7 страница16 декабря 2019, 16:37

Գլուխ Է

Սև Հյունդայը ետ է վերադառնում: Ներսում սուր լռություն է: Այն էլի ճնշում է: Հաճախ այնքան է ճնշում, որ արցունքի կաթիլներն անհնար է դառնում զսպելը: Մին Յունգին զայրույթի մեջ... Ախր Սենան գիտեր:

Ընկերոջ հետ պարը, այսինքն, միակ հաճելի պահն այդ երեկոյի ընթացքում, ավարտվեց տհաճությամբ: Մին Յունգին չի կարող հանդուրժել, երբ դիպչում են ի՛ր սեփականությանը: Փաստ, որ պետք է իմանան բոլորը: Չանյոլը չէր ճանաչում Յունգիին, տեղյակ չէր նրա բնավորության գծերից, այդ պատճառով էլ հանգիստ պարում էր նախկին կուրսընկերուհու հետ: Ոչ մեկը չէր պատկերացնում, որ Յունգին կարող է արագ գալ, բռնել Սենայի ձեռքից ու արագ հեռանալ: Ոչ ոք չէր պատկերացնում, որ Յունգիի ընկերները կփակեն Չանի ճանապարհը:

Սենան դեռ ոչինչ չի ասել: Հիշում էր, որ Յունգին ասել էր՝ կմնաս կողքիս, մինչև չասեմ: Բայց ախր հենց ի՛նքն էլ հեռացել ու զրուցում էր բոլորի հետ, ո՞րն է արդարությունը, ինչու՞ պետք է Սենան միայնակ ձանձրանար:

Մեքենայի լռությունը շարունակվում է, Յունգիի նախկին ծանր շնչառությունը հանդարտվել է, բայց ոչինչ չի ասում: Երկուսն էլ սպասում են, որ առանձին լինեն: Այ էդ դեպքում կկիտեն ամեն ինչ, ինչ կուտակվել է: Իսկ Սենայի ներսում շատ բան է կուտակվել:

Հյունդայը կանգ է առնում, իսկ Սենան պարզապես դուրս է թռչում՝ ուղղվելով դեպի տուն: Յունգին հետևում է: Դուրս գալիս, ազատ թողնում Լիդոնին, վարորդին, սպասավորին: Ներս է գնում ու քայլերն աստիճանների վրայով ուղղում դեպի երկրորդ հարկ: Գիտի՝ Սենան իր սենյակում է: Էլի չի թակում, մտնում է, էլի տեսնում մեջքով կանգնած, ձեռքերը կրծքին ծալած: Ինքն էլ հիշեց, թե ինչպես մտավ ու տեսավ նոր այդ զգեստը հագած Սենային, երբ կիտել էր հոնքերը, երբ լարվել էր: Ու այդ ամենն էլի կրկնվում է:

Սենան ուզում է ետ շրջվել ու ասել, ասել, ասել: Բայց.

- Չշարժվե՛ս, - տղամարդկային հնազանդեցնող ձայնը փշրում է բոլոր նախկին ցանկությունները:

Չէ, Սենան էլ չի շարժվում: Չի շրջվում: Միայն լսում է հանդարտ քայլերն ու տղամարդկային մարմնի տաքությունը մեջքի ետևում: Նախկին մտքերն էլ անէացան: Անէացան, երբ Յունգիի ձեռքը սահեց պարանոցով, հասավ ուսին, մի ուսին գցեց մազերը: Սենան լարվում է, իսկ մարմինը սարսուռ է պատում: Տղամարդու շնչառությունը հասնում է այտին, իջնում դեպի պարանոցը, իսկ շուրթերն անցնում թույլատրելիության սահմանը. Համբուրում է.

- Յունգի, - շշուկով:

Կծում է շուրթը, իսկ Յունգին կծում է նրա ականջն ու շշնջում: Ծանր շշնջում.

- Ատում եմ, երբ դիպչում են իմ սեփականությանը, - ձեռքը տանում է որովայնին ու ձգում իրեն:

Աղջկական իրանը դպիչում է իր կրծքավանդակին.

- Ես... Քո սեփականությունը չեմ, - ու նրանք խոսում են ցածրաձայն:

Շուրթերով ձգում է պարանոցի մաշկն ու հետք թողնում... Սեփականության հետք.

- Դա միայն քեզ է թվում:

Այս ամենը ալկոհոլի ազդեցությունն է: Այո, այո: Միայն ալկոհոլի, ոչ թե ցանկության:

Սենան ձեռքը դրել է իր որովայնին ոլորված Յունգիի ձեռքին, երևի, որ չընկնի: Որ չխորտակվի, բայց անհնար է: Յունգիի ձեռքը սահում է գրավիչ իրանով, ողնաշարով, ապա շարժվում դեպի կոնքն ու իջեցնում կայծակը: Ու շա՜տ մշուշոտ ամեն ինչ հասնում է Սենայի գտակցությանը: Սեղմում է Յունգիի ձեռքը.

- Յուն... Յունգի... Բաց թող:

Իսկ Յունգին վաղուց է խորտակվել: Հանգստանալ է ուզում: Ամեն ինչից: Գիտի հանգստության միակ միջոցը ու ետ չի կանգնի: Բաց չի թողնի: Քթի հպումը այտին, ու էլի կրկնում է նույնը.

- Ատում եմ, երբ դիպչում են իմ սեփականությանը:

Շրջում է դեպի իրեն, բայց թույլ չի տալիս որևէ բան ասել: Կտրուկ հպվում է շուրթերին: Գրավիչ շուրթերին:

Սենայի գլուխը տեղում չէ, Յունգին է վերցրել, գիտակցությունն էլ գլխի հետ: Ոչ ոք չի գիտակցում: Ոչ ոք:

Համբույրներն ավելի թաց, համբույրներն ավելի խորտակող: Ամեն ինչ ավելի վատ է, քան կարելի էր պատկերացնել: Երկու վայրկյան, ու անիմաստ զգեստն ընկնում է՝ Յունգիի առջև բացելով այն ամենն, ինչ... Հա, ինչ պատկերացրել է երեկոյից սկսած: Երկու վայրկյան, ու նրանք անկողնու վրա են: Չէ, ամեն ինչում ալկոհոլն է մեղավոր: Համբույրներն ավելի են արբեցնում թե մեկին, թե մյուսին: Ու դրանք դանդաղ իջնում են: Յունգին ուսումնասիրում է աղջկական անմեղ մարմնի յուրաքանչյուր հատվածը: Նշաններ թողնում ուսումնասիրված հատվածներում, իսկ խելքը ամբողջովին է թռցնում, երբ լսում է հաճույքով լի առաջին հևոցը.

- Յունգի՜:

Այ էդպե՛ս: Յունգի, ոչ թե ինչ-որ այլ լպրծուն: Ոչ թե ինչ-որ Չանյոլ: Ստացի՛ր, Չան, Սենան ամբողջովին Յունգիինն է, ոչ թե քոնը: Էլի համբույներով բարձրանում է, էլի հասնում է ականջին.

- Կրկնիր...

Երկար չի սպասում.

- Յունգի՜:

Խելագարվել է:

Սեփական հագուստից է արագ ազատվում ու էլի <<հարձակվում շուրթերին>>, չնայած, ավելի նուրբ համբույրով: Սենան չկա, Սենան միայն հետևում է: Կյանքում չի մտածել այս պահի մասին ու հիմա էլ չի մտածում, միայն տրվում է նոր զգացմունքներին, նոր զգացողություններին: Ձեռքերը փաթաթում է տղայի պարանոցին ու մատերով խառնում ծոծրակի մազերը: Անգամ դա է խելագարության հասցնում Յունգիին:

Յունգին պատրաստ է, Սենան էլ, կարծես թե: Իսկ դա հասկանալով՝ Յունգին կտրվում է համբույրից, նայում փակ աչքերին ու քմծիծաղում: Յունգին մտքերում չի հերքում այն փաստը, որ այդտեղ, այդ սենյակում, նրա հետ պառկած աղջնակը գրավիչ է:

Յունգին պատրաստ է, դա նկատում է Սենան էլ: Բացում է աչքերն ու հանդիպում քմծիծաղին: Չի հասցնում ուշքի գալ այս զգացողություններից, երբ որովայնի տակ սուր ցավ է զգում: Ամբողջ սենյակը... Չէ, տունն է լցվում աղջկական բղավոցի ձայնով: Սուր բղավոց, երևի ձայնը կորցրեց: Յունգին խլացնում է այդ բղավոցը նոր համբույրով, որից հետո համբուրում է թաց այտերը՝ այդպես սրբելով արցունքները: Մին Յունգին ներողություն խնդրել չգիտի, չի էլ սովորի: Միայն գործողություններ, որոնք խոսում են ամեն ինչի մասին: Համբույրներ ամբողջ մարմնի վրա, իսկ Սենան վերջապես հանգստանում է: Ցավին փոխարինում է հաճույքը, իսկ հաճույքի հետ եղունգներով քերծում է Յունգիի մեջքը: Յունգին խելագարվում է սեփական անունը լսելիս, իսկ Սենան խելագարվում է այս նոր զգացողություններից:

Ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես չէր պատկերացնում ոչ ոք, ամեն ինչ կախված էր նրանցից: Գիտակցությունը դեռ ետ կգա, իսկ հիմա դրա ժամանակը չէ: Հիմա այն կորած է, իսկ շոգ սենյակում գլխավոր դերակատարը կիրքն է:

***

Ամենալավ որոշումը կլիներ չարթնանալը: Բայց դա որոշելով չէ: Ամենալավ որոշումը կլիներ ուշ արթնանալը, բայց Սենան արթնացավ վաղ: Իր մեղքի համար: Աչքերը դանդաղ, դժվարությամբ բացեց ու հասկացավ՝ իր սենյակում է, բայց այն, որ ինչ-որ մեկը գրկում է իրեն, ընդհանրապես հասկանալի չէ: Երկրորդ վայրկյանին է հասկանալի, երբ գիտակցության մեջ պտտում է գիշերվա բոլոր պատկերները: Սարսափ: Խուճապի է մատնվում ու արագ շրջվում մյուս կողմ: Ամբողջ մարմինը սուր ցավ է խոցում, տհաճ: Պինդ փակում է աչքերը, սեղմում որովայնն ու բացում: Առջևում, իրեն գրկած, հանգիստ քնած է Յունգին: Ձեռքով պինդ փակում է բերանն ու արցունք բաց թողնում: Այս ամենն այնքան դժվար է ընդունելը: Բարձրաձայն լաց չլինելու համար կծում է շրթունքն ու, ուշադրություն չդարձնելով ցավին, փորձում է վեր կենալ: Բայց թույլ չեն տալիս: Յունգին էլի դեպի իրեն է ձգում Սենային, ով չէր համարձակվում այլևս հայացքը բարձրացնել.

- Բաց թող:

- Ու՞ր:

- Ասացի... Բաց թող, - շշուկով:

Յունգին բացում է աչքերը, բռնում աղջկա ծնոտն ու բարձրացնում՝ հանդիպելով թաց աչքերին: Անհասկանալի քմծիծաղ: Ավելի շատ զայրույթ.

- Ու ինչու ես արցունք թափու՞մ:

- Բաց թող, Յունգի... Բաց թող, խնդրում եմ:

- Իսկ գիշերն ուրիշ բան էիր խնդրում:

Սենան զայրանում է.

- Մի՛ն Յունգի՛, - Մին Յունգին էլ քար չէ:

Հրում է Սենային անկողնուն ու բարձրանում՝ ձեռքերը գլխի վերևում պահելով.

- Էլի՞ հիստերիկացար, հը՞:

- Դու տականք ես, ուղղակի տականք:

Չէ, Յունգին ուշադրություն չի դարձնում: Միայն պինդ սեղմում է ձեռքերը գլխի վերևում, իսկ զայրույթին տեղ չտալու, չբղավելու համար նաև ծնոտները.

- Բա՛ց թող, հիմա՛ր: Բա՛ց...

- Հանգստացի՛ր, - չէ, չդիմացավ: Բղավեց, - քանի դեռ չե՛մ կրկնել նույնը, պարզապես հաճույք հաստատ չե՛ս ստանա՛:

Ու լսում են: Սենան լսում է, հանգստանում, բայց դեռ լաց է լինում: Ինչն էր պատճառը՝ Յունգին չգիտի: Կամ էլ հասկանում է: Անհնար է արդեն որևէ բան փոխել, Սենան լաց է լինում դրա պատճառով՝ փակելով աչքերը.

- Ես չեմ պատրաստվում սփոփել կամ արցունքներդ սրբել: Չեմ էլ պատրաստվում ներողություն խնդրել: Դիմադրեիր, չէի շարունակի: Ոչինչ հետ չես բերի, հասկացա՞ր, - մի քանի վայրկյան լռեց, ուսումնսիրեց մերկ մարմինն ու քմծիծաղեց, - Իսկ կրկնել կարելի է:

Բառեր, որ ուղղակի հարվածեցին, ապտակեցին Սենային: Կտրուկ բացեց աչքերն ու սկսեց դուրս գալու փորձերը.

- Վե՛ր կաց, բա՛ց թող, հիմա՛ր: Բա՛ց թող...

Ու էլի չի կարողանում շարունակել: Մեկ վայրի, կտրուկ համբույր: Ոչ երկարատև, բայց Սենան չի պատասխանում: Պինդ փակել է բերանն ու աչքերը: Ձեռքերը փորձում է ազատել, բայց դժվար է, տղայական ուժն ավելի մեծ է:

Ու գիտե՞ք՝ ամենամեծ հարվածը որն էր: Որ կտրվում է համբույրից, վեր կենում հեռանալու համար, բայց գնալուց առաջ հարվածում է առանց այն էլ պատառոտված գիտակցությանն ու խղճին.

- Հարսանիքը մեկ շաբաթից է:

Մի ամբողջ օր ուղղակի դժվարությամբ է ուշքի գալիս Սենան: Ի՞նչ կատարվեց երեկ, ինչու՞ կատարվեց: Ինչու՞: Երկար մտածմունքների արդյունքն այն էր, որ մեղավոր զգաց իրեն: Որ տրվեց կեղտոտ, նոր զգացողություններին, կամքը շատ թույլ էր, դրա համար էլ պարտվեց Յունգիին: Պարտվեց ու հիմա տանջում է: Էլի կադրեր է պտտում մտքերում ու այդ պատկերներն անընդհատ հայտնվում են աչքերի առաջ: Առաջին անգամը... Մի մարդու հետ, ում շատ վատ է ճանաչում: Մեղք է: Մեղավոր է: Բայց հասկանում է, որ միայն ինքը: Հա, Յունգին ճիշտ էր, կապանքներով չի բերել այդ սենյակ, Սենան ինքը չդիմադրեց... Խորտակվեց նոր զգացողություններում ու փոշմանե՞ց... Այնքան էլ չէ: Սովորել է. Ինչը այլևս չես կարող փոխել, դրա համար մի փոշմանիր: Ուղղակի մեղավոր է զգում: Իսկ դա կանցնի:

***

- Յունգի հյո՜ն:

Տղայական ձայնը ճեղքում է աշխատասենյակում տիրող լռությունը: Յունգին այնտեղ էր: Ու լուռ նստած էր: Հայացքն ուղղված էր մի կետի, իսկ ձեռքում վիսկիի բաժակն է: Բարձր ձայնից դեմքը ծամածռեց ու հայացքն ուղղեց դեպի ներս թռչող գերակտիվ տղան.

- Յոնջունա, դու այնքան բարձրաձայն ես, - բաժակը դրեց սեղանին, իսկ ինքը երկու ձեռքերը նույնպես դրեց, - ի՞նչ է պատահել:

- Ուզել էիր, չէ՞, Լի Դոհյոնի մասին տեղեկություն, - պտտում է համակարգիչը, - վուալյա, - ու մի պայծառ ժպիտ, ասես... Ուղղակի պայծառ ժպիտ:

Չնայած՝ Յունգին կիտում է հոնքերը.

- Նամջունի հե՞տ ես աշխատել:

- Ո՜չ, այսքանն ինքնուրույն եմ գտել:

Մատով կանչեց, Յոնջունը մոտեցավ, իսկ ինքը այդ նույն մատով էլի հրեց նրան՝ ճակատին դնելով ցուցամատը.

- Չասացի՞ նրա հետ կաշխատես:

- Հե՜յ: Երեկ չէինք կարող, մոռացե՞լ ես, միջոցառման էիք: Իսկ ես բան չունեի անելու, որոշեցի փորփրեմ:

- Լավ, - հենվեց աթոռին, - Լսում եմ:

Իսկ տղան ոգևորվեց: Հա, տղա: Անչափահաս մեկը, ով բախտի բերմամբ կամ պատահմամբ էր հայտնվել այս միջավայրում.

- Լի Դոհյոն, - ու սկսում է նույն կերպ, ինչպես Լի Դոհյոնի ծրագրավորողն էր նրան պատմում: Ուղղակի այն մեկը չափահաս էր, - Մեղքերի մի մե՜ծ ծաղկեփունջ: 2015 թվականին, հիշու՞մ ես, մահացավ ՋիԱյՓիի տնօրենը, իսկ հետո բոլոր իրավունքներն անցան նրա որդուն, - գլխի դրական շարժում, - գուշակիր՝ ո՞ւմ մատն է խառը, - Յունգին կիտում է հոնքերը, - Բինգո, Լի. Դո. Հյոն: Չնայած, հաշվի առնելով քաղաքի, քաղաքապետի, դատարանի լեգիտիմությունը, այս գործը փակվեց: Միևնույն է, սկզբում էլ չէին կարողանում ապացուցել, իսկ հետո փողերն աշխատեցին: Հաջորդը, - մկնիկով իջեցնում է ինֆորմացիան, - նույն կարգավիճակն է ԷսԷմի հետ: Երկա՜ր կոմայի մեջ ընկավ տնօրենը, բայց փրկվեց: Միևնույն է՝ ապացուցել չկարողացան: Ու էսպես լի՜քը բաներ: Բայց, - նայեց Յունգիի աչքերին ու կրծեց շրթունքը: Չգիտեր՝ ասի՞, թե՞ չէ: Ի՞նչ կլինի, եթե ասի:

Յունգին կռահեց ու կիտեց հոնքերը.

- Ի՞նչ բայց:

- Չգիտեմ...

- Շու՛տ արա:

- Սկզբի համար հարց է առաջանում: Այս ունեցվածքի հիմքը ո՞րն էր:

- Ամուսնացել է այրի կնոջ հետ, ով արդեն ունեցել է այդ ամենը:

- Իսկ այդ ամենը ստեղծել է ո՛չ թե Սենայի, - շեշտեց: Շեշտեց անունը, - մայրը, այլ բիոլոգիական հայրը:

- Սենայի բիոլոգիական հորը նույնպես սպանել են, բայց գցել պատահականության վրա, - չէ, Յոնջունը չէր: Այս անգամ ներս մտավ հենց Նամջունը՝ իր վրա գրավելով երկուսի ուշադրությունը, - Հիմա հասկացիր կես խոսքից:

- Հասկացա... Լի Դոհյոն...

***

Երկար անկողնում պառկելուց հետո Սենան հոգնեց: Հոգնեց մտածմունքներից, հոգնեց այդ սենյակից, որ հիշեցնում էր ամեն ինչ: Էլի նրան ընդունեց այգին: Էլի նույն նստարանը, էլի նույն կանաչը: Հանգստություն է: Չնայած չմտածել չի լինում: Անգամ մտքերով հիմար բաներ անցան, օրինակ՝ կարո՞ղ է արդյոք Սենան փոխել Յունգիին: Ափսուրդ, անգամ ինքն է քմծիծաղում սեփական մետքերից: Յունգին երբեք չի փոխվի: Դա հաստատ փաստ է.

- Ի՞նչը զվարճացրեց, - հանկարծակի էր:

Գրեթե ծանոթ ձայնը ուշադրությունը գրավեց դեպի իրեն: Գրեթե, որովհետև Սենան շրջվեց ու հիշեց: Օհ, սա նրան փրկող երիտասարդն էր: Գալիս է, նստում կողքին, արմունկը ոտքին դնում, իսկ ծնոտը ափի մեջ: Վարից վեր հետևում է աղջնակին, ով զարմացած նայում է.

- Ի՞նչ եք անում էստեղ:

- Նախ՝ ե՞նք անում: Ես միայնակ եմ, էնպես որ՝ դու: Յունգիի ընկերները մեր ընկերներն են: Չնայած, - հասկանալով սխալը՝ մեղավոր ժպտաց ու քորեց գլուխը, - Սխալ արտահայտություն էր: Յունգիի ընկերները քո ընկերներն են: Երկրորդ, - խորամանկ ժպիտ, - ես միշտ մուտք ունեմ էստեղ: Երրորդ՝ ես Ջիմինն եմ:

- Ա՜հ, - հասկանալով: Ու էլի լռում է՝ հայացքն ուղղելով դեպի իր առջևը:

Լռություն է տիրում.

- Ի՞նչ է, Յունգին նեղացրե՞լ է:

Հայացքն ուղղում է դեպի շատ հետաքրքրասեր երիտասարդը.

- Ջիմին... - էլի լռում է: Ուղղակի բառեր չի գտնում, բայց այնքա՜ն է ուզում մեկի հետ կիսվել: Չէ, գիշերվա եղածը չի ուզում պատմել, ուզում է հարցնել ու պատասխաններ ստանալ, - Ինչպիսի՞ն է Յունգին:

Քմծիծաղ: Այնպես խորամանկ է ժպտում, որ Սենան փոշմանում է իր հարցի համար.

- Լավ, - հեռացնում է հայացքը, - անցանք:

- Չանցանք: Ի՞նչ ես նկատել, հը՞ Սենա, - ու խորամանկ ժպիտը չի մաքրվում, - Ասա: Սկսել ես՝ շարունակիր:

- Ուղղակի... Ուղղակի հետաքրքիր էր: Մի՞շտ է էսպես կոպիտ եղել:

- Մի մարդ, ով կորցրել է մորը վաղ հասակում, փակվել է էդ դեպքից հետո իր մեջ ու մի կաթիլ սեր չի ստացել դրանից հետո, ասա ինձ՝ ինչպիսի՞ն կլինի:

- Ես... - կախում է գլուխը, - չգիտեի:

- Դե հա, Յունգին հաստատ չէր ասի: Այն մարդը չի, ով կնստի ու ամբողջ կյանքը կպատմի, - ու էլի լռեցին: Ջիմինն էլ նայեց դեպի իր դիմացը, - Անկեղծ՝ Յունգին ինձ կսպանի, եթե իմանա, որ պատմել եմ, - ու քմծիծաղ, - Բայց չէի կարող չասել: Յունգին ներսում մի այլ մարդ է, ցույց է տալիս ուրիշ մարդու: Կայնքից, ճակատագրից, հորից, ասել քեզ՝ <<կեղտոտ>> էլիտայից ու հասարակությունից հոգնած մարդը գնաց այդ հասարակության ու կյանքի ստանդարտներով: Կամ դու ես տրորում, կամ էլ քեզ են տրորում: Յունգին չէր ուզում տրորվել, դրա համար էլ ընտրեց առաջին տարբերակը: Ու հագավ...

- Դիմակ, - գլխի դրական շարժում, - ու չի ուզում հանել, - գլուխը կախում է, իսկ Ջիմինը խորամանկ է:

Ջիմինը խորամանկ ժպտում է.

- Կասեի՝ զերծ մնա զգացմունքներից:

- Ես ոչինչ չե՛մ զգում նրա հանդեպ, - այնպես կտրուկ բարձրացրեց գլուխն ու պատասխանեց, որ Ջիմինը ծիծաղեց:

- Լավ, լավ, քո ասածն է: Բայց... Մի ընդհատիր, յա, - ու Սենան հանգստացավ՝ կիտած հոնքերով, - Յունգին քեզնից առաջ ոչ մի խոցելի տեղ չուներ: Հիմա ունի, Լի Սենա:

- Խոցելի տե՞ղ:

- Ուղղակի եղիր նրա կողքին: Ու մեկ էլ, - նայում է աչքերին, - Չցավեցնես: Նոր հարվածի նա հաստատ չի դիմանա...

7 страница16 декабря 2019, 16:37

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!