսերն ու առաջինը դուրս եկավ:

Այդ պատասխանն ընդհանրապես չհանգստացրեց Ջիմինին: Ընդհակառակը, բռնեց Յունգիի դաստակը՝ թույլ չտալով, որ շատ հեռանա, ու շշուկով սկսեց.

- Հյոն... միայն չասես:

Հյոնը կռահեց: Ջիմինը մտածելու առիթ տվեց հյոնին.

- Երևի թունավորվել է, - հավանական կամ անհավանական: Համ հավատում է, համ չի հավատում:

- Բայց... եղե՞լ է:

- Քե՞զ ինչ, Ջիմին շի:

Ջիմին-շին բարձրացրեց ձեռքերը՝ հանձնվելով.

- Լավ, լավ, ոչինչ չեմ ասում:

Հոնքերը կիտած Յունգին շարժվում է դեպի լոգարան, տեսնում լվացվող Սենային.

- Երբ ասում էի՝ սրտխառնոցն օգնում է ուղեղիդ աշխատանքին, կատակ էի անում, պետք չէր լուրջ ընդունել:

Հոգնած հայացքով կանգնում է Յունգիի առջև.

- Կատակներդ անտեղի են, Մին Յունգի:

Շրջանցում է ու շարժվում դեպի խոհանոց: Տեսնում է հեռախոսի էկրանին նայող Ջիմինին, ով շարժ նկատելով, բարձրացնում է գլուխը.

- Ինչպե՞ս ես:

- Չգիտեմ, - նստում է, հենվում աթոռին:

Ջիմինը հետևում է, Ջիմինի գլխում լիքը մտքեր կան, որոնք ներկա են նաև Սենայի ուղեղում: Լարված է, անչապ, բայց.

- Երևի թունավորվել եմ:

- Հաստա՞տ, - բարձրացնում է հոնքը:

- Ի՞նչ ես ուզում ասել:

- Ոչինչ: Հա, իդեպ, - գրպանից մեկ հեռախոս է հանում ու տալիս Սենային, - սա վերցրու, ապահով հեռախոս է: Յունգիի ձեռքին էլ կա:

- Հիմա, - Յունգին էր՝ կանգնած դռների արանքում ու ձեռքերը ծալած, - ես գնում եմ Ջիմինի հետ, տարածքից հեռու չենք: Լույսը չես վառում, պատուհաններին չես մոտենում, վարագույրները չես բացում, դռան թակոցին չես պատասխանում ու զանգում ես ինձ: Ես գալիս չեմ թակի, կզանգեմ:

Մի քանի նախադասություն, իսկ վախը միանգամից է պարուրում գիտակցությունը: Մենա՞կ է մնալու.

- Բայց... մ... մենակ:

- Ասացի՝ հեռու չենք լինելու: Զանգ, ու ես էստեղ եմ:

Չնայած հանգիստ պատասխանեց, անտարբեր, բայց նույն անհանգստացնող որդերը ներսում զզվելի զգացողություն էին առաջացնում: Չէ, չի խոստովանի: Ջիմինն իր խոսքերով հանգստացրեց երկուսին էլ, Յունգին բացարձակ մոռացել էր.

- Այս տան մասին շատ քչերը գիտեն: Հավատա՝ այստեղ չեն էլ գա:

Հա, Սենան ինչ-որ տեղ յանգստացավ, բայց նայել ու հայացքով չխոսել չէր կարող: Հայացքը Յունգիի աչքերին ու կարծես խոսում են.

- Դու խոստացել ես։

- Գիտեմ, վստահիր:

Վստահում է:

Նրանց ետևից դուռը փակելիս չդիմացավ, պե՛տք է զգուշացներ.

- Զգույշ կլինեք:

Դռան փակվելուն պես տունը լռությամբ լցվեց: Որդերի տեսքով օրգանիզմ մտնող տհաճ զգացողությամբ: Ատելի էր: Երբ շուրջդ այս ամենն է կատարվում, լռելն ամենազզվելի բանն էր: Չդիմացավ: Ավելի ճիշտ դիմացավ ընդամենը հինգ րոպե՝ այս ու այն կողմ քայլելով: Չդիմացավ: Նստեց, վերցրեց հեռախոսն ու զանգեց... Յունգիին: Անվերջ թվացող հեռախոսազանգի ձայնը տևել էր ընդամենը հինգ-վեց վայրկյան.

- Ի՞նչ է: Բա՞ն է պատահել, - ձայնը խիստ, չթաքնված անհանգստությամբ: Պարզապես չկարողացավ դիմակը շուտ հագնել:

- Չէ, - ցածրաձայն, - ուղղակի...

- Ի՞նչ:

- Ուղղակի, - համարձակություն է հավաքում ու շարունակում, - ուղղակի լռությունը լարվածություն է ստեղծում ու ես վախենում եմ ու անհանգստանում: Գիտեմ՝ ասել եմ ոտքիդ տակ չեմ ընկնի: Ուղղակի... Հեռախոսը միացրած պահիր մինչև հասնելը, խնդրում եմ... անգամ եթե չես խոսելու...

Լռություն: Չէ, հեռախոսը չանջատվեց, ուղղակի Յունգին լռեց: Լսվում էր միայն նրա հանդարտ շնչառությունը, որն ինչ-որ տեղ նաև հանգստացնում էր: Յունգին մտածում էր: Շատ դժվար էր որևէ բան ասելը, ու ավելի դժվար՝ մտքինն ասելը: Բայց.

- Ինչու՞ էր սիրտդ խառնում:

Զարմանալի էր: Մի հարց, որ հուզեց Յունգիին Ջիմինի խոսքերից հետո: Չէր կարող թունավորված լինել: Եթե երեկ համոզված էր, որ ճանապարհն է պատճառը, ապա հիմա շատ կասկածելի է:

Սենան սփրտնեց, ուղղակի չէր սպասում այդպիսի հարցի.

- Երևի թունավորվել եմ:

- Երեկվանից այս կողմ ոչինչ չես կերել:

Թաքցնելու համար անհանգստությունը Սենան քմծիծաղեց.

- Անհանգստանու՞մ ես:

- Սենայա՜, անհանգստանում է:

Հարց՝ ինչպե՞ս լսեց Ջիմինը: Նրանք ասես մոռացել էին երիտասարդի ներկայության մասին:

Մինչ Սենան ամոթից չգիտի ինչ անի, իսկ Յունգին հարվածում է Ջիմինի ծոծրակին, լսվում է դռան թակով: Սենան լռում է մի քանի վայրկյան, ավելի սփրտնում, իսկ թակոցը կրկնվում է: Վեր է կենում ու թաթերի վրա կանգնում միջանցքի դռների արանքում.

- Յունգի, - շշուկով էր, ցածր, ու խոսափողի մյուս ծայրին նույնպես լռություն է տիրում, - դուռը թակում են:

Խոսափողի մյուս ծայրին երիտասարդները լարվեցին: Այդ լարվածությունը կապել էր կոկորդներն ու սեղմում էր: Ցավ պատճառում երեքի գանգատուփին էլ.

- Սենա-շի՜, - լսվեց: Լսվեց ծանոթ ձայնը դռան այն կողմից, - Լիդոնն է: Պարոն Մինն է ուղարկել:

Եվ, միևնույն է, լռություն էր:

Պարզ էր: Հիմա Յունգիի համար պարզ էր ամեն ինչ, իսկ ինքը գազազած էր.

- Դուռը չբացես:

- Դու...

- Ես նրան չեմ ուղարկել: Չբացես: Գնա ամենահեռու սենյակն ու թաքնվիր: Ետ ենք գալիս:

Ու հա, Ջիմինը զայրացած ետ է շրջում մեքենան:

Հեռախոսն անջատեց, հոնքերը կիտեց, ատամները քիչ էր մնում կրճտան: Այ այդ աստիճանի էր զայրույթը: Զայրույթ, որ դուրս էր գալիս ափերից՝ բղավոցի միջոցով: Յունգին չի կարողանում իրեն զսպել.

- Գրո՛ղը տանի: Սատանա՛: Շա՛ն որդի՛, - յուրաքանչյուր բառ ու հարված մեքենային:

Ամեն ինչ հասկանալի էր, պետք էր զգույշ լինել...

Յունգին խոսատցել է:
Յունգիի մտքերում միայն դա է:

Չդրժել խոստումը:

9 страница16 декабря 2019, 16:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!