Գլուխ Ը
Մեկ քայլը կարող է խորտակիչ լինել: Մեկ քայլ ու ամեն ինչ գնում է գրողի ծոցը: Սենան էլ, Յունգին էլ դրա մասին շատ լավ գիտեն: Սեփական մաշկի վրա են զգացել:
Նուրբ գույներով կահավորված տարածք, նստարաններ, ծաղիկներ, <<կեղտոտ էլիտա>>, խորան: Հարսնացուն լարված է ինչպես երբեք: Ձեռքը հոր ձեռքին է գցած, իսկ նրանք շարժվում են երկու շարքովնստարանների արանքով: Դեպի խորան: Ուր կանգնած էր փեսացուն: Հանգիստ, ոչինչ չարտահայտող դիմագծերով: Մի նստարանին, իրար կողքի նստած էին ընկերները: Մի կերպ էին զսպում ամեն վայրկյան դուրս թռչող ծիծաղը: Հիմարներ: Չնայած... ամեն բանն է այստեղ հիմարություն:
Քար լռություն է, չնայած հետաքրքրասերների շշուկներն անպակաս են: Սովորական է:
Մեկ քայլ ևս դեպի խորանը, դեպի Յունգին, դեպի երջանիկ չթվացող իրականություն: Մնաց երկու քայլ...
Ու աղմուկ:
Էլիտան լարվեց, խուճապի մատնվեց: Բոլորը՝ հարսնացուն էլ, փեսացուն էլ նրանց հետ հայացքներն ուղղեցին դեպի դուռը, որի հետևում կարգին աղմուկ էր բարձրացել: Եթե շատերը չեն հասկանում, ապա Յունգին այն քչերից է, որ ամեն ինչ հասկացավ: Վաղուց էր հասկացել, բայց հարսանիքը հետաձգել չէր կարող: Քչերի մեջ էին նաև ընկերները: Ամենքը մի ուղղությամբ շարժվեցին, իսկ Հոսոկն արագ մոտենում է ոչինչ չհասկացող հարսնացուին ու հորը.
- Պարոն Լի, - բռնում է Սենայի ձեռքը, - Թիկնապահների հետ հեռացեք սև ելքով:
- Ի՞նչ է կատարվում, - վախվորած Սենան էր։
- Հարսիկ, - խելագար քմծիծաղ, - փախուստի ժամանակն է:
Այլևս չերկարացրեց, իսկ Սենան չհակաճառեց: Որովհետև ոչինչ չէր հասկանում: Բայց այս լարվածությունից անգամ սիրտն սկսեց խառնել:
Հոսոկը ձգում է նրան դեպի Յունգին, հանձնում ձեռքն ու զգուշացնում.
- Հյոն, զգույշ կլինեք: Մենք էստեղ ամեն ինչ կանենք:
Գլխի դրական շարժում ու նրանք հեռանում են: Նույն սև ելքի ուղղությամբ: Սենան չի հակաճառում, հասկանում է. եթե այսպես է, ուրեմն մի բան կատարվել է, ուրեմն այսպես է ճիշտ: Հարսանյաց զգեստը շատ է խանգարում, կրունկները նույնպես: Ինչքան հնարավոր է արագ հասնում են սև հյունդային: Այսօր վարորդը Յունգին է: Նստում են, իսկ նա միանգամից սեղմում է գազին: Չէ, Սենան չի հակաճառում, բայց իմանալ իրողությունն ուզում է.
- Ի՞նչ է կատարվում, - նայելով տղայի լարված դիմագծերին:
- Կեղտ... Միայն կեղտ, - մի պահ շրջվում է դեպի Սենան ու նայում աչքերին, - Մենք կեղտի մեջ ենք:
Սեղմում է գազին՝ անընդհատ հետևելով՝ կա՞ պոչ, թե՞ չէ: Համոզվելով, որ չկա, ուղղվում է դեպի տուն: Սենան հասկացավ ճանապարհից: Դուրս են գալիս, իսկ Յունգին կրկին բռնում է Սենայի ձեռքը՝ ձգելով դեպի առանձնատուն, իսկ մտնելով բաց է թողնում ու զգուշացնում.
- Հինգ րոպե ունես, փոխվիր, հեռախոսդ կթողնես, - ու ինքն ուղղվում է իր սենյակ:
Սենան վերջապես կհանի այս հիմար զգեստը: Հիմա՞ր... Ինքն էլ չգիտի: Բայց երբ հանում է, վերջապես հանգստանում է: Կրունկները նույնպես: Բայց ինչ որ բան այն չէ: Չէ, Սենան դա չի զգում: Ամեն ինչ Յունգին է: Սենյակի կողքով անցնելիս կանգ է առնում ու տեսնում Սենային միայն ջինսե տաբատով ու ներքնազգեստով, վերնաշապիկն էլ ձեռքին: Ծանր հոգոց Յունգիի կողմից, իսկ Սենան դա լսեց: Շրջվեց առանց գիտակցելու, թե ինչ վիճակում է, ռեֆլեքսորեն, իսկ Յունգիի գլխում ինչ որ բան կամ միացավ, կամ փչացավ: Պարզապես արագ մոտեցավ, մերկ իրանից ձգեց դեպի իրեն ու կտրուկ հպվեց շուրթերին: Սենայի մոտ էլ նույնն էր: Էլի մի բան կամ փչացավ, կամ միացավ, երբ ձեռքերով փաթաթեց տղայի պարանոցն ու պատասխանեց: Պարզապես... Պարզապես կառչում են միմյանցից, ինչպես փրկարարական օղակից, կառչում են ու չեն ուզում բաց թողնել. դա վատ հետևանքներ կունենա: Բայց հիմա պետք է... Պետք է բաց թողնել, ու դա հասկանում է առաջին հերթին Յունգին: Պոկվում է շուրթերից: Ծանր են շնչում, նայում միմյանց աչքերի, իսկ Յունգին ուշքի է բերում.
- Ներքևում եմ, արագացրու:
Գլխի դրական շարժումն ու վարդագունած այտերը Յունգին նկատում է... Ու դուրս գալիս: Նրա ասած հինգ րոպեն անցել էր, երկու րոպե էլ վրայից, երբ նրանք արդեն այլ մեքենայում էին: Յունգին էր ապահովության համար փոխել: Մեքենայում լռություն է: Ծանր, անհասկանալի, բայց այնքան ճնշող չէր, ինչքան անցած մեկ ամբողջ շաբաթը: Պարզապես միմյանց ոչինչ չունեին ասելու: Կամ էլ ունեին, ուղղակի համարձակություն չունեին: Սենան զայրանում է ոչ թե լռությունից, այլ այն բանից, որ ոչինչ չգիտի: Չի հասկանում, թե ինչ է կատարվում ու կրկնում է նախկին հարցը.
- Ի՞նչ է կատարվում...
Լռություն:
- Ու՞ր ենք գնում...
Նույնը:
Յունգին ցանկություն չունի պատասխանելու, այ դա էլ է զայրացնում Սենային: Կիտում է հոնքերը, բայց գիտի՝ ավել հարց կամ ձայն, ապա հաստատ կզայրացնի վարորդին: Զայրանում է ի՛նքը չիմացությունից, բայց թույլ չի տալիս զայրանալ Յունգիին: Խելագարություն:
***
Նախկին միջավայրում ամեն ինչ հանգստացա՞վ... Չէ՜, դատարկվեց: Բոլորը վախից հեռացան, բոլորը վախենում էին իրեն կաշիների համար: Բացի.
- Էլի՞ դուք, - կիտում է հոնքերը Հոսոկը, երբ ներս է մտնում նախկին ոհմակը: Ոհմա՞կ: Կատակ էր:
- Ուրիշի՞ն էիք սպասում, - քմծիծաղում է կենտրոնինն ու մոտենում:
- Անկեղծ ասած՝ ուղղակի հոգնել ենք, թե չէ հենց ձեզ էլ սպասում էինք, - ձեռքերը գրպաններում հետ չմնաց այն մարդը, ում Սենան չէր պատկերացնում այս կեղտում. Քիմ Նամջուն, - հիմա՞ ինչով ենք պարտական:
- Դե՜... ո՞նց ասենք, - քմծիծաղ:
Բայց ստանում է լուրջ պատասխան, իսկ լուրջ Ջիմինից վախենալ է պետք.
- Ոնց կա:
- Մոռացա՞ք, մերոնցից մեկին կորցրինք ձեր պատճառով, Վիշապը փոխհատուցում է ուզում:
- Ա՜, - Հոսոկն էր, - է՞լ ինչ է ուզում, - համեստ ժպիտ, - Չեջուում հանգստանալ չի՞ ուզում: Եթե չէ, ապա ես եմ ուզում: Ինչպե՞ս այդ լուրը հասցնենք Վիշապին:
Դիմացինները լրջանում են ասես հրամանով: Կենտրոնինը դեռ խոսում է մնացածի և Վիշապի փոխարեն.
- Ու՞ր է Յունգին:
- Չկա, չե՞ս տեսնում: Կուրացա՞ր, - գլուխը մի կողմ թեքեց Ջիմինը:
- Ա՜հ, - հոգոց, ու ավելի ուշադիր է նայում դիմացի եռյակին: Դե՛ռ եռյակին, - Յունգիի տեղը կամ էլ կյանքներդ:
- Կյանքներս... ի՞նչ, - շարունակում է ձեռք առնել Ջիմինը:
- Ուրեմն կյանքներդ...
Հաջորդ վայրկյանին կատարվածը պարզապես ակնհայտ էր: Չէ՛, անհասկանալի պատճառով ատրճանակներ չկային: Հա, անհասկանալի: Երևի Դրակոնը որոշել է չխաղալ պատվի հետ:
Հարվածներ, հարվածներ, հարվածներ: Տուրուդմփոցի մեջ խառնվել է մի ամբոխ: Ջիմինը հեշտությամբ է հետ շպրտում հակառակորդի հարվածները, բայց չի կարողանում հեռանալ այտին եկող հարվածից: Հարված, որ պարզապես ժպտեցնում է նրան.
- Այդքա՞նն էր ուժդ, - երևի դիմացի լակոտը վախեցավ, թե չէ ինչու՞ է էդպես նայում... վախվորած:
Որովհետև հաջորդ հարվածը իրենն էր: Ջիմինը վազքի ընթացքում ցանտկում է ու բռունցքով մի ուժգին հարված հասցնում։ Վերջնական: Ընկավ:
Օգնության հասնելուն պես ամեն ինչ հանդարտվում է: Վիշապի լակոտները հեռանում... չէ, կա՜րգին փախչում են էլի սև ելքով, ուր չնայած բռնում են նրանցից մեկին: Հա, Վիշապն էլի խայտառակվեց:
***
Սենան չի հիշում երբ հայտնվեց Մորփեոսի աշխարհում, որովհետև երբ արթնացավ, արդեն երեկո էր: Բայց մեքենան դեռ ընթանում էր: Մի կերպ բացեց աչքերն ու ականատես եղավ քաղաքից դուրս փռվող տարածությանը. ճանապարհին ու երկու կողմում տարածվող դաշտերին ու անտառին: Չնայած... Դա նրան չհիացրեց, այլ հուզեց: Էլի գլխում պտտվեց ուր են գնում հարցը: Հուզեց, անհանգստացրեց: Շրջվեց դեպի Յունգին ու արդեն սահմաններից դուրս եկող զայրույթով հարցրեց.
- Ու՞ր ենք, - լռություն: Մին Յունգին միայն հորանջեց, - Մի՛ն Յունգի՛: Ու՞ր ենք գնում, - ձայնը բարձրանում է, իսկ ուշադրություն դարձնող չկա:
Սենան այնքան է զայրացած ու լարված, որ էլի սիրտը սկսում է խառնել: Երևի ճանապարհն էլ իրենն արեց: Այնքան է զայրացած, որ չի ուզում այս մարդու հետ մի մեքենայում մնալ: Ախր ավել բան չի ուզում, միայն հարցի պատասխան: Միայն այդ հարցի չէ: Գլխում այնքան հարցեր են պտտվում, որ համարձակություն չի գտնում արտահայտելու. Ի՞նչ է կատարվում ընդհանրապես, ու՞ր են գնում, ի՞նչ է կատարվում... նրանց միջև: Երրո՛րդը հարցնելու համար համարձակություն չունի: Ժամանակն էլ չէ.
- Կանգնեցրու մեքենան:
Դիմացին քմծիծաղ.
- Ու ինչ ես պատրաստվում անել այս մթի՞ն:
- Քեզանից հեռու գնալ, հասկացա՞ր: Կանգնեցրու:
- Յա՜, - հոգնած, - առանց ինձ վտանգավոր է, նստիր տեղդ:
- Քեզ հետ է վտանգավոր, ոչ թե՝ առանց: Կանգնեցրու՛:
Ու Մին Յունգին Սենայի հիստերիկայի ցանկությունն ընդհանրապես չունի: Կանգնեցնում է մեքենան ու շատ կտրուկ, բայց դռները փակ են, ու դա ավելի է զայրացնում Սենային.
- Բաց արա:
- Ի՞նչ ես հիստերիկացել, կարո՞ղ եմ իմանալ:
- Հիստերիկացե՞լ: Գուշակիր, մեծն Մին Յունգի, - ձեռքերը ծալում է կրծքին:
Ինչու՞ է զայրացած: Հա, հասկանում է: Ամենաառաջին հերթին պետք էր մտածել այն բանի մասին, որ չգիտի, թե ուր է գնում, բայց դրա հետ մեկտեղ ուղեղում պտտվում է տան տեսարանը, տան Մին Յունգին ու հիմա, ղեկի առջև նստած Մին Յունգին: Ինչու՞ է այսքան քամելեոն: Սա ավելի շատ է զայրացնում, քան չիմացությունը.
- Ես ընդամենը հարց տվեցի՝ ու՞ր ենք գնում, բարի եղիր՝ պատասխանիր:
Հենվում է նստատեղի հենակին ու փակում աչքերը, ապա պատասխանում.
- Քաղաքում վտանգավոր է:
- Ինչու՞:
- Սենա, - հոգնած նայում է աչքերին, - Արի հասնենք, կպատասխանեմ, ընդհանրապես հալ չկա վրաս, քեզ էլ դիմանալու համար ուժեր են պետք: Լռիր ու սպասիր, մինչև կհասնենք:
Նայում է աչքերին ու հասկանում. Այնքան է հոգնած, ինչպես երբեք: Այնքա՜ն հիմար է: Ինչու՞ է մեղավոր հանում Սենային, ինչու՞ է Սենան իրեն մեղավոր զգում.
- Բաց արա դուռը:
- Մենք արդեն խոսեցինք այդ մասին:
Ու էլի զայրույթ: Բղավում է առանց չափ իմանալու, որովհետև չի դիմանում.
- Սի՛րտս է խառնում, բացի՛ր:
Իսկ Մին Յունգին ոլորում է աչքերը.
- Տեղ հասանք, - ու վերջապես բացում է:
Ինքն էլ դուրս է գալիս Սենայի հետևից: Ու Սենան կքանստած է գլխավոր ճանապարհի կողքին, բռնել է կրծքավանդակից, իսկ Յունգին հենված է մեքենային, ձեռքերն էլ կրծքին ծալած հետևում է: Լռություն՝ մի խոսքով, բայց որը, շուտով թեթևանալով, խախտեց Սենան: Գլուխը բարձրացրեց, նայեց երկնքին, ապա փակեց աչքերն ու բացեց՝ դանդաղ իջեցնելով գլուխը.
- Գիտե՞ս՝ ինչ եմ մտածում... Սրահ նույն մարդի՞կ էին մտել, ինչ նրբանցքում:
- Սենա, - քմծիծաղ, - երևի շուտ-շուտ սիտդ խառնի, օգնում է գլխիդ աշխատանքին:
Հոնքերը կիտում է ու կտրուկ վեր կենում՝ կանգնելով Յունգիի առջև ու ձեռքերը դնելով սպորտային վերարկույի գրպաններում: Հա, աշունն իրենն ասում է: Նյարդերն էլ չեն հերիքում, չնայած երեկո է, չնայած ճանապարհին կանգնած են... Չէ՛, պետք է ասի.
- Մին Յունգի, - սկզբում ցածրաձայն, իսկ Յունգիի շուրթերին ծաղկում է քմծիծաղը:
- Ապա՞:
- Դու... դու...
- Մի կրկնվիր, արագացրու կամ նստիր մեքենան:
- Ի՞նչ է կատարվում հետդ: Ինչու՞ ես քեզ տականքի պես պահում, հը՞: Չեմ հասկանում՝ ի՞նչ եմ արել: Ու վերաբերմունքդ ընդհանրապես չեմ հասկանում:
Դիմացի քմծիծաղը չի մարում, Յունգին էլ տեղից չի շարժվում: Նույն ծալած ձեռքերը, հանգիստ լսում է... Երևի հանգիստ.
- Դե ասա՛:
- Այս կեղտի մեջ որոշել ես անձնականդ պարզաբանե՞լ:
- Թքա՛ծ ունեմ կեղտի վրա, - բղավում է, - Երբ չեմ հասկանում վերաբերմունքդ:
Հոգոց, Յունգին լսելու ցանկություն չունի.
- Նստիր մեքենան, - ու շրջանցում է, որ նստի:
Բայց.
- Չեմ նստի:
Քարանում է տեղում, այդպես մեջքով կանգնած: Սարկաստիկ ժպիտն անպակաս, չնայած զայրանում է արդեն: Սենան չէր ուզում զայրացնել, միայն հարցերի պատասխանն էր ուզում, բայց չստացվեց: Ուրիշ ելք էլ չգտավ.
- Հասկանու՞մ ես, որ ընդհանրապես հիստերիկայիդ ժամանակը չէ:
- Ես ընդամենը ուզում եմ հարցերիս պատասխանն ստանալ:
Կտրուկ ետ դարձ, բայց միայն նայում է.
- Դրա ժամանակն էլ չէ, չե՞ս հասկանում: Կարդա շուրթերիս շարժումով. Նստիր մեքենան:
Չկա հարցերի պատասխան, չկա ոչինչ: Զայրանում են, թող երկուսն էլ զայրանան.
- Չեմ նստի, - ետ դարձ, հեռանում է եկած ճանապարհով:
Յունգիին մնում է զայրանալ, ծանր հոգոց հանել, խառնել մազերն ու գնալ ետևից: Արագ քայլեր, որոնք լսում է նույնքան զայրացած Սենան: Սեփական քայլերն է արագացնում, ապա անցնում վազքի, բայց երբ բռնում են ձեռքը, ոչինչ չի կարողանում անել.
- Բա՛ց թող, ես քո հետ մի մեքենա չե՛մ նստի, - փորձում է ձեռքն ազատել իրեն դեպի մեքենան տանող Յունգիի <<թաթից>>, բայց ապարդյուն, - Ասացի՝ բա՛ց թող:
Չէ, չի լսում: Սեղմում է ծնոտներն ու մեքենային հասնելուն պես հենում դրան: Գրեթե շպրտում, այնպես, որ Սենան ցավ է զգում: Յունգին թույլ չի տալիս որևէ գործողություն անել, ձեռքերը հարվածում է մեքենայի տանիքին: Բարձր ձայն, Սենան վախենում է.
- Ձե՞ռք ես առնու՛մ, - Յունգին էր, - Հազար անգամ ասացի՝ սպասի տե՛ղ հասնենք: Չասացի՞:
- Ի՞նչ է, վերաբերմունքդ է՞լ կբացատրես, եթե հասնե՛նք:
- Ի՞նչ վերաբերմունք, հը՞:
Ի՞նչ վերաբերմունք: Ինքն էլ լավ գիտի, ու չիմացություն ցույց տալով զայրացնում է, ափերից հանում, իսկ Սենան քար չի, բղավում է.
- Այն, որ համբուրու՛մ ես, անում անթույլատրելին, իսկ հաջորդ օրն այնպես վերաբերվում, ասես փալա՛ս եմ, ասես տիկնիկ եմ ուղղակի՛: Ես շնչու՛մ եմ, Մի՛ն Յունգի: Հաճելի՛ չի անցնելն այս ամենի միջով՝ ունենալով ընդհանրապես անհասկանալի հարաբերություննե՛ր:
- Չի՛ լինելու վերաբերմունք, հասկացա՞ր: Չի՛ լինելու ու վերջ: Ես արդեն ասել եմ՝ ներողություն չեմ խնդրելու, իսկ դու անիմաստ շարունակու՛մ ես: Ինձանից բացատրություն ես պահանջում, բայց մոռանում, որ այն, ինչ անում եմ, քեզ դուր է գալիս: Դե՛, Սենա, խոստովանիր, ես գիտեմ, - զայրույթի արտահայտությունը միշտ է քմծիծաղը լինում, - Ամենահիմար բանը, որ կսպասեի քեզնից, դա ինձնից փախչելն էր: Չե՞ս հասկանում՝ տեղ չկա, ելք չկա: Ուզում ես կաշիդ փրկել, պետք է կողքիս մնաս: Իմ ուշքն էլ չի դրանից գնում, ուրիշ ելք չունենք: Հասկացա՞ր, - ու սեղմող հայացք դիմացինին: Աչքերը գրեթե խոնավանում են, - Կուզեմ՝ կհմաբուրեմ, կուզեմ՝ կանցնեմ սահմանը, ոչինչ անել չես կարող:
- Ես քեզ...
- Ատում ես, ասել ես, շարունակիր ատել, որովհետև երբեք չեմ փոխվելու, անելու եմ այն, ինչ սիրտս ուզեց... Ինչպես հիմա:
Ու հերթական անգամ համբուրեց:
Մին Յունգիին շատ դժվար էր հունից հանելը, զայրացնելը, բայց հայտնվեց մեկը ու դա հեշտացավ: Հիմա Յունգին էլի զայրացած է, պատճառը՝ Լի Սենա: Մի մե՜ծ պատճառ, որից ազատվել չի լինի: Բայց մի զայրույթ, որից ելք կա: Սովորել է, իսկապես: Էլի կառչում է Սենայից: Համբուրում է, տանջում, բայց երբեք չի խոստովանի, որ դրանով է հանգստանում, Սենան է հանգստացնում: Երբեք:
Սենան հիմար է: Մե՜ծ հիմար, ով թույլ է տալիս անել Յունգիին այն, ինչ նա ուզում է: Հա, գրո՛ղը տանի: Դուր է գալիս, բայց ոչ հիմա: Ոչ հիմա, երբ անասելի զայրույթով են համբուրում, տանջում շուրթերը: Փորձում է հրել, փորձում է ապտակել, բայց հիմա էլ ձեռքերն է պահում: Լի Սենա, Մին Յունգիին հագստություն է պետք: Երբ ուղեղում հայտնվում են Ջիմինի խոսքերը, իսկ գիտակցությունն անջատվում է, չի հասկանում՝ ինչ է անում: Էլի պարտվում է, էլի պատասխանում է: Մին Յունգին միշտ է հաղթող, դա պետք է հասկանան բոլորը: Լի Սենան էլի թույլ չի տալիս նրան զայրանալ.
- Հիմա, - ծանր շնչառությամբ ու հանգստացած նյարդերով, բայց ծանրացած գլխով, - նստիր մեքենան:
Ու ոչինչ չի մնում: Նստում է: Ու էլի լռություն: Սենան այնքան է վիրավորված, անբացատրելի: Թե ինքն իրենից, թե Յունգիից: Յունգին էլ դա գիտի, տեսնում է, ուղղակի Սենան նրա համար բաց գիրք է, ինչը չես ասի իր մասին: Նստած մեքենայում Սենայի գլուխը լիքը մտքեր են մտնում: Այն, որ ամեն ինչ էլի կրկնվեց, էլի պարտվեց՝ միայն հիշելով Ջիմինի խոսքերը: Երևի պետք չէր, որ լսեր, որ մտապահեր, պետք չէր: Էլի միայն ինքն է տուժում։
Մին Յունգիի գլուխն էլ դատարկ չէ։ Լիքը մտքեր, որոնց առաջ տեղ չէր տալիս, հիմա հերթով լցվում են։ Դա զայրացնում է։ Հայտնվել է մեկը, ով կփոխի՞ իրեն։ Յունգին վաղուց է խոստացել՝ այդպիսի բան երբեք չի լինի։ Բայց հիմա միշտ բստահ Յունգին կասկածում է։ Աբսուրդ.
- Մին Յունգի, - շատ էր ցածր ձայնը, բայց Յունգին լսեց, չնայած ցույց չտվեց, - Եթե մի օր ձանձրացնեմ ու որոշես դեն նետել ինձ, հիշիր՝ ոչ ոք չունեմ... Քեզ էլ չեմ ների, - ու լռեց:
Յունգին սեղմում է ծնոտները, ինքն էլ չի հասկանում, թե ինչու: Բառերն էին երևի մեղավոր կամ էլ ինքն էր իրեն մեղավոր զգում: Հա՛հ, Մին Յունգին մեղավո՞ր: Իսկ Սենան չի դիմանում, թափում է ներսի եղածը: Ի՞նչ պատահեց հանկարծ.
- Կյանքումս ապրած լինելով մի վանդակում՝ հորիցս ստացել եմ ամեն տեսակի պատիժ: Խստության մեջ մեծանալով, ես հույս ունեի մի օր դուրս գալ այդ վանդակից:
Պարզապես Սենան կոտրվեց, պարտվեց վերջնական, եթե որոշեց պատմել ամենը, կիսվել: Մինչ այդ միայն Մարկը գիտեր, հիմա մեկն էլ ավելացավ: Բայց... Չէ՛: Երևի մեղք էլ էր զգում. Չէ՞ որ ինքը գիտի Յունգիի պատմությունը, իսկ ինքը նրանը՝ ոչ.
- Երբ մայրդ հանգստանում է ամեն եղանակի մի տաք տեղ, հայրդ անընդհատ աշխատանքի է, բայց քեզ աչքաթող չի անում, ամեն թույլ սխալի վրա մատ է թափ տալիս և պատժի դատապարտում, ի՞նչ կանես: Երբ գիտես՝ խորթ հայրդ է, այդպես ես ուզում արդարացնես՝ դե խորթ ենք, դրա համար էլ էդպես է վերաբերվում: Բայց, գրո՛ղը տանի, այնքան վիրավորական է, - արցունք, - երբ քո, թեկուզ ոչ սեփական, բայց երեխայիդ վաճառում ես: Ուղղակի վաճառում մեկին, ում ոչ դու ես ճանաչում, ոչ ես... Ես նրան չեմ ների: Իսկ եթե դու էլ մի օր որոշես ինձ վաճառել... Երդվում եմ՝ քեզ էլ չեմ ների: Ընկել ենք նույն կեղտը ու ես չգիտեմ՝ ինչ պատճառներով: Եթե ինձ մի բան պատահի, չգիտեմ՝ կփրկե՞ս, թե՞ չէ: Թե՞ կաշիդ կփրկես: Ասա, Մին Յունգի, ես ստացա կեղծավոր պատասխաններդ նախկին հարցիս, հիմա էլ պատասխանիր, երդվում եմ՝ էլ ոտքիդ տակ չեմ ընկնի, պատասխանիր: Կփրկե՞ս, թե՞ կընկնեմ: Կընկնեմ ու վեր չեմ կենա: Ստիր, իրականությունն առաջին անգամ թաքցրու, առաջին անգամ դու ինձ սփոփիր, ոչ թե հակառակը:
Մին Յունգին լռում է ծանր հայացքի ներքո: Մին Յունգին սովոր չէ խոստովանանքներին: Մին Յունգին չափից դուրս կոպտություն է սովորել, Մին Յունգին ուղղակի հիմար է: Գիտի՝ այն, ինչ կասի, կեղծ չէ, բայց, գրո՛ղը տանի, այնքան բարդ է արտասանելը.
- Չես ընկնի, - ցածրաձայն, - Ընկնելիս կբռնեմ... Կամ միասին կընկնենք:
- Շնորհակալություն... Ստի համար:
